СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաչատուր Աբովյանի դիմանկարի առեղծվածը

Нажмите, чтобы узнать подробности

Խաչատուր Աբովյանի ողբերգական անհետացումից երեք ամիս անց` 1848թ. հուլիսի 4–ին, ընդունված կարգով Երևանի գավառական խնամակալությունը նրա թողած անձնական իրերի կարևոր մասը պատշաճ արձանագրությամբ պահ է տալիս կնոջը՝ Էմիլիե Լօօզեին: Համապատասխան ցուցակի 16–րդ և 38-րդ կետերից պարզվում է, որ դրանց մեջ եղել է նաև գրողի դիմանկարը՝ <<Портрет Христафора Абовяна>>: Եվ Աբովյանի այդ միակ դիմանկարը կնոջ՝ Էմիլիեի մոտ մնացել է մինչև նրա մահը՝ 1870-ի մարտը:

Հայրական ժառանգությունը, այդ թվում՝ նաև Աբովյանի ձեռագրերը, մոր մահից հետո մնացել են Ադելաիդե-Զարմանդուխտի մոտ, որի տանը վերջին տարիներին ապրում էր մայրը:

Վարդան Աբովյանը՝ Խ. Աբովյանի որդին,  1861թ.-ից ուսանում էր Դորպատի համալսարանի տնտեսագիտության բաժնում, իսկ 1863թ.-ից աշխատում էր էստոնական Ֆելին քաղաքի մասնավոր գիմնազիաներից մեկում: Երկար բաժանումից հետո վերադառնալով հայրենիք՝ Վարդանը հոր ձեռագրերը գտնում է անմխիթար վիճակում, իսկ դիմանկարը՝ անհետացած: Նա անհապաղ սկսում է զբաղվել հոր գրական ժառանգությամբ, և հետևողական որոնումների շնորհիվ նրան հաջողվում է գտնել դիմանկարի հետքերը: Խ. Աբովյանի դիմանկարը որդուն է հասնում անմխիթար վիճակում՝ եզրերը ծալված ու պատռված: Այն վերականգնելու համար Վարդանը դիմում է հայտնի հայ նկարիչԳևորգ Բաշինջաղյանին: Վերջինս նկարի պատառոտված եզրերը կտրում է, ուղղում, անջատված մասերը իրար մոտ բերում և ապա՝ կպցնում ամուր ստվարաթղթի վրա, իսկ բաց մասերը՝ լրացնում սև ներկով:

 

Այսօր հայտնի է, որ Աբովյանի առաջին և միակ դիմանկարը վրձնել են Դորպատում իր սովորելու տարիներին: Պրոֆեսոր Պարրոտի հետ Արարատի գագաթ բարձրացած լինելը նրան դարձրել էր համընդհանուր հետաքրքրության առարկա, ուստի շատերն էին ձգտում նրա հետ ծանոթություն հաստատել: Նման պարագայում դորպատյան նկարիչների հետաքրքրությունը Աբովյանի անձով միանգամայն հասկանալի է:

Այն տարիներին Ռուսաստանում և Եվրոպայում դեռ լուսանկարչություն չկար. մարդկանց պատկերները հանում էին ստվերանկարի ձևով, յուղանկարներով կամ էլ վիմագրության եղանակով: Երեք ձևերն էլ տարածված էին մերձբալթյան երկրներում: Ժամանակի մերձբալթյան նկարիչներից առավել աչքի էր Լյուդվիգ ֆոն Մայդելը: Դորպատում Աբովյանի ուսումնառության տարիներին նա վիմագրատուն ուներ: Հայտնի է նրա ինքնանկարը (1829թ.), որը մարդու դիմագծերը վերարտադրելու եղանակով, գույների ընտրությամբ, շրթունքների, քթի, աչքերի գծագրման ինքնատիպությամբ նմանություն ունի Աբովյանի դիմանկարի հետ:

19-րդ դարի էստոնական գեղարվեստի լավագույն գիտակներից մեկը՝ Տարտուի համալսարանի պրոֆեսոր Վագան, բաղդատելով Աբովյանի դիմանկարն ու Մայդելի ինքնանկարը, հաստատում է, որ Աբովյանի դիմանկարի անծանոթ հեղինակը Լյուդվիգ ֆոն Մայդելն է:

Այն փաստը, որ նկարում պատկերված անձնավորությունը Խաչատուր Աբովյանն է, հաստատել են շատերը, այդ թվում՝ նրա որդի Վարդան Աբովյանը, աշակերտներ Պ. Պռոշյանը, Ն. Աթանեսյանը և այլոք:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!