СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի » վեպի «Հառաջաբան»-ը

Нажмите, чтобы узнать подробности

Հայ գրականության նոր շրջանի սկզբնավորման,հայոց լեզվամշակման նոր ուղղության,գրականության հերոսի ընտրության ,մարդկային լիարյուն կյանքով  ու համազգային շահագրգռվածություններով ապրող նոր ընթերցողին նախապատրաստելու կոչված ծրագրային համապարփակ փաստաթուղթ է:

Просмотр содержимого документа
«Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի » վեպի «Հառաջաբան»-ը»

Օրվա դասի պլան

Գրականություն







Ամիս, ամսաթիվ՝

Դասի տևողությունը՝ 45 րոպե

Դասի տիպը՝ համակցված



















Դասի թեման - վեպի

Դասի նպատակները.

ա) ակադեմիական - վեպի Հառաջաբանը ներկայացնել, որպես հայ նոր գրականության, հայոց լեզվամշակման նոր ուղղության, գրական հերոսի ընտրության, մարդկային լիարյուն կյանքով ու համազգային շահագրգռություններով ապրող նոր ընթերցողին նախապատրաստելու կոչված ծրագրային համապարփակ փաստաթուղթ : Հառաջաբանը ծրագրային հրովարտակ է:

բ) սոցիալական – Արժևորել Հառաջաբանի հիմնական դրույթները՝ դրանք բխեցնելով Խ. Աբովյանի հայրենասիրական բարձրարժեք ձգտումներից, ցույց տալ և կարևորել հայերի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած բացառիկ դերը:

Անհրաժեշտ պարագաներ

1.Վերք Հայաստանի

Վեպի բնագիրը,

2. Դասագիրք,

3. Գրականության տետր,

4. Համակարգիչ:



Ցուցադրական նյութերԽ. Աբովյանի դիմանկարը,

Խ. Աբովյանի տուն- թանգարանի հիմնական սրահների նկարները, Աբովյանի անվան պուրակի, արձանի նկարները, Խ. Աբովյանի անվան դպրոցի արտաքին տեսքի նկարները:

Հիմնական հասկացություններՀայոց գրականության նոր շրջանի սկզբնավորում, արվեստագետների ու գրողների մի ամբողջ սերնդի ձևավորման նախադրյալ, հայ ժողովրդի դարավոր բաղձանքների թարգման, ազգի սրտից խոսող, հանրապետության մեջ ազատասիրական վեհ գաղափարներ ներարկող ամենակենսական, քաղաքական հարցերի արծարծում, ազգի ու հայրենիքի դարավոր վերքեր, համախմբման ու վերածնման իսկական ճանապարհ:



  1. – Վա՜յ էն ազգին, որ աշխարքումս անտեր ա,

Վա՜յ էս երկրին, որ թշնամու գերի ա,

Վա՜յ էս խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը

Չի՛ պահպանիլ ու հարամու ձեռ կտա…

2.- Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենա, մեզ տակով չի՛ կարող անել…

Աբովյանի պահանջը իր սիրելի ազգից.



Խելքդ ժողովես, լինես կտրիճ հայ,

Ռուսաց հզոր, քաջ ձեռի տակին,

Փոքր դինջանաս ու քո աշխարհքին

Մուշայիթ կենաս, արյունդ թափես,

Քո ազգը պահես, քեզ անուն ճարես…



4.- Շունչդ տո՜ւր, հոգի՜դ, բայց քո Հայրենիքը մի՛ տուր թշնամյաց…



Դասի ընթացքը.

  1. Խթանման թուլ – Դիմելով աշակերտին՝ նրանց պատասխանների միջոցով վերհիշել Խ. Աբովյանի գրական գործունեությունը, մանկավարժական նորարարությունները.



  1. Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ է գրել: (Վեպ, նորավեպ, մանրապատում, պոեմ, քառյակ(բայաթի), բանստեղծություններ, առակներ, հանգավոր զրույցներ, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, թարգմանություններ Հոմերոսից, Գյոթեից, Շիլլերից, Ռուսսոյից, Կարամզինից, Կռիլովից):

  2. Ի՞նչ լեզվով է գրել առաջին շրջանում (գրաբար):

  3. Քաղաքական- պատմական ի՞նչ իրադարձություն էր, որ բեկում մտցրեց Աբովյանի հայացքներում և ըմբռնումներում (Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու պատմական փաստը):

  4. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Դորպատյան ուսումնառությունը Աբովյանի վրա: (Հիմնավորապես ուսումնասիրում է ժամանակի եվրոպական քնարերգությունը, ռոմանտիկական դպրոցի գեղագիտությունը և փորձը, ստեղծում անհատական քնարերգության իր էջը):

  5. Ե՞րբ մտահղացավ վեպի գաղափարը, ինչպե՞ս սկսեց և ինչպե՞ս ավարտեց: (15 տարի շարունակ մտածում էր վեպի կերտվածքի շուրջ, երբեմն հապաղում՝ վախենալով նոր լեզվի ներմուծումից, Գևորգ Սմբատյանի բարոյական աջակցությամբ 1841թ. Փետրվարից մինչև հոկտեմբեր ավարտում է):







  1. Իմաստի ընկալման փուլ.

  1. Սկսվում է ուսուցչի խոսքով. Ներկայացվում է վեպի նյութը, թեման, խորագիրը (), 1826-28թթ. Ռուս-պարսկական պատերազմը…

  2. վեպի հիմնական համառոտ գաղափարը:

  3. - ներկայացվում է գրական երկի՝ Առաջաբանի նպատակը, մասնավորապես նշվում, որ Աբովյանն ինքն է գրել իր վեպի :

  4. Հառաջաբանի առաջադրած խնդիրները.

ա) Գրական երկի նյութը, թեման (ընթերցվում է աշակերտի կողմից հատվածի համապատասխան մասը և մեկնաբանվում):

բ) Լեզվի խնդիրը. Գրաբար – անպատիվ լեզու հակադրության լուծումը հօգուտ աշխարհաբարի (ընթերցվում է համապատասխան մասը և մեկնաբանվում): Ուսուցչի խոսք Աբովյանի՝ բարձր մտածողության և հայրենասիրության մասին:

գ) Գրական հերոսի ընտրության հարցը (ընթերցվում է համապատասխան մասը և մեկնաբանվում):

դ) Ուսուցչի խոսք՝ սկիզբը, փայլուն համեմատություն Կրեսոսի որդու և Աղասու միջև՝ փակ լեզվի բացվելու խորհուրդը: վեպը որպես առաջին պատմական վեպ, նրա կառուցվածքը:

Համակարգիչ – Ցուցադրել վեպի ձեռագիր անվանաթերթը:



Ամփոփիչ խոսք.

Խ. Աբովյանի կերպարը , մեծ մտածողի իրական դեմքը, հույզերը, բացառիկ սերը ազգի ու հայրենիքի նկատմամբ:

3. Կշռադատման, գնահատման փուլ

1) Կիրառվում է ԳՈՒՍ-ի մեթոդը.

Օգտագործվում է գրատախտակը, գծվում է եռաբաժան աղյուսակ.

Գիտեմ

Ուզում եմ իմանալ

Սովորեցի









2) Աշակերտները հերթով նշում են համապատասխան սյունակներում և առավել ակտիվ մասնակիցները գնահատվում:

















4.Տնային հանձնարարություն.

Հառաջաբանը ընթերցել, բովանդակությունը պատմել, գրականության տետրում գրել հիմնական խնդիրներին առնչվող արտահայտություններն ու նախադասությունները:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!