СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խորհրդաֆիննական պատերազմ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խորհրդաֆիննական պատերազմ»

Խորհրդաֆինական պատերազմ


Ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից շարունակաբար պատերազմի հրձիգների տարածելը Եվրոպա, Ասիա և Աֆրիկա աշխարհամասերի զանազան շշրջաններում Ստալինյան ղեկավարությանը մտահոգում էր, որ հեռու չէ այն օրը, երբ Ֆաշիստական Գերմանիան պատերազմ կսկսի Խորհրդային միության դեմ, հետևաբար օրակարգային գլխավոր հարցը արտաքին քաղաքականության մեջ դարձավ ԽՍՀՄ–ի արևմտյան սահմանների անվտանգության ապահովումը: Խոսքը ամենից առաջ վերաբերում էր ԽՍՀՄ-ի հյուսիս-արևմտյան սահմանին` կապված Ֆինլանդիայի հետ: Այս երկրիը 12-րդ դարից սկսած ընկել էր Շվեդիայի տիրապետության տակ և զրկված էր ազգային ինքնությունը հաստատող ամենանվազագույն դրսևորումներից: Ֆինները Շվեդիայի տիրապետության տակ մնացին մինչև 19-րդ դարի սկիզբը: 1808-1809թթ ժամանակահատվածում տեղի ունեցած ռուս-շվեդական պատերազմի արդյունքում Շվեդիան Ֆինլանդիան զիջեց ցարական Ռուսաստանին: Ռուսաստանին անցավ նաև Վիբոգի մարզը, որը միացվեց Ֆինլանդիային: Վերջինս Ռուսաստանի կազմի մեջ մնաց մինչև 1917թ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը: 1917թ դեկատեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը անկախություն տվեց Ֆինլանդիային: Վերջինս երախտամոռ գտնվեց Ռուսաստանի նկատմամբ և 1918-1920թթ Ֆինլանդիան ակտիվորեն մասնացում էր Խորհրդային երկրի դեմ արևմուտքի տերությունների կազմակերպած ռազմական ինտերվենցիային: Խորհրդաֆինական սահմանը, որը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Լենինգրադից ընդամենը գտնվում էր 32կմ հեռավորության վրա, ամենավտանգավոր սահմանագծերից մեկն էր: Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի կառավարությունների դրդմամբ ֆիննական կողմը դեռ 1920-ական թթ-ից ձեռնամուխ էր եղել Խորհրդային սահմանի ուղղությամբ պաշտպանական հզոր ամրությունների կառուցմանը: Այդ աշխատանքներին հատկապես մեծ թափ հաղորդվեց 30-ական թթ սկզբներին: Այսպես կոչված պաշտպանական ամրությունների կառուցման ճարտարապետը և նախաձեռնողը հանդիասցավ Ֆինլանդիային բանակի գլխավոր գեներալ Մաներհայմը և պաշտպանական այդ կառույցը պատմությամ մեջ մտել է «Մաներհայմի գիծ» անունով;

Նկատի ունենալով Ֆինլանդիայի կողմից ԽՍՀՄ-ին սպառնացող մահացու վտանգը` Ստալինյան ղեկավարությունը բազմիցս դիմեց Ֆինլանդիայի կառավարությանը` առաջարկելով իր պետական սահմանը Լենինգրադի ուղղությամբ հետ քաշել մինչև Կարիելյան պարանոցը` խոստանալովփոխարենը նրան մի քանի անգամ ավելի մեծ տարածք զիջել Կարելիական հանրապետությունից: Ֆինլանդիայի կառավարությունը, ոգեշնչված արևմուտքի տերությունների կառավարությունների խոստումներով, ողջամիտ չգտնվեց: Ավելին, նոր թափ հաղորդեց պաշտպանական կառույցների շինարարությանը: ԽՍՀՄ ղեկավարությանը մնում էր խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

1939թ նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ը պատերազմ հայտարարեց Ֆինլանդիային: Սկսվեց խորհրդաֆինական պատերազմը: Այն ավարտվեց ԽՍՀՄ-ի հաղթանակով: 1940թ մարտի 12-ին Մոսկվայում ստորագրվեց հաշտության պայմանագիր: Այս պայմանագրով ֆիննական կողմը բավարարեց ԽՍՀՄ-ի պահանջը: Պատերազմը թանկ նստեց Խորհրդային երկրի վրա` նրան պատճառելով մարդկային մեծ կորուստներ և նյութական ահռելի վնասներ: Պաշտոնական տվյալներով Խորհրդային կողմը այս պատերազմում ունեցավ ավելի քան 360 հազար մարդկային զոհ: Խորհրդաֆիանական պատերազմում աչքի ընկած խորհրդային բանակի ռազմիկներից ու սպայական կազմից 412 մարդ արժանացան Խորհրդային միության հերոսի կոչման: Հայ ժողովրդի զավակներից այս պատերազմում առաջինը այդ բարձր կոչմանը արժանացավ տանկիստ Կարապետ Սիմոնյանը: Հերոսի կոչում ստացան նաև Մ. Պարսեղովը, Գրիգորի Աբրահամյանը և Իսահակ Մանասայանը: Նշենք, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին առաջին հայորդին, ով արժանացավ Խորհրդային միության հորոսի կոչմանը օդաչու Լազր Չապաչախյանն էր: Ինչպես արդեն նշել ենք Խորհրդագերմանական 10 տարով չհարձակվելու պայմանագրին կից գաղտնի արձանագրությամբ Խորհրդային միությանը բաժին էր ընկնում նաև Մերձբալթիկան:

1939թ վերջերին Խորհրդային զորքերը մտան Մերձբալթյան հանրապետություններ` Լատվիա, Լիտվիա, Էստոնիա: Խորհրդային զորքերի ներկայությունը տեղի դեմոկրատական ուժերին հնարավորություն տվեցին ստեղծել իրենց կառավարությունները:

1940թ ամռանը նշված հանրապետությունները դդիմեցին ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին` Խորհրդային միության կազմի մեջ մտնելու համար: Նրանց «խնդրանքը» ընդունվեց և միութենական հանրապետության կարգավիճակով Լատվիան, Լիտվիան և Էստոնիան մտան ԽՍՀՄ-ի կազմի մեջ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!