СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խորհրդային իշխանության հաստատումը Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Նյութը  վերաբերվում  է 20-րդ  դարի  առաջին  քառորդում  Հյուսիսային  Կովկասում  Դենիկինյան   շարժման  ճնշմանը և  Այսրկովկասյան  հանրապետություններում խորհրդային  իշխանության հաստատման  պատմության  լուսաբանմանը:

Просмотр содержимого документа
«Խորհրդային իշխանության հաստատումը Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում»

Խորհրդային իշխանության հաստատումը Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում (1920-1921 թթ.)


XX դարի սկզբին Ռուսաստանում խորհրդային իշխանություն հաստատելուց, հակախորհրդային ապստամբությունները ճնշելուց և իր դիրքերը ամրապնդելուց հետո բոլշևիկյան ղեկավարությունը ձեռնամուխ եղավ նախկին Ցարական Կայսրության սահմանները վերականգնելու գործին, այդ գործում մեծ և առանցքային նշանակություն ուներ Անդրկովկասը:

Հյուսիսային Կովկասը գրավելուց հետո, ըստ երևույթին Անդրկովկաս մուտք գործելու երկու ուղի կար. կա՛մ Վրաստանի կա՛մ Ադրբեջանի տարածքով: Հաշվի առնելով, որ Ադրբեջանում Քեմալը պարարտ հող էր նախապատրաստել խորհրդայնացման համար, ռուսական Կարմիր բանակայինները տարածաշրջան մուտք գործեցին Ադրբեջանի տարածքով և նախօրոք կազմված ծրագրի համաձայն առանց դիմադրության մուսավաթականների մի մասը դարձավ բոլշևիկ: Հաջորդիվ խորհրդայնացվեց Լեռնային Ղարաբաղը, վերջինիս խորհրդայանցումը դիտվում էր որպես տարածաշրջանը խորհրդային դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մաս:

Հայաստանի խորհրդայնացումը փաստորեն «ժամականի խնդիր» էր, և եթե այն տեղի ունենար մայիսյան ապստամբության ժամանակ, թերևս, կարելի է կարծել, որ Հայաստանը չէր ունենա խոշոր տարածքային կորուստներ:

Չնայած նրան, որ 1920 թվականի մայիսի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը հրաժարվել էր Վրաստանի նկատմամբ բռնի գործողություններից, դա չէր նշանակում, որ արտաքին քաղաքական խնդիրները լուծելուց հետո խորհրդային կառավարությունը չէր անդրադառնալու Վրաստանի խորհրդայնացմանը: Գործնականորեն տարածաշրջանում Վրաստանի խորհրդայնացումը ամենաբարդն էր խորհրդային իշխանության համար:

Ադրբեջանը, որտեղ Օսմանյան Թուրքիայի միջամտությամբ խորհրդային իշխանություն հաստատվեց առանց ակներև դիմադրության, գրեթե կարողացավ պահել իրեն հետաքրքրող տարածքները: Հայաստանի խորհրդայնացումը անխուսափելի էր և Հայաստանը միակն էր տարածաշրջանում, որ Խորհրդային Ռուսաստանի հետ ուներ իշխանությունը խորհրդային ուժերին հանձնելու մասին իրավական պայմանագիր: Վրաստանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ էր, վրաց ժողովուրդը մինչև ալժմ էլ համարում է, որ Խորհրդային պետությունը օկուպացրել է Վրաստանը:

Այսպիսով՝ Խորհրդային Ռուսաստանը XX դարի սկզբին, շարունակելով Ցարական կառավարության արտաքին քաղաքականությունը իր իշխանությունը հաստատեց Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում:































Скачать

© 2020, 104 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!