СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Մակդիր

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր: Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:

Համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես եւ այլ կապերի օգնությամբ:

Փոխաբերություն

Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը: Օրինակ՝ «Ալեւոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»: Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել: Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:

Անձնավորում

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու… Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին, Բայց դեռ անտառի քունը չէր տանում: Իրիկվա հովն է հորովել երկրում: Առվակը ծիծաղում էր: Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:

Չափազանցություն

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում… Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչեւ էսօր: Արյունը հոսում էր էն Քռի նման: Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց Գետը ցամաքեց:

Նվազաբերություն

Չափազանցության հակառակ երևույթն է, և առարկան  ներկայացնում է փոքրացրած, նվազեցրած ձևով:

Օրինակ` Աշխարհս մէ փանջարա է:  (Աշխարհը մի խճանկար է):

Բաղաձայնույթ

Բաղաձայնույթը միևնույն տողի կամ արտահայտության ներսում նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնությունն է։

Ծըփում է ծովն ալեծածան Ծփում է սիրտը տըղի. Գոռում Լ ծովն ահեղաձայն, Նա կըռվում է կատաղի։

Առձայնույթ

միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման ձայնավոր հնչյունների կրկնություն, երաժշտականություն և բարեհնչություն հաղորդելու նպատակով։

Օրինակ` Ցրտահա՜ր, հողմավա՜ր Դողացին մեղմաբար Տերևները դեղին, Պատեցին իմ ուղին… Ճաճանչները թոշնան… Կանաչներս աշնան – Իմ խոհերը մոլար` Ցրտահա՜ր, հողմավա՜ր… (Վ. Տերյան)

Հակադրություն

Խոսքի պատկերավորման միջոց, որը քերականորեն հավասարակշռված կառույցի մեջ ներառում է կարծես թե իրարամերժ մտքեր, բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ։ 

Կապում էին աման – չաման Ու հին կարպետը, Թողնում էին մեր թթենին, Մեր տունն ու գետը: Կապում էին վերմակ ու բարձ Ու հին պղինձը, Թողնում էին ոսկե առուն, Մեր դաղձն ու սինձը: Դարսում էին, կապում էին Մեր ճամփի հացը, Թփերի տակ թողնում էին Ծիծաղս ու լացս։ Վ․ Դավթյան

 

Հանգ

Երբ հնչյունները կրկնվում են կանոնավոր կերպով` որոշակի համակարգով, առաջանում է հանգ:

Օր․ Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա, Բռնկվել է ահա հորիզոնի վրա, Այրվում է, որպես իրիկնային մի սեր, Ու գնում է մայրամուտ ու գիշեր… (Ե. Չարենց)

 


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!