СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խոսքի զարգացում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խոսքի զարգացում»

Լեզվական նյութի ուսուցումը բանաստեղծության
հիման վրա

Դասարան_ վեցերորդ
Թեման_ Վերջածանցներ: Հ. Սահյան.
Դասի տիպը_ Կարողությունների, հմտությունների ձևավորման ու ամրապնդման
դաս
Նպատակը_ Ամրապնդել, ամրակայել աշակերտների գիտելիքները, հասնել նրան, որ
աշակերտները կարողանան.
Առաջին մակարդակ_ տեքստից ինքնուրույն դուրս գրել վերջածանցավոր բառերը:
Երկրորդ մակարդակ_ առանձնացնել բառի բաղադրիչները և դրանցով կազմել նոր
բառեր
Երրորդ մակարդակ_ բառակազմական վերլուծություն կատարել՝ տարբերելով վերջա_
ծանցն ու վերջավորությունը:
Մեթոդները_ Մտագրոհ, Վենի դիագրամ, T_աձև աղյուսակ
Ընթացքը_ Խթանման փուլում Մտագրոհ մեթոդով վերհիշելու ենք, թե որոնք են բառի
բաղադրիչները, և ներկայացնելու ենք գծապատկերով.















Այս աշխատանքից հետո աշակերտները գրատախտակին կգրեն իրենց սովորած նախա_
ծանցներն ու վերջածանցները՝ դրանցով կազմելով տարբեր բառեր:

Իմաստի ընկալում_ Բանաստեղծությունը առոգանությամբ ընթերցելուց կամ ասմունքե_
լուց հետո դուրս կգրենք կարմիր գրված անծանոթ բառերը բառատետրում, կբացատրենք
կգրենք հոմանիշները, կկազմենք նախադասություններ:
Առաջին մակարդակ_ Աշակերտներին կհանձնարարեմ բանաստեղծությունից դուրս գրել
վերջածանցավոր բառերը: Դրանք են՝ դատավոր, ձյունիկ, նաիրյան, ցնորք, ուժեղ և այլն:



Երկրորդ մակարդակ_Աշակերտները կընդգծեն այդ բառերի վերջածանցները, ապա
կխմբավորեն դրանք: Դժվար չէ նկատել, որ հավատք, երկինք, խորք, ցնորք բառերն
ունեն ընդհանուր վերջածանցը, և պետք է առանձնացնել մի խմբի մեջ:
Երրորդ մակարդակ_Մեկ անգամ ևս կընթերցենք բանաստեղծության 5-րդ տունը.
Դու սիրտն ես հողի նաիրյան,
Ոգին ու ուղեղը,
Եվ քեզ հետ չափվում է միայն
Ուժեղից ուժեղը
Գրատախտակին կգրենք ուղեղ , ուժեղ բառերը, և աշակերտները պետք է փորձեն գտնել տարբերությունը: Եվ կնկատեն, որ ուժեղ բառի –եղ-ը վերջածանց է, իսկ ուղեղ-ը՝
պարզ բառ:Ուսուցչի օգնությամբ աշակերտները նմանատիպ օրինակներ կմտածեն:


Վերջածանցավոր

Պարզ

գետակ

դանակ

տնակ

բանակ

առվակ

բաժակ


Բանաստեղծությունից առաջ՝ դասագրքի 141 էջում, կա մի առաջադրանք.Տրված
բայերից -ում վերջածանցով կազմի՛ր բառեր և գործածի՛ր նախադասությունների մեջ:
Օր.՝ ներել _ներում, զեկուցել_ զեկուցում և այլն:
Քանի որ աշակերտները դեռ չգիտեն անկատար դերբայի (ձևաբայի) կազմությունը,շատ
պարզ եղանակով ուսուցիչը պետք է բացատրի. ում_ը վերջածանց է այն բառերում,
որոնք նախադասության մեջ գործածվում են ինքնուրույն և դառնում են առարկա ցույց տվող բառեր՝ գոյականներ:
Դատապարտյալին ներում շնորհվեց: (ի՞նչ-գոյական)_____-ում՝ վերջածանց
Իսկ եթե այդ բառերը հանդես են գալիս օժանդակ բայի հետ և դառնում են ստորոգյալ, ապա այդ դեպքում -ում_ը վերջավորություն է:
Մայրս միշտ ներում է ինձ:(ներում է-ստորոգյալ)_______-ում՝ վերջավորություն
Այդպես էլ բանաստեղծության առաջին տան մեջ.
Իմ ամեն երգի մեջ դու կաս,
Դու կաս ու երգում ես,
Դու ես դատավորս, վկաս,
Հավատքս, երդումս…
Աշակերտներն արդեն կտարբերեն, որ երգում(ես)___ -ում՝ վերջավորություն է, իսկ
երդում____-ում՝ վերջածանց:
Այդպես էլ պետք է բացատրել, որ ձյունիկ բառի մեջ -իկ_ը վերջածանց է, որովհետև
ավելացել է ձյուն բառին՝ փոխելով և՛ձևը, և՛ իմաստը:Իսկ մարդիկ բառի մեջ -իկ_ը վերջավորություն է, որովհետև փոխում է միայն ձևը(իմաստը չի փոխվել,դարձել է միայն հոգնակի թիվ):



Կշռադատման փուլ_ Վենի դիագրամով կփորձեմ ամփոփել և ամրապնդել աշակերտ_
ների ստացած գիտելիքները:



Ածանցն ու վերջավորութ-
յունը բառի բաղադրիչներ
են:























Տնային աշխատանք _Դուրս գրել բանաստեղծությունից պարզ բառերը և դրանք դարձնել ածանցավոր:










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!