СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոնֆուցիականություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոնֆուցիականություն»

ԿՈՆՖՈՒՑԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Կոնֆուցիականությունը բարոյափիլիսոփայական ուսմունք է, մշակված դրա հիմնադիր Կուն-Ցզիի` Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 551-479թթ.) կոմից, որը զարգացել է նրա հետևորդների կողմից և մտել է Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի և մի քանի այլ երկրների կրոնական համակարգերի մեջ:

Կոնֆուցիոսի ուսմունքը. Կոնֆուցիոսը փոխառեց հնագույն հավատալիքները. նախնիների պաշտամունքը, հողի պաշատմունքը և հին չինացիների գերագույն աստվածություն և առասպելական նախահայր Շան-դիի պաշտամունքը: Արդյունքում նա զուգադրվեց Երկնքի հետ իբրև բարձրագույն աաստվածային ուժ, որը սահմանում է Երկրի վրա ողջ կենդանականի ճակատագիրը։ Իմաստության և ուժի այդ ակունքի հետ գենետիկական կապը կոդավորված է հենց երկրի «Երկնատակ», և տիրակալի տիտղոսի՝ «Երկքնի Որդի», անվանումների մեջ, որը պահպանվեց մինչ XX դարը: Չինական ավանդության մեջ Կոնֆուցիոսը հանդես է գալիս չինական «ոսկե դարի»՝ հնության, իմաստության պահապանի դերում։ Նա փորձում էր միապետներին վերադարձնել կորցրած հեղինակությունը, բարելավվել ժողովրդի բարքերը և նրան դարձնել երջանիկ: Ընդ որում նա ելակետ էր ընդունում այն պատկերացումը, որ հնագույն իմաստունները պետությունը ստեղծել են յուրաքնչյուր անհատի շահերի պաշտպանության համար:

Կոնֆուցիոսն ապրել է տնտեսական և քաղաքական խոշոր ցնցումների դարաշրջանում. կործանվում էր չժոուական տիրակալի՝ վանի իշխանությունը, խախտվում էին նահապետական-տոհմային նորմերը, քանդվում էր պետության ինստիտուտը: Հանդես գալով իշխող քաոսի դեմ՝ փիլիսոփան առաջ էր քաշում հասարակական ներդաշնակության գաղափարը, հիմնվում էր իմաստունների և հնագույն տիրակալների հեղինակության վրա, որոնց նկատմամբ ակնածանքը դարձավ Չինաստանի հոգևոր և հասարակական կյանքի մշտապես գործող խթան:

«Լունյույում», որտեղ գրի են առնված նրա զրույցները աշակերտների հետ, Կոնֆուցիոսը շարադարում է կատարյալ մարդու իդեալը (ցզյուն-ցզի)՝ անձը դիտարկելով իբրև ինքնագնահատող: Նա ստեղծեց մարդու կատարելագործման ծրագիր՝ հոգևոր զարգացում ապրած անձի և Տիեզերքի համերաշխությանը հասնելու նպատակով:

Ազնիվ այրը բարոյականության իդեալի սկզբնաղբյուր է ողջ հասարակության համար: Միայն նրան է տրված ներդաշնակության զգացումը և բնատուր շնորհը՝ ապրելու բնական ռիթմի մեջ: Նա ներկայացնում է սրտի ներքին աշխատանքի և արտաքին վարքի միասնությունը: Իմաստունը գործում է բնությանն համապատասխան, քանի որ ծննդյան օրվանից հաղորդակից է «ոսկե միջինի» պահպանման կանոններին: Նրա կոչումն է վերափոխել հանրությունը Տիեզերքում իշխող ներդաշնակության օրենքներին համապատասխան, կարգավորել և պահպանել ողջ կենդանականը: Կոնֆուցիոսի համար կարևոր են հինգ «մշտականություններ». ծես, մարդասիրություն, պարտք-արդարություն, գիտելիք և վստահություն: Ծեսի մեջ նա տեսնում մի միջոց, որը հանդես է գալիս իբրև «հիմք և աղբյուր» Երկնքի և Երկրի միջև, որը թույլ է տալիս յուրաքանչյուր անձի, հասարակությանը և պետությանը ներառել տիեզերական կենդանի միության ստորակագրության մեջ: Ընդ որում ընտանեկան բարոյականության կանոնները Կոնֆուցիոսը փոխադրեց պետության Ստորակագության հիմքում նրա կողմից դրվեցին գիտելիքի, կատարելության սկզբունքը, մշակույթին հարաբերվելու աստիճանը: Չափի զգացումը, որը ծեսի ներքին էության մեջ է դրված արտաքինի՝ հանդիսությունների և արարողությունների միջոցով, ներդաշնակ շփման արժեքները հասցնում է յուրաքանչյուրին՝ նրանց հաղորդակից դարձնելով առաքինություններին։ Ուսուցանելով այդ հատկանիշները՝ իմաստունները ստորակարգություն էին ստեղծում հասարակության մեջ՝ դրանով ապահովելով կենսունակությունը: Հանրությանը տրված բնական ռիթմը հասարակություն և պետության զարգացման նոր խթան էր առաջադրում: Բարոյական հատկանիշների մեկնությունը ուսուցչի աշակերտներին տված պատասխաններում միշտ համահունչ է բնությանը, կարծես ներծծված է ռիթմով և համապատասխան է շփման սուբյեկտին։ Կանխատեսությունն ու զիջողականությունը՝ զրուցակցի բարձր բարոյականության վստահության նշանները, նախօրոք բացառում են լարվածությունը: Այսպես, փոխադարձությունը կառավարչի և պաշտոնյայի շփման մեջ, որը հիմնված է պարտք-արդարության վրա, նախատեսում է պաշտոնյայի հավատարմություն ի պատասխան կառավարչի մարդասիրության, նրա համբերատարության և բարի կամքի (երեխաների նկատմամբ հայրական սիրո նմանությամբ)։ և պիտի հիմնավորվի պարտքի, արդարության, հավատարմության և հոգածության վրա (այլկերպ նման է հայրական սիրոն առ երեխաները): Կոնֆուցիական բարոյականության համատեքստում ստորադասի վիճակը երբեք նվաստացուցիչ չի համարվել. ենթադրվում էր, որ սեփական վարքին ի պատասխան, նա կստանա այնպիսի արձագանք, որը կգոհացնի իրեն:

Իբրև քաղաքական գործիչ՝ Կոնֆուցիոսը գիտակցում էր ծեսի կարևորությունը երկրի ղեկավարման հարցում: Ենթականերին հաղորդակից դարձնելով մեծի և փոքրի չափի զգացողությանը՝ ծեսը անձնական և հասարակական մակարդակում հարմարեցնում էր մարդուն «արտաքին միջավայրին», նպաստում էր հասունացող բախման նախապահպանմանը: Ծեսը նպաստում էր հանրությունում բազմազանութան պահպանմանը, անձի առաջ բացում էր կատարելագործման հեռանկարը, կյանքի իրական պահապան էր, թույլ էր տալիս գոյատևել ցանկացած ծայրահեղ պայամաններում՝ մասնավորապես սահմանափակ նյութական և բնական ռեսուրսների պայմաններում բնակչության կարիքների ներդաշնակեցումը: Յյուրաքանչյուրի հաղորդակցությունը չափի պահպանմանը ապահովում էր հասարակության մեջ բարոյական նորմերի պահպանմանը՝ մասնավորապես թույլ չտալով սպառողականության զարգացում և ոգեղենութան կորուստ: Չինական հասարակության և պետության կայունությունը, սնվելով չինական մշակույթի կենսունակությամբ, շատ բաներում պարտական էր ծեսերին:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!