СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կրոնը և փիլիսոփայությունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կրոնը և փիլիսոփայությունը»

Կրոնը և փիլիսոփայությունը



Ժամանակակից մշակութային երկխոսությունների և, առավել ևս, աշխարհայացքային կողմնորոշումների համատեքստում հազիվ թե արդարացված լինի խորհել կրոնի էության կամ տարատեսակների մասին առհասարակ: Թերևս անհրաժեշտություն չկա անդրադառնալ նաև կրոնականի ու ռացիոնալ-փիլիսոփայականի բազմադարյան հակամարտության պատմությանը` իմացաբանական խորհրդածություններին այն մասին, թե արդյո՞ք պատմական անհրաժեշտություն էր կրոնականը կամ գու՞ցե սոսկ պատահարի արդյունք, պարզապես մեծագույն խաբեություն կամ մոլորություն մարդու ինքնաճանաչման որոնումներում, ժամանակին “Աստծո սեփական թշնամի” ճանաչված Հոլբախի արտահայտությամբ` “ապուշի ու շառլատանի հանդիպման հետևանք”:

Թերևս առավել արդյունավետ կլինի մեկնակետ ծառայեցնել տեսական-մեթոդաբանական խորհուրդն այն մասին, որ կրոնականն իր սնող արմատներն ունի մարդկային հոգու իմացաբանական, հոգեբա¬նական ու սոցիալ-մշակութային մակաշերտերում: Եվ այդ ոչ միայն պատմության հեռավոր կամ մինչգիտական անցյալում, այլև ամենուր և այսօր, որ կրոնականը մարդու հոգևոր պահանջն է առհասարակ կամ, ավելի ստույգ, իրականության բազմաբարդության ու անհունության հանդեպ անզոր գտնված մարդուն զորություն հադորդելու փա¬փագ: Իրավ, ինչպես Լ. Ֆոյերբախը կպնդեր, աստվածները ծնվում են նկուղներում, ասել է թե՝ իմաստության ու զորության կարոտ մարդու մոտ: Իսկ որքանո՞վ է մարդն այն արարածը, որը զորության ու իմաս¬տության կարիքը չունի: Հարկավ, Աստծո գաղափարը ի սկզբանե եղել և մշտապես կմնա իբրև մարդկային հոգու պահանջ: Զորանալու՝ նման մղումով է ծնվել Աստծո գաղափարը իբրև յուրօրինակ հայտնագործություն, հայտնագործություն իդեալականացված ձևով, իբրև իմաստության ու զորության իդեալական կամ կատարելության իդեալացիա, բայց, ավա՜ղ, ոչ երբեք ռացիոնալ-գիտականակերպ իդեալացիա, որը միարժեք կերպով կընկալվեր ողջ մարդկության կողմից:

Նույնիսկ իբրև այդպիսի, իբրև ռացիոնալ երևույթ, Աստծո գաղափարն աշխարհայացքային-մարդարար տեսակետից էապես տարբերվում է նրա հենքի վրա բարձրացող կրոնական համակարգից: Որքան էլ արժեքավորվի կրոնը մարդկության հոգևոր զարգացման գործում, այնուամենայնիվ այն ենթադրում է կուռքարարություն, իսկ կուռքը մշտապես ունեցել է տեղայնական նշանակություն, և որպես այդպիսին, բովանդակել է մարդկայինը մարդկայինին հակադրելու թեկուզ և պոտենցիալ հնարավորություն: Բացառված է կուռքարաությունը համամարդկայինի միասնական հենքի վրա: Արդեն մեր դարի աստվածների գոտեմարտն ակնհայտ է դարձնում կրոնների, նույնիսկ համաշխարհային կոչված կրոնների, միավորման ճանապարհով մեկ համամարդկային կրոն ստեղծելու մասին կարծիքների ուտոպիստական լինելը: Իրականում գործ ունենք բոլորովին հակառակ միտումների հետ` կրոնների տրոհման, կրոնական նոր համակարգերի ստեղծման և աղանդավորության աննախադեպ ծաղկման հետ: Այս առնչությամբ հազիվ թե լրջմիտ լինի այսպես կոչված, կրոնական արմատականությունը` դարի ամենավտանգալից հոգևոր խռովքը, առնչել միայն ինչ– որ բեն լադենների կամ նույնքան պատահարին միտված ահաբեկչական խմբավորումների հետ: Գուցե այն շատ ավելի խոր արմատներ ունի մարդկային հոգու իռացիոնալ խորխորատներում և նույնքան իռացիոնալ արձագանք է առավելապես տնտեսական ծագում ունեցող դարի գլոբալիզացիոն գործընթացների։ Այս անգամ արդեն գլոբալիզացիա կրոնական հենքի վրա: Բոլորովին էլ պատահական չէ, որ խոսք է գնում անգամ աստվածների «սեփականաշնորհման» մասին, որը, իր հերթին, ենթադրում է նաև մարդկային հոգու սեփականաշնորհում։ Պատահական չէ այս ամենը նույնիսկ տերմինաբանական իմաստով։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!