СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Les diphtongs de la langues françaises.

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Les diphtongs de la langues françaises.»

Leçon 3

Les sons et les diphthongs de la langues françaises

Ֆրանսերեն լեզվի հնչյուններն ու երկհնչյունները

Ֆրանսերենի այբուբենը բաղկացած է 26 տառից: Այն դասավորված է նույն հերթականությամբ՝ ինչ լատիներենի այբուբենը: Ֆրանսերենի հնչյունային համակարգը ունի 15 ձայնավոր և 20 բաղաձայն։

Հիմնական ձայնավորներն են՝ a, e, i, o, u։ Քանի որ հ տառը համր է, այսինքն՝ չի արտասանվում, այն ենթարկվում է ձայնավորների կանոնին։

Քանի որ ֆրանսերենում կան շատ երկհնչյուններ, անհրաժեշտ է լինում տառ առ տառ դրանք արտասանել որպեսզի բառի ուղղագրությունը ճիշտ լինի: Օրինակ՝ «beaucoup» բառը լսելիս կկարծենք թե այն բաղկացած է ընդհամենը չորս տառից, ինչը բնականաբար այդպես չէ: Բացի դրանից ֆրանսերենում միևնույն հնչյունը կարող է կազմվել տարբեր տառերով, օրինակ «o» տառը կարող է կազմվել հետևյալ տառերի զուգորդություններով՝ oaueauaux  և այլն: Իմանալու համար թե «beaucoup» բառը ինչ տառերից է կազմված, անհրաժեշտ է ընդհամենը իմանալ թե ֆրանսերենի ամեն մի տառը ինչպես է արտասանվում այբուբենում և արտասանել մեկ առ մեկ տվյալ բառի համար: Կան ճիշտ ընթերցանության կանոններ։ Մեծ նշանակություն ունի նաև շեշտադրությունը, որի առկայության դեպքում տառը արտասանվում է տարբեր հնչողությամբ, ինչպես նաև փոխում է բառի իմաստը։

Այս դասին մենք կուսումնասիրենք այդ բոլորը։

Ֆրանսերենում e ձայնավորը կարող է ունենալ տարբեր շեշտեր (accents) :

Շեշտ aigu (´) – é – հնչյունը՝ բաց է։ Օրինակ՝ écouter (է՛կուտե՛):

Շեշտ grave ( ՝ ) – è – հնչյունը՝ փակ է։ Կարդացվում է երկար։ Օրինակ՝ le frère (լը ֆղէ~ղ)։ Այն դրվում է ձայնավորի վրա՝ երկու համանուններ միմյանցից տարբերելու համար։

Օրինակ՝ la – là, ou – où, a – à.

Շեշտ circonflexe ( ˆ ) – êկարդացվում է ինչպես è։ Օրինակ՝ la bête (լա բէ~տ) : Կան դեպքեր երբ accent circonflexe-ը, accent grave –ի նման, կարող է դրվել ձայնավորի վրա՝ համանունները միմյանցից տարբերակելու համար՝ du – dû, sur – sûr.

Երբեք շեշտ չի ստանում e տառը, երբ նրան հետևում է x տառը կամ կրկնվող բաղաձայնը։ Օրինակ՝ un exercice, une ellipse.

Շեշտեր են ստանում նաև a, o, u, i ձայնավորները։ Օրինակ՝ voilà, la pâte, dîner, le côté, goûter :

Le tréma – երկու կետ (˙˙) դրվում է նշելու համար, որ կողք – կողքի գտնվող տառերը պետք է արտասանվեն առանձին-առանձին և ոչ որպես կապակցություն։

Օրինակ՝ ciguë, haïr, Saül, naїf.

La cédille (ç) - դրվում է c տառի տակ a –ից, o –ից, u –ից առաջ, որպեսզի կարդացվի [s].

Օրինակ՝ un garçon, une leçon, nous commençons.

Apostrophe ( ’ ) – դրվում է միավանկ որոշ բառերի վրա, ինչպես le, la, de, ce, si , սղված հնչյունի փոխարեն՝ այն բառերից առաջ, որոնք սկսվում են ձայնավորով կամ համր հ-ով (si-ն՝ միայն il-ից առաջ)՝ l’été, d’homme, c’est, s’il.

Ֆրանսերենում բառավերջի e ձայնավորը, s, t, d, g, z բաղաձայնները չեն կարդացվում։

Օրինակ՝ un livre, un pays, un soldat, lourd, long, le nez և այլն։

Այժմ ուսումնասիրենք հնչյունների արտասանությունը։


A a - [a] – արտասանելիս բերանը բացվում է լայն, լեզուն փռված է և լեզվի ծայրը հպվում է ներքին ատամներին։ Ծնոտը իջած է։ [a] – ա։


P p - [p], B b - [b] – արտասանվում են ինչպես ռուսերենում, բայց ավելի արտահայտիչ։

[p] – պ, [b] – բ։

L l - [l] – արտասանությամբ նման է ռուսերենի ль հնչյունին, սակայն լեզվի դիրքը տարբեր է։ Ռուսերենում արտասանելիս լեզուն ամբողջությամբ հպվում է քիմքին։ Ֆրանսերենում միայն լեզվի ծայրն է հպվում վերին ատամներին, իսկ քիմքի և լեզվի միջև բաց է մնում։ [l]- լ։


M m - [m], N n - [n] - արտասանվում են ինչպես հայերենում, բայց ավելի արտահայտիչ։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ ձայնավորից առաջ նրանց արտասանությունը չփափկի։

[m] –մ, [n]- ն։


I i - [i] – արտասանության ժամանակ լեզվի ծայրը հպվում է ներքին ատամներին, լեզվի մեջքի միջին մասը շատ բարձր է՝ համարյա դիպչում է քիմքին։ Բերանի բացվածքը փոքր է, քան [e] տառինը, բերանի անկյունները ձգված են։ [i]- ի։ Գրվում է i, y, ї, î :


E e - [e] [ε] – [գրությամբ՝ é, բառավերջում er, ez, երբ չեն արտասանվում r, z տառերը, (օրինակ՝ armée, marcher, répétez) և les, des, mes, tes, ses, ces, et բառերում] - արտասանելիս լեզվի ծայրը հպվում է ներքին ատամներին, լեզվի մեջքը բարձր է։ Լեզվի կողքերը ուժեղ հպվում են ծամող ատամներին։ Բերանի անկյունները ձգված են և ուժեղ լարված։ Ծնոտը ավելի քիչ է իջած, քան [ε] հնչյունի ժամանակ, որը հնչում է հետևյալ դեպքերում՝ è, ê, e – փակ վանկում (traverse), e – երկու նույն բաղաձայններից առաջ(adresse), et – բառավերջում(cabaret, elle met), ai, ei, est.


Սղվող e - [ə] – Ինչպես արդեն հայտնի է, ֆրանսերենի ձայնավորները՝ շեշտված թե անշեշտ վանկերում, արտասանվում են։ Բացառություն է կազմում [ə] հնչյունը, որը բառերի արտասանության ժամանակ սղվում է։ Այն արտահայտվում է e տառով։

Չի արտասանվում՝

  1. Ձայնավորից առաջ – notre ami

  2. Ձայնավորից հետո – il étudiera

  3. Արագ տեմպի և խոսակցական ոճի ժամանակ երկու բաղաձայնների միջև, որոնք էլ իրենց հերթին շրջապատված են ձայնավորներով։ - acheter, plus de lettres, je ne lis pas, tu le dis.

Անպայման արտասանվում է ինչպես հայերեն ը հնչյունը՝

  1. Երբ նրան նախորդում է 2 կամ 3 բաղաձայն, իսկ իրենից հետո՝ 1 կամ ավելի բաղաձայն։ appartenir, votre livre, il ne lit pas, une petite fille(արտասանվում է ը), բայց la petite fille(չի արտասանվում)։ Ils feront (արտասանվում է ը), իսկ je ferai(չի արտասանվում)։

  2. rie, -lie, -nie խմբերից առաջ՝ vous seriez, l’atelier, vous veniez

  3. Սովորաբար արտասանվում է ռիթմիկ խմբի առաջին վանկում՝

Demain (արտասանվում է ը) – à demain (չի արտասանվում)

Cependent (արտասանվում է ը) – et cependent (չի արտասանվում)

Je pars (արտասանվում է ը) – et je pars (չի արտասանվում)

Բառավերջում ընդհանրապես չի կարդացվում։


R r - [r]- արտասանվում է ինչպես հայերեն ղ հնչյունը։

F f - [f], V v - [v] – արտասանվում են ինչպես հայերենում՝ ֆ, վ։ Արտասանության ժամանակ ներքին շրթունքը ուժեղ հպվում է վերին կտրիչներին։

K k - [k], G g - [g] – արտասանության ժամանակ լեզվի մեջքը ուժեղ թեքվում է դեպի քիմքը, իսկ լեզվի ծայրը հպվում է ներքին ատամներին։ [k] – ք, [g] – գ։

T t - [t] , D d - [d] - արտասանության ծամանակ լեզվի ծայրը ուժեղ դիպչում է ներքին ատամներին։ Ձայնավորից առաջ նրանց արտասանությունը չի փափկում։ [t] – տ, [d] –դ։

S s - [s], Z z - [z] - արտասանելիս լեզվի ծայրը դիպչում է ներքին ատամներին, իսկ լեզվի կողքերը հպվում են ծամող ատամներին։ Լեզուն չի հպվում ո՛չ կոշտ քիմքին, ո՛չ էլ վերին կտրիչներին։ [s] – ս, [z] – զ։ S s տառը ձայնավորների միջև կարդացվում է [z]։ Օրինակ՝ une rose, un vase.


Ch ch - [], G g - [ʒ]

[] – արտասանվում է ինչպես հայերեն՝ շ,

[ʒ] – արտասանվում է ինչպես հայերեն՝ ժ։


i – տառը ցանկացած ձայնավորից առաջ (pièce, pianiste)

il – բառի վերջում ձայնավորից հետո(vermeil, détail)

ill – ձայնավորից հետո (abeille, détailler)

Այս դեպքերում կարդացվում է, ինչպես հայերենում՝ իյ - [j]

ill – բաղաձայնից հետո կարդացվում է՝ իյյ - [ij]

Բացառություն են կազմում ville, village բառերը, որտեղ կարդացվում է [իլ]։


eu, œu - [œ] – արտասանվում է ինչպես [ε] հնչյունը, բայց շրթունքները մի քիչ կլորացած են և առաջ են։ Նման է հայերենի [ըօ] հնչյունին։ (déjeuner , fleur, sœur, cœur, couleur).

eu, œu - [ø] – արտասանությամբ նման է [e] հնչյունին, բայց շրթունքները մի քիչ կլորացած են և առաջ են և շատ լարված։

Հանդիպում է

1․ բառի վերջում (adieu, vœu) կամ բառավերջում չարտասանվող բաղաձայնից առաջ (il veut, nœud),

2․ [z] հնչյունից առաջ (sérieuse) :


U u, û - [y] - արտասանվում է ինչպես հայերենում՝ յու։ (minute, sûr).


O o - [ͻ] – արտասանության ժամանակ լեզուն թեթև հետ է քաշվում, լեզվի ծայրը հպվում է ներքին ատամների լնդին, իսկ լեզուն ամբողջությամբ փռված է։ Շրթունքները թեթև կլորացած են և առաջ մղված։ Վերին շրթունքը մի քիչ վեր է բարձրացված։

Գրությամբ հանդիպում ենք՝

  1. Օ – ցանկացած արտասանվող բաղաձայնից առաջ, բացի Z – ից՝ monopole.

  2. Au՝ r –ից առաջ (aurore).

O o - [o] - արտասանության ժամանակ լեզուն թեթև հետ է քաշվում, լեզվի ծայրը հպվում է ներքին ատամների լնդին, իսկ լեզվի մեջքը իր հետևի մասում վեր է բարձրացված։ Շրթունքները կլորացած են, առաջ են մղված և ուժեղ լարված են։ Հնչյունը երկար է։

Գրությամբ հանդիպում ենք՝

  1. Օ – z- ից առաջ (rose), բառի վերջում կամ վերջին չարտասանվող բաղաձայնից առաջ (métro, héros, galop).

  2. ô, au, eau – բացի r – ից առաջ։ (rôle, faute, tableau).


Ou - [u] – արտասանվում է, ինչպես հայերեն՝ ու հնչյունը (blouse)։


gn - [ɲ] - արտասանվում է, ինչպես հայերեն՝ նյ հնչյունը (espagnole, montagne)։


On, om - [] – ռնգային հնչյուն է։ Լեզուն հետ է քաշվում, ծայրը չի կպչում ատամներին, շրթունքները կլորացած են, արտասանելիս հնչյունը արտաբերվում է քթանցքով(front, bombe) :

in, im, ain, aim, ein, yn, ym - [] - ռնգային հնչյուն է։ Հնչյունը արտաբերվում է միաժամանակ և՛ բերանով, և՛ քթով առաջացնելով ռնգային հնչյուն։ Նման է հայերենի էն ռնգային հնչյունին։ (matin, simple, écrivain, faim, plein, syntaxe, symphonie) :


ien - [j] – արտասանվում է, ինչպես հայերեն (իյեն), բայց ռնգային, լեզուն հետ քաշած (bien, chien) :


un, um - [] – ռնգային հնչյուն է, արտասանվում է, ինչպես հայերեն (ըն) լեզուն հետ քաշած (tribun, parfum) :


an, am, en, em - [] - ռնգային հնչյուն է, արտասանվում է, ինչպես հայերեն (ան) լեզուն հետ քաշած (divan, lampe, centre, ensemble) :


ou - [w] – արտասանվում է, ինչպես հայերեն ու հնչյունը (oui, jouer, jouet) :

oi - [wa]- [wα] – արտասանվում է, ինչպես հայերեն ուա հնչյունը (soir, noir, boire) :

oin - [w] - արտասանվում է, ինչպես հայերեն ուեն ռնգային հնչյունը (coin, loin) :

u - [ɥ] - արտասանվում է, ինչպես հայերեն յու հնչյունը կլորացած շրթունքներով, սակայն, երբ նրանից հետո գալիս է որևէ ձայնավոր՝ շրթունքների դիրքը սահուն փոխվում է, առաջացնելով կիսաձայնավոր հնչյուն :

[ɥi] – huit

[ɥœ] - lueur

[ɥε] – ruelle

[ɥa] - nuage


Այսպիսով՝ ֆրանսերենի երկհնչյուններն են՝

  • ch – շ

  • qu – ք

  • au – eau – օ

  • ou – ու

  • oi – ուա

  • ai – ei – է

  • ph – ֆ

  • an – en – am – em - ա~ն (ռնգային)

  • on – om - օ~ն (ռնգային)

  • in – ain - է~ն (ռնգային)

  • ien - իյա~ն (ռնգային)

  • gn – նյ

  • eu – œu – ըօ

  • ui – ույի

  • վերջավորություններ – er - է, -ier - իէ

  • ill – իյ

  • aill – այ

  • eil – էյ










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!