Մանկավարժական հետազոտության մեթոդաբանություն
Անալիզ, վերլուծություն – գիտահետազոտական մեթոդ կամ մտածողության եղանակ, որի դեպքում օբյեկտը կամ երևույթը տարրալուծվում է մասերի տրամաբանական վերացարկման միջոցով
Անալոգիա-համանմանություն, համապատասխանություն, գիտականճանաչողությանմեթոդ է, որիշնորհիվոչնույնականօբյեկտներիմիջևսահմանվում է նմանություն
Անհատ- / լատ․ individum- չբաժանվող, չմասնատվող, // բանական մարդ// տեսակին պատկանող յուրաքանչյուր էակ անկախ սեռից, տարիքից, զարգացման աստիճանից և այլ առանձնահատկություններից։ Ա․Ա․ Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, // Լույս, 1984թ․, էջ 14
Անհատականություն – անձի առանձնահատուկ անկրկնելի անհատական գծերի միայն իրեն բնորոշ ամբողջություն։ Ա․Ա․ Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, // Լույս, 1984թ․, էջ 14
Գործունեություն– մարդու հոգեբանական, ֆիզիկական-բանախոսական ակտիվություն, որն ուղղված է որոշակի նպատակի։
Դեդուկցիա- բխեցում, մտահանգմանհիմնականեղանակներից է, հետազոտությանմեթոդ
Դիտում- գիտամանկավարժական հետազոտության մեթոդ, որի շնորհիվ ընկալվում, ուսումնասիրվում են մանկավարժական երևույթներ, պրոցեսներ գիտական նյութ ստանալու նպատակով։
Զարգացում–մարդու բնական, կենսաբանական և հոգեկան ուժերի իրացում, կատարելագործում։
Զրույց-Ուսուցման և դաստիարակությանմեթոդ, որիօգնւթյամբկազմակերպվումուսուցման և դաստիարակությանգործընթացը
Իդեալականացում-որպեսգիտականճանաչողությանմեթոդ, դիտարկվում է որպեսվերացարկմանյուրահատոկձև
Ինդուկցիա-մղում, ուղղում, մտահանգմանտեսակ է, հետազոտությանտրամաբանականմեթոդ:
Կրեցիոնիզմ- լատիներեն նշ․ ստեղծում, կրոնական ուսմունք է , ըստ որի աշխարհը, կենդանի և անկենդան բնությունը ստեղծվել է մի միասնական արարչագործական ակտով։
Համադրում-միավորում ,առանձին առարկայի կամ երևույթի տարբեր կողմերի մտովի կամ իրական միավորւմն է մեկ ամբողջության մեջ
Հարցազրույց - գիտահետազոտական աշխատանքի առավել ճկուն մեթոդ է մանկավարժական երևույթների, պրցոսների և սուբյեկտների մասին ինֆորմացիա հավաքելու նպատակով, հիմնված անմիջական անձնական շփման վրա։
Հնար – մանակավարժական գործողությունների եղանակ որոշակի պայմաններում, մեթոդի մասնավոր կիրառություն, որը չունի ինքնուրույն մանկավարժական խնդիր։
Մանկավարժություն – վերջերս նաև կիրառվում է մանկավարժագիտություն ձևով՝ գիտությունը գործնական մանկավարժական գործունեությունից տարբերակելու համար այս գրքում կիրառվում են երկու ձևերը համարժեք։ Մանկավարժությունը գիտություն է որն ուսումնասիրում է մանկավարժական գործընթացի / ուսուցման և կրթության / էությունը, օրինաչափությունները միտումները, կրթության եղանակները, որպես մարդուզարգացման միջոց և գործոն։
Մանկավարժական գործընթաց- Պրոցես / լատ․ procesus- առաջշարժում/ գրքում երկու տերմինը գործածվում են որպես հոմանիշ, կրթադաստիարակչական գործընթացը մի ամբողջական համակարգ է, որն իր մեջ է միավորում սովորողների ուսուցումը, դաստիարակությունը, զարգացումը և բնութագրվում է նրա սուբյեկտների ստեղծագործական համագործակցությամբ։
Մանկավարժական տեխնոլոգիա-մանկավարժի կողմից ուսուցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ հետևողական փոխկապակցված գորողությունների հաջորդական կիրառում կրթադաստիարակչական կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։
Մանկավարժական ֆուտուրոլոգիա-/ futurum-ապագա, logos- գիտություն / - մանկավարժության ապագան կանխատեսող գիտություն։
Մեթոդիկա- մանկավարժական գործունեության մեթոդների, հնարների ու միջոցների ամբողջություն, որ կիրառվում է կրթադաստիարակչական գործընթացում, ինչպես նաև մանկավարժական հետազոտությունների ոլորտում։
Մեթոդ-Բնության և հասարակական կյանքի ուսումնասիրության ու ճանաչողության եղանակ: 2. Գործունեության գործողությունների եղանակ կերպ:
Մեթոդաբանություն-Ուսմունք ընդհանրապես գիտական ճանաչողության մեթոդի և առանձին գիտությունների մեթոդների մասին, մեթոդոլոգիա:
Մոդել- /ֆր․ model, լատին․ modylus- չափ, նորմա, օրինակ լայն նշանակությամբ/ մտավոր կամ նշանային կերպար, ինչ-որ պրոցեսի, երևույթի անալոգ, նամակ, որն օգտագործվում է գիտական հետազոտության մեջ օրիգինալին փոխարինելու համար։
Սիմվոլ - Հունարեն սիմվոլ նշանակում է / ցիմբոլոն/, նաև նշանակում է վեհության նշան, մարդկանց միջև բաժանված առարկայի երկու կեսեր։
Սկզբունք-1.Որևէտեսության՝ուսմունքի՝գիտությանևնհիմնականդրույթը, ելակետայինդրույթ: 2. Որևէկարգիգործունեությանհիմնականղեկավարդրույթը, ղեկավարողկարգ՝կանոն: 3. Վարքագծիուվարվելակերպիկանոններիամբողջությունը:
Վարկած-1.Որևէխնդրիմասինարտահայտվածգիտականենթադրություն, որդեռևսփորձնականկամփաստացի
ապացուցմանկարիքունի2. Կասկածելի՝վստահությունչներշնչողկարծիք՝ենթադրություն:
Տեխնոլոգիա- /հուն․ Techne - արվեստ, վարպետություն, logos- ուսմունք/ տերմինը կիրառվում է արտադրության մեջ, վերջին շրջանում մուտք է գործել մանկավարժության ոլորտը։ Նշանակում է գիտելիքների ամբողջություն ինչ-որ բանի /մետաղների, նյութի մշակման եղանակների ու միջոցների մասին/։
Ուսուցում- կրթագործընթաց, որը նպատակաուղղված է սովորողների համակողմանի զարգացմանը, ձևավորմանը հասարակության պահանջին համապատասխան։