ԺԳ.00.01 – ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1. ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ԱՌԱՐԿԱՆ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Մանկավարժությունը որպես հումանիտար գիտություն: Մանկավարժության տեսության ձևավորման ու զարգացման սոցիալ-տնտեսական նախադրյալները: Մանկավարժությունը մարդուն ուսումնասիրող գիտությունների շարքում: Մանկավարժության ուսումնասիրության օբյեկտն ու առարկան:
Մանկավարժության նպատակը, խնդիրները և գործառույթները:
Մանկավարժության հիմնական հասկացությունները:
Մանկավարժական գիտությունների համակարգը. ընդհանուր մանկավարժություն, տարիքային մանկավարժություն, դիդակտիկա /ուսուցման տեսություն/, մանկավարժության պատմություն, մասնավոր մեթոդիկաներ, սոցիալական մանկավարժություն, համեմատական մանկավարժություն, մանկավարժական աքսեոլոգիա, մանկավարժական անթրոպոլոգիա, մանկավարժական վալեոլոգիա, համագործակցության մանկավարժություն, էթնոմանկավարժություն, արվեստի մանկավարժություն, երջանկության մանկավարժություն, մանկավարժական ֆուտուրոլոգիա /կանխատեսում/, մանկավարժական ռիսկաբանություն, կրթության կառավարում, շտկողական մանկավարժություն. շտկողական մանկավարժության 4 ենթաճյուղերը՝ տիֆլոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն, օլիգոֆրենո-մանկավարժություն, լոգոպեդիա: Շտկողական մանկավարժության նպատակը և խնդիրները: Ճյուղային. սպորտի մանկավարժություն, բժշկական մանկավարժություն, ռազմական/ զինվորական/ մանկավարժություն:
Մանկավարժության կապն այլ գիտությունների հետ: Ժողովրդավարական և հումանիստական միտումները ժամանակակից մանկավարժության մեջ:
2. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Հասկացություն մանկավարժության մեթոդաբանության և նրա մակարդակների մասին` փիլիսոփայական (էկզիստենցիալիզմ, նեոթոմիզմ, պոզիտիվիզմ, պրագմատիզմ, դիալեկտիկական մատերիալիզմ), համագիտական (արժեբանական, մարդաբանական, գործունային, մշակութաբանական, էթնոմանկավարժական մոտեցումներ), տեխնոլոգիական (հետազոտության մեթոդիկան և տեխնիկան, մեթոդները, հնարները):
Գիտամանկավարժական հետազոտությունների տրամաբանությունը: Մանկավարժական իրականության հետազոտման մեթոդները և մեթոդիկաները: Մանկավարժության գիտահետազոտական մեթոդները. Դիտում, զրույց, հարցազրույց, անկետավորում, թեստավորում, մոդելավորում, մանկավարժական գիտափորձ, մանկավարժական փաստաթղթերի ուսումնասիրում, տվյալների մշակման մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներ:
3. ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Անձի զարգացումը որպես մանկավարժական հիմնախնդիր: Անձի ձևավորման գործոնները և պայմանները: Անձի դաստիարակության և ձևավորման առանձնահատկությունները: Սոցիալականացման էությունը: Սոցիալականացման գործոնները: Սոցիալականացման փուլերը:
4. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ
ՙՄանկավարժական համակարգ՚ հասկացությունը: Մանկավարժական գործընթացը որպես ամբողջական երևույթ: Մանկավարժական համագործակցություն. ուսուցման և դաստիարակության գործընթացի յուրահատկությունները: Մանկավարժական գործընթացի բաղադրամասերը: Մանկավարժական գործընթացի նախագծման և իրականացման տեխնոլոգիաները: Մանկավարժական գործընթացը որպես նրա մասնակիցների երկխոսություն, համագործակցություն, համաստեղծագործություն:
5. ԴԻԴԱԿՏԻԿԱՆ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դիդակտիկան որպես ուսուցման և կրթության տեսություն: Դիդակտիկայի զարգացման պատմական նախադրյալները: Ուսուցման տեսության մեթոդաբանական հիմքերը: Ուսուցման տեսության օրինաչափությունները: Ուսուցման տեսության զարգացման աղբյուրները և մեխանիզմները: Դիդակտիկայի օբյեկտը, առարկան և խնդիրները: Դիդակտիկայի հիմնական հասկացությունները: Կրթության բովանդակության գիտական հիմունքները, ձևավորման աղբյուրները և ընտրության սկզբունքները: Կրթության բովանդակությունն արտահայտող հիմնական փաստաթղթերը: Միջնակարգ հանրակրթական դպրոցի ուսումնական պլան, ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ:
Կրթության մասին ՀՀ օրենքը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքը: Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը: ՀՀ հանրակրթության պետական կրթակարգը: Կրթական չափորոշիչներ:
6. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ: ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ
Ուսուցման գործընթացի էությունը: Ուսուցումը որպես ամբողջական համակարգ: Ուսուցման գործընթացի հիմնական բաղադրամասերը` նպատակային, պահանջմունքային-դրդապատճառային, բովանդակային, գործունային-ընթացակարգային, զգայական-կամային, վերահսկող-կարգավորող, գնահատող-ամփոփող:
Ուսուցման գործընթացի գործառույթները` կրթական, զարգացնող, դաստիարակչական:
Ուսուցման տեսակները` պրոբլեմային, ծրագրավորված, համակարգչային, համակազմային, մոդուլային:
7. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ուսուցման օրենքներն ու օրինաչափությունները: Ուսուցման սկզբունքների բնութագիրը: Ուսուցման կրթական, զարգացնող և դաստիարակչական գործառույթների միասնության սկզբունքը, ուսուցման և դաստիարակության փոխպայմանավորվածության, ուսուցման գործընթացի ամբողջականության և միասնության, հաջորդականության և համակարգայնության, գիտականության, ուսուցման կյանքի հետ կապի, մատչելիության, զննականության, գիտակցականության, աշակերտների ակտիվության, գիտելիքների հաստատունության, սովորողների տարիքային, անհատական առանձնահատկությունների հաշվառման, տեսության և պրակտիկայի կապի, ուսուցման գործընթացի մարդասիրացման սկզբունքները:
8. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հասկացողություն ուսուցման մեթոդի և հնարի մասին: Ուսուցման մեթոդների դասակարգման մոտեցումները: Ուսումնաճանաչողական գործունեության կազմակերպման մեթոդները: Ուսումնաճանաչողական գործունեության արդյունավետության վերահսկողության և ինքնահսկողության համապարփակ բնութագիրը: Ուսուցման մեթոդների ընտրությունը: Ուսուցման մեթոդիկան և տեխնոլոգիան: Ուսուցման միջոցները: Ուսուցման միջոցների դասակարգումը և բնութագիրը: Համակարգչային ուսուցում, հեռավար ուսուցում:
Ուսուցման խոսքային, գործնական և զննական մեթոդներ, ինքնուրույն աշխատանքի մեթոդներ: Ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդներ:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսուցման գործընթացում:
9. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Համագործակցային, ալգորիթմացված և ծրագրավորված, պրոբլեմային, տարբերակված, մոդուլային, նախագծային ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ:
10. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցման կազմակերպման ձևերը: Ուսուցման ձևերի բազմազանությունը: Ուսուցման կազմակերպման անհատական, խմբային, կոլեկտիվ ձևերը: Անհատական, անհատականացված, փոխադարձ, զանգվածային ուսուցման համակարգը և դրա զարգացումը դիդակտիկայում: Տարբերակված ուսուցում:
Դաս-դասարանային ուսուցման համակարգը: Դաս-դասարանային ուսուցման համակարգի առաջացման և զարգացման պատմությունը: Դասը որպես ուսուցման կազմակերպման հիմնական ձև: Դասի էությունը, դասի տիպաբանությունն ու կառուցվածքը: Դասին ներկայացվող ժամանակակից պահանջները: Դասի գործառույթների իրականացման ուղիները /կրթական, դաստիարակչական, զարգացնող/: Դասի կապն ուսուցման այլ ձևերի հետ /լաբորատոր պարապմունքներ, պրակտիկում, սեմինար, լրացուցիչ պարապմունքներ, տնային աշխատանք/:
Դասի կազմակերպման ոչ ստանդարտ ձևերը: Ուսուցչի նախապատրաստվելը դասին: Դասի պլանավորումը: Դասի վերլուծություն և ինքնագնահատում:
11. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Գիտելիքների ստուգման և գնահատման տեղը և գործառույթներն ուսումնական գործընթացում, դրանց օբյեկտիվության վրա ազդող գործոնները:
Ուսումնական արդյունքների ստուգմանը և գնահատմանը ներկայացվող պահանջները, ձևերը, մեթոդներն ու տեսակները: Ուսումնական գործունեության արդյունքների վերլուծությունը: Ուսումնական գործընթացի ախտորոշում:
Գիտելիքների ստուգման և գնահատման ժամանակակից տեխնոլոգիաներ:
12. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դաստիարակությունը որպես հասարակական-մանկավարժական երևույթ, նրա առանձնահատկությունները: Դաստիարակության և ինքնադաստիարակության նպատակը, բովանդակությունը, պայմանները: Դաստիարակությունը որպես գործընթաց, նրա ընդհանուր օրինաչափությունները և շարժիչ ուժերը: Երեխայի ակտիվության ձևավորումը: Դաստիարակության տեսակները, դաստիարակության ոճերը: Մարդու վրա դաստիարակչական ներգործության միջոցները:
Դաստիարակության համակարգեր: Բազմամշակութային դաստիարակություն: ԱՆձի ձևովորումը դաստիարակչական գործընթացում:
13. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Դաստիարակության սկզբունքների բնութագրումը. դաստիարակության հասարակական ուղղվածությունը, դաստիարակության կապը կյանքի հետ, դաստիարակությունն աշխատանքի մեջ, դաստիարակությունը կոլեկտիվում, դրականի վրա հենվելը, դաստիարակության մարդասիրական բնույթը, անհատական մոտեցումը, մանկավարժական ղեկավարման զուգակցումը սովորողի ինքնուրույնության և նախաձեռնողականության հետ, դաստիարակչական ներգործությունների միասնությունը, դաստիարակողների և դաստիարակվողների համագործակցությունը, դաստիարակչական գործընթացի հետևողականությունը, համակարգայնությունը և անընդհատությունը, դաստիարակության նպատակի իրատեսականությունը, դաստիարակության անձնային ուղղվածությունը:
14. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ
Դաստիարակության մեթոդները: Դաստիարակության մեթոդների դասակարգման մոտեցումները: Դաստիարակության մեթոդների դասակարգում՝ կախված հասարակության հումանիզացման և ժողովրդավարացման աստիճանից.
ա/ ավտորիտար դաստիարակության մեթոդներ.
տեղեկացվածություն, մանկավարժական պահանջ, վարժություն, ներշնչում, զրույց, անհատական վերահսկողություն, պատիժ, դատապարտում, ստիպում:
բ/ հումանիստական դաստիարակության մեթոդներ.
մեկնարկային պահանջ, օրինակ, խաղ, համոզում, անձնական օրինակ, դասախոսություն, խրախուսանք, վարժություն, շտկում, բանավեճ /դիսպյուտ/, պարզաբանում, զրույց, գովեստ, մրցակցություն, դաստիարակող իրավիճակ, հեռանկարային գծերի համակարգ, մրցակցության մթնոլորտի ստեղծում, հասարակական փորձի յուրացում:
Դաստիարակության միջոցների բազմազանությունը: Դաստիարակչական աշխատանքի ձևերի ընդհանուր բնութագիրը:
15. ԱՆՁԻ ԴԱՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԼԵԿՏԻՎՈՒՄ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Աշակերտական կոլեկտիվի կառուցվածքը հանրակրթական դպրոցում: Կոլեկտիվի ձևավորման ուղիները: Կոլեկտիվի զարգացման դինամիկան և փուլերը: Կոլեկտիվ գործունեություն և ինքնակառավարում: Անձի դաստիարակությունը կոլեկտիվում: Աշակերտական կոլեկտիվի ղեկավարման առանձնահատկությունները: Կոլեկտիվի տիպերը:
Ընտանիքը որպես դաստիարակության միջավայր, նրա ազդեցությունն անձի դաստիարակության գործընթացի և արդյունքների վրա: Ընտանիքի և դպրոցի փոխգործունեության ձևերը: Ընտանեկան դաստիարակության արդյունավետության բարձրացման պայմանները: ՙԵրեխայի իրավունքներ՚-ի հայեցակարգը որպես օրենսդրական և բարոյական հիմք մեծահասակների և երեխաների փոխհարաբերություններում:
16. ՄՏԱՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ
ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Մտավոր դաստիարակության նպատակը, խնդիրները և բովանդակությունը: Մտավոր դաստիարակության իրականացման մանկավարժական պայմանները: Մտավոր ընդունակությունների զարգացման մեթոդները և միջոցները:
Աշխարհայացքի էությունը, կառուցվածքը և գործառույթները: Անձի աշխարհայացքը որպես սոցիալական կողմնորոշման անձնային դիրքորոշման և քաղաքացիական վարքագծի հիմք: Աշխարհայացքի հիմնական տիպերը՝ գիտական, կրոնական, առօրեական: Դպրոցականի գիտական աշխարհայացքի ձևավորման հիմնական ուղիները և միջոցները:
Հայացքները, համոզմունքները որպես աշխարհայացքի հիմնական բաղադրիչներ: Գիտական աշխարհայացքի ձևավորման տարիքային առանձնահատկությունները: Կրոնական աշխարհայացք: Դրա տարածման հասարակական և հոգեբանական պատճառները: Եկեղեցու և դպրոցի փոխհարաբերությունները:
17. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հասկացողություն բարոյականության մասին: Բարոյական դաստիարակության նպատակը, խնդիրները, բովանդակությունը: Բարոյագիտությունը որպես բարոյական դաստիարակության տեսության և պրակտիկայի մեթոդաբանական հիմք: Բարոյական դաստիարակության հասկացությունները, բարոյական գիտակցություն, բարոյական գործունեություն, բարոյական հարաբերություններ և վարքագիծ:
Անձի բարոյական մշակույթի էությունը` զգայական ոլորտի, բարոյական գաղափարների, պահանջմուքների, արժեքային համակարգի զարգացվածությունը:
18. ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իրավական դաստիարակության նպատակը, խնդիրները: Իրավական դաստիարակության համակարգը՝ իրավական մշակույթ, իրավագիտակցություն, իրավական մտածողության զարգացում, իրավական գիտելիքներ: Դպրոցականների իրավական դաստիարակության մանկավարժական պայմանները:
19. ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղագիտական դաստիարակության էությունը, խնդիրները և բովանդակությունը: Անձի գեղագիտական մշակույթի կառուցվածքը՝ գեղագիտական պահանջմունք, գեղագիտական գիտելիք, արժեքային կողմնորոշում, գեղագիտական զգացմունք, ճաշակ, գեղագիտական իդեալ: Գեղագիտական մշակույթի ձևավորման ուղիները և մեթոդները հանրակրթական դպրոցում:
20. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական դաստիարակության նպատակը, խնդիրները: Քաղաքացիականության կառուցվածքը. սեփական արժանապատվության զգացում, ազգային ինքնագիտակցություն, հարգանք իր երկրի քաղաքացու նկատմամբ, պարտականությունների կատարում: Հայրենասիրությունը որպես քաղաքացիական դաստիարակության կարևոր բաղադրիչ: Քաղաքական մշակույթի դաստիարակումը որպես քաղաքացիական դաստիարակության բաղադրիչ: Քաղաքական մշակույթի ցուցանիշները՝ քաղաքական գրագիտություն, քաղաքական գիտակցություն, հասարակական ակտիվություն:
21. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
Աշխատանքային դաստիարակության բովանդակությունը դպրոցում, նպատակը, խնդիրները, էությունը: Սեր և հարգանք աշխատանքի նկատմամբ, աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում: Աշխատանքային դաստիարակության համակարգը դպրոցում՝ «Տեխնոլոգիա» առարկան որպես աշխատանքային դաստիարակության միջոց: Դասարանական և արտադրական աշխատանքի հանրօգուտ գործունեության կազմակերպումը դպրոցում:
Մասնագիտական կողմնորոշման համակարգը՝ մասնագիտական կրթվածություն, մասնագիտույան նախագծում, մասնագիտական կողմնորոշում, մասնագիտության ընտրություն:
22. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անձի ֆիզիկական դաստիարակության նպատակը, խնդիրները, բովանդակությունը: Գիտակից վերաբերմունք առողջ ապրելակերպի նկատմամբ, առողջության պահպանում, ֆիզիկական ինքնակատարելագործում, հիգիենայի կանոնների պահպանում, սնվելու մշակույթ, սեփական օրգանիզմի կենսառիթմերի ճանաչում:
Ֆիզիկական դաստիարակության միջոցները՝ բուժիչ ֆիզիկական, սպորտային մասսայական աշխատանքներ դպրոցում, արտադպրոցական աշխատանք: Ֆիզիկական ինքնակատարելաործում:
23. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Էկոլոգիական դաստիարակության տեղը դաստիարակության ընդհանուր գործընթացում: Էկոլոգիական դաստիարակության նպատակը, խնդիրները, բովանդակությունը հանրակրթական դպրոցում: Էկոլոգիական կրթությունը որպես մարդասիրական-գործունային հարաբերությունների ձևավորման գործընթաց բնության և մարդու նկատմամբ: Էկոլոգիական կրթության խնդիրները, ձևերը, մեթոդներն ու միջոցները:
24. ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տնտեսագիտական դաստիարակության նպատակը, խնդիրները: Տնտեսագիտական դաստիարակության տեղը դաստիարակության ընդհանուր գործընթացում:
Տնտեսագիտական հասկացություններ: Տնտեսագիտական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: Գործունեության պլանավորում, արտադրողականության հաշվառում և վերահսկողություն: Շուկայագիտության հիմունքներ: Տնտեսավարման համակարգեր: Բյուջե. ձևավորման միջոցները: Տնտեսագիտական դաստիարակությունը աշխատանքային ուսուցման գործընթացում:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ամիրջանյան Յու.Ա., Սահակյան Ա.Ս., Մանկավարժություն, Եր., 2005:
2. Ասատրյան Լ.Թ. և ուրիշներ, Կրթության համակարգի կառավարման հիմունքները, ուսումնական ձեռնարկ, Երևան, «Զանգակ-97», 2003:
3. Թորգոմյան Լ.Վ., Մանկավարժության ընդհանուր հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, Եր., «Տոներ», 2005:
4. Бордовская Н.В., А. А. Реан, Педагогика, М., 2006.
5. Коджаспирова Г.М., Педагогика, М., 2004.
6. Педагогика: под ред. Пидкасистого П.И.-М., 2005.
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հիմնական
-
Ղույումչյան Գ.Ե., «Մանկավարժություն», գիրք 1-ին, էջ 14, Եր., 2005:
-
Պետրոսյան Հ.Հ. Կրթության ժամանակակից տեխնոլոգիաներ: Հարցերի, առաջադրանքների, թեստերի և խնդիրների ժողովածու, Երևան, «Ան-Ջոն», 2008:
-
Сластенин В.А. и др. Педагогика: учебное пособие для студентов педагогических учебных заведений. М., 1998.
-
Подласий И.П. Педагогика: учебник для студентов высших педагогических учебных заведений.-М., 2006.
-
Кукушин В.С., Теория и методика воспитательной работы, Ростов-на Дону, 2002.
Օժանդակ, լրացուցիչ
1. Ազարյան Ռ.Ն., Սարգսյան Զ.Վ., Ինչպես լավացնել տեսողությունը, Եր., 1994:
2. Ազարյան Ռ.Ն., Տեսողության խանգարումով երեխաների առաողջության ամրապնդման և ֆիզիկական դաստիարակության մեթոդիկա, /Ուսումնական ձեռնարկ մանկավարժական բուհերի ուսանողների համար/, Եր. 2008, 119 էջ:
3. Ամիրջանյան Յու. Ժամանակակից դիդակտիկա, «Լույս», Ե., 1990:
4. Հանրակրթության պետական կրթակարգ, Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2004:
5. Մանուկյան Վ. «Լսողության խանգարում ունեցող երեխաների հետ տարվող սուրդոմանկավարժական աշխատանքները», Երևան 2008:
6. Պայլոզյան Ժ.Հ., Թադևոսյան Է. Ռ. Հանրակրթական դպրոցի լոգոպեդական աշխատանքի հեռանկարային պլաններ. Եր., 2004, 2007:
7. Վարդումյան Ս., Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ, քսաներորդ դարի մանկավարժական տեսություններ. ձեռնարկ մանկավարժների և ուսանողների համար, Եր., «Նոյան տապան», 2005:
8. Վարդումյան Ս., Հարությունյան Լ., Ջաղինյան Ն., Վարելլա Գ., Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ, Տեսություններ, մեթոդներ, գնահատում: Ձեռնարկ մանկավարժների և կրթության կազմակերպիչների համար, Երևան, «Նոյան տապան», 2005:
9. Алексеев Н.А. Личностно-оринетированное обучение. Вопросы теории и практики.-М., 1995.
10. Андреева Л.В. Сурдопедагогика . М., 2005.
11. Белущенко В.А., Наумова А. Е., Седова М. Ю. Педагогическая реабилитация детей с нарушением слуха: Метод.пособие. СПб., 2006.
12. Бородулина С.Ю. Коррекционная педагогика. Ростов на Дону, 2004
13. Визель Т.Г. Мозгoвая организация речевой функции и ее нарушения – М., 2004.
14. Обучение детей с нарушениями интеллектуального развития (олигофренопедагогика), под.ред. Пузанова Б.П., М. 2000.
15. Оконь В. Введение в общую дидактику.-М., 1993.
16. Подласый И.П. Курс лекций по коррекционной педагогике, М., 2002.
17. Селевко Т.К. Современные образовательные технологии. М., 1998.
18. Сластенин В.А. Педагогика: инновационная деятельность.-М., Магистр, 1997-4.
19. Специальная педагогика, под. ред. Е.А.Стребелевой- М. 2001.
20. Рапацевич Е.С. Педагогика: большая современная энциклопедия. – Минск: ИООО “Современное слово”, 2005.
ԿՐԹՈԻԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1. Դաստիարակության ծագումը: Կրթության և մանկավարժական միտքը հին աշխարհում: Դաստիարակության ձևերը նախնադարում:
Առաջին կրթադաստիարակչական համակարգերի ձևավորումը: Դպրոցը և դաստիարակությունը Հին Արևելքի երկրներում՝ Շումեր, Աքքադիա, Եգիպտոս, Բաբելոն, Չինաստան, Ասորեստան, Պարսկաստան, Հայաստան:
Կրթությունը հին աշխարհում (Աթենք և Սպարտա), Սոկրատեսի, Պլատոնի, Արիստոտելի, Դեմոկրիտի մանկավարժական գործունեությունն ու հայացքները:
2. Դաստիարակությունը Հին Հռոմում: Մարկ Ֆաբի Քվինթիլիանոսի մանկավարժական հայացքները:
Դաստիարակությունը Հայաստանում հին ժամանակներից մինչև մ.թ. 4-րդ դարի վերջ:
3. Կրթությունը և մանկավարժական միտքը միջնադարում` Եվրոպայում: Միջնադարի քրիստոնեական փիլիսոփայությունը և կրոնաբարոյական արժեքները: Թոմա Ակվինացու փիլիսոփայական և մանկավարժական հայացքները: Շերտավորված կրթության բնութագիրը միջին դարերում: Ասպետական դաստիարակություն: Եկեղեցու դերը միջնադարյան կրթության գործում: Եկեղեցիական դպրոցներ: Աստվածաբանական դպրոցներ: Արհեստավորական և համայնքային դպրոցներ: Առաջին համալսարաննեեր:
Միջնադարյան համալսարանների ձևավորումը 12-13-րդ (Բոլոնիա, Սորբոն, Պրահա, Կրակով, Օքսֆորդ, Քեմբրիջ, Լիսաբոն, Վիեննա):
Դպրոցը և մանկավարժական միտքը միջնադարյան Հայաստանում: Մ. Մաշտոցի կյանքն ու մանկավարժական գործունեությունը: Հետմեսրոպյան շրջանի մանկավարժական միտքը (Եզ. Կողբացի, Դ. Անհաղթ, Ա. Շիրակացի):
4. Վերածննդի դարաշրջանի կրթությունը ու մանկավարժական միտքը: Է. Ռոտերդամցի, Վիտտորինո դա-Ֆելտրե, Ֆ. Ռաբլե, Թ. Մոր, Թոմազո Կամպանելլա:
Հայկական վերածննդի դարաշրջանի դպրոցը և մանկավարժական միտքը (10-րդ դարավերջ և 12-րդ դարի սկիզբ): Գր. Նարեկացի, Գր. Մագիստրոս, Հովհ. Սարկավագ Իմաստասեր: Հայկական բարձր տիպի դպրոցների և համալսարանների ձևավորումը ¥Հաղպատ, Անի, Գլաձոր, Տաթև, Սիս, Կապոս¤:
5. Նոր շրջանի դպրոցն ու մանկավարժական միտքը:
Յան Ամոս Կոմենսկի, նրա դերը մանկավարժության՝ որպես ինքնուրույն գիտության կայացման գործում:
Ջոն Լոկի փիլիսոփայական և մանկավարժական հայացքները: Ֆրանսիացի լուսավորիչներ՝ Դենի Դիդրո, Կլոդ Ադրիան Հելվեցիուս:
Ժ.Ժ. Ռուսոյի մանկավարժական հայացքները: Տարիքային շրջաբաժանում, բնական և ազատ դաստիարակություն, կանանց կրթության և դաստիարակության հարցերը:
6. Մանկավարժությունը 19-20-րդ դարերում:
Ի.Հ. Պեստալոցցու մանկավարժական գործունեությունը: Ուսուցման ժողովրդավարական սկզբունքները:
Ի.Ֆ. Հերբարտի մանկավարժական համակարգը: Ավտորիտար դաստիարակության համակարգը: Ուսուցման հոգեբանական մեխանիզմները:
Ֆ.Ա. Դիստերվեգի մանկավարժական գործունեությունը և հայացքները: Զարգացնող կրթության հայեցակարգը:
Ֆրյոբելի նախադպրոցական դաստիարակության տեսությունը:
Ռ. Օուենի լուսավորչական գործունեությունը: Աշխատանքային դպրոցի գաղափարի առաջադրումը:
Կ.Դ. Ուշինսկու մանկավարժական հայացքները:
Նոր շրջանի հայ դպրոցն ու մանկավարժական միտքը (19-րդ դ.): Խ. Աբովյան, Ղ. Աղայան, Մ. Մամուրյան, Ս. Մանդինյան, Ա. Բահաթրյան, Ռ. Պերպերյան: Դպրոցը Արցախում և հայ գաղթավայրերում: Իգական դպրոցների կազմակերպումը, Ծաղկոց-մանկապարտեզների կազմակերպումը. Ս. Բաբայան, Գ. Հովհաննիսյան, Ս. Արղության-Երկայնաբազուկ:
7. Նորագույն շրջանի արևմտաեվրոպական և խորհրդային դպրոցն ու մանկավարժական միտքը: Ռ. Շտայների կյանքն ու մանկավարժական համակարգը: Մ. Մոնտեսորի կյանքն ու մանկավարժական համակարգը:
Փորձարարական մանկավարժություն /Է. Մեյման, Է. Թորնդայք/:Նոր շրջանի ամերիկյան կրթությունը ու մանկավարժական միտքը: Ջոն Դյուիի մանկավարժական համակարգը:
Բ. Բլումի մանկավարժական համակարգը. ուսուցման տաքսոնոմիա:
Խորհրդային մանկավարժություն. Ս. Տ. Շացկի, Ա.Ս. Մակարենկո, Վ.Ա. Սուխոմլինսկի: Վիգոտսկու հոգեբանամանկավարժական համակարգը:
8. Կրթությունը ժամանակակից աշխարհում:
Կրթության ազգային համակարգերի ինտեգրացման գործընթացը: Եվրոպական միասնական կրթական տարածքի ձևավորման գործընթացը /ընդհանուր հետազոտական, կրթական, մշակութային տարածք/:
Հետխորհրդային շրջանի կրթական տարածքի ձևավորումը: Ուսուցման գործընթացի հումանացումը: Հանդուրժողականության դաստիարակությունը: Այլընտրանքային դպրոցներ: Մասնավոր դպրոցներ:
Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրումը` «բակալավրիատ«, «մագիստրատուրա»: ՀՀ-ի ինտեգրումը բոլոնյան գործընթաց: Հետբուհական կրթության համակարգը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ն.Հարությունյան, Առաքել Բահաթրյան, Եր., 1992:
2. Մովսիսյան Ա.: Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն: Երևան, 1958:
3. Շավարշյան Ա. Հայ մանկավարժներ, հ. 1.2., Եր., 1958-1961:
4. Вершинина, Н.А. История педагогики как науковедческая дисциплина Изд.Рос.гос.пед.ун-та им. А.И. Герцена Сер. Психол.-пед.науки. - 2007. - №8.- С.56-68. -
5. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца ХХ в. [Текст]: учеб. пособие / Под ред. А.И. Пискунов. - 2-е изд., испр. и доп. - М. : Сфера, 2005. - 512 с.
6. История педагогики: учебник для аспирантов и соискателей учен. под ред. Н.Д. Никандрова. – М., 2007.
7. Латышина, Д.И. История педагогики. История образования и педагогической мысли [Текст]: учеб. пособие. - М., 2002. - 603 с.
8. Попов, В.А. История педагогики и образования [Текст]: учеб. пособие для студентов вузов ред. В. А. Сластенин. - М.: Академия, 2010. - 203с.
9. Старикова, Л.Д. История педагогики и философия образования [Текст]: учеб. пособие для студентов - Ростов н/Д: Феникс, 2008. - 435с.
10.Шацкий С.Т. Педагогические сочинения, Т. 1.2.3.4, М. 1962,1964.1965.
ԺԳ.00.02 – ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
(ԸՍՏ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎՌՆԵՐԻ)
Ընդհանուր դրույթներ
Տվյալ ոլորտում գիտահետազոտական աշխատանք ծավալելու և կազմակերպելու ունակություն: Գիտական, կրթական, կառավարման, տեխնիկական ոլորտներում նորարարական գործունեություն ծավալելու հմտություն:
Ակտիվ, ինտերակտիվ ուսուցման մեթոդները, հնարները, տեխնոլոգիաները տարբեր ուսումնադաստիարակչական իրադրություններում կիրառելու, ինչպես նաև դրանք դասակարգելու, համակարգելու, նոր մեթոդաբանական դիրքերից ներկայացնելու ունակություն:
ժամանակակից տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն:
Միջառարկայական, ներառարկայական կապերի ապահովման մակարդակում մասնագիտական առարկայի դասավանդման մեթոդների ընտրության և կիրառման ունակություն:
Մեթոդաբանական, մեթոդական իրազեկություն /դպրոցական, բուհական և հետբուհական համակարգեր/:
Ինքնուրույն գիտահետազոտական և մանկավարժական գործունեության հմտությունների ձևավորում:
Մանկավարժական գիտության տեսական և գործնական հիմքերի ուսումնասիրության կարողություն: Գիտության և մասնագիտական գործունեության ոլորտներում ընդհանուր մանկավարժական, դիդակտիկական և համապատասխան առարկայի դասավանդման մեթոդական գիտելիքների, կարողությունների, հմտությունների կատարելագործում:
Տվյալ ոլորտում արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար անհրաժեշտ իրազեկումների ձևավորում:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Հայաստանի Հանրապետության լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ, Ազգային զեկույց, «Լինգվա«, Երևան, 2008:
-
Բազմալեզու կրթությունը ժամանակակից աշխարհում,«Լինգվա«, Երևան, 2008:
-
Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում: Ծրագրի ղեկավար` Ս. Զոլյան, Թարգմ.` Ս. Կարախանյան և ուրիշ., Խմբ.` Ս. Զոլյան, Մելանյա Աստվածատրյան և ուրիշ., Եր., Նորք Գրատուն, 2005:
-
Cadre européen commun de référence pour les langues: enseigner, évaluer, apprendre. Strasbourg, Didier, 2001.
-
Common European Framework of Reference: Teaching, Learning, Assessment. CoE, Strasbourg, 2001.
-
Holec H.,Little D., Stratégies dans l'apprentissage et l'usage des langues. CDCC, 1996.
-
Plurilingual Education in Europe. Language Policy Division, Strasbourg, 2007.
-
Scrivener Jim Learning Teaching: A guidebook for English language teachers, Macmillan Publishers Limited. – 2005. 431p.
-
Гальскова Н.Д., Гез Н.И. Теория обучения иностранным языкам. Лингводидактика и методика, М., “Академия”, 2004.
-
Колкер Я.М. и др. Практическая методика обучения иностранному языку, М., “Академия”, 2004.
-
Современные теории и методики обучения иностранным языкам. М.,Экзамен, 2004.
* ԺԳ.00.02 – Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա /ըստ բնագավառների/ մասնագիտությամբ մասնագիտական քննության ժամանակ սույն ծրագրին համապատասխան կազմված հարցաշարին պետք է հավելել նաև հարցեր տվյալ ատենախոսությանը համապատասխան բնագավառից:
19