СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մարդու գենետիկա

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մարդու գենետիկա»

ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՏԻԿԱ



Մարդու մասին գիտության՝ մարդաբանության առանձին բաժիններում սկսեցին օգտագործել գենետիկի այն բնագավառի մեթոդներն ու փաստացի տվյալները, որը վերաբերում էր մարդու ժառանգականության ու փոփոխականության ուսումնասիրմանը, որն էլ կոչվեց մարդու գենետիկա:

Մարդու արդի գենետիկան սկզբնավորվել է 19-րդ դարի վերջերին։ 1875-ին անգլիացի գիտնական Գալթոնն առաջարկեց մարդու առանձին հատկանիշների զարգացման գործում ժառանգականության և միջավայրի նշանակության որոշման համար ուսումնասիրել դրանց կազմավորումը երկվորյակների օրգանիզմներում։ Գենետիկական օրինաչափությունների հետազոտման այդ մեթոդը կոչվեց երկվորյակային: 1908-ին առաջին անգամ նկարագրվեցին նյութափոխանակության ժառանգակյան հիվանդությունները, և ձևակերպվեց մարդու պոպուլյացիոն գենետիկան, որն ուսումնասիրում է զեների կառուցվածքն ու դինամիկան մարդկանց սահմանափակ (աշխարհագրական, էթնիկական, սոցիալական և այլն) խմբերում պոպուլյացիաներում։

20-րդ դարի 20-30-ական թվականներ սկսեցին ուսումնասիրվել մարդու օրգանիզմում տեղի ունեցող մուտացիաները, առաջարկվեցին դրանց առաջացման հաճախականության գնահատման անուղղակի մեթոդներ։ Մարդու գենետիկայի բնագավառի հետազոտությունները ցույց տվեցին, որ հատկանիշների ժառանգականությունը և փոփոխականությունը, մարդկանց բազմազանությունը կապված են ինչպես նրանց ժառանգական նախադրյալների, այնպես էլ գոյության պայմանների (սոցիալ-տնտեսական, բնակլիմայական, մշակութային և այլն) հետ։ Հաստատվեց, որ ժառանգականությունն ունի կարևոր, բայց ոչ բացառիկ նշանակություն մարդու հոգեկան, այդ թվում՝ մտավոր ունակությունների որոշման գործում, որոնց վրա զգալիորեն ազդում են շրջակա միջավայրը և սոցիալական պայմանները (դաստիարակություն, կրթություն, աշխատանքային գործունեություն, հասարակության, կոլեկտիվի ազդեցություն և այլն)։

20-րդ դարի 50-ական թվականներին, ընդհանուր և ճառագայթային գենետիկայի առաջընթացի հետ կապված, ավելի ինտենսիվացան մարդու գենետիկայի բնագավառի հետազոտությունները։ 1956-ին հաստատվեց քրոմոսոմների ճշգրիտ թիվը (46), իսկ 1959-ին պարզեցին մարդու քրոմոսոմային հիվանդությունները (առաջիններից մեկը Դաունի հիվանդությունն էր, որի դեպքում մարմնի բոլոր բջիջների 21-րդ զույգում հայտնաբերվեց ավելորդ քրոմոսոմ):












Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!