СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաթեմատիկոսներ/7-9/

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մաթեմատիկոսներ/7-9/»

Մաթեմատիկոսներ   Մաթեմատիկոսը գիտնական է, ում ուսումնասիրությունների գլխավոր բնագավառը մաթեմատիկան է։  Դասղեկի թեմատիկ դասաժամ Կոտայքի մարզ, Ակունքի միջն․ դպրոց Աստղիկ Կարապետյան

Մաթեմատիկոսներ

Մաթեմատիկոսը գիտնական է, ում ուսումնասիրությունների գլխավոր բնագավառը մաթեմատիկան է։

Դասղեկի թեմատիկ դասաժամ

Կոտայքի մարզ, Ակունքի միջն․ դպրոց

Աստղիկ Կարապետյան

Նա ով մաթեմատիկա չգիտի, չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը ։ Ռ․Բեկոն Մաթեմատիկները հետազոտություններ են կատարում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝  տրամաբանություն աբստրակտ հանրահաշիվ բազմությունների տեսություն թվերի տեսություն տոպոլոգիա կոմբինատորիկա մաթեմատիկական անալիզ  երկրաչափություն դինամիկ համակարգեր ինֆորմացիոն տեսություն թվային անալիզ հավանականությունների տեսություն վիճակագրություն խաղերի տեսություն

Նա ով մաթեմատիկա չգիտի, չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը ։ Ռ․Բեկոն

Մաթեմատիկները հետազոտություններ են կատարում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝

տրամաբանություն

աբստրակտ հանրահաշիվ

բազմությունների տեսություն

թվերի տեսություն

տոպոլոգիա

կոմբինատորիկա

մաթեմատիկական անալիզ

երկրաչափություն

դինամիկ համակարգեր

ինֆորմացիոն տեսություն

թվային անալիզ

հավանականությունների տեսություն

վիճակագրություն

խաղերի տեսություն

Կառլ Գաուս, 19-րդ դար  Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուս Ծնվել է Բրաունշվայգում 1777թ. ապրիլի 30-ին: Համարվում է բոլոր Ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը՝ «մաթեմատիկայի թագավոր»: Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ 1795-1798թթ սովորել է Գյոթինգենի համալսարանում 1807թ. եղել է ամբիոնի վառիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: 1832թ. Գաուսը ֆիզիկոս Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես էլեկտրաստատիստիկայի հիմնական թեորեմը:  Հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի կորություն, Գաուսի օրենք,Գաուսի բանաձև և այլ հասկացություններ: Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «Հելիոտրոպ»: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Սերես, Պալլադա և այլ փոքր մոլորակներ:  Գերմանացի ֆիզիկոս,մաթեմատիկոս,աստղագետ և գեոդեզիստ:

Կառլ Գաուս, 19-րդ դար

Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուս

Ծնվել է Բրաունշվայգում 1777թ. ապրիլի 30-ին: Համարվում է բոլոր Ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը՝ «մաթեմատիկայի թագավոր»:

Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։

1795-1798թթ սովորել է Գյոթինգենի համալսարանում

1807թ. եղել է ամբիոնի վառիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն:

1832թ. Գաուսը ֆիզիկոս Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ

համակարգը:

1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները,

մասնավորապես էլեկտրաստատիստիկայի հիմնական թեորեմը:

Հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի կորություն, Գաուսի օրենք,Գաուսի բանաձև և այլ հասկացություններ:

Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «Հելիոտրոպ»:

Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին:

Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Սերես, Պալլադա և այլ փոքր մոլորակներ:

Գերմանացի ֆիզիկոս,մաթեմատիկոս,աստղագետ և գեոդեզիստ:

 Պատմական տեղեկություններ Մեր թվարկությունից երկու դար առաջ չինացի մաթեմատիկոսները օգտագործում էին դրական և բացասական թվերը նշելու համար համապատասխանաբար, քանակության առկայությունը և բացակայությունը, ստանալիքը և պարտքը, մուտքը և ելքը: Հնդիկ մաթեմատիկոսները բացասական թվերից օգտվում էին մեր թվարկության 7-րդ դարում:Եվրոպայում բացասական թվերից առաջին անգամ օգտվել է 13-րդ դարի իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզայեցին , որը հայտնի է Ֆիբոնաչի անվամբ: Երբ հավասարումներ լուծելիս պատասխանում ստացվում էր բացասական թիվ, նա այդ դիտարկում էր որպես պարտք: Անգամ դրանից հետո մաթեմատիկոսները բացասական թվերը համարում էին մտացածին և դրանցից չէին օգտվում: Բացասական թվերը վերջնական գործածություն ստացան միայն Դեկարտի աշխատանքների հրապարակումից: Հանման գործողությունը կիրառվել է շատ ավելի վաղ: Դեռևս մեր թվարկությունից երեք դար առաջ հին Հունաստանում հանման գործողության համար գործածում էին շրջած փսի տառը: Եվրոպական մաթեմատիկոսները այդ նպատակով գործածում էին լատինական minus բառի առաջին տառը m : Եվ միայն 16-րդ դարում հանման գործողության համար սկսեցին գործածել մինուս նշանը:

Պատմական տեղեկություններ

Մեր թվարկությունից երկու դար առաջ չինացի մաթեմատիկոսները օգտագործում էին դրական և բացասական թվերը նշելու համար համապատասխանաբար, քանակության առկայությունը և բացակայությունը, ստանալիքը և պարտքը, մուտքը և ելքը:

Հնդիկ մաթեմատիկոսները բացասական թվերից օգտվում էին մեր թվարկության 7-րդ դարում:Եվրոպայում բացասական թվերից առաջին անգամ օգտվել է 13-րդ դարի իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզայեցին , որը հայտնի է Ֆիբոնաչի անվամբ: Երբ հավասարումներ լուծելիս պատասխանում ստացվում էր բացասական թիվ, նա այդ դիտարկում էր որպես պարտք: Անգամ դրանից հետո մաթեմատիկոսները բացասական թվերը համարում էին մտացածին և դրանցից չէին օգտվում: Բացասական թվերը վերջնական գործածություն ստացան միայն Դեկարտի աշխատանքների հրապարակումից:

Հանման գործողությունը կիրառվել է շատ ավելի վաղ: Դեռևս մեր թվարկությունից երեք դար առաջ հին Հունաստանում հանման գործողության համար գործածում էին շրջած փսի տառը: Եվրոպական մաթեմատիկոսները այդ նպատակով գործածում էին լատինական minus բառի առաջին տառը m : Եվ միայն 16-րդ դարում հանման գործողության համար սկսեցին գործածել մինուս նշանը:

: Միջնակարգ կրթությունը նա ստանում է Անժու քաղաքի` ֆրանսիական ազնվականների համար նախատեսված ջիզվիտական Լա-Ֆլեշ դպրոցում: 1617 թվականին զորակոչվում է բանակ, լինում է Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում և ծանոթանում այդ երկրների գիտնականների հետ: " width="640"

ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ

  • «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»

Ռենե Դեկարտը ծնվել է 1506 թվականի մարտի 31-ին Ֆրանսիայի Լաէ ոչ մեծ քաղաքում: Հայրը Ռեննայում Բրիտանական Խորհրդարանի անդամ էր։ Փոքրիկ Ռենեի մայրը մահանում է նրա ծնվելուց անմիջապես հետո, և ի ծնե թուլակազմ երեխայի խնամքը հանձնվում է ստնտուին: Վերջինիս շնորհիվ Ռենեն մեծանում է նորմալ առողջությամբ: Դեկարտը սա չի մոռանում և ապագայում իր ստնտուին մինչև նրա կյանքի վերջ նշանակում է թոշակ:

Դեռ մանկական տարիներից Դեկարտը հասակակիցների շրջանում հայտնի էր որպես : Միջնակարգ կրթությունը նա ստանում է Անժու քաղաքի` ֆրանսիական ազնվականների համար նախատեսված ջիզվիտական Լա-Ֆլեշ դպրոցում: 1617 թվականին զորակոչվում է բանակ, լինում է Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում և ծանոթանում այդ երկրների գիտնականների հետ:

Ահա նման մի ծանոթության պատմությունը․ Մի անգամ 20-ամյա սպան շրջում էր Հոլանդական Բռեդի փոքրիկ գյուղաքաղաքի փողոցներով, նկատեց գունագեղ աֆիշի շուրջ հավաքված մարդկանց: Դեկարտը տեսավ, որ նրանցից ոմանք նշումներ են անում իրենց տետրերում, մյուսները զանազան հաշվարկներ են կատարում և վիճում իրար հետ, համոզում իրար: -Բարեկամս, այս ի՞նչ են անում այս մարդիկ –դիմեց Դեկարտը նրանցից մեկին: -Օ՜, երիտասարդ, դուք էլ չէի՞ք ուզի փորձել ձեր բախտը,-ասաց մարդը: -Իսկ ինչու՞ ոչ,-ասաց Դեկարտը: -Այդ դեպքում Դուք ստիպված կլինեք Ձեր ուժերը չափել այս դժվարին խնդրի լուծման մեջ: -Ո՞ր խնդրի , -զարմացավ Դեկարտը: -Հավանաբար Դուք օտարական եք և չգիտեք մեր սովորույթները,-ասաց մարդը:  -Հոլանդիայում շատ վաղուց ընդունված սովորությամբ աֆիշների վրա հանրությանը առաջադրվում են զանազան խնդիրներ: Լուծողը մեծ գումար է ստանում: Ձեր առջև նման մի խնդիր է, որ առաջադրել է անծանոթ մի մաթեմատիկոս:

Ահա նման մի ծանոթության պատմությունը․

Մի անգամ 20-ամյա սպան շրջում էր Հոլանդական Բռեդի փոքրիկ գյուղաքաղաքի փողոցներով, նկատեց գունագեղ աֆիշի շուրջ հավաքված մարդկանց: Դեկարտը տեսավ, որ նրանցից ոմանք նշումներ են անում իրենց տետրերում, մյուսները զանազան հաշվարկներ են կատարում և վիճում իրար հետ, համոզում իրար:

-Բարեկամս, այս ի՞նչ են անում այս մարդիկ –դիմեց Դեկարտը նրանցից մեկին:

-Օ՜, երիտասարդ, դուք էլ չէի՞ք ուզի փորձել ձեր բախտը,-ասաց մարդը:

-Իսկ ինչու՞ ոչ,-ասաց Դեկարտը:

-Այդ դեպքում Դուք ստիպված կլինեք Ձեր ուժերը չափել այս դժվարին խնդրի լուծման մեջ:

-Ո՞ր խնդրի , -զարմացավ Դեկարտը:

-Հավանաբար Դուք օտարական եք և չգիտեք մեր սովորույթները,-ասաց մարդը:

-Հոլանդիայում շատ վաղուց ընդունված սովորությամբ աֆիշների վրա հանրությանը առաջադրվում են զանազան խնդիրներ: Լուծողը մեծ գումար է ստանում: Ձեր առջև նման մի խնդիր է, որ առաջադրել է անծանոթ մի մաթեմատիկոս:

1254845555551487911114561145611781111569 -Այսօր երեկոյան ես կփորձեմ լուծել այս խնդիրը, -ասաց Դեկարտը: -Չեմ կարծում ,որ այս խնդիրը երիտասարդ սպայի ատամների բան լինի: Բայց եթե, այնուամենայնիվ, կարողանաք լուծել, ապա դիմեք այս հասցեով,-ասաց անծանոթը և Դեկարտին մեկնեց թղթի մի կտոր: Երեկոյան Դեկարտը գտավ խնդրի հրաշալի լուծում, նայեց իրեն տրված հասցեն, որտեղ գրված էր մաթեմատիկայի հայտնի պրոֆեսոր Բեկմանի հասցեն: Դեկարտը քայլերն ուղղեց նշված հասցեով: Պրոֆեսորը թերահավատությամբ վերցրեց թղթի կտորը: -Երեկոյան կծանոթանամ,-ասաց նա: Երբ երեկոյան նա տեսավ խնդրի հրաշալի լուծումը, անմիջապես կանչեց սպասավորին: -Ո՞վ էր այն երիտասարդը,-հարցրեց նա: -Ֆրանսիական բանակի լեյտենանտ էր,-պատասխանեց սպասավորը: -Ի՞նչ եք ասում,սիրելիս,-ասաց Բեկմանը ,-ի՞նչ լեյտենանտ, նա փայլուն մաթեմատիկոս է: Անմիջապես գտեք նրան և հայտնեք նրա հետ ծանոթանալու իմ մեծ ցանկությունը։

1254845555551487911114561145611781111569

-Այսօր երեկոյան ես կփորձեմ լուծել այս խնդիրը, -ասաց Դեկարտը:

-Չեմ կարծում ,որ այս խնդիրը երիտասարդ սպայի ատամների բան լինի:

Բայց եթե, այնուամենայնիվ, կարողանաք լուծել, ապա դիմեք այս հասցեով,-ասաց անծանոթը և Դեկարտին մեկնեց թղթի մի կտոր:

Երեկոյան Դեկարտը գտավ խնդրի հրաշալի լուծում, նայեց իրեն տրված հասցեն, որտեղ գրված էր մաթեմատիկայի հայտնի պրոֆեսոր Բեկմանի հասցեն: Դեկարտը քայլերն ուղղեց նշված հասցեով: Պրոֆեսորը թերահավատությամբ վերցրեց թղթի կտորը:

-Երեկոյան կծանոթանամ,-ասաց նա:

Երբ երեկոյան նա տեսավ խնդրի հրաշալի լուծումը, անմիջապես կանչեց սպասավորին:

-Ո՞վ էր այն երիտասարդը,-հարցրեց նա:

-Ֆրանսիական բանակի լեյտենանտ էր,-պատասխանեց սպասավորը:

-Ի՞նչ եք ասում,սիրելիս,-ասաց Բեկմանը ,-ի՞նչ լեյտենանտ, նա փայլուն մաթեմատիկոս է: Անմիջապես գտեք նրան և հայտնեք նրա հետ ծանոթանալու իմ մեծ ցանկությունը։

 Պատմական տեղեկություններ Պատմական տեղեկություններ: Հանրահաշիվը գիտություն է տառերի ու նրանց հետ կատարվող գործողությունների մասին: Տառերը հանրահաշիվ են ներմուծվել դեռևս մեր թվարկության երրորդ դարում: Հանրահաշվում օգտագործվում են հունարեն և լատիներեն այբուբենի տառերը՝ x , y, m, k, α, β,γ,δ և այլն: Հույն մաթեմատիկոս Դիոֆանտը, որ ապրել է մեր թվարկության երրորդ դարում՝ Ալեքսանդրիայում , լայնորեն օգտագործում էր տառերը՝ անհայտներն ու նրանց աստիճանները գրառելու համար: Ժամանակակից տառային նշանակումները կատարել են Եվրոպայում: Տառերը առաջին անգամ գործածել է ֆրանսիանցի Ֆրանսուա Վիետը(1540-1603) : Ժամանակից փակագծերը առաջին անգամ (1770 թ.-ին) օգտագործել է Լեոնարդ Էյլերը: Դրանից առաջ արտահայտությունը փակագծերի մեջ առնելու փոխարեն այն ընդգծում էին վերևից կամ ներքևից:

Պատմական տեղեկություններ

Պատմական տեղեկություններ: Հանրահաշիվը գիտություն է տառերի ու նրանց հետ կատարվող գործողությունների մասին: Տառերը հանրահաշիվ են ներմուծվել դեռևս մեր թվարկության երրորդ դարում: Հանրահաշվում օգտագործվում են հունարեն և լատիներեն այբուբենի տառերը՝ x , y, m, k, α, β,γ,δ և այլն: Հույն մաթեմատիկոս Դիոֆանտը, որ ապրել է մեր թվարկության երրորդ դարում՝ Ալեքսանդրիայում , լայնորեն օգտագործում էր տառերը՝ անհայտներն ու նրանց աստիճանները գրառելու համար:

Ժամանակակից տառային նշանակումները կատարել են Եվրոպայում: Տառերը առաջին անգամ գործածել է ֆրանսիանցի Ֆրանսուա Վիետը(1540-1603) :

Ժամանակից փակագծերը առաջին անգամ (1770 թ.-ին) օգտագործել է Լեոնարդ Էյլերը: Դրանից առաջ արտահայտությունը փակագծերի մեջ առնելու փոխարեն այն ընդգծում էին վերևից կամ ներքևից:

Գոթֆրիդ Լայբնից   Գերմանացի խոշորագույն մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը ծնվել է 1646 թվականին, Լայբնիցի համալսարանի բարոյագիտության պրոֆեսորի ընտանիքում: Երբ նա յոթ տարեկան էր, մահացավ հայրը , և իմաստուն մայրը իր հիմնական գործը դարձրեց տղային հիմնարար կրթություն տալու խնդիրը: Արդեն այդ տարիքում Գոթֆրիդը անասելի հետաքրքրություն էր ցուցաբերում գիտական զանազան հարցերի վերաբերյալ և դուրս չէր գալիս հոր հարուստ գրադարանից:  Մայրը անհանգստանում էր և կարծում, որ այդ հասակում որդին կարող է խճճվել գիտական աշխարհի ոլորաններում : Նա արգելեց երեխայի մուտքը գրադարան : Եվ միայն ամուսնու ընկերոջ հետ հանգամանալից զրույցից հետո, նրա խորհրդով հրաշք գրադարանը դարձավ Գոթֆրիդի զբաղմունքի հիմնական վայրը: Մայրը Գոթֆրիդին տվեց Լայպցիգի լավագույն դպրոց, որտեղ նա հրաշալի էր սովորում: 15 տարեկանում ընդունվեց Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Գոթֆրիդ Լայբնից

Գերմանացի խոշորագույն մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը ծնվել է 1646 թվականին, Լայբնիցի համալսարանի բարոյագիտության պրոֆեսորի ընտանիքում: Երբ նա յոթ տարեկան էր, մահացավ հայրը , և իմաստուն մայրը իր հիմնական գործը դարձրեց տղային հիմնարար կրթություն տալու խնդիրը: Արդեն այդ տարիքում Գոթֆրիդը անասելի հետաքրքրություն էր ցուցաբերում գիտական զանազան հարցերի վերաբերյալ և դուրս չէր գալիս հոր հարուստ գրադարանից:

Մայրը անհանգստանում էր և կարծում, որ այդ հասակում որդին կարող է խճճվել գիտական աշխարհի ոլորաններում : Նա արգելեց երեխայի մուտքը գրադարան : Եվ միայն ամուսնու ընկերոջ հետ հանգամանալից զրույցից հետո, նրա խորհրդով հրաշք գրադարանը դարձավ Գոթֆրիդի զբաղմունքի հիմնական վայրը: Մայրը Գոթֆրիդին տվեց Լայպցիգի լավագույն դպրոց, որտեղ նա հրաշալի էր սովորում: 15 տարեկանում ընդունվեց Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Գոթֆրիդ Լայբնից Լայբնիցը աչքի էր ընկնում բորբոքվող բնավորությամբ, բայց քեն չէր պահում: Նա սիրում էր երեխաներին, բայց երբեք չամուսնացավ: Մինչև հիսուն տարեկանը մտածում էր, որ կհասցնի ամուսնանալ, անգամ առաջարկություն արեց իր հավանած աղջկան: Նա մտածելու ժամանակ ուզեց, բայց այդ ընթացքում Լայբնիցը միտքը փոխեց, իսկ հետագայում տեսավ, որ արդեն ուշ է ամուսնանալու և երեխաներ ունենալու համար: Նա աչքի էր ընկնում համեստությամբ և պարզ արտաքինով: Մի անգամ , երբ Փարիզում նա մտավ ինչ-որ գրախանութ և հարցրեց ֆրանսիական ժամանակակից փիլիսոփաներից մեկի հենց նոր լույս տեսած գիրքը, վաճառողը հարցրեց. -  Ձեր ինչին են պետք այդ գրքերը, միթե դուք ունակ եք նման գրքեր կարդալու:  Այդ պահին ներս մտավ գրքի հեղինակը և տեսնելով Լայբնիցին, ասաց. -  Մեծ Լայբնիցին իմ ողջույնը և խոնարհումը: Վաճառողը շփոթվեց. նա չէր պատկերացնում , որ իր առջև կանգնած է ժամանակի խոշորագույն գիտնականը, որի գրքերը ինքը և գնորդները վերցնում են մեծագույն ակնածանքով: Ընդունեք իմ խոնարհումը և ներողամիտ եղեք, - ասաց նա: - Ես երջանիկ եմ, որ տեսնում եմ Ձեզ:

Գոթֆրիդ Լայբնից

Լայբնիցը աչքի էր ընկնում բորբոքվող բնավորությամբ, բայց քեն չէր պահում: Նա սիրում էր երեխաներին, բայց երբեք չամուսնացավ: Մինչև հիսուն տարեկանը մտածում էր, որ կհասցնի ամուսնանալ, անգամ առաջարկություն արեց իր հավանած աղջկան: Նա մտածելու ժամանակ ուզեց, բայց այդ ընթացքում Լայբնիցը միտքը փոխեց, իսկ հետագայում տեսավ, որ արդեն ուշ է ամուսնանալու և երեխաներ ունենալու համար: Նա աչքի էր ընկնում համեստությամբ և պարզ արտաքինով:

Մի անգամ , երբ Փարիզում նա մտավ ինչ-որ գրախանութ և հարցրեց ֆրանսիական ժամանակակից փիլիսոփաներից մեկի հենց նոր լույս տեսած գիրքը, վաճառողը հարցրեց.

- Ձեր ինչին են պետք այդ գրքերը, միթե դուք ունակ եք նման գրքեր կարդալու:

Այդ պահին ներս մտավ գրքի հեղինակը և տեսնելով Լայբնիցին, ասաց.

- Մեծ Լայբնիցին իմ ողջույնը և խոնարհումը:

Վաճառողը շփոթվեց. նա չէր պատկերացնում , որ իր առջև կանգնած է ժամանակի խոշորագույն գիտնականը, որի գրքերը ինքը և գնորդները վերցնում են մեծագույն ակնածանքով:

  • Ընդունեք իմ խոնարհումը և ներողամիտ եղեք, - ասաց նա:
  • - Ես երջանիկ եմ, որ տեսնում եմ Ձեզ:
արտահայտությունը: Բազմապատկման համար x նշանը ներմուծել է Անգլիացի մաթեմատիկոս Օութրեդը, իսկ ՝ գերմանացի մեծ մաթեմատիկոս Գ. Լայբնիցը: " width="640"

Պատմական տեղեկություններ

Պատմական տեղեկություններ

Հնադարի մարդիկ հետաքրքիր ձևով են կատարել 5 –ից 9 թվերի բազմապատկումը երկու ձեռքերի օգնությամբ : Ձեռքերից մեկի վրա ծալել են այնքան մատ, որքան թիվը պակաս է 10 –ից , մյուս ձեռքի վրա նույն բանը կատարել են մյուս թվի համար: Հետագայում այս հնարքը այնքան կատարելագործվեց , որ երկու հոգու ձեռքերի մատների միջոցով հնարավոր էր լինում արագ հաշվել երկուսից ՝ մինչև 1000 թվերի արտադրյալը : Եվ չինացի վաճառականները ապրանքի գինը նշելու համար իրենց ձեռքերի մատները խփում էին դիմացինի ձեռքերի մատներին: Արդյոք այստեղից չի առաջացել գործարքի իրականացումը խորհրդանշող ՝ արտահայտությունը:

Բազմապատկման համար x նշանը ներմուծել է Անգլիացի մաթեմատիկոս Օութրեդը, իսկ ՝ գերմանացի մեծ մաթեմատիկոս Գ. Լայբնիցը:

Իսահակ Նյուտոն Իսահակ Նյուտոն  անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։  « Բնական  փիլիսոփայության  մաթեմատիկական  սկզբունքները »  հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է  երկրի  ձգողականության  օրենքը  և  մեխանիկայի  երեք  օրենքները , որոնք հանդիսանում են  դասական  մեխանիկայի  հիմքը։ Մշակել է  դիֆերենցիալ և ինտեգրալ  հաշվարկը ,  գույնի  տեսությունը, դրել է ժամանակակից  ֆիզիկական  օպտիկայի  հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։ Իր նշանավոր  Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները աշխատությունը Նյուտոնն ստեղծել է 1684-1686 թթ. Կարելի է ասել, որ դա եղել է իր կյանքի գլխավոր գիրքը, որի վրա աշխատելիս իրեն ամբողջությամբ նվիրել է այդ գործին։  Նյուտոնի արձանը Բրիտանական գրադարանի մուտքի մոտ։

Իսահակ Նյուտոն

  • Իսահակ Նյուտոն  անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։  « Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները »  հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է  երկրի ձգողականության օրենքը  և  մեխանիկայի երեք օրենքները , որոնք հանդիսանում են  դասական մեխանիկայի  հիմքը։ Մշակել է  դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկըգույնի  տեսությունը, դրել է ժամանակակից  ֆիզիկական օպտիկայի  հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։
  • Իր նշանավոր  Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները աշխատությունը Նյուտոնն ստեղծել է 1684-1686 թթ. Կարելի է ասել, որ դա եղել է իր կյանքի գլխավոր գիրքը, որի վրա աշխատելիս իրեն ամբողջությամբ նվիրել է այդ գործին։ 

Նյուտոնի արձանը Բրիտանական գրադարանի մուտքի մոտ։

Պատմական տեղեկություններ Պատմական տեղեկություններ: Դեռևս հին Եգիպտոսում գումարման գործողության համար գործածում էին հատուկ նշան քայլող ոտքեր:Եվրոպական գիտնականները գումարելիներից մեկից հետո գրում էին մյուսը հասկանալով, որ կատարվում է գումարում:15-րդ դարում գումարման գործողության համար սկսեցին կիրառել լատինական plus  բառի առաջին տառը p, բայց այն երկար չմնաց:Արդեն նույն դարում սկսեցին գործածել + նշանը, որի համար կա երկու բացատրություն: Միջնադարյան Եվրոպայում գինեվաճառները տակառից վերցված յուրաքանչյուր գավաթ գինու դիմաց տետրի վրա դնում էին մի հատ – նշան,տակառի մեջ ավելացված, յուրաքանչյուր գավաթի դեպքում էլ – նշանը ջնջում էին նրա վրա մի ուղղահայաց գիծ քաշելով. արդյունքում ստացվում էր + նշանը:  հասկացությունը ժամանակակից մեկնաբանություն է ստացել միայն 15-րդ դարում:Մինչ այդ այն նշանակվել է թվաբանական ցանկացած գործողության արդյունք:  անվանումը առաջի անգամ հանդիպում է եվրոպական մաթեմատիկոսների մոտ 18-րդ դարում:

Պատմական տեղեկություններ

  • Պատմական տեղեկություններ: Դեռևս հին Եգիպտոսում գումարման գործողության համար գործածում էին հատուկ նշան քայլող ոտքեր:Եվրոպական գիտնականները գումարելիներից մեկից հետո գրում էին մյուսը հասկանալով, որ կատարվում է գումարում:15-րդ դարում գումարման գործողության համար սկսեցին կիրառել լատինական plus բառի առաջին տառը p, բայց այն երկար չմնաց:Արդեն նույն դարում սկսեցին գործածել + նշանը, որի համար կա երկու բացատրություն: Միջնադարյան Եվրոպայում գինեվաճառները տակառից վերցված յուրաքանչյուր գավաթ գինու դիմաց տետրի վրա դնում էին մի հատ – նշան,տակառի մեջ ավելացված, յուրաքանչյուր գավաթի դեպքում էլ – նշանը ջնջում էին նրա վրա մի ուղղահայաց գիծ քաշելով. արդյունքում ստացվում էր + նշանը: հասկացությունը ժամանակակից մեկնաբանություն է ստացել միայն 15-րդ դարում:Մինչ այդ այն նշանակվել է թվաբանական ցանկացած գործողության արդյունք: անվանումը առաջի անգամ հանդիպում է եվրոպական մաթեմատիկոսների մոտ 18-րդ դարում:
ԱՐՔԻՄԵԴԵՍ    Արքիմեդեսը նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ է: Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ընդհանուր առմամբ Արքիմեդեսն համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը: Արքիմեդեսն անվերջ փոքրերի և մոտարկման մեթոդը կիրառել էր մի շարք երկրաչափական թեորեմների դուրս բերման և ապացուցման համար, ներառյալ շրջանի մակերեսի, գնդի մակերևույթի և ծավալի և պարաբոլայից ներքև մակերեսի հաշվումը, կանխատեսել էր ժամանակակից հաշիվը և մաթեմատիկական անալիզը: Նրա այլ մաթեմատիկական ձեռքբերումները ներառում են պի թվի ճշգրիտ մոտարկումը, Արքիմեդեսի պարուրակի սահմանումն ու ստեղծումն և շատ մեծ թվերը ներկայացնելու համար ստեղծած աստիճան բարձրացնելու համակարգը: Նա առաջիններից էր, ով մաթեմատիկան կիրառեց ֆիզիկական երևույթների վրա, հիմնեց հիդրոստատիկան և ստատիկան, ներառյալ լծակի սկզբունքի բացատրությունը: (մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212)

ԱՐՔԻՄԵԴԵՍ

  • Արքիմեդեսը նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ է: Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ընդհանուր առմամբ Արքիմեդեսն համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը: Արքիմեդեսն անվերջ փոքրերի և մոտարկման մեթոդը կիրառել էր մի շարք երկրաչափական թեորեմների դուրս բերման և ապացուցման համար, ներառյալ շրջանի մակերեսի, գնդի մակերևույթի և ծավալի և պարաբոլայից ներքև մակերեսի հաշվումը, կանխատեսել էր ժամանակակից հաշիվը և մաթեմատիկական անալիզը: Նրա այլ մաթեմատիկական ձեռքբերումները ներառում են պի թվի ճշգրիտ մոտարկումը, Արքիմեդեսի պարուրակի սահմանումն ու ստեղծումն և շատ մեծ թվերը ներկայացնելու համար ստեղծած աստիճան բարձրացնելու համակարգը: Նա առաջիններից էր, ով մաթեմատիկան կիրառեց ֆիզիկական երևույթների վրա, հիմնեց հիդրոստատիկան և ստատիկան, ներառյալ լծակի սկզբունքի բացատրությունը:

(մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212)

ՖՐԱՆՍՈՒԱ ՎԻԵՏ Ֆրանսուա Վիետը՝ հանրահաշվական ամենահրաշալի օրինաչափություններից մեկի՝ իր անունով կոչող թեորեմի հայտնաբերողը, 16-րդ դարի ֆրանսիական մեծագույն մաթեմատիկոսն էր: Նա իրավամբ համարվում է նաև ժամանակակից տառային հանրահաշվի հայրը: Մինչև նրա կողմից տառերի ներմուծումը փաստերի հանրահաշվական ձևակերպումները ահռելի մեծ ծավալ էին գրավում, և հազիվ թե առանց այդ տառային նշանակումների հնարավոր լիներ ապահովել մաթեմատիկայի էական առաջընթաց: Վիետը մասնագիտությամբ փաստաբան էր և լուրջ հաջողությունների էր հասել քաղաքական գործունեության մեջ: Նա մոտ էր կանգնած թագավորական տանը: Հաջողությունների համար նա առաջին հերթին պարտական էր իր ընդունակություններին, յուրօրինակ ու բացառիկ տաղանդին: Վիետը հայտնի է իր աշխատասիրությամբ: Ժամանակակիցները պատմում էին, որ Վիետը կարող եր իր սիրած գործով զբաղվել երեք օր շարունակ, իհարկե, առանց քնելու: Այդպես նա հասավ շատ հաջողությունների:

ՖՐԱՆՍՈՒԱ ՎԻԵՏ

Ֆրանսուա Վիետը՝ հանրահաշվական ամենահրաշալի օրինաչափություններից մեկի՝ իր անունով կոչող թեորեմի հայտնաբերողը, 16-րդ դարի ֆրանսիական մեծագույն մաթեմատիկոսն էր: Նա իրավամբ համարվում է նաև ժամանակակից տառային հանրահաշվի հայրը: Մինչև նրա կողմից տառերի ներմուծումը փաստերի հանրահաշվական ձևակերպումները ահռելի մեծ ծավալ էին գրավում, և հազիվ թե առանց այդ տառային նշանակումների հնարավոր լիներ ապահովել մաթեմատիկայի էական առաջընթաց:

Վիետը մասնագիտությամբ փաստաբան էր և լուրջ հաջողությունների էր հասել քաղաքական գործունեության մեջ: Նա մոտ էր կանգնած թագավորական տանը: Հաջողությունների համար նա առաջին հերթին պարտական էր իր ընդունակություններին, յուրօրինակ ու բացառիկ տաղանդին:

Վիետը հայտնի է իր աշխատասիրությամբ: Ժամանակակիցները պատմում էին, որ Վիետը կարող եր իր սիրած գործով զբաղվել երեք օր շարունակ, իհարկե, առանց քնելու: Այդպես նա հասավ շատ հաջողությունների:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ  Արտաշես Շահինյանը ծնվել է 1906թ դեկտեմբերի 19-ին, Ալեքսանդրապոլում: 1924թ, ավարտել է միջնակարգ դպրոցը, 1926թ. Երևանի արդյունաբերական տեխնիկումը և ընդունվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետ: Արտաշես Շահինյանը հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ակադեմիկոս է: Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը: Նա նաև հեղինակ է գիտական բազմաթիվ աշխատությունների, այդ թվում «Մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում»,«Անալիտիկ ֆունկցիաների տեսություն»,«Բարձրագույն մաթեմատիկայի ներածություն» և այլ մենագրություններ: Նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը:՝

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ

  • Արտաշես Շահինյանը ծնվել է 1906թ դեկտեմբերի 19-ին, Ալեքսանդրապոլում: 1924թ, ավարտել է միջնակարգ դպրոցը, 1926թ. Երևանի արդյունաբերական տեխնիկումը և ընդունվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետ: Արտաշես Շահինյանը հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ակադեմիկոս է: Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը: Նա նաև հեղինակ է գիտական բազմաթիվ աշխատությունների, այդ թվում «Մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում»,«Անալիտիկ ֆունկցիաների տեսություն»,«Բարձրագույն մաթեմատիկայի ներածություն» և այլ մենագրություններ: Նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը:՝
Արտաշես Շահինյանը զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիայի տեսությամբ: Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել: Արտաշես Շահինյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից, իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով դպրոցը, փողոցներ Երևանում և Գյումրիում: 1999թ Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող: 1978թ ԵՊՀ-ում սահմանվել է Շահինյանի անվան կրթաթոշակ: Արտաշես Շահինյանի  անվան ֆիզմաթ դպրոց
  • Արտաշես Շահինյանը զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիայի տեսությամբ: Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել: Արտաշես Շահինյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից, իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով դպրոցը, փողոցներ Երևանում և Գյումրիում: 1999թ Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող: 1978թ ԵՊՀ-ում սահմանվել է Շահինյանի անվան կրթաթոշակ:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

  • Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը: Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, տոմարգիտությամբ, մաթեմատիկայով, ալքիմիկոսությամբ: Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը: Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը: Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները: Մաթեմատիկական բովանդակություն աշխատություններում ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է ՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով: Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ: Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություններից գիտական հետաքրքրություններ են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները: Անանիա Շիրակացու գիտամանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին: Շիրակացին բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում: Դա փաստ է:

7-րդ դարի

հայ գիտնական։

Պատմական տեղեկություններ Պատմական տեղեկություններ:Բաժանման ժամանակակից նշաններից առաջինը գործածվել է գծիկը – նշանը:Այն ներմուծել է իտալացի նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Պիզայեցին: Բաժանման գործողությունը գրառելու մյուս նշանը առաջին անգամ գործածել է գերմանացի մեծ մաթեմատիկոս և փիլիսոփա Գեթֆրիդ Լայբնիցը 1684թ.: Բայց ինչպես Պիզայեցու,այնպես էլ Լայբնիցի նշանակումները ավելի ուշ եմ ընդունվել համընդանուր գործածության համար:Իսկ ավելի երկար գործածվել է D նշանը լատիներեն division-բաժանում բառի առաջին տառը:1659 թվականին շվեցարացի մաթեմատիկոս Ռանը բաժանման համար մտցրեց ? նշանը, որը լայն տարածում գտավ հատկապես Անգլիայում և գործածվեց մինչև 1823 թվականը:

Պատմական տեղեկություններ

  • Պատմական տեղեկություններ:Բաժանման ժամանակակից նշաններից առաջինը գործածվել է գծիկը – նշանը:Այն ներմուծել է իտալացի նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Պիզայեցին: Բաժանման գործողությունը գրառելու մյուս նշանը առաջին անգամ գործածել է գերմանացի մեծ մաթեմատիկոս և փիլիսոփա Գեթֆրիդ Լայբնիցը 1684թ.: Բայց ինչպես Պիզայեցու,այնպես էլ Լայբնիցի նշանակումները ավելի ուշ եմ ընդունվել համընդանուր գործածության համար:Իսկ ավելի երկար գործածվել է D նշանը լատիներեն division-բաժանում բառի առաջին տառը:1659 թվականին շվեցարացի մաթեմատիկոս Ռանը բաժանման համար մտցրեց ? նշանը, որը լայն տարածում գտավ հատկապես Անգլիայում և գործածվեց մինչև 1823 թվականը:
Լեոնարդ Պիզայեցի (ՖԻԲՈՆԱՉԻ) Լեոնարդ Պիզայեցի: Միջնադարի խոշորագույն մաթեմատիկոս է, որն ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի անվամբ: Ծնվել է 1175թ. Իտալիայի Պիզա քաղաքում,սակայն սկզբնական կրթությունը ստացել է Ալիժիրում արաբների մոտ: Այստեղ նա տեղեկացավ գրության հնդկական տասական դիրքային համակարգի մասին: Այն ժամանակ Եվրոպայում գերիշխում էր թվերի գրության հռոմեական համակարգը:Լեոնարդոն շատ շուտ հասկացավ հնդկական համակարգի անհամեմատելի առավելությունները հռոմեականի նկատմամբ և ակտիվորեն տարածեց այն ամբողջ Եվրոպայում:1202 թվականին նա հրատարակեց իր նշանավոր : Չնայած այն հասցեագրված էր հիմնականում վաճառականներին, բայց նրանում տրված էին թվաբանության և հանրահաշվի վերաբերյալ ընդարձակ տեղեկություններ: Իտալական վաճառականների վրա գիրքը առանձնակի ազդեցություն թողեց, սակայն այն պատմական նշանակություն ունեցավ. նրանով Եվրոպա մուտք գործեց բնական թվերի գրության տասնական դիրքային համակարգը:

Լեոնարդ Պիզայեցի (ՖԻԲՈՆԱՉԻ)

  • Լեոնարդ Պիզայեցի: Միջնադարի խոշորագույն մաթեմատիկոս է, որն ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի անվամբ: Ծնվել է 1175թ. Իտալիայի Պիզա քաղաքում,սակայն սկզբնական կրթությունը ստացել է Ալիժիրում արաբների մոտ: Այստեղ նա տեղեկացավ գրության հնդկական տասական դիրքային համակարգի մասին: Այն ժամանակ Եվրոպայում գերիշխում էր թվերի գրության հռոմեական համակարգը:Լեոնարդոն շատ շուտ հասկացավ հնդկական համակարգի անհամեմատելի առավելությունները հռոմեականի նկատմամբ և ակտիվորեն տարածեց այն ամբողջ Եվրոպայում:1202 թվականին նա հրատարակեց իր նշանավոր : Չնայած այն հասցեագրված էր հիմնականում վաճառականներին, բայց նրանում տրված էին թվաբանության և հանրահաշվի վերաբերյալ ընդարձակ տեղեկություններ: Իտալական վաճառականների վրա գիրքը առանձնակի ազդեցություն թողեց, սակայն այն պատմական նշանակություն ունեցավ.
  • նրանով Եվրոպա մուտք գործեց բնական թվերի գրության տասնական դիրքային համակարգը:

Սերգեյ Մերգելյան

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928թ. Սիմֆերոպոլ քաղաքում։ Հայրը՝ Վիկիտա Մերգելովը ուներ ստվարաթղթի իրերի ֆաբրիկա, մայրը՝ Լյուդմինա Վերոդովան, ազովյան բանկի կառավարիչ բոլշիվիկների կողմից գնդակահարված Իվան Բիրոդովի դուստրն էր:1936թ. Վիկիտա Մերգելովին ձեռբակալում և ընտանիքի հետ աքսորում են սիբիրյան Լարին քաղաք մեկ տարի անց Սերգեյը մոր հետ վերադառնում է սիբիրից: Պատերազմի նախօրեին Վիկիտա Մերգելովը Երևանում ստվարաթղթի ֆաբրիկա կառուցելու հրավետ է ստանում։

Այդպես 1941թ. պատանի Սերգեյը հայտնվում է իր հայրենիքում:Ամեն ինչ նոր էր և անսովոր: Ապրում էին մեկ սենյականոց բնակարանում, դաս սովորելու համար սեղանի մի փոքր հատվածն ուներ։ Դա չխանգարեց, որ 8-րդ դասարանում մասնակցի մաթեմատիկայի և ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաներին և հաղթի:Դպրոցն ավարտում է արտահերթ հանձնելով 9-րդ և 10-րդ դասարանների ծրագիրը:1944թ. ընդունվում է Երևանի պետական ֆիզիկական և մաթեմատիկական ֆակուլտետ, 5 տարվա փոխարեն սովորում է 3 տարում:Մաթեմատիկոս Արտաշես Շահինյանը մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն Սերգեյի գիտական գաղափարների կազմավորման վրա, այլև նրա մեջ հայրենիքի նկատմամբ սեր է արմատավորվում:1946թ. Սերգեյը փոխում է ազգանունը վերադարձնելով Հայկական Մերգելյան հնչողությունը:

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ Պյութագորաս (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569 - մ. թ. ա. 495): Պյութագորասը հայտնի լինելով որպես (Թվերի հայր)՝ ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում:  Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Պյութագորասը հայտնի է նաև իր թեորեմով՝ ուղղանկյուն եռանկյունների մասին:  Պյութագորասի թեորեմ, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Կիկերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ

  • Պյութագորաս (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569 - մ. թ. ա. 495): Պյութագորասը հայտնի լինելով որպես (Թվերի հայր)՝ ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում:
  • Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։
  • Պյութագորասը հայտնի է նաև իր թեորեմով՝ ուղղանկյուն եռանկյունների մասին:
  • Պյութագորասի թեորեմ, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Կիկերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
 Պյութագորասի թեորեմը Պյութագորասի թեորեմը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։ Թեորեմը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին։  Ներքնաձիգը ուղիղ անկյան դիմացի կողմն է, էջերը՝ ուղիղ անկյան կից կողմերը։ Պյութագորասի թեորեմը կարող է գրառվել հավասարման տեսքով, որը ցույց է տալիս եռանկյան a, b էջերի և c ներքնաձիգի միջև եղած կապը։

Պյութագորասի թեորեմը

  • Պյութագորասի թեորեմը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
  • Թեորեմը ձևակերպվում է հետևյալ կերպ՝

Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին։

  • Ներքնաձիգը ուղիղ անկյան դիմացի կողմն է, էջերը՝ ուղիղ անկյան կից կողմերը։ Պյութագորասի թեորեմը կարող է գրառվել հավասարման տեսքով, որը ցույց է տալիս եռանկյան a, b էջերի և c ներքնաձիգի միջև եղած կապը։
3 3 5 4 9 3 1 8 3 5 2 3 3 2 Ա Ն Ա Ա Ի Ն Ր Ց Ա Կ Ի Ա Շ Ի

3

3

5

4

9

3

1

8

3

5

2

3

3

2

Ա

Ն

Ա

Ա

Ի

Ն

Ր

Ց

Ա

Կ

Ի

Ա

Շ

Ի

Շնորհակալություն

Շնորհակալություն


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!