СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մատենադարան: Բառարան:

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մատենադարան: Բառարան:»

  • Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։

  • Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։

  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով[1]:

  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։

  • Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։

  • Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։

  • Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։

  • Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։

Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։

Բառարանների կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ բառարանի յուրաքանչյուր տեսակ ունի կառուցվածքային իր ուրույն հատկանիշները, այնուամենայնիվ կան նաև ընդհանրական գծեր։ Յուրաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով, մասամբ էլ այլ եղանակներով Բառացանկի յուրաքանչյուր բառի վերաբերյալ տրվում է այս կամ այն տեղեկությունը կապված բառարանի բնույթի, նրա նպատակադրման հետ։ Բառը իր այս ինֆորմացիոն տվյալներով կոչվում է բառահոդված։ Բառահոդվածը սկսում է գլխաբառով, ապա տրվում են նրա բառարանագրական նմուշները, որոնք կարող են վերաբերել բառի հնչյունաբանական, ուղղագրական, ուղղախոսական, քերականական, բառակազմական, բառապաշարային, ոճական և այլ առանձնահատկություններին։ Բացատրական բառարաններում բառահոդվածը ներկայանում է մի քանի բաժիններով։ Բառարանագրական նշումներից հետո նրանում տրվում են բառիմաստի բացատրությունը՝ հեղինակային կամ տեքստային օրինակների ցուցադրումով, համապատասխան կայուն բառակապակցությունները, դարձվածքները։ Սովորաբար մեկնաբանվում են համեմատաբար կայունացած իմաստները. խոսքի մեջ բառը երբեմն ստանում է տվյալ իրադրությամբ պայմանավորված այլևայլ պատահական, դիպվածային, ոչ բնորոշ իմաստավորումներ։





Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!