СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի, 3-րդ դաս.

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի, 3-րդ դաս.»

Առածներ



Արյունը ջուր չի դառնա:

Բաղնիք մտնողը պիտի քրտնի:

Գարնան գառն ա գովական, աշնան հավը:

Գեղ կանգնի գերան կկոտրի:

Դարտակ կարասը մեծ ձեն կտա:

Դեռ էշը չառած, փալանն է կարում:

Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:

Զանգակի ձենը հեռվից անուշ կգա:

Հոր ու մոր պատիվ չիմացողը, աստծու պատիվ չի իմանա:

Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:







Ասացվածքներ

Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքը։

Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել երեք ձմեռային ամիս։

Մինչ մարդուն կասկածելը՝ յոթ անգամ ստուգիր։

Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը։

Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:
Մեկ ծաղկով գարուն չի գա:

Մեկը մեկով, երկուսը` Աստծով:

Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:

Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի:









Հանելուկներ

Հագնում է կանաչ ու շքեղ շորեր Եվ զարդարում է հողագունդը մեր, Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝ Զուգում, պճնում է անտառ ու այգի:                                           /Գարուն/

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր, Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում, Ո՞ր հագքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում, Կանաչ գարուն է անվերջ երազում:                                     /Ճնճղուկ/

Երբ դնում ենք, կտրատում, Մանրիկ-մանրիկ մասնատում, Լացացնում է ինձ ու քեզ, Անունն ասա, թե գիտես:                                      /Սոխ/

   Ի՞նչն է ջերմորեն մեզ տաքացնում Եվ քուն է մտնում մինչև իրիկուն, Իսկ երբ գիշերն է դռները թակում, նորից մեզ իր տաք գիրկն է ընդունում:                                                  /Անկողին/

Անսահման թանկ է՝ փողով չի գնվի, Ուտելիք է, բայց սեղան չի դրվի, Կյանքով կյանք տվող մեղրանուշ նեկտար՝ Սուրբ է և շատ թանկ բոլորիս համար:                                           /Մայրական կաթ/

 Ի՞նչն ենք դուրս հանում տնից ու բակից, Մաքրում, տանում ենք մեր ոտքի տակից, Նա պետք չի գալիս իր դուրս հանողին՝  Խառնվում է միշտ ավազ ու հողին:                                          /Աղբ/                                             

Աղմկում է, ծափ տալիս, Առաջ վազում՝ հետ գալիս, Շոյում է քար ու ավազ, Հետ է փախչում վազեվազ:                                      /Ալիք/

Թե որ մի հարցում դու դժվարանաս, Քո չիմացածը իսկույն կիմանաս, Իմացիր, ի՞նչ ընկեր է նա. Թե ցանկանաս, խորհուրդ կտա:                                            /՝Բառարան-հանրագիտարան/



Կանաչ ու ծփան, անթիվ եղբայրներ, Թարմացնում են միշտ մթնոլորտը մեր, Ե՛վ գիրք են դառնում, և՛ կահույք, և՛ տուն, Մեծ բարեկամ են աշխարհին, մարդուն:                                                 /Անտառ/

Երեսունվեց քաջ, արի եղբայրներ Մեր ուղեցույցն են բյուրավոր դարեր, Ծաղիկ են դառնում, բացվում մեր շուրթին՝ Մենք փոխանցում ենք մեր սերունդներին:                                            /Մաշտոցյան այբուբեն/



























Շուտասելուկներ

Ծեր Ծատուրի տանձի ծառին,
Տասը ծանր տանձ կար ծերին:
Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:
Ծտի ճուտը՝
Ճմբան ծերին,
Ծտի ճտի ճիտը՝
Ծուռ։


Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:


Սարի ուսին,
Սիրուն լուսին,
Սիրուն լուսին,
Սարի ուսին:


Ձուկը, մուկը մեկ տապակ,
Մուկը, ձուկը` մեկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
Մուկը թալեմ, ձուկը ուտեմ:


Մկրատ տուր
Մտրակ տամ,
Մտրակ տուր
Մկրատ տամ: Ծիտը ծառին ծլվլում է՝
Ծիվ, ծիվ, ծիվ:
Ծտի ճուտը՝ ճմբան ծերին,
Ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:
Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:







































Սուտասելուկներ

Ով որ ասի պոչով սուտ,
Նրան կտամ սեխի ճութ
Եվ աքլորի չաղլիկ ճուտ:
Մի լեզվանի ձկնիկ տեսա ծովի մեջ,
Ամբողջ օրը կռվի մեջ էր, վեճի մեջ:



Բալի ծառը արեգակին է հասնում,
Դրա համար բոլորից շուտ է հասնում:



Քարերի մեջ ցանեցի
Մի քիչ գարի ու կորեկ,
Ու աշնանը քաղեցի
Ձմերուկի առատ բերք:
Կատուն սայլին լծեցի
Ու բերքս տուն բերեցի:
Ողջ ձմեռը կուշտ կերանք,
Ա'յ քեզ հրաշք վարուցանք:



Ես մի անգամ Սևանում
Տեսա հսկա կապույտ կետ,
Երգում էր ու լողանում,
Խաղում էր մեծ նավի հետ:
Վերջն էլ նավին կուլ տվեց.
Իջավ ջրի հատակ,
Ես ոչինչ չեմ հնարել,
Սա ո'չ սուտ է, ո'չ կատակ: 



Մի օր կանաչ բացատում
Նապաստակն էր թռչկոտում,
Եղջյուրները իր սրեց
Ու ինձ վրա հարձակվեց:
Ես ուշաթափ ցած ընկա,
Մռնչոցից կատաղի,
Չե՞ք հավատում, հարցրեք,
Որսորդներին մեր թաղի:

Փաթիլները իջան ներքև,
Մալանչ-մալանչ,
Ես վերցրի, տարա դրի
Տատիս առաջ:
Տատս մանեց,
Գուլպա գործեց,
Գործեց ձեռնոց.
Հագցրեց ինձ,
Տաքուկ-տաքուկ
Ճամփեց դպրոց:  

Ուղտն ապրում է օվկիանոսում,
Նա շատ խորն է միշտ սուզվում,
Բայց սուզվելիս անընդհատ,
Մռնչում է ու կանչում:
                         Մեր աքլորը ձու ածեց,
Իսկ մայրիկս ձուն եփեց,
Եփած ձվից ճուտ դուրս եկավ,
Ու առյուծի նման սկսեց մռնչալ:



Մուկը կատվին ուզեց բռնել,
Կատուն վազեց ամբողջ տնով,
Բայց մուկիկը նրան բռնեց,
Ու թակարդում բանտարկեց:















Առակներ ԵԶՈՊՈՍ Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն: Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

ԵԶՈՊՈՍ Կար մի թագավոր և ուներ մի սիրելի օձ, որն ամեն օր նրան բերում էր մի կարմիր դահեկան: Թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա: Նա օձը նետում էր մանկան պարանոցով, և օձն ու մանուկը այդպես խաղում, էին: Երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց, կտրեց օձի պոչը և գետին գցեց: Օձը զայրացավ, խատեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ: Օձը գնաց օտար երկիր: Երբ թագավորը եկավ ու տեսավ մանուկին օձի թույնից սևացած ու մեռած, օձի պոչը գետնին ընկաց, իմացավ, որ իր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Նա սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրատուներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
— Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք առաջվա նման կսիրենք իրար ու միասին կապրենք: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. — Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծ չարիքներ չծնվեն մեր մեջ:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց. — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Առյուծը բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառն լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց. — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին: Եվ առյուծն ասաց. — Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Աղվեսն ասաց. — Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին.
«Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»: Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. — Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից: եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի: Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ: Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր: Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց: Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել»:
Կար մի աշխարհակալ իշխանավոր: Նա ուներ մի շատ գեղեցիկ տղա: Իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն՝ իմ գահը ժառանգող գեղեցիկ թոռներ ունենամ: Գնաց բերեց մի գեղեցիկ հարս, և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ ու հարսը մնաց: Նա ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե կա՞ իրավունք: Նրանք ասացին, թե իրավունք չկա, որ հայրը հարսին առնի: Նա չկամեցավ լսել նրանց, գտավ մի լավ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. —Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ո՛չ մեկին չի հասնում, իսկ քեզ կհասնի: Եվ իմաստունն ասաց. — Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ: Նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. —Որովհետև դու ամեն ազգից դուրս ես. քեզ վրա իշխանություն չկա, ինչ կամենաս՝ կարող ես անել: Մխիթար Գոշ Առյուծի ոտքը կոտրվեց. նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.
- Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչու՞ ինձ համար զոհաբերություններ չեք անում , որ առողջանամ:
- Այն պատճառով, - պատասխանեցին կենդանիները, - որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ էլ այլ գազանների ձեռքից՝ մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:

Մխիթար Գոշ Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
- Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, դիմանանք հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:

Մխիթար Գոշ Առյուծը, արջը և գայլը միասին ասացին մի անգամ.
-Մենք ինչու՞ ենք հում ուտում մեր որսը: Մարդկանցից մեկին բռնենք, որ իրենց օրենքի համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից:
Եվ բռնեցին և կարգադեցին խոհարար:
Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու: Ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կողմում սեպեր դնելով, ասաց առյուծինև մյուսներին.
-Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք:
Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը: Գազանները մնացին կաշկանդված:Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.
- Նախ առյուծից սկսենք:
Ասաց և ջարդեց բոլորին:

Մխիթար Գոշ Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց.
- Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:
Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով 
փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:
Աղվեսն ասաց.
-Այն մարդը, որ քեզ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ և օրենքից անտեղյակ: Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:
Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել: Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:
Աղվեսն ասաց.
- Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ: Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվեցիր մեղր, այլ՝ փորի:


ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
Իմաստուննու ու իշխանավորը

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!