СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի, շարադրություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի, շարադրություն»

Դասարան՝ երկրորդ

Առարկան՝ մայրենի ստողծագործական շարադրության ուսուցման դաս

Թեման ՝ Ձմեռ

Նպատակները ՝

Բանավոր և գրավոր կապակցված խոսքի զարգացում

Ձմեռ հասկացության ձևավորում

Բառապաշարի ընդլայնում ՝ ըստ թեմայի

Նախադասություն կազմում իսկ շաղկապով

Զննական պարագաներ՝ Սյուժետային և առարկայական նկար քարտեր , բնության երևույթներ պատկերող նկարներ

Խթանում ՝ Ձմեռ հասկացություն ձևավորում

Նախնական զրույց

Հարցեր ՝

  1. Տարին քանի եղանակ ունի

  2. Որոնք են տարվա եղանակները

  3. Այժմ տարվա , որ եղանակն է

  4. Բնության մեջ ինչ փոփոխություններ է տեղի ունենում ձմռանը

  5. Կռահեցիք, թե տարվա, որ եղանակի մասին ենք այսօր խոսելու

- Ձմռան

Թվում ենք ձմռան ամիսները, ձմռան նախորդ և հաջորդ եղանակները: Խոսում ձմռան տոների մասին, թե որ տոներն ենք նշում ձմռանը:

-Ձմռանը մենք դիմավորում են Ամանորը և անհամբեր սպասում Ամանորի գալուն: Ձմռանը շատ ցուրտ է լինում:

-Ուսուցիչ

Ձմռանը դրսում ի՞նչ խաղեր եք խաղում:

-Աշակերտներ

Ձմռանը դրսում դահուկ, սահնակ, ձնագնդի ենք խաղում: Պատրաստում ենք ձնեմարդ:

Ֆրզկուլտդադար խաղ՝ Ձմեռ է գալիս

Երեխաները ձեռքերը վեր են բարձրացնում ՝ ձյունը գալիս է փաթիլ - փաթիլ,

Ձեռքերը տանում ենք աջ և ձախ ՝ ձյուն է,

Ձյուն է գալիս՝ երեխաները տարբեր արտահայտչամիջոցներով արտահայտում են փաթիլ-փաթիլ-փաթիլ,

Ձյունը դադարեց, ձյունը սառեց , դարձավ սառցեբեկոր ՝ ձեռքերը վեր ենք բարձրացնում և ճոճում աջ և ձախ :

Իմաստի ընկալում

Բառապաշարի ընդլայնում ՝ գոյական, ածական, բայ բառերով

Ցուցադրում ենք ձյան փաթիլներ , բնության երևույթներ, ձմեռային տեսարան

Հարցեր ՝

  • Ինչպիսին է երկինքը ձմռանը ՝ մռայլ, ամպամած, կապույտ ,պարզ

  • Որ թռչուններն են ձմեռող ՝ արագիլ, ճնճղուկ, ագռավ

  • Ձյունը, սառույցը ինչ է լինում՝ ձյունը գալիս է և սառչում

Ասել բառեր որոնք բնութագրում են ձմռանը - ցուրտ , ձնեմարդ, Ամանոր, ձյունանուշ ….

Բացատրել Ամանոր բառի գրելաձևը և բացատրությունը: Գրել մեծատառ, ամ- նշանակում է տարի, այստեղից հետևություն, որ ամանոր ասում ենք նաև Նոր տարի, բացատրում, որ Ամանորը բարդ բառ է: Թվենք բարդ բառեր ՝ ձնեմարդ, ձնծաղիկ, ձյունածածկ…

Երեխաները ցույց են տալիս նշված բառերի արմատները:

Բացատրական աշխատանք՝ բառերի շուրջ- ձյուն, թռչուններ, սառույց, ցուրտ, գորշ ամպեր, ամպամած երկինք, ձմեռող թռչուններ…

Նախադասությունների կազմում շաղկապով.

Երեխաներին խնդրում ենք համեմատել ձմեռն ու աշունը :

Ընթերցել նախադասություններ ,երեխաները պետք է կրկնեն և շարունակեն նախադասությունները ավելացնելով բառեր ՝

Ձմռանը օրերը կարճանում են , իսկ գարնանը …

Ձմռանը ձյուն է գալիս , իսկ գարնանը …

Ձմռանը արևը թույլ է տաքացնում , իսկ գարնանը …

Ձմռանը թռչունները վաղուց չվել են տաք երկրներ , իսկ գարնանը…

Ամփոփել հարցերի միջոցով: Ինչպիսին է ձմեռը, բնութագրել ձմռան տեսարանը ,որից հետո շարադրել գրավոր:

Ինքնաստուգում :

Գրավորների հանձնում:

Կշռադատման փուլում

Հրաշք տետրում նկարել շարադրության բովանդակությունը:








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!