СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեթոդական զեկուցում

Нажмите, чтобы узнать подробности

Զեկուցման մեջ ներկայացված է խոսքի կարևորումը

Просмотр содержимого документа
«Մեթոդական զեկուցում »

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ

Խոսքի ուժը

/Ոսուցչուհի՝ Ա Գաբրիելյան/

  • Խոսքը շատ կարևոր բան է: Խոսքը կարող է մարդուն օգնել և ընդհակառակը՝ տապալել: Մարդը շատ զգույշ պիտի լինի խոսելուց առաջ: Խոսքի ուժի մասին այս առակը ինձ շատ է դուր եկել:

  • Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց.
    - Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ «Մեղք, մեղք, մեղք»:
    - Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը:
    Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց:
    Իր մեղքը հասկացած և զղջող մարդու կերպարով Վարպետն ասաց՝
    - Ներեցեք ինձ… Ես տաքացա: Անկեղծ ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքի համար:
    Աշակերտն անմիջապես հանգստացավ:
    - Ահա և քեզ պատասխանը, — եզրահանգում արեց Վարպետը: — Մի խոսքից Դու զայրացար, իսկ մյուսից՝ հանգստացար:

Մեզ` հայոց լեզվի և գրականության ուսուցիչներիս , մեծ պատասխանատվություն է տրված` դաստիարակելու և կրթելու աճող սերունդին`նրանց մեջ սերմանելով հայրենասիրություն, արություն , հանդուրժողականություն , մարդասիրություն, ընկերասիրություն, ծնողասիրություն, պատվախնդրություն, բարոյականություն, ազգասիրություն, վեհանձնություն... Հարկ է հիշել, որ այդ պատասխանատվությունը շատ մեծ է, դրա համար էլ սխալվելու կամ անզգույշ լինելու իրավունք չունենք :Ես `Արմինե Գաբրիելյանս, խոր ըմբռնումով եմ մոտենում այս հարցին և իմ աշխատանքային գործունեությամբ նպաստել եմ աճող սերունդին կրթելու և դաստիարակելու գործին:

Ես երեխաներին շատ եմ սիրում և միշտ ցանկացել եմ իրենց թերությունները չնկատել, բայց նրանք մեծանում են և ոմանք էլ, ինչպես ասում էր Էքզյուսպերին «Փոքրի Իշխանը» վիպակում՝ մոռանում են, որ փոքր են եղել: Իրենց թերություններն էլ իրենց հետ են մեծանում և դառնում մեծ խնդիրներ: Ինձ թվում է, որքան էլ որ հիմա մենք իրենց ընդունենք, դա շատ կարճ է տևելու, այսինքն մինչև նրանց մեծանալը: Իմ կարծիքով դասավանդողը ի՛ր մեջ պիտի գտնի աշխատանքի հետ կապված նրբությունները, երեխաների նկատմամբ ճիշտ վերաբերմունքի բանաձևը, նրանց թերությունները շտկելու ճիշտ ուղին: Երեխայի վրա ազդում են և գովքը, և անարգանքը(սեփական փորձիցս գիտեմ՝ եղել եմ երկու իրավի - ճակներում էլ): Կարծում եմ՝ ամենակարևոր պայմանն անհատական վերաբերմունքն ու ոգեշնչումն է: Կարևոր է, որ մանկավարժը դասարան մտնելիս ճանաչի ամեն մեկին, իմանա, թե ինչպես պիտի հետաքրքրի նրանց: Սա միայն մանկավարժից չէ կախված, երկկողմանի է, աշակերտից էլ է կախված, բայց քանի որ դասը վարում է մանկավարժը, ապա դա առաջին հերթին կախված է նրանից:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!