СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Методическое письмо

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

«Շախմատ»  առարկայի դասավանդման համար ըստ նոր ծրագրի նախատեսված է II,III, IV դասարանների համար լրացուցիչ գործնականի համար տետր, որտեղ հանձնարարությունները պետք է լինեն ամբողջությամբ խաղի տեսքով, որը էլ ավելի կնպաստի աշակերտների ստեղծագործական մտքի զարգացմանը

Просмотр содержимого документа
«Методическое письмо»

Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի վերաբերյալ քննարկում

Տարրական մասնախումբ

  1. Դասվար ` Նարինե Անանյան

Մայրենիի ուսուցման մեջ բեռնաթափված է լեզվական բաղադրիչը: Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ պետք է ապահովել լեզվական գիտելիքների ամբողջական կառույցի փոխկապակցված ուսումնասիրությունը, պետք է լինի տարրական գիտելիքների և կարողությունների ուսումնասիրման համակարգ, սկզբունքներ: Եթե աշակերտը բանավոր և գրավոր խոսքում պետք է պահպանի քերականական պարզ կանոնները, ապա ինչո՞ւ է քերականական գիտելիքը բացակայում I-IV դասարանների լեզվական գիտելիքների բովանդակությունից: Պիտի լինի բեռնաթափում, բայց այն պետք է լինի գրագետ: Խոսք չկա նաև ուղղագրական կարողությունների ձևավորման մասին, միայն ուղղախոսություն է: Ինչ ուղղախոսություն, եթե ուղղագրական գիտելիքներ ձեռք չբերեն: Մինչդեռ վերնաարդյունքում գրված է գրագետ խոսք կառուցելու կարողության ձևավորում:

Ինչևէ, մեր` ուսուցիչներիս ամենամեծ խնդիրն է սեր և հետաքրքրություն առաջացնել կրթության հանդեպ: Ուղղակի կարելի է փաստաթղթում գրվածը ճիշտ կիրառել. ուսուցչին բավականին ազատություն է տրված: Պիտի փոխենք մեր մարտավարությունը. Արմատական փոփոխություններ մտցնենք մեր մտածողության, մեր գործողությունների մեջ:



  1. Դասվար ` Դիանա Մանուկյան

Կարիք կա վերանայելու IV դասարանի «մաթեմատիկա» առարկայի թեմաները: Այն բավականին դժվար է ու ծանրաբեռնված: Աշակերտները դեռ չեն հասցնում յուրացնել մի թեման, երբ ուսուցիչն արդեն ստիպված է անցնել հաջորդ թեմային:





  1. «Շախմատ» առարկայի ուսուցիչ ` Վարդուհի Ամիրխանյան

«Շախմատ» առարկայի դասավանդման համար ըստ նոր ծրագրի նախատեսված է II,III, IV դասարանների համար լրացուցիչ գործնականի համար տետր, որտեղ հանձնարարությունները պետք է լինեն ամբողջությամբ խաղի տեսքով, որը էլ ավելի կնպաստի աշակերտների ստեղծագործական մտքի զարգացմանը:



  1. Դասվար ` Գայանե Դալլաքյան

Հույս ունեմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այնպիսի առարկայական չափորոշիչներ, որը ուսուցչի ձեռքի ամենօրյա գործիքը կդառնա` ապահովելով ուսուցման արդյունավետությունը և շարունակական զարգացումը:

Մենք և մեր երեխաները արժանի ենք որակյալ կրթություն ունենալու:



  1. Դասվար ` Արևիկ Վարդանյան

Քանի որ հանրակրթական չափորոշչում նշված է, որ ուսումնական շաբաթները III և IV դասարաններում կրճատվում են 2 շաբաթով, ապա առարկայական չափորոշիչներում ևս պետք է ժամերը հաշվել 32 ուսումնական շաբաթվան համարժեք:

Դրական ու ողջունելի եմ համարում, որ առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառերը ամբողջ տարրրական աստիճանում խոսքի մասերի անուններ չեն ստանում, կարևոր է, որ աշակերտը կարողանա դրանք տարբերակել:

III դասարանի ծրագրում Ստեղծարարության բաժնի Կապակցված խոսք և տեքստ ենթաբաժնի 2-րդ և 3-րդ կետերը անհասկանալի են շարադրված:

«Մաթեմատիկա» առարկայից կարևոր է վերջնարդյունքների համապատասխանությունը, վիճելի կետեր կան. Օրինակ` համակարգչով անկյուն, ուղիղ, հատված , …. գծելը:









  1. Դասվար ` Նորա Չատինյան

Կրթության նախարարության նախաձեռնած չափորոշչային փոփոխությունները ողջունելի են: Դպրոցն , առհասարակ, վաղուց բարեփոխումների կարիք ունի, մանավանդ հեղափոխությունից հետո:

«Մայրենի» առարկայի շրջանակներում կարևորում եմ զգայական, խոր և հուզիչ թեմաներով պատմվածքների ընդգրկելը, օրինակ, «Դրա կարողը կա՞» կամ « Վաղը ուշ կլինի»: Հանվեցին այս պատմվածքները, մինչդեռ բարոյախրատական , դաստիարակչական ահռելի կնիք էին թողնում աշակերտների վրա: Քերականական նյութեր ևս պիտի ընդգրկել դասագրքում, և անպայման ուսուցանող գրավորների միջոցով պետք է ամրապնդել և հիմնավորել սովորածը: Կողմ եմ գրավորների ժամեր ավելացնելու գաղափարին:

«Ես և շրջակա աշխարհը» առարկան որքան հետաքրքիր , նույնքան էլ բարդ է: Հատկապես IV դասարանում աշխարհագրական գիտելիքների տարափը և քանակը: Ողջունելի է այդ հատվածի վերանայումը և բեռնաթափումը: «Ով ենք մենք» թեմայի շրջանակներում երեխան պիտի կարողանա պատմել ընտանիքի մասին, բայց արժեհամակարգը` հայ լինելը, տոհմը, ազգը, ինքնությունը կարծես չի կարևորվում: Այստեղ հմուտ ուսոցչի ջանքերով է դա արվում, դասագիրքը նման նյութեր չունի, չի նախատեսում:

«Տեխնոլոգիա» առարկայի առաջին դասարանում նախատեսված ողջ նյութը համարում եմ տարիքային առանձնահատկություններին անհամապատասխան, և անհնարին է նման աշխատանքը կազմակերպել 35 աշակերտների հետ: Այդ աշխատանքը կարելի է հրամցնել գոնե 2-րդ դասարանում: 6-ամյա երեխան մկրատով աշխատելու և մատների մանր մոտորիկայի զարգացման խնդիր ունի:



Մեթոդմիավորման նախագահ` Նարինե Անանյան





_____2020թ.


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!