Մեծերը Թումանյանի մասին

Категория: Литература

Մեծերը Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյան, բանաստեղծ՝ առանց որակումների: Ածականը այստեղ կարող է նսեմացնել, այլ ոչ թե բարձրացնել… Ազգային քանքար իր ողջ էությամբ: Հովհ. Թումանյանը գերազանցապես ժողովրդական բանաստեղծ է:

Զորավար Անդրանիկ

Թումանյանը դարագլուխ է մեր գրական կուլտուրայի մեջ: Նա բարձրացնում է մեր կուլտուրայի արժեքը, բարձրացնում է նրա տեսակարար կշիռը:

Դերենիկ Դեմիրճյան

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր: Զապել Եսայան

Եթե մի օր աշխարհի բոլոր ժողովուրդների բանաստեղծությունների ցուցահանդես լինի, հայ ժողովուրդը ուրիշ ոչ ոքի չի կարող ուղարկել, բացի Թումանյանից՝ իբր օրինակ զտարյուն հայ բանաստեղծի, այնպես, ինչպես Ռուսաստանը ներկայացնողը կարող է լինել միմիայն Պուշկինը:

Ստեփան Զորյան

Հեղեղի պես եկավ նա առասպելական Լոռվա վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի և բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ, իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ… Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը, բայց ժամանակի մեջ զտվելով ու մաքրվելով՝ բյուրեղացավ ու ոճավորվեց այն սքանչելի, աննման լեգենդների ու պոեմների մեջ, որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թռիչքը:

Ավետիք Իսահակյան

Կարդալով Թումանյանին՝ ժողովուրդը ճանաչեց ինքն իրեն: Եվ ժողովուրդը սիրեց նրան անսահման սիրով:

Վիկտոր Համբարձումյան

Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք… Այդպես միայն զորավար արքաներն են լինում… Իր կատարելությունը կատարյալ դառնալու կարիք չի զգում… Նա իր ժողովրդի կատարելության խորհրդանիշն է:

Հրանտ Մաթևոսյան

Հովհաննես Թումանյան՝ հոյակապ կոթողը մեր գրականության, ցեղի արգանդից ծնված հանճար, մանուկ հոգվով, հոգով սուրբ, այն ամուր, շքեղ սյունը, որին ապահով կռթնած է հայ գրականության գեղեցիկ, հոյակապ շենքը…

Լևոն Շանթ

Թումանյան… նաիրյան խոսքի նահապետ, կախարդ, հրաշք, անկրկնելի հանճար, զարմանալի զարմանք:

Եղիշե Չարենց

Այսօր Թումանյանն իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որ մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վահան Տերյան

Ան (Թումանյան) անհամեմատ բարձր է իր ժամանակէն ու անոր մէջէն կու գան մեզի խօսելու կարգ մը ձայներ, անոնցմէ, որոնք վարէն, շատ խորերէն կու գան երբեմն: Իր ամբողջ գործին նկարագիրն է ազնուական բարութիւն մը, մաքուր՝ մեր ցեղին հոգիին նման:

Հակոբ Օշական

Ժողովրդի ձայնը կրկին լսվում և երևում է նրա ստեղծագործության մեջ: Նրա փայլուն բանաստեղծությունների մեջ հանդես է գալիս ինքը՝ հայ ժողովուրդը՝ իր հույզերով և իմաստությամբ: Թումանյանը մի վեպ է, ազգային էպոպեա:

Վալերի Բրյուսով

Այդ օրը՝ Փետրվարի 19-ը, պետք է որ տոն եղած լիներ, եթե տակավին ոչ բոլոր մարդկանց, ապա բնության համար. չէ՞ որ նա գիտեր, թե ով է ծնվել… Հովհաննես Թումանյանը իր ամբողջ երգով, իր ողջ գործով քարոզել է համամարդկային գաղափարների առաջնությունը ազգայինի հանդեպ:

Սերգեյ Գորոդեցկի

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»՝ իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել:

Կորնեյ Չուկովսկի

Просмотр содержимого документа
«Մեծերը Թումանյանի մասին»

Մեծերը Թումանյանի մասին

Մեծերը Թումանյանի մասին

Թումանյանը հաճախ էր ասում. -գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:   Մի օր ասաց. -Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա

Թումանյանը հաճախ էր ասում.

-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:   Մի օր ասաց.

-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա

Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. -Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում : Անդրանիկը դրան պատասխանում է. -Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը

Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.

-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում : Անդրանիկը դրան պատասխանում է.

-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը

ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿԸ Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.    -Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:    Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ. -Խփի՛ր, Խփի՛ր…

ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿԸ

  • Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.    -Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
  • Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:    Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
  • -Խփի՛ր, Խփի՛ր…
Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին… Թումանյանը վեր կացավ: -Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ… Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
  • Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…
  • Թումանյանը վեր կացավ:
  • -Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
  • Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած որ իր ընտանիքի բոլոր անդամներ ժամացույց ունեին։
  • Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած որ իր ընտանիքի բոլոր անդամներ ժամացույց ունեին։
Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:  Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ
  • Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել: Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ
...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:  Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ
  • ...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը: Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ
Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:  ...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:  Մ. ՍԱՐՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները: ...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ: Մ. ՍԱՐՅԱՆ

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:  ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:  Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:  Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:  ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը: ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նա մեծ էր հողով, արյունով: Արմատնե~ր ուներ նա հողում:  Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում:  Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-  Նա մեծ էր հողով, արյունով: Արմատներ ուներ նա հողում:                                                                                                                                      Ե.Չարենց

Նա մեծ էր հողով, արյունով: Արմատնե~ր ուներ նա հողում: Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում: Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,- Նա մեծ էր հողով, արյունով: Արմատներ ուներ նա հողում:

                                                                                                                                     Ե.Չարենց

Եղիշե Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Չարենց Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: Ավ.Իսահակյան Անմահ է Թումանյանը,քանի դեռ պտտվում է այս երկրագունդը և ապրում է հայ ժողովուրդը:

Եղիշե Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Չարենց

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: Ավ.Իսահակյան

Անմահ է Թումանյանը,քանի դեռ պտտվում է այս երկրագունդը և ապրում է հայ ժողովուրդը:

 Գ ևորգ Էմին Թումանյանը տասը երեխայի հայր էր:Նա տասը երեխայի աղմուկի մեջ գրել է այնքան, որքան կգրեին տասը լավ գրող միասին վերցրած:

Գ ևորգ Էմին

  • Թումանյանը տասը երեխայի հայր էր:Նա տասը երեխայի աղմուկի մեջ գրել է այնքան, որքան կգրեին տասը լավ գրող միասին վերցրած:

Թոթովենցի հուշերը.  «Թումանյանը վազում էր կետից կետ , վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց , բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. – Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը … Թումանյանը պատասխանում է.-Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»:

Թոթովենցի հուշերը.

«Թումանյանը վազում էր կետից կետ , վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց , բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով.

– Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Թումանյանը պատասխանում է.-Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»:

Ամեն ազգ ունենում է այսպիսի միայն մեկ բանաստեղծ:Եվ այս միայն մեկ բանաստեղծն է,ում հետ լինում է ազգը ամբողջ կյանքում՝ դեռ գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ :

Ամեն ազգ ունենում է այսպիսի միայն մեկ բանաստեղծ:Եվ այս միայն մեկ բանաստեղծն է,ում հետ լինում է ազգը ամբողջ կյանքում՝ դեռ գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ :

Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձունքից այն կողմ չի անցել:

Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձունքից այն կողմ չի անցել:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей