СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միասին, անջատ, գծիկով գրվող բառեր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միասին, անջատ, գծիկով գրվող բառեր»

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան
նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։
Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ
ոք, մեծ-մեծ և այլն։ Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և
կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև
գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝
դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի
կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,
շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների
բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ 

Առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև-արևամուտ, արևածագ, արևաշող, արևահամ,արևապաշտ

Լույս-լուսամուտ,լուսանկար, լուսատու,լուսանկարիչ, լուսատտիկ

Հող– հողաշինություն,հողօգտագործում,հողամաս , հողատարածք,հողատեսակ

Ջուր– ջրաչափ,ջրաղաց,ջրհեղեղ,ջրաշխարհ, ջրծաղիկ

Նկար– լուսանկար,գծանկար,դիմանկար,գունանկար,մանրանկար


 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:


 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Չունեցող-հեռու-հեռու, արագ-արագ,քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ,խումբ-խումբ։

Ունեցող-Բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ,առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլուն-փայլուն, մարդ-մուրդ։

  • Ճանապարհը տանում էր հեռու-հեռու՝ դեպի անհայտություն։

  • Անին արագ-արագ էր քայլում , քանի որ վախենում էր ուշանալ։

  • Վաղը Հայաստանում տեղ-տեղ անձրև է սպասվում։

  • Հաճախ մանր-մունր խնդիրների մեծ վեճ են դառնում։

  • Արան ամբողջ օրը պարապ-սարապ ման էր գալիս։

  • Անփույթ աղջիկը պատահաբար կոտրեց աման-չամանը։


5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արագամտություն

նախածանց-արմատ-վերջածանց,անմարդկային


արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, դիմանկարչություն

արմատ-արմատ, սեղանատամ

արմատ-վերջածանցվերջածանց,-գրականություն

նախածանց-հոդակապ-արմատ, –նախաբան

արմատ-հոդակապ-արմատ աշխատաժամ


 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական

Տառային-ԶԼՄ-զանգվածային լրատվական միջոց, ՄԱԿ-Միավորված ազգերի կազմակերպություն, ԵԱՏՄ-Եվրասիական տնտեսական միություն, ՀՀ-Հայաստանի Հանրապետություն, ԱՄՆ-Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ՄԲ-Մեծ Բրիտանիա, ՌԴ-Ռուսաստանի Դաշնություն, ԵՄ-Եվրոմիություն, ԱԺ-Ազգային ժողով, ԵԱՀԽ- Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցություն, բուհ-բարձրագույն ուսումնական հաստատություն։ 

Բառամասային–  Ուսմասվար-ուսումնական մասի վարիչ, դասղեկ-դասարանի ղեկավա, ժողտնտխորհ-ժողովրդական տնտեսության խորհուրդ, կուրսղեկ-կուրսի ղեկավար, ժողկոմխոր-ժողովրդական կոմիսարների խորհուրդ։

Խառը- անտառտնտեսություն -անտառային տնտեսություն, զինբժիշկ
-զինվորական բժիշկ, շինհրապարակ -շինարարական հրապարակ,Քանաքեռհէկ-Քանաքեռի հիդրոէլեկտրոկայան։







Գծիկով գրվող բարդություններ
  1. Հարադրական կրկնավոր բարդությունների բաղադրիչների միջև գծիկ է դրվում:

Կաղապարներ

Բացատրություններ

կաթիլ-կաթիլ

Բառը կրկնվում է առանց փոփոխության:

Բաղադրիչներից մեկը հնչյունափոխվում է:

պարապ-սարապ

Բարդության երկրորդ բաղադրիչի սկզբի բաղաձայնը փոխվում է:

ոլոր-մոլոր

Բարդության երկրորդ բաղադրիչի սկզբում բաղաձայն է ավելանում:

առոք-փառոք

Բարդության առաջին բաղադրիչի բաղաձայնն ընկնում է:

մանր-մունր

Բարդության առաջին բաղադրիչի որևէ ձայնավոր երկրորդում դառնում է ու:

ճեփ-ճերմակ

Առաջին բաղադրիչի կամ նրա սկզբնամասի վերջին բաղաձայնը փոխվում և դառնում է







Հարադրություն, բառաբարդության տեսակ, որի դեպքում բարդ բառեր են կազմվում առանձին բառերի հարադրմամբ։ Տեսակները կարող են լինել անվանական (գիշեր-ցերեկ, կահ-կարասիք, հինգ-վեց) և բայական (բացթողնել, ծլել-ծաղկել, գլուխ բերել)։ Հայոց լեզուն առանձնապես հարուստ է բայական հարադրական բարդություններով, որոնք լինում են

  • հարադրավոր (գալ, աչքի ընկնել)

  • զուգադրական (բռնել-տանել, երգել-պարել)

  • պատճառական (գրել տալ, զգացնել տալ)

Նույն բառերի հարադրմամբ կազմվում են կրկնավոր բարդություններ (արագ-արագ, խումբ-խումբ, նաև՝ բան-ման, մարդ-մուրդ, առոք-փառոք)։ Հաճախ նույնանիշ, հականիշ և կամ՝ իմաստով հարաբերակից բառերի հարադրությամբ, երբ դրանք կապակցվում են և շաղկապով, կազմվում են բաղհյուսական բարդություններ (ահ ու դող, բառ ու բան, կեր ուխում, կարգ ու կանոն, սար ու ձոր, ներս ու դուրս)։ Հարադրությամբ կազմված բարդությունների բաղադրիչները սովորաբար գործածվում են անջատ և ունենում առանձին շեշտ, բայց, իբրև կանոն, միասին մի ընդհանուր բառային նշանակություն են արտահայտում։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!