СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Нажмите, чтобы узнать подробности

Համակցված դասի պլան է ներկայացված,որում արժևորվել են մեր  նախնիների թողած գրական ժառանգությունը

Просмотр содержимого документа
«Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»»



Գրականություն



Մովսես Խորենացի









«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

Մ. Խորենացի





Դասի պլան

Դասարանը – IX դասարան

Առարկան – Գրականություն

Դասի թեման – Մովսես Խորենացի

Դասի տիպը – Համակցված

Ուսուցանող – Հասնել նրան, որ աշակերտները հստակ պատկերացում ունենան 5-րդ դարի պատմագրության մասին, իմանան պատմիչների ստեղծագործությունները:

Դաստիարակող – Դաստիարակել հայրենասիրություն: Արժևորել մեր նախնիների թողած գրական ժառանգությունը:

Զարգացնող – Առաջացնել հետաքրքրություն, որ կարդան Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»:

Մեթոդները – Մագնիսական ամփոփում, մտագրոհ, փաստերի բուրգ, խոսող քար:

Դասի համար բնաբան

Քերթողահայր Խորենացուց մինչև Քուչակն ու Ձեր ծառան

Տվել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին,

Կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն:

Նաիրի Զարյան

Դասի ընթացքը – Խթանման փուլ

Կազմակերպման մաս

Մտագրոհի մեթոդով հարցեր ուղղել դասարանին:

ա) Ո՞ր դարն է Ոսկեդարը և ինչու՞ է այդպես կոչվում:

բ) Ե՞րբ է ստեղծվել հայոց այբուբենը և ու՞մ կողմից:

գ) Ի՞նչը ստիպեց մտածել հայոց գրերի ստեղծման մասին:

Աշակերտները ներկայացնում են Մեսրոպ Մաշտոցին, ինչպես նաև Եղիշեի, Ագաթանգեղոսի, Բուզանդի, Կորյունի և Ղ. Փարպեցու պատմությունները: «Մագնիսական ամփոփում» մեթոդով ամփոփել:

Իմաստի ընկալում – Ներկայացնել Մ. Խորենացու կյանքը, ապրած ժամանակաշրջանը, «Հայոց պատմությունը» գրելու հանգամանքները: «Փաստերի բուրգ» մեթոդով նշել այն աղբյուրները, որից օգտվել է Խորենացին:











Շրջագայություն

Հայաստանի

բնակավայրերում

______________________

Վիմական

արձանագրություններ

_______________________________

Գահնամակ

_____________________________________

1. Ժողովրդական բանասացներ, երգիչներ

2. Տոհմական ասքեր

______________________________________________

1. Մար Աբաս Կատինա

2. «Պիտոյից հյուսման պատմություն»

3. «Մեհենական պատմություններ»


Մեկնաբանել «Հայոց պատմության» կառուցվածքը, նրա նշանակությունը, մեր գրականության, հայ ժողովրդի պատմության համար:

Կշռադատում – Նշել Խորենացու դերը ժողովրդական բանահյուսության մեջ: Թվարկել Խորենացու մտքերից, որոնք թևավոր խոսքեր են դարձել:

«Կրթությունը ամեն ինչ է»:

«Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»:

«Քաջերի սերունդները քաջեր են»:

Նշել, որ 1991թ. սահմանվել է «Մովսես Խորենացի» մեդալը՝ որպես պետական բարձրագույն պարգև:

Անդրադարձ կատարել «Խոսող քար» մեթոդով:

Գնահատել աշակերտներին:


Տնային աշխատանք – Շարադրություն «Քաջերի սերունդները քաջեր են»:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!