СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մուրացանի «Գևորգ Մարզպետունի » վեպը

Нажмите, чтобы узнать подробности

Վեպի ուսումը դյուրացնելու նպատակով հետազոտական աշխատանք է կազմակերպվել,ուսումնասիրվել է բնագիրը;Աշխատանք է կատարվել բնագրի  շրջանակներում:Ներկայացնում եմ դասի պլանը:

Просмотр содержимого документа
«Մուրացանի «Գևորգ Մարզպետունի » վեպը»

Օրվա դասի պլան



Դասի թեման - վեպից և հատվածների ուսումնասիրում և աշխատանք բնագրի վրա:

Դասի նպատակը - Ամրապնդել գիտելիքները պատմավեպի սյուժեի /դիպաշարի / վերաբերյալ:

Դաստիարակել հայրենասիրություն

Ամրապնդել լեզվական հմտությունները, զարգացնել բանավոր և գրավոր խոսքը, կրկնել անցած լեզվական նյութը`բնագրի մեջ գտնել հնաբանությունները, պատմաբառերը, մակդիրները, հոմանիշները , հականիշները, թևավոր արտահայտությունները: Զարգացնել ներանձնային հմտությունրը:

Անհրաժեշտ պարագաներ – Սևանա լիճը պատկերող նկարներ, Մի ծաղկով գարուն. և Ծովամարտ ենթագլուխների պատճեները, դասագիրք, գրականության տետրեր, բառարաններ, Նկարներ` հնագույն զենքերի տարբեր տեսակներով, ինտերակտիվ գրատախտակ:

Դասի ընթացքը – Մտագրոհ :Թվարկե լպատմավեպի ստեղծման դրդապատճառները աղբյուրները պատմավեպի հերոսներին,կազմել հակասություններ ունեցող հերոսների զույգերը / թագավոր և Ցլիկ Ամրամ, թագավոր ևՍահակ Սևադա, թագավոր ևԲեր իշխան, թագավոր և Աբաս արքայեղբա : / 10 րոպե /

Խմբային աշխատանք- աշխատանք բնագրի վրա: Դասարանը բաժանվում է 3 խմբերի, :Յուրաքանչյուր խումբ ստանում է առաջադրանք և սկսում է աշխատել /15 րոպե/

1.խումբ - կարդալ գլուխը և տրված հատվածից դուիս գրել պատմաբառերը, մակդիրները:

2.խումբ - հատվածից դուրս գրել հոմանիշները և թևավոր խոսքերն ու արտահայտությունները:

3.խումբ – դուրս գրել դարձվածքները և կազմել փոքրիկ ռեպորտաժ մարտի վայրից:



Կշռադատման փուլ –Լսել խմբերի հաղորդումները, որոնք կներկայացնեն իրենց հանձնարարված աշխատանքները: Կազմել M-աձև աղյուսակ` բնութագրելով Աշոտ Երկաթին, Գևորգ Մարզպետունուն և Բեշիրին:/15րոպե/

Տնային աշխատանք – բնութագրել Սահականույշին `որպես պետական կին` թագունի, ևորպես սովորական կին:





Հնաբանություններ, պատմաբառեր



Դստիկոն –վերնահարկ, վերնատուն, օթյակ

Ողոքանոք- համոզող, հորդորող

Վաղարավոր – սրի տեսակ , թե հարվածելու, թե խրելու

Այծենակաճ – յափնջի

Աշտանակել – խթանել, քշել

Մկնդախաղ – նիզակախաղ

Մկունդ – նիզակ, գեղարդ,տեգ

Կապարճ – նետերի աման

Սեպուհ – նախարարների տոհմից , ազնվական

Վահան – փայտից, մետաղից կամ կաշվից ուռուցիկ պաշտպանիչ միջոց

Ասպար – վահան

Ժահահոտ - գարշահոտ

Փարսախ – մղոն / երկարության միավոր / 5250 մ.

Յուր - իր

Քանզի – որովհետև

















Գևորգ Մարզպետունի” վեպի սյուժեի բաղկացուցիչ մասերը

Բաղկացուցիչ մասը

Հատվածը վեպում


1

Նախադրություն



2

Հանգութց և կոնֆլիկտ /հակասություն /

Սկսվում է գլխից: Այստեղ երևում են թեմայի կարևոր հարցերը և կոնֆլիկտի դրսևորման ձևերը:


3

Գործողությունների զարգացում

Սյուժեի հետագա զարգացումը:


4

Գործողությունների զարգացման գագաթնակետ

, գլուխները: Այս դեպքերը բեկում են մտցնում գործողությունների զարգացման մեջ` տանելով դեպի հանգուցալոիծում:


5

Հանգուցալուծում

Սա հակասությունների ծավալման հետևանք է, որի մեջ մտնում է նաև հեղինակի գեղագիտական իդեալի և մոտեցումների դրական դրսևորումը:



Կոնֆլիկտի դրսևորման ձևերը պատմավեպում

Անհատական հակասություններ

Հոգեբանական / ներանձնային / հակասություններ

1.

Թագավոր –Սահակ Սևադա

Սահականույշ թագուհի- իբրև կին և իբրև թագուհի

2.

Թագավոր – Սահակ Սևադա , Ցլիկ Ամրամ

Սահակ Սևադա- վիրավորված ինքնասիրություն, սիրող հայր, հայրենասեր:Ցլիկ Ամրամ- քաջություն,հայրենասիրություն և թագավորի կողմից վիրավորված ինքնասիրություն

3.

Թագավոր – Աբաս արքայաեղբայր


4.

Թագավոր –տոհմական թշնամի Բեր իշխան

Աշոտ Երկաթ –պետության պատասխանատու, հայրենասեր. ամրակուռ հոգու տեր մարդ և Ասպրամի նկատմամբ տածած սիրուն դիմադրելու կամք չունեցող տղամարդ:










Հականիշներ

Օրհնություն-անեծք

Յուրային – օտար

Առավելություններ – թերություններ

Բարիք – չարիք

Ծնվել – մեռնել







Հոմանիշներ

Խնդրանք – աղաչանք

Սոսկալ – սարսափել

Շահասիրություն – ընչաքաղցություն









Մակդիրներ

Խղճի ձայն, կույր սիրտ,ծանր տպավորություններ,հոգվո ծարավ, ընդարմացած խիղճ, կրակոտ աչքեր, վրեժղնդրության կրակ, հպարտ նայվածք, ապստամբած սիրտ, վիրավոր հոգի, կենդանի բարբառ, խղճի ձայն, անուշատար քուն,նվազ հույս, հպարտ ճակատ, հին հաշիվներ,փորձության բաժակ , սառն ընդունելություն,սիրտը շարժել







Դարձվածքներ

Սիրտը բանալ –

Զինաթափ անել –

Սիրտը կակղացնել –

Չարիքի առաջն առնել –

Հին գայլ –

Ճանապարհ կտրել –

Սառը ուղեղով դատել-

Դրոշակ պարզել –

Քաջեր / ոտի կանգնել –

Սուրը պատյանը դնել –

Մինչև վերջին շունչը –

Սուր վերցնել –

Սուրը դնել վայր –

Հին հաշիվներ –

Սիտը շարժել –

Աստծո անեծք –





Թևավոր խոսքեր և արտահայտություններ

1.Կույր աչքը կներե, կույր սիրտը չի ների:

2.

3.Ապստամբած սիրտը չի հնազանդվիլ ուղեղի հրամանին:

4.Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման:

5,Ով որ գիտե, թե որն է բարիք և լավագույնը և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է:

6.Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա պատմության համար մեռնիլը սրբազան պարտք է:

7.Եղբայրասպանությունը մի ոճիր է` Աստծուց և մարդկանցից անիծված:

8.Համբերությունը ամենազորավոր զենքն է:

9.Ամեն մեկի իսկական տունը, հարազատ ապաստարանը ապահով հայրենիքն է:

10Կինը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն ինքը թուլությունը, որին առաքինությունն ու մոլորությունը մի այլ տեսակ են գրավում:

11Ազնիվ տղամարդու պարտավորությունն է ոչ թե օգուտ քաղել կնոջ թուլությունից, այլ խնամել նրան և պաշտպանել,մանավանդ եթե նա կարոտ է պաշտպանությանը:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!