СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ներառական կրթություն իրականացնող դպրոցի մոդել

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ներառական կրթություն իրականացնող դպրոցի մոդել»

Ներառական կրթություն իրականացնող դպրոցի մոդել



Ներառական կրթություն իրականացնող դպրոցները պետք է հարմարեցված լինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության հարմարավետ և արդյունավետ կազմակերպման համար: Ի սկզբանե հանրակրթական դպրոցներում ներառական համակարգ ներդնելու համար պետք է կատարվեն որոշակի օրինաչափություններ, որոնցից են.

• ներառական կրթության օրենքի պատշաճ ընդունում և կիրառում,

• ուսումնադաստիարակչական գործընթացի ծրագրային կազմակերպչական ձևերի և նպատակների կազմում,

• անհատական, վերականգնողական ծրագրերի իրականացման ձևերի կազմում,

• վաղ վերականգնողական օգնության համակարգի կառուցում,

• հոգեբանամանկավարժական խորհրդատվության և մասնագետների ապահովում,

• մեթոդական ձեռնարկներով ապահովում,

• փոխհամաձայնեցված աշխատանքների իրականացում մանկապարտեզից մինչև համալսարան:

Բացի վերոնշյալը` ներառական կրթական համակարգի բարենպաստ և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ են 5 հիմնական գործոնների փոխհամաձայնեցված աշխատանքը` կրթական գործընթացի կազմակերպման վարչական մարմինների դիրքորոշումը, ֆինանսական աջակցության ապահովումը, հոգեբանամանկավարժական ծառայությունների վերահսկողությունը, հասարակական կազմակերպությունների ակտիվությունը և մանկավարժական անձնակազմի վերապատրաստումը:

Ներառական կրթություն իրականացնող ուսուցչի մոդել



Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում ուսուցիչները պետք է ունենան որոշակի հմտություններ և կարողություններ, զինված լինեն համապատասխան գիտելիքներով և ունակություններով, որպեսզի ոչ միայն կարողանան կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, այլև հավասար հնարավորություններ ստեղծեն նրանց և բնականոն զարգացում ունեցող երեխաների միջև: Առաջին հերթին պետք է ընդունեն որոշակի դրույթներ, որոնք են`

Մարդու արժեքը կախված չէ իր հնարավորություններից և ձեռքբերումներից,

• Յուրաքանչյուր ոք ընդունակ է զգալ և մտածել,

• Յուրաքանչյուր ոք իրավունք ունի շփվելու և լսված լինելու,

• Բոլոր մարդիկ մեկը մյուսի կարիքն ունեն,

• Երկարատև ուսուցում կարող է իրականացվել միայն փոխհամաձայնեցված աշխատանքների իրականացման դեպքում,

• Բազմազանությունը ուժեղացնում է մարդու կյանքի տարբեր կողմերը:

Բացի վերոնշյալը` ուսուցիչը պետք է ունենա մարդկային բարձր որակներ, լինի բարեհամբույր, համբերատար, կարողանա համակարգել ուսումնական գործընթացը, ճիշտ և գրագետ մոտեցում ցուցաբերի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հանդեպ, ունենա համապատասխան բարապաշար և տիրապետի վարվեցողության կանոններին: Ինչպես նաև պետք է կարողանա`

  • Կազմել անհատական ուսուցման պլան և անհատական ուսումնական ծրագրեր` հաշվի առնելով երեխաների զարգացման մակարդակը և պահանջմունքները,

  • Ապահովել սոցիալական հարմարվողականությունն ուսումնական գործընթացում և դրանից դուրս,

  • Կազմակերպել երեխայի հոգեբանամանկավարժական ուղեկցությունն ուսումնական գործընթացում և սոցիալական միջավայրում,

  • Կազմակերպել ուսումնական հաստատության հոգեբանամանկավարժական խորհրդատվությունը,

  • Լրացնել երեխայի անհատական հոգեբանամանկավարժական քարտը,

  • Երեխային օգնել կրթական միջավայրին հարմարվելուն,

  • Կազմակերպել ուսումնական կոլեկտիվի համախմբվածությունը, փոխհամագործակցության և փոխհամաձայնեցվածության զարգացումը,

  • Կարողանալ ուսումնական համակարգն ուղղորդել դեպի ուսումնական գործընթացում հանդուրժողականության ձևավորմանը և զարգացմանը և այլն:



Քարոզ-


Երեխաները բոլոր ժամանակաշրջաններում և հասարակարգերում մշտապես հանդիսացել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը: Հայտնի է նաև, որ երեխաները ցանկացած պետության և հասարակության ապագան են: Եվ կախված նրանից, թե որքանով են պաշտպանված երեխաների իրավունքները, կանխորոշվում է նաև տվյալ պետության և հասարակության ապագան:

Պաշտպանված և ապահովված երեխան պետության հիմքն է և անկախ առողջական, հոգեկան և հոգեբանական խնդիրներից անհրաժեշտ է ապահովել ուրախ և անհոգ մանկություն:

Երեխաները, անկախ զարգացման խանգարում կամ կրթական դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում և վաղ սկիզբը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ներառական կյանքի համար: Ուստի կարևոր է ներառականությունը, իսկ ներառական կրթական համակարգը մարդու իրավունքն է, որն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնավորված է, քանի որ.

  • Բոլոր երեխաները միասին սովորելու իրավունք ունեն,

  • Երեխաներին չի կարելի թերարժեվորել, կամ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերել հաշմանդամության կամ սովորելու դժվարությունների պատճառով,

  • Զարգացման խանգարումներ ունեցող մեծահասակները, որոնք սովորել են հատուկ դպրոցներում, պահանջում են վերջ տալ խտրականության,

  • Երեխաներին միմյանցից տարատեսակ դպրոցներում առանձնացնելու օրինական պատճառներ չկան: Երեխաները պետք է սովորեն միասին. դա օգտակար կլինի բոլորի համար,

  • Երեխաներն ավելի լավ արդյունքների են հասնում ներառական կրթություն իրականացնող հաստատություններում,

  • Հատուկ դպրոցում չկա այնպիսի բան, որ չի կարող իրականացնել հանրակրթական դպրոցը,

  • Նվիրվածության և աջակցության դեպքում ներառական կրթական համակարգի դեպքում ուսումնական ռեսուրսներն ավելի արդյունավետ է օգտագործում,

  • Խտրականությունը երեխաների մեջ սերմանում է վախ, տգիտություն, նախապաշարումներ, չարություն,

  • Բոլոր երեխաները զգում են կրթության կազմակերպման այնպիսի ձևի կարիք, որը կօգնի նրանց հարաբերություններ հաստատել բոլորի հետ և պատրաստվել հասարակական կյանքին,

Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:




Հատուկ կարիք ունեցող երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը



- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում,

- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից,

- երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման: Այս իմաստով հատուկ հանրակրթական համակարգում ընթացող բարեփոխումներն առաջնահերթ են:





Ներառական կրթությանը վերաբերող օրենսդրությունը


ՀՀ-ում ԿԱՊԿՈՒ անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար»:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ի մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը»։ Նույն օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 10.3 կետով սահմանվում է, որ ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով, կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովումն է:

Յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթության իրավունքի իրացման գործընթացն այժմ հիմնվում է կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման սկզբունքների վրա: Ներառական կրթության ձևավորված ընկալումը, իբրև միայն ԿԱՊԿՈՒ անձանց կրթության իրավունքի իրացման գործընթացների ամբողջություն, այժմ ՀՀ-ում համապատասխանեցվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին:









Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!