СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նոր և նորագույն դարաշրջան քաղաքակրթության պատմության մեջ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նոր և նորագույն դարաշրջան քաղաքակրթության պատմության մեջ»

Նոր և նորագույն դարաշրջան



17-րդ դարը առաջին ամենաարմատական հեղաշրջումն էր քաղա¬քակրթության պատմության մեջ։ Դրանով սկզբնավորվեց այսպես կոչ¬ված նոր դարաշրջանը., այն, ինչ երբեմն բնութագրվում է իբրև մոդեռնիզմ, վերակերպարանափոխումն ու վերակառուցումը այն ամենի, ին¬չով ապրել է մարդկությունը մինչ այդ դարաշրջանը։ Դա վերակառու¬ցում է ամենից առաջ մարդկության սոցիալ-տնտեսական հարաբերու¬թյուններում, որը նշանավորվեց առաջին բուրժուական հեղափոխություններով Նիդեռլանդներում և Անգլիայում։ Նախկին ավատական հարաբերությունները մեկընդմիշտ տեղի տվեցին կապիտալիստակա¬նին։ Մոդեռնիզմը վերակերպարանափոխում ու վերակառուցում է առավել ևս մարդկանց հոգևոր աշխարհում, երկնայինի ու երկրայինի մասին, ինչպես նաև մարդու՝ իր մասին ունեցած պատկերացումնե¬րում։ Այլ կերպ ասած` դա ամենից առաջ աշխարհահայացքային հեղաբեկում էր և բոլոր կարգի արմատական հեղաբեկումների առանցքը կազ¬մող փիլիսոփայական հեղաբեկում։ Պատահական չէ, որ նոր դարաշրջանի գաղափարական դրոշակակիրները դարի առաջավոր մտածողներից փիլիսոփայող գործիչներն էին` Ռ.Դեկարտը Ֆրանսիայում և Ֆ. Բեկոնը Անգլիայում: Արդեն Դեկարտի “Մտածում եմ,ուրեմն կամ” նշանավոր հիմնադրույթի մեջ է տրված հին ու նոր դարաշրջանների ջրբաժան գիծ,ինչպես գոյաբանական, այնպես էլ մարդաբանական,գուցե նույնիսկ իմացաբանական ու մեթոդաբանական իմաստներով: Նման մեկնակետը այլևս երկրայինով չի պայմանավորում մարդու գոյությունը.մարդն ինքնաբավ մեծություն է և այդ ինքնաբավության առանցքը նրա մտածելու-խորհելու կարողությունն է: Վերջինս, իր հերթին, այլևս կարիք չունի ոչ աստվածային իմաստության, ոչ էլ, առավել ևս, հավատի: Կարելի է կասկածել ամեն ինչին, բացի նրանից, որ կասկածում եմ, եթե կասկածում եմ, ուրեմն մտածում եմ, եթե մտածում եմ, ուրեմն կամ։ Ազատամտության այսպիսի խառնարանում է կազմավորվել միջնադարի դեմ զենք ծառայող դեկարտյան մեթոդաբանական նորահայտ զենքը` կասկածանքը:

Գաղափարական-աշխարհայացքային զարգացումների միևնույն տրամաբանությամբ է ծնունդ առել այս անգամ արդեն Ֆ.Բեկոնի նույն¬քան հեղաշրջիչ հիմնադրույթը` “Գիտելիքը ուժ է”: Ըստ էության դրանով է վերջ հայտարարվել գիտելիքի ու հավատի բազմադարյան հա¬կադրությանը և հավատ ընծայվել գիտելիքի` ոչ միայն սոսկ իբրև հոգևոր արժեքի, այլև որպես մարդկային առարկայական գործունեու¬թյունը զորացնելու միջոցի նկատմամբ։ Իրենց հերթին դարի նյուտոնյան հայտնագործությունները հնարավոր դարձրին ստեղծելու աշխարհի առաջին գիտական պատկերը։ Այս ամենով XVII դ. կոչվեց նաև գիտական հեղափոխության դարաշրջան։ Դրանով իսկ արմատապես վերա¬փոխվեց մարդկության աշխարհայացքային-փիլիսոփայական զար¬գացումների կեցութային դաշտը։ Եթե անտիկ աշխարհում փիլիսոփա¬յական մտքի կազմավորման ակունքներում ելակետային նշանակու¬թյուն ուներ առասպելաբանությունը, միջնադարում փիլիսոփայական միտքը ապավինում է կրոնականին, իսկ վերածննդի դարաշրջանում` առավելապես արվեստին, ապա սկսած նոր դարաշրջանից փիլիսոփայական մտքի կազմավորման ամենաառաջատար դարբնոցներից է դառնում գիտությունը, և մեծապես գիտության առաջընթացով է պայ¬մանավորվում փիլիսոփայական մտածողության իմացաբանական-մեթոդաբանական կարողությունը։ Նկատենք, միաժամանակ, որ դարի ամբողջական փիլիսոփայական պատկերը` արժեքայինի և իմացաբանականի միասնության խնդիրն ապահովվում է փիլիսոփայական մտածողության կեցութային դաշտի առաջատար բաղադրատարրով` հասարակական կյանքում, մարդկային հարաբերություններում տեղի ունեցող արմատական տեղաշարժերով։

Եվ այսպես, գիտության դարը փիլիսոփայության համար նշանա¬վորվեց իմացաբանական պրոբլեմատիկայի աննախադեպ ակտուալացմամբ։ Միջնադարյան սխոլաստիկայի ու դոգմատիկ մտածողու¬թյան դեմ մաքառումներում արժեքավորվեցին միաժամանակ ինչպես փորձնական գիտության հիմքը կազմող էմպիրիկ մտածելակերպը, այնպես էլ նորելուկ բնագիտության մեջ իր հաստատուն տեղը նվաճած մաթեմատիկական ուսումնասիրությունների ռացիոնալ կարողությունը։ Բնության գիրքը գրված է մաթեմատիկական լեզվով, -ռացիոնալիզմի գաղափարն այսպես էր հռչակել արդեն Գ.Գալիլեյը։

էմպիրիզմի դրոշակակիր Ֆ.Բեկոնը միջնադարում սխոլաստիկայի զենք դարձած արիստոտելյան սիլլոգիստիկային հակադրեց փորձից ելնող ինդուկտիվ տրամաբանությունը:

Բնությանը տիրելու համար այն ճանաչելու և գիտելիքը պրակտիկ գործունեությանը ծառայեցնելու միևնույն նպատակով մաթեմատիկական գիտելիքը ճշգրիտ գիտելիքի տիպար հայտարարեց Ռ.Դեկարտը`17-րդ դ. ռացիոնալիզմի հիմնադիրը: Նա նաև մաթեմատիկոս էր, անալիտիկ երկրաչափության ստեղծողը:

Փիլիսոփայական պրոբլեմատիկայի զարգացման տեսակետից այս դարաշրջանը առավել մեծ չափով արժեքավորվեց այն տեսակետից, որ իմացաբանությունից ակնհայտ կերպով առանձնանում և տեսական-փիլիսոփայան մտածողության ինքնուրույն բնագավառ է դառնում մեթոդաբանությունը ոչ թե մեկ այլ հերթական արվեստ, այլ արվեստ ստեղծելու արվեստ: Այդ գաղափարն իբրև հեռահար գործողություն նշանաբան է տրված Ֆ.Բեկոնի “Նոր օրգանոնում” և Ռ.Դեկարտի մաթեմատիկական հենքի վրա միասնական գիտական մեթոդ ստեղծելու որոնումներում:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!