СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ոճ, գիտական ոճ

Нажмите, чтобы узнать подробности

Աշակերտներիս ստեղծած սահիկը 

Просмотр содержимого документа
«Ոճ, գիտական ոճ»

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ   ԱՌԱՐԿԱ'ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԹԵՄԱ'ԳԻՏԱԿԱՆ ՈՃ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ'Սոֆյա Սողոմոնյան ԴԱՍԱՐԱՆ'XII բնագ ՍՏՈՒԳՈՂ'Կ. Պողոսյան

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  • ԱՌԱՐԿԱ'ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
  • ԹԵՄԱ'ԳԻՏԱԿԱՆ ՈՃ
  • ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ'Սոֆյա Սողոմոնյան
  • ԴԱՍԱՐԱՆ'XII բնագ
  • ՍՏՈՒԳՈՂ'Կ. Պողոսյան

Գիտական ոճ , գործառական ոճերից մեկը, որին հատուկ է հարաբերական միօրինակությունը։ Ունի կիրառության տարբեր ոլորտներ։ Այս ոճով են գրված ուսումնասիրությունները, մենագրությունները, գիտական հոդվածները, դասագրքերը և այլն։ Այն կարող է դրսևորվել նաև բանավոր, բայց հիմնականում հանդես է գալիս գրավոր խոսքում։ Գիտական ոճով գրված շարադրանքներում կարևոր են խոսքի ճշտությունն ու ճշգրտությունը, տրամաբանականությունը, պատճառահետևանքային կապը, որը հաճախ դրսևորվում է լեզվական տարբեր միջոցների գործածությամբ։ Գիտական ոճով գրվածքներում լինում են կանոններ, սահմանումներ և բանաձևեր։ Այստեղ, ինչպես և գործառական մյուս ոճերում մեծաթիվ են գործածական բառերը, սակայն գիտական ոճին բնորոշ հիմնական շերտը ձևավորում են տերմինները կամ մասնագիտական բառերը։

Տերմինը  հիմնականում մենիմաստ է և չունի հուզարտահայտչական երանգավորում։ Այն կարող է արտահայտվել ինչպես մեկ բառով, այնպես էլ բառակապակցությամբ։

Գիտական ոճը տարբերվում է նաև իր քերականական որոշ առանձնահատկություններով։ Այստեղ կիրառական մեծ հաճախականություն ունեն վերացական իմաստ արտահայտող գոյականները, բայի դիմավոր ձևերից առավել գործածական են սահմանական եղանակի ներկա ժամանակի բայաձևերը, բացակայում են ձայնարկությունները։ Շարահյուսական կառույցներում գերակշռում են  բարդ ստորադասական նախադասությունները ՝ պատճառի, նպատակի, պայմանի երկրորդական նախադասություններով, որոնց շնորհիվ ևս ապահովվում է գիտական շարադրանքի տրամաբանական, պատճառահետևանքային կապը։ Գիտական ոճի ընդհանրական բնույթն ապահովվում է նաև քերականական միջոցներով։ Դրանցից են հատկապես միակազմ դիմավոր ընդհանրական նախադասությունները, որոնց արտահայտած գործողությունը վերագրվում է ընդհանուրին։ Հուզարտահայտչական երանգավորումից զուրկ լինելը գիտական ոճի հիմնական առանձնահատկությունն է:

Ոճ( առաջացել է հունարեն ստիլոս բառից ) Մտքերը արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների  տարբերություն է  1)Իրադրական Կախված են խոսքից Իրականացման  անմիջական Պայմաններից խոսքի և Խոսակցի փոխհարաբերությունից Պաշտնական Հանդիսավոր Հորդորական Մտերմական;փաղաքշական Ծաղրական 6.    կասկաբան

Ոճ( առաջացել է հունարեն ստիլոս բառից )

Մտքերը արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների 

տարբերություն է 

1)Իրադրական

Կախված են խոսքից

Իրականացման  անմիջական

Պայմաններից խոսքի և

Խոսակցի փոխհարաբերությունից

  • Պաշտնական
  • Հանդիսավոր
  • Հորդորական
  • Մտերմական;փաղաքշական
  • Ծաղրական

6.    կասկաբան

2)Գործառական(գրական լեզվի տարատեսակներ,որոնք կապված են  հասարակական կյանքի առանձին բնագավառների հետ) Առորյա-խոսակցական ոճ Պաշտոնական  (վարչական)ոճ Գիտական ոճ Հրապարակախոսական ոճ     Գեղարվեստական ոչ               3)Անհատական(կազմվում է անհատաների հակումների բնավորություն,                                                                                                                                                                                                                                                               խառնվածքի, կրթության)  Պայմանավորված է գրողի աշխարհայացքով,իրականությունը ընկալմամբ,խառնվածքով, ճաշակով:

2)Գործառական(գրական լեզվի տարատեսակներ,որոնք կապված են 

հասարակական կյանքի առանձին բնագավառների հետ)

  • Առորյա-խոսակցական ոճ
  • Պաշտոնական  (վարչական)ոճ
  • Գիտական ոճ
  • Հրապարակախոսական ոճ
  •     Գեղարվեստական ոչ

              3)Անհատական(կազմվում է անհատաների հակումների բնավորություն,                                                                                                                                                                                                                                                               խառնվածքի, կրթության) 

Պայմանավորված է գրողի աշխարհայացքով,իրականությունը ընկալմամբ,խառնվածքով, ճաշակով:

1.Առօրյա-խոսակցական ոճը հանդես է գալիս որպես հիմնական տեղեկատվության 

գործիք։ Այս ոճով է իրականանում առօրյա շփումը անհատների կամ խմբերի միջև, չի պահանջում որոշակի իրավիճակ։ Օգտագործվում է պարզ բառապաշար, առանց հուզական արտահայտչամիջոցների, տրամաբանական կապի։ Կարող են կիրառվել թերի նախադասություններ, ներածական բառեր, կրկնողություններ։ Խոսքը հաճախ ուղեկցվում է ժեստերով։

2. Պաշտոնական ոճը կիրառվում է պաշտոնական մթնոլորտում՝ իրավական և վարչական դաշտ, կառավարման և օրենսդրական ոլորտ։ Այս ոճով են ստեղծվում կանոնակարգեր, օրենսգրքեր, անդորրագրեր, տեղեկանքներ, պաշտոնական նամակներ, արձանագրություններ։ Այս ոճն ունի մի շարք առանձնահատկություններ՝ հասկացությունների ճշգրտություն, սահմանումների հստակություն, հապավումների կիրառություն, բայական գոյականների օգտագործում, տեքստի խիստ հստակ կառուցվածք։

3.Գիտական ոճի հիմնական գործառույթը գիտական նյութի փոխանցումն ու դրա տարածումն է, ինչպես նաև դրա ճշմարիտ լինելու ապացույցը։ Ոճի հիմնական հատկություններն են հիմնական գիտական տերմինաբանությունը, վերացական բառերի կիրառությունը, բացահայտումների նկարագիրը։ Առավել կիրառվում է հոդվածներ, թեզեր, մենագրություններ, հետազոտություններ գրելիս։

4.Հրապարակախոսական ոճը հիմնականում օգտագործվում է հանրության վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Լայնորոն կիրառվում է լրատվության մեջ, գաղափարական ելույթների, ռադիո և հեռուստաեթերներում, թերթերում, հարցազրույցներում։ Ոճն առանձնանում է միայն իրեն հատուկ հուզականությամբ, հասարակական-քաղաքական բառապաշարով։

5.Գեղարվեստական ոճը հիմնականում կիրառվում է գեղարվեստական գրականության մեջ։ Այս ոճի օգնությամբ հեղինակը ազդում է ընթերցողի ներաշխարհի, նրա զգացմունքների վրա։ Ոճին հատուկ է հարուստ բառապաշարը, հուզական և պատկերավոր խոսքը։ Հնարավոր է նաև այլ ոճերի կիրառությունը գեղարվեստական ոճում։ Հիմանական գործառույթը, ինչով այն տարբերվում է մնացած ոճերից, գեղագիտական գործառույթն է։

  • Գիտական շարադրանք
  • Գիտական շարադրանքով գրվում են գիտական ամենատարբեր աշխատանքներ և  մենագրություններ , դասագրքեր,  հոդվածներռեֆերատներ , զեկուցումներ, կուրսային և ավարտական աշխատանքներ,  ատենախոսություններ  և այլն։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկանիշները, որոնցով էլ տարբերվում է մյուսներից, բայց բոլորն էլ շարադրվում են  գիտական ոճով ։ Գիտական խոսքի լեզվական նյութը  գրական լեզուն  է, սակայն յուրաքանչյուր գիտաճյուղի համար մշակվում են տվյալ բնագավառին վերաբերող  տերմինաբանություն , արտահայտման պայմանական նշանների համակարգ։ Հեղինակը գիտական շարադրանքի միջոցով իր մտքերը, տեսակետները ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում որևէ իրողություն վերլուծելով և ապացուցելով, ժխտելով ու համաձայնվելով, հակադրվելով տարբեր կարծիքների։ Այդ պատճառով էլ գիտական խոսքը  գեղարվեստականի  նման պատկերավոր ու հուզական չէ։ Այստեղ շատ են զանազան ձևակերպումները, սահմանումները, եզրահանգումները և այլն։ Գիտական խոսքը ձևով մենախոսական է, այսինքն՝ հեղինակը ներկայացնում է իր  գիտական ուսումնասիրությունները , սակայն կարող է լինել նաև բանավիճային, եթե հեղինակը հակադրվում է այլ հեղինակների կարծիքներին, վերլուծում դրանք, հաստատում կամ ժխտում։ Ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված տեքստերը գրվում են գիտահանրամատչելի լեզվով, որպեսզի հասկանալի լինեն նաև ոչ մասնագետներին. դրանք հիմնականում ուսուցողական-ճանաչողական դեր ունեն։ Գիտական շարադրանք գրելիս անհրաժեշտ է հետևել տրամաբանական հաջորդականությանը, իմաստի հստակ արտահայտմանը։ Թեև գիտական աշխատանքների նպատակը գեղարվեստականի նման գեղեցիկ խոսքով ընթերցողին հաճույք պարգևելը, հուզական լիցքեր հաղորդելը չէ, սակայն  գիտական աշխատանք  գրելիս էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարադրանքի լեզվին, շարադրել ընդունված  գիտական ոճով , թույլ չտալ բառագործածության,  ձևաբանական  ու  շարահյուսական  սխալներ:

Ոճի հասկացությունները արվեստում

Ոճ հասկացությունը կիրառվում է ոչ միայն արվեստում, այլև մարդու խոսելաձևի, վարքի, հագնվելաձևի, կենսագործունեության այլ բնագավառներում ևս՝ ի նկատի ունենալով նախ և առաջ տվյալ բնագավառին բնորոշ արտահայտչաձևերի բոլոր էլեմենտների յուրահատուկ նմանությունն ու ընդհանրությունը։ 19-20-րդ դարերում ոճի կատեգորիան բազմիցս ուսումնասիրվել է պատմաբանների և արվեստի տեսաբանների, փիլիսոփաների, էսթետների կողմից։  Գ. ՎյոլֆլինիԱ. Ռիգլի  և այլ արվեստաբանական դպրոցներ “ոճ” հասկացության տակ հասկանում էին արվեստի գործի որակական հատկանիշները՝ հարթայնություն, գեղանկարչականություն, գծայնություն, պարզություն, բաց կամ փակ ձև և այլն։  Օ. Շպենգլերը   "Եվրոպայի մայրամուտը"  աշխատության մեջ մեծ ուշադրություն է դարձնում ոճերին՝ որպես մշակույթի գլխավոր և բնորոշ հատկանիշներից մեկին, որը հատկանշական է որևէ կոնկրետ ժամանակաշրջանում։ Նրա համար ոճը "ձևի մետաֆիզիկական զգացումն է", որը որոշվում է այս կամ այն շրջանի հոգևոր միջավայրով։ Հենց ոճն է կերտում անհատներ, ուղղություններ և դարաշրջաններ արվեստում։ Այսինքն Շպենգլերը գտնում էր, որ ոճն է կերտում նկարչի որոշակի տեսակ։ Խոսքը ոչ միայն արվեստում որոշակի ոճի մասին է, այլև կրոնական, մտածելակերպի, կենսակերպի ոճերի մասին։ Ինչպես և բնությունը, ոճը ևս անվերջ ծաղկում ապրող մարդու նոր ապրումներն է, նրա  alter ego –ն և հայելային արտացոլանքը շրջակա աշխարհում։ Այդտեղից էլ որևէ մշակույթի մասին խոսելիս և նրա պատմական նկարագիրը ներկայացնելիս կարող է գոյություն ունենալ միայն մեկ ոճ՝ տվյալ մշակույթի ոճը։ Ընդ որում Շպենգլերը համաձայն չէ արվեստաբանության մեջ հայտնի "մեծ ոճերի" հասկացության հետ։ Նա, օրինակ, գտնում է, որ  գոթիկան  և  բարոկկոն  տարբեր ոճեր չեն, այլ միևնույն ձևի հին և նոր տեսակները՝ Արևմտյան ոճի հասունացող և արդեն հասունացած ձևերը։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!