СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուղղագրությունը հայոց լեզվում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ուղղագրությունը հայոց լեզվում»

Ուղղագրությունը հայոց լեզվում

Մեր հազարամյա անցյալի երկար ճանապարհին,

որի վրա փռված են մեր անհուն տառապանքները,

ոչ բանակներ ունեինք մեր պաշտպանության համար,

ոչ ուժ, ոչ հնարավորություն, ոչ էլ դրսի օգնություն,

այլ մի հատիկ բան միայն՝ մեսրոպյան գիրը

ԼԵՈ

Ուղղագրությունը որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգն է։

Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)։ Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական, սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները։ Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը.

Հնչյունական սկզբունք՝

Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր հնչույթի համապատասխանում է մի տառ, և բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են։ Հնչյունական գրի սկզբունքի վրա է հիմնված այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ։ Հայերենի նոր ուղղագրությունը փորձում է հետևել հնչյունական սկզբունքին.

Ձևաբանական սկզբունք՝

Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա, անկախ նրա արտասանությունից՝ թեքման կամ բառակազմության ժամանակ։ Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերական մասնիկներ, փոխում են իրենց արտասանությունը, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ։ Օրինակ՝ ռուսերեն дом «տուն» հոգնակի սեռականում արտասանվում է дамов, բայց գրվում է домов

Պատմական սկզբունք՝

Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա, որի շնորհիվ պահպանվում է բառերի հնից ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ուղղագրությունը միայն մասամբ է պատմական (ավանդական)։ Այս սկզբունքով են, օրինակ, գրվում հետևյալ բառերը՝ երգ, երկիր, արջ, որբ, վարդ, մարդ

Ստուգաբանական սկզբունք՝

Պատմական գրության մի տեսակն է ստուգաբանական սկզբունքը, երբ բառը գրվում է համապատասխան իր ստուգաբանության։ Օրինակ՝ հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում՝ այսօր, ապօրինի, վայրէջք, մանրէ, հօգուտ.

Սիմվոլիկ սկզբունք՝

Սա հիմնականում համանունները գրությամբ զանազանելու համար է։ Հայերենը մասամբ հետևում է այս սկզբունքին՝ Ասիա (աշխարհագրական անուն)-Ասյա (անձնանուն)։ Սիմվոլիկ սկզբունքին են պատկանում նաև հապավումները1:

Ճիշտ գրելու գործոններն են բառը

  • Լսելը

  • Տեսնելը

  • Արտասանելը

  • Բառի կազմությունը վերլուծելը

  • գրելը2

Ուղղագրության ուսուցման մեթոդներն ընտրելիս պիտի նկատի ունենալ աշակերտի հոգեբանության մի շարք կողմերը՝

  • հիշողությունը

  • ուշադրությունը

  • ըմբռնումը

  • տարիքը

  • ընդունակությունները:

Ուղղագրության ուսուցման համար պետք է օգտագործել ուղղագրական բառարաններն ու բառատետրերը:

Ուղղագրության յուրացումը պայմանավորված է.

  • Ուղղագրության և բառակազմության օրինակների,կանոնների կայուն ուսուցմամբ

  • Օգտակար վարժություններով

  • Ուղղագրական դժվարություն ունեցող բառերը հաճախ գրել տալով

  • Հետևողական կրկնությամբ

  • Բառաձևերի ընտրությամբ

  • Թույլ տված սխալների հետևողական հաշվառմամբ և նոր բնագրերի թելադրությամբ ուղղագրությունն ուսուցանելով:

Ուղղագրության յուրացմանը մեծ չափով օգնում են դպրոցական պատի թերթերը,որոնք պիտի գրվեն բացառապես աշակերտների ուժերով: Այս թերթերում կարելի է հատուկ բաժին ունենալ՝ նվիրված ուղղագրությանը ուր կարելի է գրել զանազան հանելուկներ, բառակազմական և ուղղագրական խաղեր:

Այնուամենայնիվ պետք է արձանագրել, դպրոցականների զգալի մասը, մեղմ ասած,, այնքան էլ վարժ չի տիրապետում ուղղագրությանը: Չխորանալով դրա պատճառների մեջ՝ փորձենք առաջարկել ուղղագրության սկզբունքների ուսուցման նոր մոտեցում:

Ներկայացնենք ուղղագրությունը գծակարգերով: Այս ձևով ուսուցումը միտված է սովորեցնելու ոչ միայն տվյալ բառի ուղղագրությունը,այլև ուղղագրության սկզբունքներն ընդհանրապես:

Որևէ բառի ուղղագրության չիմացությունը բխում է տվյալ բառի իմաստի, նրա ձևույթների, ինչ-որ տեղ ստուգաբանության չիմացությունից:

Հայերենի հնչյունային,ավանդական գրություն ունեցող բառերի ուղղագրությունը կարելի սովորել անգիր անելով ,շատ գրելով,բայց այն տառերը ,որոնց գրության հիմքում ստուգաբանական սկզբունքն է,քերականական այս կամ այն կանոնը,աշակերտը պիտի գրելուն զուգակցի վերլուծությունը,բառի կազմությունն ուսումնասիրելով պիտի նրա գրությունը սովորի:

Հասուն ու գրագետ մարդը գրելիս չի մտածում ուղղագրական կանոնների մասին,նա գրում է մեքենայորեն ,վարժ,բայց այդ նույնը չի կարելի ասել աշակերտի մասին,որ նոր է սովորում ուղղագրությունը:Մինչև գրագետ դառնալը նա պիտի կանոններով սովորի գրելը,իմանա այս կան այն գրության պատճառներն ու սկզբունքները:

Հայերենն ունի ճիշտ գրելու որոշակի կանոններ:Դրանք կոչվում են ուղղագրական կանոններ:Հայերեն բառերի մեծ մասի գրությունն առանձնապես դժվար չէ,սակայն շատ բառեր էլ կան,որոնց գրությունն ու արտասանությունը տարբեր են:



Գծապատկեր 1. Ուղղագրություն բառի վերլուծություն

























Է-ե





բառասկիզբ

բառամեջ

բառավերջ





է=է

Յէ=ե

է=է

է=ե

Յէ=ե

է=է

Է=ե





Գծապատկեր 2. Ձայնավորների ուղղագրություն

Բառասկզբում լսվում է է, գրվում է է. օրինակ՝ էջ, էտ, էակ:

Բառասկզբում լսվում է յէ գրվում է ե. Օրինակ՝ եզր,երգ, ելք:

Բառամիջում լսվում է է գրվում է է . օրինակ՝ հնէաբան ,ամենաէժան,ելևէջ:

Բառամիջում լսվում է է գրվում է ե. Օրինակ՝ լայնեզր, գետեզր, ծովեզր

Բառամիջում լսվում է յէ գրվում է ե. Օրինակ՝ ամենաեռանդուն, ինքնաեռ

Բառավերջում լսվում և գրվում է է օրինակ՝ որևէ, երբևէ, ուրևէ

Բառավերջում լսվում է է, բայց գրվում է ե օրինակ՝ աշտե,միջօրե:









Բացառություն



Արտաբերվում է գրվում է



Էմ,էս,էնք,էք,էն եմ,ես,ենք,եք,են

Գծապատկեր 3. Է-ե ուղղագրություն







Օ-ո



բառասկիզբ



Բառամեջ

օ=օ վօ=ո վօ=վո օ=օ օ=ո վօ=վո

Գծապատկեր 4. Օ-ո ուղղագրություն



Բառասկզբում լսվում է օ գրվում է օ օրինակ՝ օր, օգուտ, օրենք

Բառասկզբում լսվում է վօ գրվում է ո օրինակ՝ որջ,ոտք

Բառասկզբում լսվում է վօ գրվում է վո օրինակ՝ Վոլոդյա

Բառամիջում լսվում է օ գրվում է օ օրինակ՝ ազգօգուտ, անօրեն

Բառամիջում լսվում է օ գրվում է ո օրինակ՝ անորակ,ձկնորս

Բառամիջում լսվում է վօ գրվում է վո օրինակ՝ գրավոր,զինվոր





Բացառություն

Արտաբերվում է գրվում է

Օվ,օվքեր ով,ովքեր

Գծապատկեր 5. բացառություն













Գծապատկեր 6. Ը-ի ուղղագրություն

Մյուս դեպքերում բառամիջում լսվող ը-ն չի գրվում:









Գծապատկեր 7. Եվ-ի ուղղագրություն







Գծապատկեր 8. Եվ-ի ուղղագրություն

Գծապատկեր 9. Բաղաձայնների ուղղագրություն





Ր-ից և ձայնավորից

Փ,ք,թ,ց,չ հետո բ,գ,դ,ձ,ջ

Օր.՝ դարբին,երբ,որբ,սուրբ

Երգ,կարգ,օգնել,

Արդեն,որդի,օդ,զարդ

Վարձ,փորձ,օձ

Արջ,թրջել,առաջ,իջնել

Մյուս դեպքերում փ,ք,թ,ց,չ հնչյունները ինչպես լսվում են, այնպես էլ գրվում են:



Գծապատկեր 10. Երկհնչյունների ուղղագրություն





Նպատակահարմար է կազմել տեքստ, որը հագեցած լինի երկհնչյունների ուղղագրությամբ բառերով: Տեքստերը բաժանել սովորողներին, հանձնարարել դուրս գրել այն բառերը, որտեղ առկա է գծապատկերներում նշված երկհնչյունը, ապա քննարկել արտասանությունը և գրությունը, բերել այլ օրինակներ:





1 Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

2 Ս.Վ Գյուլբուդաղյան 1987 335էջ Երևան 2-րդ հրատարակություն


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!