СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՈւՄԸ 2016 - 2017 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՈւՄ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ ՕՏԱՐ ԼԵԶՈւՆԵՐ ՌՈւՍԱՑ ԼԵԶՈւ

Категория: Русский язык

Нажмите, чтобы узнать подробности

2012 թվականին ՀՀ ԿԳ նախարարի 19. 01. 2011 թ. N30-Ա/Ք հրամա-

նով հաստատվել են 2-9-րդ դասարանների ռուսաց լեզվի առարկայական

չափորոշիչները և ծրագրերը, որոնք կարելի է ներբեռնել Կրթության ազ-

գային ինստիտուտի www.aniedu.am կայքից: Հանրակրթական դպրոցի 2-

12-րդ դասարանների ռուսաց լեզվի չափորոշիչները և ծրագրերը արտա-

ցոլում են ուսուցման նոր մոտեցումները` պայմանավորված կրթական բո-

վանդակության և կառուցվածքի փոփոխություններով: Հաստատված չա-

փորոշչի և ծրագրի վերաբերյալ ուսուցիչների համար կազմվել է համապա-

տասխան մեթոդական հանձնարարական: Ուսուցիչը կարող է ցուցաբերել

ինքնուրույն և ստեղծագործական մոտեցում: Դասի պլան կազմելիս և դա-

սապրոցեսը կազմակերպելիս ուսուցիչը միշտ ձեռքի տակ պետք է ունենա

չափորոշիչը և հաշվի առնի չափորոշչային պահանջները:

Ավագ դպրոցի համար ծրագրում հաշվի են առնված ռուսաց լեզվի

ուսուցման առանձնահատկությունները` ըստ ընդհանուր, բնագիտամաթե-

մատիկական և հումանիտար հոսքերի: Հումանիտար հոսքում ուշադրու-

թյունը կենտրոնացված է ռուսաց լեզվի և գրականության խորացված

ուսուցմանը և գեղարվեստական ստեղծագործության մանրամասն վերլու-

ծությանը:

2013-2014 ուստարվա համար հրատարակվելու են երրորդ դասարանի

ռուսաց լեզվի դասագրքերը (1. «Ռուսաց լեզու» Ն. Բայբուրթյան, «Մանմար»,

2. «Ռուսաց լեզու» Բ. Եսաջանյան, Վ. Խանզրատյան «Էդիտ Պրինտ»): Մնա-

ցած դասարանների համար գործելու են 2008-20012թթ. հրատարակված

դասագրքերը:

Այն դպրոցների համար, որտեղ ռուսաց լեզուն անցնում են խորացված,

երաշխավորվում են 2-9-րդ դասարանների համար 2012թ. հրատարակ-

ված դասագրքերը (հեղ.՝ Եսաջանյան Բ., Բալասանյան Լ. և այլք):

Հայաստանի Հանրապետության այն դպրոցներում (դասարաններում),

որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով, առաջնորդվում են ՀՀ

և Ռուսաստանի Դաշնության պետական չափորոշիչներով և ծրագրերով:

Այս դասարանների սովորողները կարող են օգտվել Ռուսաստանի Դաշ-

նությունում հրատարակված դասագրքերից, ուսումնաօժանդակ մեթոդա-

կան ձեռնարկներից, թելադրությունների և փոխադրությունների ժողովա-

ծուներից, թեստային առաջադրանքներից:

4

Ռուսաց լեզուն, լինելով հաղորդակցման և ճանաչողության միջոց,

միաժամանակ սովորողների համար հանդես է գալիս որպես լայն տեղեկա-

տվության աղբյուր և հաղորդակից դարձնում նրանց համամարդկաին ու

համամշակութային արժեքներին:

Ուսուցչի աշխատանքի արդյունքների, սովորողների գիտելիքների, հըմ-

տությունների և կարողությունների օբյեկտիվ գնահատում իրականացվելու

է ուսուցման գործընթացում՝ ստուգման տարբեր ձևերով:

Նոր ուսումնական տարվա համար չափազանց կարևոր են աշխատանքի

նախնական պլանավորումը և նախապատրաստումը: Այդ փուլում անհրաժեշտ է`

- ուսումնասիրել և վերլուծել նորմատիվ փաստաթղթերը, ուսումնական

պլանները, ծրագրերը,

- պատրաստել դիդակտիկ նյութեր,

- կազմել առարկայական օրացուցային պլան,

- վերլուծել և յուրացնել ուսումնական թեմաների մատուցման արդյու-

նավետ ձևեր ու մեթոդներ,

- մշակել տարբերակված ուսուցման ձևեր և մեթոդներ,

- ստեղծել յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ համապատասխան լրացու-

ցիչ նյութեր.օրինակ, ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության մշակույթի

վերաբերյալ որևէ թեմա, բացի դասագրքերում զետեղված տեքստերից, կարե-

լի է սովորողներին առաջարկել լրացուցիչ նյութեր (միջին և բարձր դասարան-

ներում դրանք կարող են պատրաստել հենց իրենք` աշակերտները):

Ուսուցչի համար խիստ կարևոր է, որ մեթոդական աշխատանքը (ուսուց-

ման բովանդակությունն ու ձևերը) կատարվի տրամաբանորեն հիմնավորված,

և նյութի մատուցման ձևը համապատասխանի բովանդակությանը: Լեզու դա-

սավանդողի կարևորագույն խնդիրներից են՝ ապահովել ուսուցման որակա-

կան նոր մակարդակ, գործնական ուղղվածություն, բարձրացնել յուրաքանչյուր

դասի արդյունավետությունը: Ուսուցչին օգնելու նպատակով ստեղծվել են թե-

լադրությունների, փոխադրությունների, թեստերի, վարժությունների և այլ

գրավոր աշխատանքների ձեռնարկներ:

Հարգելիґ ուսուցիչներ, նոր ուսումնական տարվան վերաբերող լրացու-

ցիչ տեղեկատվություն դուք կարող եք ստանալ Կրթության ազգային ինս-

տիտուտի www.aniedu.am կայքից: Խնդրում ենք ռուսաց լեզվի դասագրքե-

րի, գնահատման նոր համակարգի վերաբերյալ ձեր կարծիքներն ու առա-

ջարկներն ուղարկել նույն կայքին:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!