СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցչի հաշվետվություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ուսուցչի հաշվետվություն»

ՀՀ Արմավիրի մարզի

ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Լիլիթ Վարդիկյանի 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակում

կատարած աշխատանքների մասին



Հաշվետվություն

2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակում կազմել եմ իմ առարկայի թեմատիկ պլանը 7-րդ,10-րդ,11-րդ, 12-րդ դասարանների համար: Գրել եմ դասերի պլանները, դասերը կազմակերպել եմ ըստ պլանի՝ հաշվի առնելով չափորոշչային պահանջները:Կազմել եմ 12-րդ դասարանի թեմատիկ գրավոր աշխատանքները: Աշակերտներին ներկայացրել եմ գնահատման սկզբունքները: Բոլոր դասալսումներից հետո մասնակցել եմ դասի քննարկմանը և կատարել անհրաժեշտ հետևություններ: Անցկացրել եմ փոխադարձ դասալսումներ ավագ ուսուցիչների մոտ և մեծ սիրով ընդօրինակել րանց լավագույն փորձը: Ծրագրի պահանջների կատարումը ստուգվել է առարկայական մեթոդմիավորման նախագահի կողմից, ստացել եմ համապատասխան ցուցումներ: Տարեկան դրական գնահատական ստացած աշակերտները ունեն չափորոշչին համապատասխան գիտելիք:

Դասավանդման ընթացքում նկատել եմ, որ աշակերտներին ավելի շատ հետաքրքրում են նորագույն մեթոդներով իրականացրած դասերը, այդ իսկ պատճառով դասերի ընթացքում լսել ենք ասմունք, դիտել ֆիլմերից հատվածներ և այլն:
Իմ առարկայի դասավանդման ընթացքում փորձել եմ նպաստել պատշաճ վարքագծի և վարվելակերպի ձևավորմանը՝ սեփական օրինակով ցույց տվել, թե ինչպես պետք է վարվել տվյալ իրավիճակում, նպաստել եմ արժեքային համակարգի ձևավորմանը ուսուցողական պատմությունների միջոցով, նպաստել եմ հայրենասիրության դատիարակմանը՝ ազգի, պետության, բանակի մասին զրույցներ վարելով:
Ղեկավարել եմ խմբակը՝ իմ սաների մեջ սերմանելով սեր դեպի գրականությունըև ստեղծագործ աշխատանքը:

Երկրորդ կիսամյակում 7-րդ և 10-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպել եմ միջոցառում՝ նվիրված մայրենիին և գրքի օրվան:

խմբակի սաների հետ կազմակերպել եմ փոքրիկ միջոցառում խորագրով:

Աշխատանքի ընթացքում պահպանել եմ ուսումնական հաստատության կանոնադրությամբ , ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններվ սահմանված պահանջները:
Հարգել եմ և պահպանել սովորողի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադության, ՀՀ հանրակրթության մասին օրենքով, ՀՀ երեխայի իրավունքների մասին օրենքով, դպրոցի ներքին կարգապահական կանոններով:



Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ / / Լ. Վարդիկյան












Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!