СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պարարվեստի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Պարարվեստի մասին»

Պարարվեստ, ժողովրդական ու պրոֆեսիոնալ պարերը վերցված պատմության զարգացման ընթացքում, պարի արվեստն ամբողջությամբ, պարեր և պարային (գլխավորապես բալետային) ներկայացումներ ստեղծելու արվեստը։ ժամանակակից պարարվեստն ունի խոր ակունքներ և կրել է Արևելքի հին ժողովուրդների ու անտիկ աշխարհի պետություններում ձևավորված պարարվեստի ազդեցությունը, որը մեզ հայտնի է ոչ միայն գեղանկարչությունից ու քանդակագործությունից, այլև գրավոր վկայություններից։

Հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների կենցաղում պարը, պաշտամունքի մաս լինելով հանդերձ, դաստիարակչական մեծ դեր է կատարել (ուժի ու ճարպկության, մարզական ու ռազմական գործողությունների և պարերի ցուցադրություններ), եղել թատրոնի պարտադիր բաղկացուցիչներից։ Ժողովրդական պարերի հիման վրա պարարվեստի մասնագիտացմամբ սկզբնավորվել է բեմական պարը, որպես պարի հիմնական տեսակներից մեկը։ Եվրոպայում նրա զարգացումն սկսվել է հելլենիզմի դարաշրջանում (մ․ թ․ ա․ IV–II դդ․), պարող մնջկատակների արվեստով, որը մ․ թ․ II –V դարերում Հին Հռոմում շարունակվելով՝ կատարելագործվել է մնջախաղում։ Միջնադարում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները, ժոնգլյորները, շպիլմանները, սկոմորոխները։ XV–XVI դարերում կատարվել են սյուժետային պարային տեսարաններ։ XVI դարի վերջին և XVIII դարի սկզբին սկզբնավորվել է բեմական պարի նոր տարատեսակը՝ ձևավոր պարը (Իտալիայում՝ բալլո ֆիգուրատո, Ֆրանսիայում՝ բալլե և այլն)։ XVI–XVII դարերում Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարերը։ XVII դարի սկզբից, պարային ներկայացումների ի հայտ գալով, պարարվեստը հարստացել է նոր արտահայտչամիջոցներով, տեխնիկայով։ 1661 թվականին Ֆրանսիայում հիմնադրված Պարի թագավորական ակադեմիան մշակել է պարարվեստի արտահայտչամիջոցների (մարմնի շարժումների, դիրքերի) կանոնացված համակարգ, որն հետագայում (XIX դարի վերջից Ռուսաստանում) անվանվել է դասական պար։ Ֆրանսիական հեղափոխության նախօրեին երաժշտական թատրոնի գեղագիտական սկզբունքների շուրջ ծավալված պայքարի ու բարենորոգումների հետևանքով (Ք․ Գլյուկի օպերային ռեֆորմը) ի հայտ է եկել բալետային ներկայացման կառուցվածքային նոր ձևը, որն օգնել է բալետի առանձնանալուն որպես արվեստի ինքնուրույն տեսակ։

Լուսավորականության շրջանում խորացել է պարարվեստի դրամատիկական հուզական բովանդակությունը։ XIX դարի 2-րդ կեսին ռոմանտիկ բալետում մշակվել է պարարվեստի նոր, վիրտուոզ ոճ, որին նպաստել է հատուկ ոտնամանի օգնությամբ ոտնամատերի վրա պարելու պարուհուն ընձեռված հնարավորությունը։ XIX դ․ վերջին բեմ․ պարարվեստը հարստացրել են սիմֆոնիստ կոմպոզիտորներ Պյոտր Չայկովսկին, Ա․ Կ․ Գլազունովը և բալետմայստերներ Մ․ Ի․ Պետիպան և Լ․ Ի․ Իվանովը (սկզբնավորվել են պարի սիմֆոնիզացիան, պարային լայտմոտիվը, մենապարողների ու կորդեբալետի պարերի համաձայնեցվածությունը ևն)։ Այդ նույն ժամանակամիջոցում էլ ժող․ պարի բալետային մշակումների հիման վրա ստեղծվել է հատուկ պարատեսակ՝ բնութագրային պարը։ Հետագայում ուժեղացել է ժողովրդական պարի նկատմամբ հետաքրքրությունը․ այն օգտագործել են ռուս շատ բալեամաստերներ՝ Մ․ Մ․ Ֆոկինը, Լ․ Ֆ․ Մյասինը, Կ․ Դոլեյզովսկին, Ֆ․ Վ․ Լոպուխովը և ուրիշներ։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին պարարվեստում, ի հակադրություն դասականի, երևան է եկել «մոդեռն» կոչվող պարի (ագատ, պլաստիկ կամ ռիթմոպլաստիկ պարի) ուղղությունը։ «Մոդեռն» պարի ձևավորմանը ազդել է նաև Այսեդորա Դունկանի արվեստը։ 1940–60-ական թվականներին Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում տեղի է ունեցել դասական պարի և «մոդեռնի» փոխազդեցության ու փոխհարըստացման պրոցես։ Պարարվեստում առանձնահատուկ տեղ են գրավում էստրադային պարերը, որոնք աչքի են ընկնում կատարման ու բեմադրության սրությամբ, վիրտուոզ, լակոնիկ արտահայտչամիջոցների օգտագործման ձգտումով։ Պարարվեստը առանձնապես բարձր զարգացման է հասել սահմանում, ուր լայնորեն տարածված են նաև գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվները, ինչպես և պարի պրոֆեսիոնալ անսամբլները։ Պարարվեստի զարգացման պատմության ընթացքում մշտապես գոյատևել են ժողովրդական պարերը։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!