СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանություն» բաց դասի օրինակելի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանություն» բաց դասի օրինակելի պլան»

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանություն»

բաց դասի օրինակելի պլան





Դասի նպատակը

Կրթել և դաստիարակել քաղաքացի, որը կճանաչի իր բնակավայրի` մարզի, քաղաքի, գյուղի պատմամշակութային ժառանգությունը, անտարբեր չի մնա դրանց ճակատագրին, իր հնարավորությունների շրջանակներում կաջակցի հուշարձանների պահպանությանը:



Ի՞նչ խնդիր է լուծում դասը

Բարձրացնելով ոլորտի մասին հասարակության տեղեկացվածությունը՝ նպատակ ունենք նվազեցնել ՀՀ տարածքում քաղաքացիների անտեղյակության պատճառով վերջիններիս ինքնագործունեության արդյունքում մշակութային ժառանգությանը հասցվող վնասի ծավալները՝ ընդհուպ հասնել մինչև դրա վերացմանը:



Ե՞րբ է նախատեսվում անցկացնել դասը

Դասը անցկացվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլի 18-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ դրան նախորդող կամ հաջորդող օրը:



Ո՞ր դասարաններում է նախատեսվում անցկացնել դասը:

Դասը նախատեսվում է անցկացնել 8-12-րդ դասարաններում, քանի որ թեման ընկալելու համար անհրաժեշտ են Հայոց պատմություն առարկայի վերաբերյալ որոշակի գիտելիքներ: Հաշվի առնելով, որ 9-րդ և 12- րդ դասարանները ավարտական են, առաջարկվում է վերոնշյալ դասարանները չընդգրկել:



Ովքե՞ր են վարելու դասը

Դասը վարելու է Հայոց կամ Համաշխարհային պատմության ուսուցիչ/ուհին:



Դասի տևողությունը

Դասը նախատեսվում է անցկացնել մեկ դասաժամի սահմաններում՝ 45 րոպե:



Նախապատրաստական փուլ

Դասը վարող ուսուցիչը/ուհին նախապես բացում է համապատասխան բնակավայրի՝ մարզի, քաղաքի կամ վարչական շրջանի, գյուղի հուշարձանների պետական ցանկը (Google կամ համացանցային որոնողական այլ համակարգում գրելով «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ») և այնտեղից ընտրում մի քանի հուշարձան՝ դրանց վերաբերյալ պատրաստելով համառոտ պատմական տեղեկություն (օժանդակ գրականության և կայքերի հղումները տես կից) ներկա վիճակի, հնարավորության դեպքում կցելով նաև լուսանկարներ: Եթե դպրոցում առկա է պրոյեկտոր կամ այլ տեխնիկական միջոց, ֆայլերը ցուցադրվում են թվային տարբերակով՝ լսարանին առավել պատկերավոր ներկայացնելու համար: Դպրոցում նման համակարգչային տեխնիկայի կամ միջոցների բացակայության դեպքում, ցուցադրությունը իրականացվում է թղթային լուսանկարներով:



Դասի սկիզբն ու ընթացքը

Հարց: Ի՞նչը կարող է համարվել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:

Պատասխան: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ կարող են լինել մարդու գործունեության արդյունքում անցյալում ստեղծված անշարժ օբյեկտները՝ աշխարհիկ և կրոնական կառույցները, փողոցները, բնակավայրերը, այգիները, ամրոցները, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված հնավայրերը, բնակելի և հասարակական նշանակության շենքերը, պետական, հասարակական, մշակույթի գործիչների հուշարձանները, գեղարվեստական արձանները և այլն, որոնք գործնականում ունեն առնվազն 30 տարվա պատմություն կամ կառուցման պահից ի վեր մեկ սերունդ է անցել, ունեն պատմական, ճարտարապետական, գեղարվեստական արժեք:

Ապա ուսուցիչ\ուհին ցուցադրում է հուշարձանի լուսանկար և համառոտ ներկայացնում հուշարձանի պատմությունը՝ դրա շուրջ ծավալված և դասարանին արդեն նախորդ դասերից հայտնի պատմական իրադարձություններից հիշեցումներ անելով (հնարավորության դեպքում ցանկալի է այց կազմակերպել հուշարձանի տարածք՝ տեղում ծանոթանալու նպատակով):



Հարց: Ինչպե՞ս է տրվում հուշարձանի կարգավիճակ, ովքեր են որոշում արդյո՞ք օբկեյտն իրենից ներկայացնում է պատմական, ճարտարապետական կամ գեղարվեստական արժեք:



Պատասխան: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) կազմում գործում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, որը պարբերաբար արշավներ է կազմակերպում նոր հուշարձաններ հայտնաբերելու նպատակով: Հին կառույցներին հուշարձանի կարգավիճակ շնորհելու դիմում կարող է ներկայացնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ դիմում-հիմնավորում գրելով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն՝ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտը հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկվում են նախարարության կազմում գործող ճարտարապետներից, պատմաբաններից և այլ համապատասխան մասնագետներից կազմված հաձնաժողովում, որտեղ արժեքի առկայության հիմնավորման դեպքում այս կամ այն օբյեկտին տրվում կամ չի տրվում նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Կարգավիճակ ստացած օբյեկտը իր շրջակա պատմական միջավայրով՝ պահպանության գոտով, անցնում է պետության պահպանության տակ: Սա նշանակում է, որ պետական ցուցակներում գտնվող բոլոր հուշարձանների քանդումն օրենքով արգելվում է, իսկ դրանց տարածքում և անմիջական շրջակայքում շինարարական, հողային կամ այլ տեսակի աշխատանքների իրականացումը, հուշարձանի վերականգնումը կամ փոփոխումը կատարվում է բացառապես

ՀՀԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլտվությամբ:



Ամփոփիչ փուլ

Դասի ավարտին գրատախտակին գրվում էհետևյալ բովանդակությամբ հարցաշար, որին անհրաժեշտ է գրավոր պատասխանել՝

1. ի՞նչ նոր բան սովորեցիք այս դասի ընթացքում

2. ի՞նչն էր հատկապես հետքրքիր

3. ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք՝ դասն առավել հետաքրքիր դարձնելու համար



Աշակերտներին հանձնարարվում է կազմել 2 կամ 3 խումբ՝ կախված նրանց թվաքանակից: Յուրաքանչյուր խումբ սեփական ցանկությամբ և ուսուցչի օգնությամբ հուշարձանների պետական ցուցակից ընտրում է իրենց բնակավայրին վերաբերվող մի որևէ հուշարձան և մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ուսուցչի հետ համաձայնեցված օրը մեկ դասաժամի սահմաններում (յուրաքանչյուր խումբ 15-20 րոպե) ներկայացնում տվյալ հուշարձանի վերաբերյալ իր կատարած ինքնուրույն ուսումնասիրությունը (օժանդակ գրականության և կայքերի հղումները կցվում են) պատմական նյութերով, ժամանակակից և հին լուսանկարներով (եթե հնարավոր է գտնել այդպիսիք): Ընտրված հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև դիմելով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» (կենտրոնին ուղղված դիմումի ձևանմուշը ստանալու համար կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին)։ Յուրաքանչյուր խմբի ուսումնասիրության ներկայացումից հետո ունկնդիր դասընկերները հնարավորություն են ստանում թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ներկայացնող խմբին:



Դասի եզրափակիչ փուլ

Վերջում աշակերտների կողմից կատարված աշխատանքի և դասի ամփոփիչ փուլում տրամադրված հարցերի պատասխանների հիման վրա ուսուցիչ/ուհին ամփոփում է բաց դասի ընթացքում իր կողմից տրամադրված գիտելիքների արդյունավետությունը, անհրաժեշտության դեպքում հաջորդ դասերին համապատասխան լրացումներ կատարում և գնահատում դասարանի կատարած աշխատանքը:





Օժանդակ գրականության և համացանցային կայքերի հղումներ



1. Տարատեսակ հանրագիտարաններ, գրադարաններ

2. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան (էլեկտրոնային տարբերակի ներբեռնումը տես՝ http://ter-hambardzum.net/khristonya-hayastan-hanragitaran-pdf/)

3. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայք՝https://armheritage.am/ կամ վերջինիս Էլ. փոստին՝ [email protected] հարցում անելով

4. Google կամ համացանցային որոնողական այլ համակարգեր

5. Հուշարձանների հետ կապված այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!