СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռադիոակտիվություն: Գաղափար ատոմային էներգիայի մասին

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Ռադիոակտիվություն: Գաղափար ատոմային էներգիայի մասին:

 

Просмотр содержимого документа
«Ռադիոակտիվություն: Գաղափար ատոմային էներգիայի մասին»

Ռադիոակտիվություն



Ռադիոակտիվություն (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։





Հողի ռադիոակտիվություն





Հողի ռադիոակտիվությունը պայմանավորված է հողում պարունակվող բնական և արհեստական ռադիոակտիվ տարրերով ու իզոտոպներով։ Հողի բնական բարձր ռադիոակտիվությունն առաջանում է



հիմնականում ուրանի, ռադիումի, թորիումի և կալիումի ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող հանքավայրերում ու դրանց մերձակայքում, սակայն փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութեր սփռված են երկրագնդի ամբողջ մակերևույթով և կան բոլոր հանքապարներում, հողերում, ջրերում։ Հողի արհեստական ռադիոակտիվությունն առաջանում է միջուկային զենքի պայթյունից, միջուկային ռեակտորների աշխատանքից ու վթարից, ատոմային արդյունաբերական թափոններից։



Ռադիոակտիվությունը լինում է տեղային (աղտոտման աղբյուրի մոտ) և համընդհանուր (ողջ երկրագնդով՝ միջուկային զենքի պայթյունի ազդեցության տարածքում)։









Մթնոլորտի ռադիոակտիվությունը պայմանավորված է բնական շարժընթացների կամ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ գազերով և աերոզոլներով։ Բնական ռադիոակտիվ գազերը (որոնք պարունակում են հողում ուրանի և թորիումի տրոհումից առաջացած ռադիումի իզոտոպներ) մթնոլորտ են թափանցում հողում եղած օդի և մթնոլորտի օդի գազափոխանակության կամ դիֆուզիայի հետևանքով։ Իսկ ռադոնի իզոտոպների տրոհումից առաջանում են մետաղներ պարունակող աերոզոլներ։





Ռադիոակտիվ տեղումներն անձրևի, ձյան տեղումների հետ կամ չոր տեսքով մթնոլորտից երկրի վրա թափվող ռադիոակտիվ նյութերն են։ Դրանք ուժեղանում են հատկապես մթնոլորտում և Երկրի մակերևույթին միջուկային զենք փորձարկելիս, ինչպես նաև միջուկային ռեակտորների վթարից։ Ամենասաստիկ ռադիոակտիվ տեղումները դիտվել են 1950-ականներին և 1960-ական թվականների սկզբներին կատարված սերիական միջուկային փորձարկումների ժամանակ (այնուհետև միջուկային զենքի փորձարկումները կատարվել են հիմնականում ստորգետնյա)։ Սաստիկ ռադիոակտիվ տեղումներ են դիտվել նաև 1986 թվականին՝ Չեռնոբիլի վթարի ժամանակ, երբ ռադիոակտիվ նյութերի արտանետման ծավալը կազմել է 140 միլիոն Կյուրի, իսկ աղտոտված ընդհանուր տարածքը (Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա) գնահատվել է 160 հզ. կմ²։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!