СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռեշետնիկովի ստեղծագործության մարդաբանական վերլուծությունը:

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Մարդաբանական վերլուծություն

Просмотр содержимого документа
«Ռեշետնիկովի ստեղծագործության մարդաբանական վերլուծությունը:»

Ռեշետնիկովի նորից 2 ստեղծագործության մարդաբանական վերլուծությունը:



Նկարում զինվորականի ընտանիք է, որտեղ հայրը հավանաբար զոհված է, քանի հոր աշխատանքային անկյունը պահպանված է, և պատին ամրացված է հոր նկարը: Մայրն ապրում է 3 երեխաների հետ: Մայրն իր ապագայի ողջ հույսը կապել է ավագ որդու հետ` տալով նրան ևս զինվորական կրթության, սակայն ինչպես երևում է, երեխան չի արդարացնում մոր հույսերը: Մարդաբանական տեսանկյունից այստեղ խախտված են երեխայի ազատության իրավունքները, գուցե երեխան ունի այլ հետաքրքրություններ, գուցե չի դիմանում զինվորական դառնալու ուժային պարապմունքներին ու վարժություններին, բայց ոչ, եթե մայրն ուզում է, ապա նա պետք է այդտեղ սովորի: Գուցե հոր կորուստի մեջ մեղադրում է զիվորական ծառայությունը և այդ պատճառով չի կարողանում սովորել: Այստեղ տրված չէ երեխային ազատ որոշումներ կայացնելու, իր որոշումերի համար պատասխանատվություն կրելու իրավունք: Երեխայի անձը ոտնահարված է, մայրը հաշվի չի առնում երեխայի անձնային որակները, գիտելիք ստանալու անհատական կարողություններն ու հնարավորությունները։ Երեխան չունի ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություն: Երեխան խնդիրներ ունի ուսումնական հաստատությունում, ծեծված է, պայուսակից թափվել են իրերը, սակայն հավաքել է եղածը և թելով կապել, սա խոսում է իրերի հանդեպ ուշադիր լինելու, ունեցածը չկորցնելու մասին: Մայրը հիասթափված է, որ նորից 2 է ստացել, որ իր բոլոր ջանքերն անօգուտ են անցել: Հուսալքված է, որ իր որդին չի կարողանալու շարունակել հոր գործը: Քույրը հավանաբար ավելի լավ առաջադիմություն ունի, նայում է եղբորը խղճմտանքով, քանի որ նա էլ է իր երազանքների իրականացումը կապում ավագ եղբոր հետ, ով ամեն անգամ հիասթափեցնում է:Փոքրիկ եղբոր համար հավանաբար այս ամենը ամենօրյա խաղ է :Իսկ երեխայի միակ ընկերը իր շնիկն է, ով մշտապես հավատարիմ է, և իր հույզերն ու վերաբերմունքը չի փոխում երեխայի հանդեպ նրա վարքից կախված: Մարդաբանական տեսանկյունից յուրաքանչյուր երեխա պետք է մանկություն ապրի, ոչ թե պատրաստ լինի իրականացնելու ընտանիքի անդամների երազանքները, իրեն տանը պետք է սիրված, հարգված և կարևոր զգա: Առհասարակ ոչ թե երեխայի անձը պետք է քննադատվի, այլ երեխայի արված քայլը: Երեխային պետք է տրվի ազատ դաստիարակություն, այսինքն՝ երեխան պետք է ունենա ընտրության և ինքնուրույնության հնարավորություն:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!