СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ 1-Ի ՕՐՕՔ

Պավել 1-ի մահվան պահին Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ուներ Ֆրանսիայի հետ և պատերազմական վիճակում էր Անգլիայի դեմ: Ալեքսանդր 1-ը ձգտում էր, որքան կարելի է արագ լիկվիդացնել Անգլիայի դեմ սկսված պատերազմը, որը չէր համապատասխանում Ռուսաստանի շահերին: Հաջողվեց Անգլիայի հետ հաշտություն կնքել: Ալեքսանդր 1-ը վերացրեց Պավելի օրոք անգլիական նավերի ու ապրանքների վրա դրված էմբարգոնը: 1801թ. Հունիսին Ռուսաստանի և Անգլիայի միջև կնքվեց բարեկամական կոնվեցիա: Անգլիայի հետ կնքված դաշինքը անմիջական խզում չէր Ֆրանսիայից: Ոչ Ռուսաստանը և ոչ էլ Ֆրանսիան չէն ձգտումսրելու իրենց հարաբերությունները: Նապոլեոնը հասկանում էր, որ առանց Ռուսաստանի հետ դաշինք կնքելու նա նվաճող չի դառնա և չի հաղթի Անգլիային: 1801թ հոկտեմբերին Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր: Դեռևս մինչև ռուս-ֆրանսիական պայմանագիրը հաշտություն է կնքվել Ավստրիայի և Ֆրանսիայի միջև: 1802թ. Մարտին հաշության պայմանագիր կնքվեց Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Այսպիսով Եվրոպական բոլոր պետությունների միջև հաստատվեցին նորմալ հարաբերուտյուններ: Թվում է, թեընդհանուր խաղաղություն էր իջել բայց դա ադորր էր փոթորկից առաջ: Խաղաղության պայմանագրերը ունեին ժամանակաոր և անհաստատ բնույթ: Ոչ Անգլիան, ոչ էլ Ֆրանսիան չէի ն կատարում իրենց ստանձնած պարտաորությունները: 1803թ. Մայիսին անգլիական դեսպանը հեռացավ Փարիզից, անգլիացիները բռնագրավեցին ճանապարհին գտնվող Ֆրանսիական առևտրական նավերը և Անգլիայի ու Ֆրանսիայի միջև վերսկսվեց պատերազմը: Սրվում է հարաբերությունները Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև: 1804թ.տեղի ունեցավ մի դեպք, որը հուզեց Եվրոպական բոլոր միապետներին: Բուրբոնյան դինաստիայի կողմնակիցները Անգլիայի օգնությամբ, մահափորձ կատարեցին Նապոլեոնի դեմ, որին ի պատասխան Նապոլեոնը ձերբակալեց Բուրբոնյան տան ներկայացուցիչներից 1-ին՝ Անգևենի հերցոգին և գնդակահարեց: 1805թ. Մարտին Ռուսաստանի և Անգլիայի միջև պայմանագիր ստորագրվեց Ֆրանսիայի դեմ համատեղ գործելու մասին: 1805թ հունվարին Ռուսաստանը կոալիցիայի մեջ էր Շվեդիայի հետ ապահովելով Պետերբուրգի անվտանգությունը: 1805թ. Հուլիսին անգլո-ռուսական դաշինքին միացավ Ավստրիան: Անգլիայի, Ռուսաստանի և Ավստրիայի միջև կնքված պայմանագիրով ազդարարվում էր Եվրոպական պետությունների լիգայի ստեղծումը: Նապոլեոնը ավելի լավ էր պատրաստված, քան նրա հակառակորդները: Այն օրերին, երբ Ավստրիան և Ռուսաստանը նախապատրաստվում էին Ֆրանսիայի դեմ ելույթին, Նապոլեոնը արդեն ուներ մեծ զորք, որը կենտրոնացրել էր Լամանշի ափին՝ Բուլոնի հայրենի ռազմական ճամբարում, Բրիտանական կղզիներ ներխուժելու համար: Օգտվելով դրանից, որ Ֆրանսիական հիմնական ուժերը կենտրոնացված են Անգլիայի դեմ, ավստրիացիները չսպասելով իրենց դաշնակից ռուսների ժամանմանը, սկսեցին ռազմական գործողությունները: Գեներալ Մակը գրավեց Բավարիան և դասաորեց իր ուժերը և դասաորեց ՈՒրմիայի շրջանում: Նոր հակառակորդի հանդես գալը փոխեց Նապոլեոնի ծրագրերը: Բուլոնում կանգնած զորքը արագընթաց անցնելով մեծ տարածություն հարձակվեցին ավստրիացիների վրա: Ֆրանսիական զորքի ավանգարդը գրավեց այն բոլոր ճանապարհները, որոնցով եկել էին ավտրիացիները: 25000-անոց ավստրիական զորքը գեներալ Մակի գլխաորությամբ նահանջեց: Մաքրելով Բավարիան Ավստրիացիներից Նապոլեոնը ներխուժեց բուն Ավստրիա: Միայն այդ ժամանակ մոտեցավ ռուսական 80000-անոց զորքը, որի գլուխ էր անցել Միխայել Կուտուզովը: Բայց Կուտուզովի դրությունը ծանր էր: Նա չէր կարող ինքնուրույն գործել, նա ենթակա էր ավստրիական գլխավոր շտաբին,բացի դրանից ռուսական զորքի գործողություններին միւամտում էր Ալեքսանդր 1-ը: Ունենալով թվական գերակշռություն, Նապոլեոնը որոշեցԿուտուզովի զորքը ջախջախել դեռ այն ժամանակ, քնի դեռ նրան չէր հասել Ռուսաստանից եկող զորքը՝ գեներալ Բուգսգերդենի գլխավորությամբ: Այսպիսի պայմաններում Կուտուզովը հանդես բերեց ռազմական մեծ հմտություն: Հաշվի չառնելով ավստրիական հրամանատարների խորհուրդները՝ պաշտպանել Վիեննան, նա խույս տվեց վճռական ճակատամարտից և նահանջելով անցավ Դնուբի ձախ ափը: Վարպետորեն մանեվրելով՝ Կուտուզովը անշեղորեն իրագործում էր իր պլանը: Ֆրանսիական զորքի ճնշումը արգելափակում էր ռուսական զորքի արիենգարդը, ուր Կուտուզովը հրամանատարությունը վստահել էր Բագրատիոնին: Ծանր ճակատամարտերում ռուսական զորքը նշանակալի հաջողությունների հասավ: Նրանք մի շարք հարվածներ հասցրեցին ֆրանսիական զորքերի առաջապահ գնդերին, որը գլխավորում էր տաղանդավոր զորավար Մյուրատը: Կուտուզովը կասեցրեց Նապոլեոնի ծրագրեը: Այդաժամմանակ հասավ Բագսգերդենի զորքը, ինչպես նաև ավսստրիական զորքի մնացորդները, դրությունը շարունակում էր մնալ դժվարին: Կուտուզովի կարծիքով հարկավոր էր խուսափել վճռական ճակատամարտից քանի դեռ ավստրիական հիմնական ուժերը չէին եկել Իտալիայից: Իսկ Նապոլեոնի համար հարկավոր էր հենց այդ ժամանակ տալ վճռական ճակատամարտ: Այդ բանը հասկանում էի և Կուտուզովը և Նապոլեոնը: Բայց ի տարբերություն Նապոլեոնի Կուտուզովը չէր կարող գործել ինքնուրույն: Ալեքսանդրը ականջալուր է ավստրիացի անտաղանդ գեներալ Վեյրոտելին: Ռազմական խորհուրդ գումարվեց և առաջարկվեց անել այն ինչ ձեռնտու է Նապոլեոնին՝ այն է անցնել հարձակման: Բայց միայն Կուտուզովն էր, որ առաջարկում էր ճակատամարտ չտալ, բայց նրան չլսեցին: Վեյրուտը կազմեց րակատամարտի պլանը, ուր ամեն ինչ հաաշվի էր առնված բացի մի բանից՝ Նապոլեոնի հարձակումից: Երբ գեներալներից մեկը հարցրեց թե ինչպես վարվել երբ ֆրանսիացիները անցնեն հարձակման , Վեյրուտը պատասխանեց. Այդպիսի բա չի նախատեսվում: Աշնան ցեխի մեջ դաշնակցային զորքը դանդաղ առաջ էր շարժվում և 3օր հետո հասավ Աուստրելցի դաշտավայրին: 1805թ. Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Աուստերլիցի ճակատամարտը: Դաշնակցային զորքը ջախջախվեց, տալով 15000 սպանված և վիրավոր, 20000 գերի, ֆրանսիացիների ձեռքն ընկավ 13 հրանոթ և 45 դրոշ: Աուստերլիցի մոտ Ալեքսադր 1-ը անհաջող փորձ կատարեց՝ զորավարի դեր խաղալով: ճակատամարտից հետո պարտոթյան մեղքը բարդեց Կուտուզովի վրա, նա հեռացվեց զորքից և նշանակվեց Կիևի գեներալ նահանգապետ: 1806թ հունիսին Ռուսաստանի և Պրուսիայի միջև կնքվեց դաշինք: Կոալիցիային միացավ նաև Շվեդիան, իսկ Անգլիան տվեց վարկեր: պատմությունը կրկնվեց, սակայն այս անգամ Ավստրիայի տեղը գրավեց Պրուսիան: 1 օրում 1806թ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ 2 վճռական ճակատամարտ Ֆրանսիական և Պրուսական զորքի միջև Իեննայում և Աուերշտատում, որոնց արդյունքում պրուսական զորքը ջախջախվեց և Նապոլեոնը մտավ Բեռլին: Նապոլեոնը արագ ջախջախեց Պրուսական զորքերին այդ պատճառով Ռուսաստանը չհասցրեց պատրաստվել պատերազմին:Ռուսական զորքը սահմանն անցավ այն ժամանակ, երբ Ավստրիական հիմնական ուժերը արդոն ջախջախվել էին: Զառամյալ ֆելդմարշալ Կամենսկին նշանակվեց գլխավոր հրամանատար, որից բոլոը հաջողություն էն սպասում, բայց նրա գործողությունները ցույց տվեցին որ նա ցնորվել է և շուտով նա հեռացավ զորքից: Կամենսկու հեռանալուց հետո տեղի ունեցավ Պունտուսկի ճակատամարտը, ուր շնորհիվ այնպիսի գեներալներ, ինչպիսին Բագրատիոնը, Դոխտուրովը և Երմոլովն էին ռուսները հաղթանակ տարան, բայց Ալեքսանդր 1-ը հրամանատար նշանակեց դարձյալ այլազգի Բենիքսենին: Պատերազմի բախտը վճռվեց Ֆրիդլանդի մոտ 1807թ հունիսին տեղի ունեցած ճակատամարտը: Ռուսական զորքը այս ճակատամարտում բավականին մեծ ուժեր ուներ, սակայն Բենիքսենի ապաշնորհության հետևանքով ծանր պարտություն կրեց Ռուսները ստիպված էին նահանջել: Փաստորեն թշնամին կանգնեց Ռուսաստանի դարպասների մոտ, իսկ Ռուսաստանը դիմակայելու զորք չուներ: Ալեքսանդրին ոչինչ չէր մնու քան բանակցել Նապոլեոնի հետ: 1807թ. Հուլիսի 25-ին Նեմանի ափին գտնվող ռուսական Տիլզիտ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում Նապոլեոնի և Ալեքսանդր 1-ի միջև, որն ավարտվեց Տիլզիտի հաշտության կնքմամբ: Նապոլեոնը և Ալեքսանդրը իրենց միջև բաժանեցին ազդեցության գոտիները՝ Եվրոպայի արևմուտքը Նապոլեոնին, իսկ արրելքը Ալեքսանդր 1-ին: Տիլզիտի հաշտությունը չէր կարող հաստատուն լինել: Շատ չանցած հարց առաջացավ Նապոլեոնի և Ալեքսանդր 1-ի հանդիպման վերաբերյալ: 1808թ սեպտեմբերին Էրֆուրդում տեղի ունեցավ կայսրերի 2րդ հանդիպումը,որն ընդանում էր փոխադարձ սիրալիությամբ և առերես համերաշխությամբ: Ալեքսանդր 1-ը Իսպանիայի թագավոր էր ճանաչում Իոսիֆ Բոնապարտին և խոստանում օգնել Ֆրանսիային Ավստրիայի դեմ պատերազմի դեպքում: Նապոլեոնը իր հերթին խոստանում էր աջակցել Ռուսաստանին միացնել Մոլդավան, Վալախիան և Ֆինլանդիան: Չնայած Ռուսաստանի կրած պարտությանը Ֆրանսիայի դեմ մղած պատերազմում այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության մեջ ձեռք բերվեց նշանակալի հաողություններ: Այդ հաջողությունները կապված էին Տիլզիտի և Էլֆրուտի համաձայնագրերի հետ և այդ դաշինքի 1ին պտուղը Ֆինլանանդիայի նվաճումն էր : Մինչ 19-րդ դարը ֆինլանդիան մոտավորապես 600 տարի Շվեդիայի տիրապետուրյան տակ: 18դ. Կապված Շվեդիայի թուլացման հետ Ֆինլանդիայում ուժեղացան ձգտումները անջատվելու Շվեդիայից: Իր հերթին Ռուսաստանը ձգտում էր իր դիրքերը հյուսիսում ամրացնելու համար նվաճել Ֆինլանդիան: Դեռևս Տիլզիտում Նապոլեոնը և Ալեքսանդրը պայմանավորվել էինհամատեղ քաղաքականություն վարել Շվեդիայի նկատմամբ: Նապոլեոնը հրահրում էր Ալեքսանդրին գրավել Ֆինլանդիան, որպեսզի մի կողմից շեղի նրա ուշադրությունը Արևմուտքում կատարած իր գործողություններից, իսկ մյուս կոոողմց էլ Ռուսաստանի միջոցով ջախջախել Անգլիայի դաշնակից Շվեդիային: Ռուսաստանը բազմիցս առաջարկեց Շվեդիային , Դանիային փակել իրենց նավահանգիստները անգլիական նավերի առաջ: Շվեդիան ոչ միայն մերժեց այդ, այլ բացահայտորեն սկսեց պատրաստվել պատերազմի Ռուսաստանի դեմ: Ստոկհոլմի ռուս դեսպանը գրում էր Պետերբուրգին, որ Ֆիննական Սվեաբորգ ամրոցը ավելի հեշտ է գրավելձ մռանը, քան ամռանը: Պատերազմը Շվեդիայի դեմ սկսվեց 1808թ. Փետրվարի 9-ին: Ուժեղ սառնամանիքին 124000-անոց ռուսական զորքը անցավ սահմանը և մտավ Ֆինլանդիա: Շվեդական զորքը ցրված էր Ֆիննական քաղաքներում ու բերդերում: Ռուսական զորքերը արագորեն գրավեցին բոլոր ռազմական կետերը: Արդեն փետրվարի 18-ին գրավեցին Հելսիֆորս քաղաքը, իսկ հետո Աբբոն: Փետրվար-մարտ ամիսների ընթացքում գրավվեց ամբողջ Ֆինլանդիան, իսկ ապրիլի 22-ին հանձնվեց Ֆինլանդիայի ամենակարևոր բերդը՝ Սվյաբորգը իր 8000 կայազորով: Բայց 1808թ ապրիլի վերջին փոփոխություններ տեղի ունեցան ռազմական գործողություններում: Շվեդները պարտությունից հետո վերադասավորեցին իրենց ուժերը և համալրում ստանալով անցան հարձակման: 1808թ. Սեպտեմբերին ռուսական զորքերին կրկին հաջողվեց խոշոր հաղթանակներ տանել: Շվեդիան օգություն խնդրեց Անգլիայից, որն ուղարկեց իր էսկադրան ևծովում գերակշռությունը անցավ Շվեդիային,բայց դրա փոխարեն ռուսական զորքերի գործողությունները ցամաքում անկասելի էին: 1808թ. Նոյեմբերին ռուսական զորքերը այնպիսի հաջողություններ ունեցան, որ շվեդները ստիպված էին զինադադար կնքել: 1809թ փետրվարի վերջին Բագրատիոնի հրամանատարությամբ գործող կորպուսը Ֆիննական ափերից սառւյցների վրայով շարժվեց դեպի Ալանդյան կղզիները, այն գրավելու համար: Շվեդները նահանջեցին: Միաժամանակ Բակլայ-դե-Տոլիի հրամանատարության տակ եղած զորքերը, որը 1809թ. Մարտի 4-ին դուրս եկավ Վալլայից շարժվեց դեպի շվեդական ափերը և մարտի 9-ին հասավ Ումես: Քաղաքը հանձնվեց առանց կռվի, իսկ այդ նույն ժամանակ ռուսական զորքերի 3-րդ խումբը Շուվարովի հրամանատարությամբ հարձակման անցավ հյուսիսում: Չնայած 300 սառնամանիքին ռուսական զորքերը հաջողությամբ առաջ էին շարժվում: Տոռնեո քաղաքը առանց կռվի հանձնելուց հետո, շվեդները ստորագրեցին կապիտուլացիա: Պատերազմում տեղի ունեցած անհաջողություններից հետո շվեդիայում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում: Գուստավ 4-րդը գահնկեց արվեց այն բանի համար, որ համառորեն չէր ցանկանում Ռուսաստանի հետ հաշտություն կնքել: Գահն անցավ հերցոգ Կարլոս Զյուդելմանդլացուն, որն անմիջպես զինադադար կնքեց, բայց Ալեքսանդր 1-ը պաշոնազրկեց գլխավոր հրամանատար Կնորինգին նրա փոխարեն նշանակեց Բակլայ դե Տոլիին ՝ հանձնարարելով վերսկսել ռազմական գործողությունները: ռուսների տարած մի շարք հաղթանակներից հետո շվեդները ստիպված էին հաշտություն կնքել: 1809թ. Սեպտեմբերի 5-ին Ֆրիդրիխսհամ քաղաքում կնքված հաշտության պայմանագրով Շվեդիան հրաժարվեց իր բոլոր իրավունքներից ֆինլանդիայի նկատմամբ, և այն դարձավ Ռուսաստանի բաղկացուցիչ մասը: Ռուսաստանին անցան Բալթիկ ծովի կղզիները, այդ թվում Ալանդյան կղզիները: Այս ամենը մեծ նշանակություն ունեցավ Ռուսաստանի անվտանգությունը ապահովելու համար: Ռուսական ցարիզմը միայն հյուսիսում չէ, որ սկսեց ակտիվ քաղաքականություն վարել: նա ձգտում էր ամրապնդել իր դիրքերը արևելքում: Պայքարի հիմնական օբյեկտը Անդրկովկասն էր: Անդրկովկասում ռուսական զորքերի առաջխաղացումը Վրաստանը Ռուսաստանին միացնելուց: 18-րդ դարում Վրաստանը միասնական չէր: Նրա տարածքում գոյություն ուներ 2 թագավորություն՝ Քարթլի-Կախեթիան և Իմերեթիան և Գուրիան, Մենգրելիան և Սվանեթիան, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաճանվում էր մի շարք ինքնուրույն միավորումների: 1800թ. Քարթլի Կախեթիայի թագավոր Գեորգի 12-րդը դեսպանություն ուղարկեց Պետերբուրգ, խնդրելով Վրաստանը ընդունել ռուսական կայսրության հպատակության տակ այն պայմանով որ վրաց թագավորը և իր ժառանգները մնային իրենց գահին, բայց կառավարեիննն ցարի անունից: Հենվելով այդ խնդրանքի վրա, Պավել 1-ը 1801թ. Հունվարին հրապարակվեց մանիֆեստ Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին: Պավելի մահից հետո նոր քննարկման ենթարկվեց Վրաստանը Ռուսաստանին միացնելը: Երկյուղ կրելով զարգացող բարդություններից՝ ոչ հրապարակայնորեն դեմ արտահայտվեց Վրաստանը Ռուսաստանին միացնելուն: 1801թ սեպտեմբերի 12-ին հաստատվեց Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին մանիֆեստը: Ցարական կառավարությունը ձգտում էր միաժամանակ Քարթլի Կախեթի հետ միասին իրեն միացնել մերձակա տարածքները: Ամրանալով Վրաստանում Ռուսաստանը իր առաջ խնդիր էր դնում հասնել Սև և Կասպից ծովերի շրջակայքը: Դրանց նվաճումը մեծ նշանակություն ուներ: Ռուսաստանը այդ պայքարը մղում էր Պարսկաստանի և Թուրքիայի դեմ: 1803թ. Դեկտեմբերին ռուսական հպատակությունը ընդունեց Մենգրելիան, իսկ 1804թ՝ ապրիլին Իմերեթիան: Սրանց միացումը Ռուսաստանին ելք էր բացում դեպի Սև Ծովի արևելյան ափը: Արևմտյան Անդրկովկասը միացնելու հետ միաժամանակ գործողություններ սկսվեց Արևելյան Անդրկովկասը նվաճելու ուղղությամբ: Այն սկսվեց Գանձակի խանության դեմ ձեռնարկված արշավանքով: 1803թ. Ցիցիանովի զորքը շարժվեց Գանձակի ուղղությամբ: Ցիցիանովը Գանձակի Ջևադ խանին առաջարկեց հանձնել քաղաքը, բայց մերժում ստանալով այն պաշարեց: 1804թ հունվարի 3-ի գիշերը սկսվեց գրոհը Գանձակի բերդի վրա, այն գրավվեց և միացվեց Ռուսական հողերին: 1804թ հունիսին պարտության մատնելով Աբաս-Միրզային, պաշարեցին Երևանի բերդը: 1805թ մայիսին Ռուսաստանին միացան Շաքիի և Ղարաբաղի խանությունները: 1805թ. Դեկտեմբերին ռուսները ձեռնամուխ եղան Բաքվի խանության գրավմանը, ինչը պետք է սկիզբ դներ ռուսական տիրապետությանը Կասպից ծովում: Բաքվի գրավման 1-ին փորձերը ձախողվեցին: Ցիցիանովը անձամբ գնաց Բաքվի Հուսեին Ղուլի խանի հետ բանակցելու: Նա պահանձեց խանից հանձնել քաղաքը, խանը համաձայնեց, բայց քաղաքի պատերի տակ Ցիցիանովը սպանվեց: Ցիցիանովի մահից հետո Բաքվի խանությունը երկար չգոյատևեց: 1806թ. Ռուսները գրավեցին Դրբենտը: Թուրքիան և Պարսկաստանը չէին կարող հաշտվել Անդրկովկասի կորուստի հետ և նրանց թիկունքում կանգնած էին Անգլիան և Ֆրանսիան: Պատերազմը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև սկսվել էր 1804թ հունվարին-1813թ: Օգտվելով Ռուսաստանի միջազգային բարդ դրությունից պարսկական զորքը այդ ամբողջ ժամանակում Աբաս Միրզայի գլխավորությամբ մուտք է գործում Անդրկովկաս և փորձում Ռուսաստանից ետ խլել գրավված տարածքները, բայց ամեն անգամ պարտություն էր կրում: 1812թ հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում հաշտության պայմանագիր կնքվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև: Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանին լիակատար ինքնուրույնություն տվեց Կասպից ծովում:

Պատերազմը Թուրքիայի դեմ սկսվեց 1806թվականին և տևեց մինչև 1812թ մայիսը: Ֆրանսիան ամեն կերպ աջակցում էր Թուրքիային: Չնայած այն բանին որ ռուսական հիմնական ուժերը զբաղված էին Նապոլեոնի դեմ մղվող պայքարում, ռուսական զորքերի մի մասը 1806թ նոյեմբերին ներխուժեց Թուրքիային պատկանող Մերձդանուբյան շրջանները և գրավեցին Խոտինը, Յասինը, Բուխարեստը և շուտով նրանց ձեռքն էր Բեսարաբիան, Մոլդովան և Վալախիան: Ռազմական ործողություններ ծավալվեց Կովկասյան ճակատում: 1807թ օգոստոսին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվեց զինադադար: Էրֆրուտում տեսակցության ժամանակ Ալեքսանդր 1-ը խոստում ստացավ Նապոլեոնից, որ նա կաջակցի Դանուբյան շրջանները Ռուսաստանին միացնելու հարցում: Հենվելով դրա վրա Ռուսաստանը Թուրքիայից պահանջեց համաձայնել այդ շրջանները Ռուսաստանին միացնելուն, ինչպես նաև ճանաչել Սերբիայի անկախությունը և ճանաչել Ռուսաստանի պրոտեկտորատը Վրաստանի նկատմամբ: Թուրքերը հրաժարվեցին այդ առաջարկներից: Պատասխան դրան Ռուսաստանը 1809թ. Մարտին վերսկսեց ռազմական գործողությունները: Կրած մի շարք պարտություններից հետո Թուրքիան ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ: 1812թ. Մայիսի 8-ին կնքվեց Բուխարեստի հաշտության պայմանագիրը, ըստ որի Թուրքիան Ռուսաստանին զիջեց Բեսարաբիան՝ Խոտին, Բենդերի, Ակելմա Իզմայիլ բերդերով հանդերձ: Ռուսաստանը Թուրքիային զիջեց Փոթին և Ախալքալաքը: Ռուսաստանը թեև չստացավ Մոլդովան և Վալախիան բայց 1812թ տարած ռազմական և դիվանագիտական հաղթանակները նպաստեցին Հայրենական պատերազմում Նապոլեոնի ջախջախմանը: Ալեքսանդր 1-ը Բուխարեստի պայմանագիրը հաստատեց 1812թ հունիսի 11-ին: Իսկ հաջորդ օրը Նապոլեոնի զորքերը անցան Ռուսաստանի սահմանը: 1812թ. Նապոլեոնը, թվում էր, թե արդեն արդեն հասել է իր հաջողության գագաթնակետին: Եվրոպացի այդ ժամանակվա բնակչության գրեթե կեսը մտնում էր նրա կայսրության մեջ, բայց դեռևս կար ֆրանսիական բուրժուազիայի գլխավոր թշնամին՝ Անգլիան: Սրա կողքին կար նաև մեկ այլ ուժ, որին նա հաղթել էր սակայն ծնկի չէր բերել: Դա Ռուսաստանն էր: Տիլզիտի հաշտությունը Ռուսաստանին կախման մեջ դրեց Ֆրանսիայից: Նապոլեոնը ցանկանում էր իր նպատակներին հասնելու համար օգտագերծել Ռուսաստանին, բայց նրա փորձերը ապարդյուն անցան: Բլոկադան ջլատում էր Ռուսաստանի տնտեսական ոււժը: 1809թ-ին տեղի ունեցած ՖՐԱՆՍԻԱՅԻ և Ավստրիայի միջև պատերազմից հետո, երբ Ռուսաստանը խուսափեց վճռական գործողություններից, Նապոլեոնը սկսեց պատերազմի պատրաստվել Ռուսաստանի դեմ: Ողջ 1811թ. Ընթացքում Նապոլեոնը վիթխարի պատրաստություն տեսավ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: 1812թ Նապոլեոնի դրությունը այդքան էլ ամուր չէր, ինչպես դա թվում էր: Աճում էր դժգոհություն նվաճված մյուս ժողովուրդների մեջ: Անգլիայի անխոցելի լինելը, իսպանացիների համառ դիմադրությունը, Ռուսաստանի չկամենալը վերածվել Ֆրանսիայի ձեռքին կույր գործիքի և երկրի ներսում եղած դժգոհությունները Նապոլեոնը համառորեն ձգտում էր ելք գտնել Ռուսաստանի դեմ մղվող պայքարում:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!