СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շառլ Ազնավուրի կենսագրությունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շառլ Ազնավուրի կենսագրությունը»

Շառլ Ազնավուր


Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 

2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեանմայիսի 221924, ՓարիզՖրանսիա - հոկտեմբերի 12018Մուրիես), ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Մանկությունը

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր): Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 

1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկավ Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ» (1944), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չէր ընդունում։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։

Շառլ դը Գոլ

Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:

Վիլյամ Սարոյան

Շուրջ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ ՊիաֆըԼայզա ՄինելլինՄստիսլավ ՌոստրոպովիչըՊլասիդո ԴոմինգոնԽուլիո ԻգլեսիասըՇերըՋո ԴասենըՌեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։

Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ]: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ "Aznavour toujours" ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը:

 

Լեգենդար հայը կյաքից հեռացավ 94 տարեկանում, 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին:



Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։ - Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018թ․





Անձնական կյանք և մշակութային ազդեցութություն

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ Լրատվամիջոցներում շրջանառվող «Շառլ» անունով զավակ չունի Ազնավուրը, դա ապատեղեկատվություն է։

1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Ներկայում նա բնակվում է Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։

Նրա երաժշտականությունը և փառքը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թվականի մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա "Parce Que Tu Crois" երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի "What's the Difference" երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի) 2001 թվականի ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի "Sister Europe" («Քույր Եվրոպա») երգում ("The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour" «Ռադիոն հատակին է/Հիմարություն է, նա Ազնավուր է երգում»)։

Ազնավուրը հաճախ էր կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր տխրահռչակ առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ։


Հետաքրքիր փաստեր Շառլ Ազնավուրի կյանքից 





  • Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։

  • Իր տանը Ազնավուրը ցանկացել է ամեն սենյակ կահավորել ինչ–որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկոյից մինչեւ մոդեռն։

  • 80 սանտիմենտր բարձրություն ու մոտ 8 կգ քաշ ուներ Ազնավուրի ձայնագրությունների ամբողջությունը։

  • 2010 թվականին լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն  անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։

  • Ազնավուրը իտալական ռեստորան ուներ։ Սա յուրահատուկ տուրք էր ընտանեկան ավանդույթներին։ Նրա հորը պատկանող «Կովկաս» ռեստորանում ժամանակին հավաքվում էին ռուս եւ հայ գաղթականների, ինչպես նար փարիզյան մտավորականության կոլորիտը՝ այստեղ ընթրելու էր գալիս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան Աշո Շահաթունին, որը Ֆրանսիայում դարձել էր համր կինոների աստղ, ֆրանսիացի հեռուստադիտողների սիրելի Իվան Մոզժուխինը եւ հայտնի հայ–ֆրանսիական ծագմամբ ռեժիսոր Ժորժ Պիտոեւը։

  • Ազնավուրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տաղանդի երկրպագուն էր։

  • 2000 թվականի նոյեմբերին 76-ամյա շանսոնյեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար։

  • Ֆրանսիայում կա հատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհվում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամությամբ առանձնացող հանրային դեմքերին։  1970 թվականին Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջներ է ստացել՝ ի նշան շնորհակալության մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։

  • Իր բոլոր ճանապարհորդություններին մաեստրոն նոտաների հետ մեկտեղ վերցնում էր լավագույն ռեստորանների ուղեցույց, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գավաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։

  • Ազնավուրին շնորհվել էր «Կանադայի ասպետ» պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում  նա միակ օտարերկրացին էր։

  • 2009 թվականի մայիսի 5-ինց կատարում էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները, Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ կայանում հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:

  • 2017 թվականի մայիսին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվել է «Բոհեմ» բալետը, որը նվիրված էր Ազնավուրի արվեստին։ Ներկայացման հիմքում ընկած էր շանսոնյեի 12 երգերը։ Շնորհանդեսին ներկա էր անձամբ մաեստրոն։

Աշխարհահռչակ շանսոնյեն արտասովոր գրական շնորհ ուներ։ Նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնավուրը Ազնավորի մասին», «Անցյալն ու ապագան , «Բարձր շշուկով» եւ «Իմ հայրը հսկա է» պատմվածքների ժողովածուն։





«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»:

   Շառլ Ազնավուր

   «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:











ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:
Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:
Այդ արտիստները – հոգսը ուսերին, ընտանիքի տեր –
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:
Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:
Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:
Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:
Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին.”Վերևն Աստված կա,
Լավություն արա` մի օր անպայման կգա քո դիմաց”:
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:
Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:
Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:







Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում:



Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել:




Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:





«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!