ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ`
ԴԱՍՏԻՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԼԱՆ
Տարրական դպրոցում դասարանի ղեկավարը` դասվարը`
դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.
նպաստում է հանրակրթական դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.
անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.
իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հանրակրթական դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.
կազմակերպում է սովորողների առողջության ամրապմդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.
հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.
արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք
կարող են սովորողի առողջության, կյանքի վտանգ պարունակող, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:
Աշխատանքային պլանը կազմելիս պետք է`
ա/ Ներկայացնել դասարանի ընդհանուր բնութագիրը
աշակերտների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը,
տվյալներ նրանց առողջության և ֆիզիկական զարգացման մասին,
ճանաչողական հմտություններ (ուշադրության, հիշողության, պատկերացման, մտածողության առանձնահատկություններ),
զգացմունքակամային և պահանջարկամոտիվացիոն շրջանակներ (անհատի ուղղվածությունը, հետաքրքրությունները, հարաբերությունները, արժեքային համակարգը),
աշակերտների վարքը, արարքները:
աշակերտների գիտելիքների մակարդակը,
հոգեբանական և սոցիալական զարգացման մակարդակը, որը համապատասխանում է ուսումնադաստիարակչական գործընթացի երեք ֆունկցիաներին. ուսուցանող, դաստիարակող և զարգացնող:
Դրանից բացի՝ դասղեկը/մանկավարժը/ ուսումնասիրում է դասարանը որպես խումբ, կոլեկտիվ. դասարանում միջանձնային հարաբերությունները, համախմբվածությունը, հասարակական կարծիքը, արժեքների միասնականությունը և այլն…
Հարցաթերթերի և այլ հարցման մեթոդների միջոցով հնարավոր է հավաքագրել տարբեր տեղեկություններ՝ աշակերտների գործունեության դրդապատճառների, անհատական որակների և արժեքային կողմնորոշումների մասին: Հարցաթերթերը լինում են բաց (աշակերտը ազատ ընտրում է պատասխանը) և փակ (պետք է ընտրել տրված պատասխաններից որևէ մեկը): Հարցաթերթի կազմումը բարդ աշխատանք է:
բ/ Նախորդ տարվա աշխատանքային պլանի համառոտ վերլուծությունը,
գ/ Հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն,
դ/ Նոր ուսումնական տարվա աշխատանքային պլանի նպատակը և խնդիրները:
ե/ Աշխատանքային պլանի կազման հիմնական ուղղությունները /կազմակերպչական աշխատանք, աշխատանքային դաստիարակություն, գնահատող-կողմնորոշող գործունեություն և ազատ շփում, անվտանգ երթևեկություն, աշխատանք ծնողների հետ, առողջ ապրելակերպ, ես քաղաքացին եմ Հայաստանի/ :
ԴԱՍՂԵԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ`
ԸՍՏ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասղեկի գործունեության ոլորտները | սեպտեմբեր | հոկտեմբեր |
1.Կազմակերպչական աշխատանք | 1. Աշխատանքային պլանի կազմում: 2. Դասրանի ակտիվի ընտրություն: 3. Դասրանում հերթապահության կազմում: 4. Դասրանական անկյան ձևավորում: 5. Ծանոթացում դպրոցի տարհանման պլանին: 6. Օգնել աշակերտներին արտադասարանական խմբակներում ընդգրկվելուն: | 1. Դասրանում հերթապահության կազմակերպում: 2. Դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովվածության վիճակի ստուգում: 3. Մասնակցություն դպրոցի փորձնական տարհանման աշխատանքներին: 4.Դասարանի սոցիալապես անապահով երեխաների ցուցակ կազմում: |
2.Աշխատանքային դաստիարակություն | 1. Դասասենյակի կանաչապատում, ծաղիկների խնամք: 2. Դասրանի սանիտարական վիճակի պահպանում, հերթապահություն դասարանում: 3. Մասնակցություն բակի և դպրոցամերձ տարածքի մաքրման աշխատանքներին/շաբաթօրյակ/: | 1.Դասասենյակի հիմնավոր մաքրում: 2.Դասասենյակը նախապատրաստել ջեռուցման շրջանին / սեզոնին/: 3.Ծաղիկների խնամք: |
3.Գնահատող-կողմնորոշող գործունեություն և ազատ շփում. | 1. դաս./ժամ 2. ,-ստեղծագործում են երեխաները: 3.,-մեզ հյուր են եկել բժիշկները: 4.դաս/ժամ: | 1. Մասնակցություն դպրոցում տոնակատարությանը: 2. Կապակցված խոսքի զարգացում` դաս/ժամ: 3. դաս/ժամ: |
4.Անվտանգ երթևեկության | 1. կանոնների հիշեցում: 2. անկյան պատրաստում | տեսաֆիլմի դիտում: |
5.Աշխատանք ծնողների հետ | 1. Անհատական զրույց ծնողների հետ: 2. Ծնողների ներգրավումը դաստիարակչական աշխատանքներում` ծնող-ուսուցող, ծնող- խորհրդատու: | 1. Ծնողական ժողով` ա/: բ/: |
6.Առողջ ապրելակերպ | 1. դաս./ժամ 2. -դաս/ժամ | 1. դաս/ժամ: 2.դ/ժ |
Ես քաղաքացին եմ Հայաստանի | 1.դաս/ժամ | 1.դ/ժ 2.Էքսկուրսիա` : |
Դասղեկի գործունեության ոլորտները | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
1.Կազմակերպչական աշխատանք | 1.Հերթապահության կազմակերպում: 2. Դպրոցական դասագրքերի և աշակերտական պիտույքների վիճակի ստուգում: | 1. Դասարանական ակտիվի նիստ: 2. Դասարանական անկյան ձևավորում: |
2.Աշխատանքային դաստիարակություն | 1. Հերթապահություն դասա- Սենյակում: 2.Ծաղիկների խնամք, նախապատրաստում ձմռանը: | 1. Դասասենյակի հիմնավոր մաքրում: 2. Հերթապահություն դասա- Սենյակում: 3.Դասասենյակի նախապատրաստումը Նոր տարվա: |
3.Գհահատող-կողմնորոշող գործունեություն և ազատ շփում. | 1. Մրցույթ-խաղ` : 2. մեր ընտանիքում: 3. դաս/ժամ: 4. դաս/ժամ: | 1. Անվտանգ երթևեկության շաբաթի կազմակերպում: 2.Նոր տարվա տոնակատարության նախապատրաստում: 3. Պատի թերթի լույս ընծայում`: 4. Դիմակահանդեսի կազմակերպում: 5.դաս/ժամ: 6. դաս/ժամ: |
4.Անվտանգ երթևեկության | 1. Ոսուցողական խաղ`: | 1.Ծանոթանանք` : |
5.Աշխատանք ծնողների հետ | 1.Այցելություն ռիսկային խմբի երեխաների ծնողներին: 2.Անհատական աշխատանք ծնողների հետ: 3.Համադպրոցական ծնողական ժողով: | 1 Այցելություն աշակերտների ընտանիքներ, մտերմիկ զրույց ծնողների հետ: 2Ծնողակն ժողով`: Աշակերտների առաջադիմության գնահատում: |
6.Առողջ ապրելակերպ | 1.Զրույց` դաս/ժամ: 2.Զրույց`: | 1.Զրույց`դաս/ժամ: 2. Աշակերտներին նախապատրաստել ձմեռային արձակուրդներին: |
7.Ես քաղաքացին եմ Հայաստանի | 1. /Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան/դաս/ժամ: | 1.Մեր խորհրդանիշներ`դրոշ, զինզնշան և հիմն:Դաս/ժամ |
Դասղեկի գործունեության ոլորտները | Հունվար | Փետրվար |
1.Կազմակերպչական աշխատանք | 1.Դասագրքերի և աշակերտական պիտույքների վիճակի ստուգում: 2.Դասարանական հերթապահության կազմակերպում: | 1.Նիստ դասարանական ակտիվի հետ: 2. Հարստացնել դասարանական անկյունը: |
2.Աշխատանքային դաստիարակություն | 1.Դասգրքերի վերանորոգում: 2.Հերթապահություն դասարանում: | 1.Դասասենյակի հիմնավոր մաքրում: 2. Հերթապահություն դասարանում: |
3.Գհահատող-կողմնորոշող գործունեություն և ազատ շփում | 1.Իրավունք և պարտականություն/դաս./ժամ: 2.Լավագույն պաստառի ստեղծում` 3.Ձմեռային նկարների տոնավաճառ/ դպրոցականի անկյուն/: | 1.Մասնակցություն` Ձմեռային խաղեր և ավանդական սովորույթներ միջոցառմանը: 2.Դաս/ժամ` : |
4.Անվտանգ երթևեկության | Դաս/ժամ`: | 1.Երթևեկության կանոնները երեխաների խմբերով անցնելու դեպքում: |
5.Աշխատանք ծնողների հետ | 1. Անհատական աշխատանք ծնողների հետ: Այցելություն աշակերտների ընտանիքները: | 1.Ծնողական ժողով` ա/: բ/: |
6.Առողջ ապրելակերպ | Ճշգրիտ օգտվենք օրվա ռեժիմից: | 1.Դաս-ժամ`: |
7.Ես քաղաքացին եմ Հայաստանի | 1. Միջոցառում`-բանակի տոնին ընդառաջ: | 1.Հայրենիքը սկսվում է իմ տնիցդաս/ժամ: |
Դասղեկի գործունեության ոլորտները | Մարտ | Ապրիլ |
1.Կազմակերպչական աշխատանք | Դասագրքերի վիճակի ստուգում: | Աշակերտների տետրերի և օրագրերի վիճակի ստուգում: |
2.Աշխատանքային դաստիարակություն | 1.Դասասենյակի հիմնավոր մաքրում: 1.Հերթապահություն դասասենյակում: 3.Զրուլց`: Հերթապահություն դասասենյակում: | 1.Հերթապահություն դասասենյակում: 2.Շաբաթօրյակ բակում և դպրոցամերձ տարածքում: 3. Դասասենյակի կանաչապատում: |
3.Գնահատող-կողմնորոշող գործունեություն և ազատ շփում. | 1. Դաս/շամ`: 2.Պահպանենք բնությունը, պահպանենք կյանքը դաս/ժամ: 3.Դաս/ժամ`:Հ | 1.Միջոցառում`/Թռչնի օր/: 2. Դասղեկի ժամ`: 3. դաս/շամ: |
4.Անվտանգ երթևեկության | Ճանապարհին`մարդիկ, մեքենաներ, կանոններ: | Ժամանակակից տրանսպորտ-վտանգի մեծ և անկանխատեսելի աղբյուր: |
5.Աշխատանք ծնողների հետ | 1.Զրույց ռիսկային խմբի երեխաների ծնողների հետ: 2.Անհատական աշխատանք ծնողների հետ: 3. Տոնական համերգ` նվիրված մայրիկների տոնին: | Ծնողական ժողով`: |
6.Առողջ ապրելակերպ | Հրահանգներ գարնանային արձակուրդներին: | Էքսկուրսիա` : |
7.Ես քաղաքացին եմ Հայաստանի | Դաս/ժամ` Մեր ընտանիքի բարոյախրատական դասերը: | 1.Բանավեճ`,,Պահպանենք բնությունը- պահպանենք առողջությունը: |
Դասղեկի գործունեության ոլորտները | Մայիս |
1.Կազմակերպչական աշխատանք | Դասագրքերը նախապատրաստել դպրոցի գրադարանին հանձնելու: |
| 1.Հերթապահություն դասարանում: 2.Մասնակցել դպրոցամերձ տարածքի բարեկարգման շաբաթօրյակին: 3. Դասասենյակի հիմնավոր մաքրում: 4. Գթասրտության այցեր: |
3.Գհահատող-կողմնորոշող գործունեություն և ազատ շփում. | 1.Հանդիսավոր տողան` Հայրենիքի’ նահատակներ, խոնարհվում ենք ձեր առաջ: 2. |
4.Անվտանգ երթևեկության | |
5.Աշխատանք ծնողների հետ | 1.Օգնություն ծնողներին`: 2. Համատեղ ծնողական ժողով /ծնող, ածակերտ, ուսուցիչ/: Աշակերտների տարեկան առաջադիմության ամփոփում , շնորհակալագրերի հանձնում: |
6.Առողջ ապրելակերպ | |
7.Ես քաղաքացին եմ Հայաստանի | Միջոցառում` |
Փաստաթղթերի ցանկ, որոնք ստեղծվում, լրացվում և վարվում են
դասղեկի կողմից
Դաստիարակչական գործունեության պլան`
-Միջոցառումների համալիր ծրագիր, որտեղ ներկայացված են դաստիարակության բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքները,
- Միջոցառումների օրացուցային պլան:
Ուսուցիչների հետ համագործակցային աշխատանքի պլան:
Դասրանի սոցիալապես անապահով երեխաների ցուցակ և աշխատանքների պլան:
Դասալսումների մատյան` դասի վերլուծության վերաբերյալ գրառումներ ուսուցչի հետ համատեղ:
Ծնողական ժողովների անցկացման պլան / թեմատիկա և ժամանակացույց/:
Ամենօրյա աշխատանքների կատարման գրանցումների մատյան:
ԿԱԻ-ի Արագածոտնի մասնաճյուղի մասնագետ` Ս. Մուսայելյան
Դասղեկի ընդհանուր բնութագիրը
Դասղեկի բարեկրթության չափանիշ է հանդիսանում նրբանկատությունը, ի հակադրություն կոպտության, աննրբանկատության:
Դասղեկը պետք է լինի խիստ, բայց բարի և անաչառ:
Եթե դասղեկն ուզում է, որ իրեն հարգեն, առաջին հերթին ինքը պետք է հարգի ուրիշների արժանապատվությունը:
Նախքան ուրիշներից ուշադրություն պահանջելը, դասղեկն ինքը պետք է ուշադիր լինի իրեն շրջապատողների հանդեպ, հասկանա նրանց շահերը, կարիքներն ու պահանջները:
Պետք է ունենա
Ներքին ազատություն
Մտածելակերպի, վարքի ազատ ընտրություն
Սեփական արարքների հնարավոր հետևանքների համար լիարժեք պատասխանատվության գիտակցում
Պետք է կարողանա
Պլանավորել իր մասնագիտական գործունեությունը
Վերլուծել և կանխատեսել իր գործունեության արդյունքները
Աջակցել յուրաքանչյուր աշակերտի` որպես անհատ ձևավորմանը
Աշակերտներին սովորեցնել վերլուծել իրենց արտաուսումնական գործունեությունը
Կապեր հաստատել աշակերտների ծնողների, առարկայական ուսուցիչների և հասարակության հետ
Ինչն է ամենակարևորը դասղեկի համար` երեխաների հետ շփման մեջ
Բարությունը (իհարկե բարությունն առանց պահանջկոտության` թակարդ է մանկավարժի համար, բայց պարզվում է, որ երեխաների համար դա դասղեկի ամենակարևոր հատկանիշն է: Գուցե երեխաները հոգնե՞լ են անդադար վերահսկումից և պահանջներից, և նրանց պետք են պարզ մարդկային զգացումներ),
ուշադրությունը,
հոգատարությունը
իրենց հասկանալը,
կարեկից, արձագանքող վերաբերմունքը,
շփման համար բաց լինելը,
բարեհամբույր լինելը,
պատասխանատվությունը,
մարդասիրությունը,
անկեղծությունը,
հումորի զգացումը,
լրջությունը,
հավասարակշռվածությունը,
արդարամտությունը,
նպատակասլացությունը,
ժամանակակից լինելը:
Ինչն է ամենակարևորը դասղեկի համար` ծնողների հետ շփման մեջ
Դասղեկ լինել` նշանակում է.
մեծ պատասխանատվություն կրել,
կարողանալ լսել և հասկանալ,
հոգ տանել դասարանի յուրաքանչյուր աշակերտի մասին` նրա հոգեկան, ֆիզիկական և բարոյական վիճակի մասին,
աջակցել (ուսման, դասարանի, ծնողների և շրջակա սոցիումի հետ շփման մեջ, ինքնաբացահայտման և ինքնազարգացման մեջ),
ղեկավարել և կարգուկանոն պահպանել,
փոխարինել ծնողներին, ավագ ընկերոջը (եթե դրա կարքը կա),
արդարամիտ լինել:
Խորհուրդներ դասղեկին
Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա իր հետաքրքրությունները, ուրախություններն ու տխրությունները` իր ներաշխարհն ունի, կպչուն մի եղեք:
Քանի դեռ ճշմարտությունը չեք պարզել, հանգստություն պահպանեք:
Մտեք երեխայի դրության մեջ, փորձեք հասկանալ, թե ինչ է նա զգում, հետո նոր միայն որոշեք` ինչ անել:
Լավ ու բարի արարքներ գործեք, նրանք մեզանից են սովորում:
Այնպես արեք որ երեխայի համար հաճելի լինի ձեզ հետ շփվելը. գովեք, ընդգծեք հաջողությունները, ոգեշնչեք նրան:
Ավելի շատ ինքնուրույնություն և ընտրելու իրավունք տվեք:
Ուշադիր եղեք: Չափավորեք ձեր սպասելիքները, մի մոռացեք, որ նրանք այնուամենայնիվ դեռ երեխա են:
Խուսափեք մեղադրելուց:
Մի° մեծամտացեք: Ընդունեք, որ դուք էլ ինչ-որ բան չգիտեք:
Մի° սահմանափակեք ձեր երևակայությունը, մի° վախեցեք անսովոր երևալուց:
Մի° համեմատվեք այլ ուսուցիչների հետ: Փոխարենը համեմատեք ինքներդ ձեզ` երեկ և այսօր:
9