СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տնօրենի տեղակալի գործառույթները

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տնօրենի տեղակալի գործառույթները»

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալը պատասխանատու է՝



1.Ուսուցիչների թեմատիկ և սխեմատիկ պլանավորումների կազմման, մեթոդական օգնության ցուցաբերման համար ,ուսուցիչների օրվա աշխատանքային պլանների ստուգման (յուրաքանչյուր աշխատանքային օր ստուգում է օրվա պլանի առկայությունը, իսկ առնվազն 2 ամիսը մեկ անգամ կատարում մանրակրկիտ ուսումնասիրություն, վերհանում առկա թերությունները )

2. մատենավարության ստուգման և ժամանակին մեթոդական օգնություն ցույց տալու համար /ներառյալ հաճախումների հաշվառումը/ (մատենավարությունը ստուգում է առնվազն ամիսը մեկ անգամ, որի արդյունքում կատարում է համապատասխան դիտողություններ և առաջարկություններ)

3. գիտխորհուրդների գործերի վարման համար

4.ուսումնադաստիարակչական միջոցառումների անցկացման վերլուծության համար

5.կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության պահպանումը

6.սովորողների առաջադիմության, վարքի, հաճախումների համար

7.տնօրինության կողմից անցկացվող գրավորների, ստուգարքների ժամանակին անցկացման, արդյունքների վերլուծության համար

8.թռուցքաժողովների /ըստ կազմած գրաֆիկի/ անցկացման համար

9.կիսամյակների և ուսումնական տարվա աշխատանքների արդյունքների ամփոփման,ամփոփագրերի, տարիֆիկացիայի կազմման համար

10. ուսուցչական հաճախումների և վճարի հաշվառման, փոխարինումների հստակ գրանցման և հատաժամերի հաշվառման համար (ուսուցչական հաճախումների վերաբերյալ ուս. հաստատության տնօրենին գրավոր հաշվետվություն է ներկայացում առնվազն երկու ամիսը մեկ անգամ` իր հսկողության տակ ունենալով ամենօրյա հաճախումների գրանցամատյանը)

11. սկսնակ ուսուցիչների հետ կազմակերպվող մեթոդական աշխատանքի

12. ծրագրային կատարողականի հաշվառման համար

13. Dasaran.am և Emis.am կայքերում ուսուցիչների գրանցումների, գնահատականների և տնային հանձնարարությունների լրացման համար

14. դասալսումների և վերլուծության իրականացման համար

15. գրավոր աշխատանքների գնահատման համապատասխանությունը ստուգելու համար

16.առարկայական մրցույթների, մարաթոնների, օլիմպիադաների անցկացման

17.քննական դասարաններում խորհրդատվական պարապմունքների, քննական հրահանգի մասսայականացման ըստ քննական հանձնաժողովների հաստատված գրաֆիկի գործընթացի ճիշտ կազմակերպման, կարգուկանոնի պահպանման համար

18.վերաքննությունների գրաֆիկի կազմման և անցկացման, գրանցումների, փոխադրման հետ կապված հարցերի նախապատրաստումը մանկավարժական խորհրդի նիստին ներկայացնելու համար

19.դասացուցակի կազմման /հաշվի առնելով նույն առարկաների դասերի հավասարաչափ միջակայքերի պահպանումը, հումանիտար և բնագիտական առարկաների հաջորդկանությունը/

20.նախընտրած մեթոդի կիրառմամբ դասերի /բացդասեր/ անցկացման վերլուծության համար

21.հետևում է օժտված աշակերտների հետ անհատական աշխատանքների կազմակերպման գործընթացին՝ ըստ նախապես կազմած համապատասխան ժամանակացույցի

22. 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հայոց պատմություն առարկաներից ուսուցիչները ամիսը մեկ անգամ դասապրոցեսը իրականացնում են համակարգչային կաբինետում ԿԳ նախարարության կողմից երաշխավորված էլեկտրոնային ուսումնական նյութերով

23.յուրաքանչյուր կիսամյակ հաշվարկում, առանձնացնում է առաջադիմության ցուցանիշներն ըստ դասավանդվող առարկաների

24.յուրաքանչյուր ամիս դպրոցի հաշվապահին է ներկայացնում ուսուցչական անձնակազմի աշխատավարձի վճարման հիմքը

25.կրում է պատասխանատվություն դպրոցի արտաքին և ներքին գնահատման համար

26.առանձնացնում է վերապատրաստված,ատեստավորված և ատեստավորման ենթակա ուսուցիչների փաթեթները

27.կիսամյակի ընթացքում ԳԹԿ –ի կողմից տրված գրավոր աշխատանքների վերլուծություն է կատարում

28.ներկայացնում է հակիրճ տեղեկատվություն մանկավարժական պրակտիկայի անցկացման վերաբերյալ

29.երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար կազմում է անհատական դասացուցակ

30.ներկայացնում է կիսամյակային և տարեկան հաշվետվություն՝ առանձնացնելով կիսամյակի ընթացքում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքի ուժեղ և թույլ կողմերը (ընթացիկ հաշվետվությունները ներկայացնում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի 15-ը և մայիսի 15-ը, իսկ ամփոփ տարեկան հաշվետվությունը՝ 20.06-ից մինչև 30.06-ը ընկած ժամանակահատվածում )

31.արտաուսումնական և առարկայական խմբակների գործունեության պատասխանատուն է

32. Ուսումնական հաստատության տնօրենի հետ համատեղ ապահովում է աշխատողների անձնական գործերի վարումը և պահպանությունը ,անմիջականորեն պատասխանատու է դպրոցի կողմից տրամադրվող տեղեկանքների, հրամանների քաղվածքների և գրությունների տրամադրման, հավաստիության համար

  1. Պատասխանատու է աշխատողների անձնական գործերի ,պետական հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի լրացման և գրանցման գրանցամատյանի վարման( մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ուսումնական հաստատության տնօրենին է ներկայացնում նախորդ ամիս դպրոցի աշակերտական շարժի մասին տեղեկտավությունը, իսկ տնօրենը մինչև տվյալ ամսվա 10-ը ներկայացնում է մարզային ստրոբաժանում՝ հաշվառման)

34. Հաստատության տնօրենի անմիջական վերահսկողությամբ վարում է նեքոհիշյալ գրանցամատյանները՝ կրելով պատասխանատվություն դրանց նկատմամբ

  • Իրավական ակտերի գրանցամատյանը /հրամանագիրք/

  • աշակերտական հրամանագիրքը

  • աշակերտական շարժ իմատյանը

  • մտից և ելից գրանցամատյանները

  • մանկավարժական խորհրդի արձանագրությունների գրանցամատյանը

  • արհեստակցական միության նիստերի արձանագրությունների մատյան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!