СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վահան Տերյանի թախծի և տառապանքի երգերը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Վահան Տերյանի թախծի և տառապանքի երգերը

 

<<Աշունը  միշտ թախիծ է բերում... Դրա մեջ ինչ- որ առանձնահատուկ գեղեցկություն կա, ինչ – որ տարօրինակ հմայք, ասես սեփական հոգու լացը լինի, ասես պատմություն է քո իսկ մասին, որը չգիտես ով է լցրել մի տեսակ քնքուշ թախիծով և մի տեսակ աղոտ գեղեղկությամբ...>>:

                                                                                      Վ. Տերյան

Այսպես է գրել Տերյանը իր նամակներից մեկում, իսկ այս տողերը վկայում են, թե որքան ջերմագին է սիրել նա ոսկեհանդերձ, միգասքող ու կապուտաչյա աշունը: Սիրել է դանդաղ թափվող ոսկին, մանրահատ անձրևը, թփերը՝ դողդոջուն և խոտերը՝ գետնահար: Նրա ցաված  հոգուն հարազատ է եղել աշնան թախծալի երգը: Թախիծն ու տառապանքը, որ այնքան բնորոշ են Տերյանի պոեզիային արծարծվել են հիմնականում <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուում, <<Գիշեր և հուշեր>> ,

<<Ոսկե շղթա >> շարքերում: Ժողովածուն, որում տեղ գտած շատ բանաստեղծություններ կրում են սիմվոլիզմի ազդեցությունը, ունի յուրօրինակ զարգացում: Այն սկսվում է տխուր աշնան, դալուկ դաշտերի , մեռնող բնության թախծալի պատկերներով և ավարտվում գարնանային պայծառ երգերով: Բանաստեղծը հոգեկան վերելք է ապրել՝ տխուր ապրումներից անցնելով դեպի կյանք: Ժողովածուն բացվում է <<Տխրություն>>բանաստեղծությամբ, որը գրված է արտասովոր նրբությամբ և ունի գերող երաժշտականություն: Տխրությունը այստեղ հանդես է գալիս ճերմակազգեստ աղջկա սիմվոլիկ տեսիլով: Թեև այստեղ տխրությունը սիմվոլիկ է և անհայտ են տխրության ակունքները , այնուամենայնիվ, այստեղ կարևորը նրբին հոգիների զգացողությունն է և տառապյալ հոգու բանաստեղծական դրսևորումը:

Ցաված հոգու արձագանքն է նաև ,, Աշնան մեղեդի,  բանաստեղծությունը: Աշուն է , անձրև՝ միալար ու տաղտկալի, դողում են անմարմին ստվերները և անհուն թախիծով պարուրում բանաստեղծի հոգին: Նա այլևս չի ուզում տառապել  անցած հուշերից, որովհետև կյանքը ոչ մի խնդություն չի խոստանում նրան:

Հետագա ստեղծագործություններում այդ տխրությունը ստանում է իրապաշտ շեշտեր: Նա ավելի որոշակիորեն ներկայացնում է կյանքի խավարն ու գռեհկությունը, որոնց հարվածների տակ մեռնում են կյանքի պերճանքն ու գեղեցկությունները: Տերյանի քնարական հերոսը ամբողջանում է՝ որպես աշխարհից մեկուսացված մի ուրիշ դյութական  աշխարհ երազող անհատ: Նրա ստեղծագործություններում, ինչպես Մեծարենցի և Դուրյանի մոտ էր, հաճախ բնության և մարդկային հոգու միաձուլումն է արտահայտված:  Բնության և հոգու  անխզելի կապի արտացոլք է <<Շշուկ ու շրշյուն>>բանաստեղծությունը: Այնքան  վարպետորեն է կառուցված այս բանաստեղծությունը, որ յուրաքանչյուր տառ, հնչյուն  նպաստում է զգացմունքի զարգացմանը: Անվերջ հեկեկում են ջրերը ու անհուն կարոտից  արտասվում է նաև բանաստեղծի հոգին: Ու նրա մեջ արթնանում են հույսերը, որ իր սիրելի էակը , գուցե դեռ սիրում և անրջում է այս աղոտ աշխարհում: Այսպես բնության նկարագրությունը  միահյուսվում է սիրո, կարոտի զգացմունքներին:  Տերյանը գռեհիկ կյանքին հակադրում է  բանաստեղծական հոգու գեղեցկությունները:

Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին

Եվ զարդարեն ,Վահա~ն Տերյան, քո անցած ուղին :                                                                                                         

Ու մշուշում տխու~ր երգով բյուրավոր զանգեր

Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

                                                             Եղիշե Չարենց

Просмотр содержимого документа
«Վահան Տերյանի թախծի և տառապանքի երգերը»

Վահան Տերյանի թախծի և տառապանքի երգերը



:

Վ. Տերյան

Այսպես է գրել Տերյանը իր նամակներից մեկում, իսկ այս տողերը վկայում են, թե որքան ջերմագին է սիրել նա ոսկեհանդերձ, միգասքող ու կապուտաչյա աշունը: Սիրել է դանդաղ թափվող ոսկին, մանրահատ անձրևը, թփերը՝ դողդոջուն և խոտերը՝ գետնահար: Նրա ցաված հոգուն հարազատ է եղել աշնան թախծալի երգը: Թախիծն ու տառապանքը, որ այնքան բնորոշ են Տերյանի պոեզիային արծարծվել են հիմնականում ժողովածուում, ,

շարքերում: Ժողովածուն, որում տեղ գտած շատ բանաստեղծություններ կրում են սիմվոլիզմի ազդեցությունը, ունի յուրօրինակ զարգացում: Այն սկսվում է տխուր աշնան, դալուկ դաշտերի , մեռնող բնության թախծալի պատկերներով և ավարտվում գարնանային պայծառ երգերով: Բանաստեղծը հոգեկան վերելք է ապրել՝ տխուր ապրումներից անցնելով դեպի կյանք: Ժողովածուն բացվում է Տխրությունբանաստեղծությամբ, որը գրված է արտասովոր նրբությամբ և ունի գերող երաժշտականություն: Տխրությունը այստեղ հանդես է գալիս ճերմակազգեստ աղջկա սիմվոլիկ տեսիլով: Թեև այստեղ տխրությունը սիմվոլիկ է և անհայտ են տխրության ակունքները , այնուամենայնիվ, այստեղ կարևորը նրբին հոգիների զգացողությունն է և տառապյալ հոգու բանաստեղծական դրսևորումը:

Ցաված հոգու արձագանքն է նաև ,, Աշնան մեղեդի, բանաստեղծությունը: Աշուն է , անձրև՝ միալար ու տաղտկալի, դողում են անմարմին ստվերները և անհուն թախիծով պարուրում բանաստեղծի հոգին: Նա այլևս չի ուզում տառապել անցած հուշերից, որովհետև կյանքը ոչ մի խնդություն չի խոստանում նրան:

Հետագա ստեղծագործություններում այդ տխրությունը ստանում է իրապաշտ շեշտեր: Նա ավելի որոշակիորեն ներկայացնում է կյանքի խավարն ու գռեհկությունը, որոնց հարվածների տակ մեռնում են կյանքի պերճանքն ու գեղեցկությունները: Տերյանի քնարական հերոսը ամբողջանում է՝ որպես աշխարհից մեկուսացված մի ուրիշ դյութական աշխարհ երազող անհատ: Նրա ստեղծագործություններում, ինչպես Մեծարենցի և Դուրյանի մոտ էր, հաճախ բնության և մարդկային հոգու միաձուլումն է արտահայտված: Բնության և հոգու անխզելի կապի արտացոլք է Շշուկ ու շրշյունբանաստեղծությունը: Այնքան վարպետորեն է կառուցված այս բանաստեղծությունը, որ յուրաքանչյուր տառ, հնչյուն նպաստում է զգացմունքի զարգացմանը: Անվերջ հեկեկում են ջրերը ու անհուն կարոտից արտասվում է նաև բանաստեղծի հոգին: Ու նրա մեջ արթնանում են հույսերը, որ իր սիրելի էակը , գուցե դեռ սիրում և անրջում է այս աղոտ աշխարհում: Այսպես բնության նկարագրությունը միահյուսվում է սիրո, կարոտի զգացմունքներին: Տերյանը գռեհիկ կյանքին հակադրում է բանաստեղծական հոգու գեղեցկությունները:

Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին

Եվ զարդարեն ,Վահա~ն Տերյան, քո անցած ուղին :

Ու մշուշում տխու~ր երգով բյուրավոր զանգեր

Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

Եղիշե Չարենց





Հրազդանի N7 միջն . դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Կարինե Բադալյան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!