СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վարքային խանգարումները կրտսեր դպրոցական տարիքում

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Ներքին գետաշենի 1-ին միջնակարգ դպրոց

Просмотр содержимого документа
«Վարքային խանգարումները կրտսեր դպրոցական տարիքում»

1.2 Վարքային խանգարումները կրտսեր դպրոցական տարիքում


Ինչպես արդեն նշեցինք, Կկրտսեր դպրոցական տարիքը համարվում է երեխայի կյանքի նոր և շատ կարևոր փուլ: Երեխաներն ընդունվում են դպրոց, ինչն իր հետ բերում է մի շարք դժվարություններ, որոնց պետք է հաղթահարել ինքնուրույն: Երեխաների համար ուսումնական գործընթացի մի շարք կողմեր երեխայից հարմարման հնարավորությունների ընդարձակում են պահանջում:շատ կողմեր ներկայացնում են դժվարություններ: Նրանց համար դժվար է չշեղվել և հետևել ուսուցչի մտքին, դժվար է դասի ողջ ընթացքում անել ոչ թե այն, ինչ ուզում են, այլ՝ ինչ պահանջվում է, դժվար է զսպել և բարձրաձայն չարտահայտել իրենց զգացմունքներն ու մետքերը: Նրանք պետք է շփման մեջ մտնեն հասակակիցների և մանկավարժների հետ հաղորդակցման կարիք ունեն, բայց և, պետք է սովորեն պահպանել դպրոցական կարգուկանոնը և կանոնները, և ուսումնական գործընթացի կողմից իրենց ներկայացվող պահանջները, ստանձնել ն նոր պարտականություններ՝ կապված ուսումնական գործունեության հետ: Մի շարք դեպքերում, երբ երեխայի՝ դպրոցին հարմարվելու գործընթացում լուրջ խնդիրներ են ծագում: Մասնավորապես, երեխաները պարբերաբար խախտում են կանոնները, չեն ենթարկվում ներքին կանոնակարգին և մեծահասակների պահանջներին, կոպիտ են, խանգարում են դասը կամ խմբային պարապմունքները:Շատ դեպքերում այս ամենը հանգեցնում է վարքային խանգարումների:

Շատ դեպքերում վերջիններս հանգեցնում են վարքային խանգարումների. երեխաները պարբերաբար խախտում են կանոնները, չեն ենթարկվում ներքին կանոնակարգին և մեծահասակների պահանջներին, կոպիտ են, խանգարում են դասը կամ խմբային պարապմունքները:

Որոշ դեպքերում վարքային խանգարումները արտահայտվում են անհատական առանձնահատկություններով, այդ թվում` նյարդադինամիկ առանձնահատկություններով` հոգեկան գործընթացների անկանոնությամբ, հոգեշարժական արգելակմամբ կամ հակառակը` անջատմամբ [Белинская Е.В. Сказочные тренинги для дошкольников и младших школьников. - М.: Сфера, 2008. - С. 29]: Այլ դեպքերում վարքային խանգարումները կրտսեր դպրոցական տարիքում հանդիսանում են երեխայի` դպրոցական կյանքին անբավարար (պաշտպանողական) պատասխանի հետևանք, մեծահասակաների կամ տարեկիցների հետ փոխհարաբերության արդյունք: Այս երեխաների վարքն արտահայտվում է անվճռականությամբ, պասիվությամբ, կամակորությամբ, ագրեսիվությամբ: Թվում է, թե հատուկ են խանգարում կարգուկանոնը, չեն ցանկանում իրենց լավ պահել: Սակայն այդպես չէ: Իրականում երեխան ի վիճակի չէ կառավարել սեփական անհանգստությունները: Վերջիններս տանում են վարքային խանգարումների, մեծահասակների և տարեկիցների հետ կոնֆլիկտների առաջացման: Ուստի երեխաների դաստիարակության գործընթացում մանկավարժները (Л.С. Выготский, П.П. Блонский, А.С. Макаренко, В.А. Сухомлинский) մեծ կարևորություն են տալիս կամածին վարքագծին: Կամածին վարքագիծ դրսևորելով` երեխան պետք է գիտակցի ինչու և ինչի համար է իրականացնում տվյալ գործողությունները, վարվում է հենց այդպես: Եթե երեխան անընդհատ իրականացնում է կամածին վարքագիծ, նշանակում է իր մոտ ձևավորվել է անձնային կարևոր որակներ` զսպվածություն, ներքին կազմակերպվածություն, պատասխանատվություն, պատրաստվածություն, սեփական նպատակներին և հասարակական կարգերին հասնելու սովորություն (օրենքներին, սկզբունքներին, վարքային կանոններին):

Գ.Ա.Ավանեսովը, անդրադառնալով վարքային խանգարումներին, նշել է, որ դրա տակ կարելի է հասկանալ գործողություններ, որոնք չեն համապատասխանում հասարակական սոցիալական նորմերին և կանոններին [Аванесов, Г.А. Криминология и социальная профилактика [Текст] / Г.А. Аванесов. - М.: Акад. МВД СССР 1980. - 526 с., c.257]: Գրեթե նույն ձևակերպումն է տվել նաև Յա.Ի.Գիլինսկին, ով առաջինն է կիրառել «դեվիանտ վարք» արտահայտությունը: Ըստ նրա` դեվիանտ (շեղված) վարքը արարքներն ու գործողություններն են, որոնք չեն համապատասխանում հաստատված կամ հստակեցված տվյալ հասարակական նորմերին և կանոններին [Гилинский Я. И. Девиантное поведение как одна из характеристик качества населения Петербурга // Качество населения Санкт-Петербурга / Под ред. Б. Фирсова. СПб., 1993. (ч. II: 230)., с. 75]: Իսկ Ե.Վ.Զմանովսկայան շեղված վարքը դիտարկում է որպես տվյալ հասարակության համար տվյալ ժամանակահատվածում առավել կարևոր սոցիալական նորմերի խանգարում [Змановская, Е.В. Девиантология: (Психология отклоняющегося поведения): учеб. пособие для студ. высш. учеб. заведений. [Текст] / Е.В. Змановская. - М.: Академия, 2004. - 288 с., с. 12]: Նա նշում է, որ դեվիանտ վարքն անձի կայուն վարքն է, շեղված առավել կարևոր սոցիալական նորմերից, որոնք հասարակությանը կամ տվյալ անձին իրական վնաս են հասցնում, ինչպես նաև ուղեկցվում են նրա սոցիալական դիզադապտացիայով [Змановская, Е.В. Девиантология: (Психология отклоняющегося поведения): учеб. пособие для студ. высш. учеб. заведений. [Текст] / Е.В. Змановская. - М.: Академия, 2004. - 288 с., с. 15]:

Շեղվող վարքին է անդրադարձել նաև հոգեբանական բառարանի հեղինակ Ռ.Ս.Նեմովը: Նա նշել է, որ դեվիանտ վարքը մարդու սոցիալական վարքն է, որը զգալիորեն շեղվելով հասարակությունում ընդունված, բարոյական կամ էթիկական նորմերից` խախտում է նգարելով դրանք: Սակայն այդպիսի վարքը չի դատապարտվում, քանի որ չի խաթարում իրավական նորմերն ու օրենքները [Немов, Р.С. Психологический словарь / Р.С. Немов. - М.: ГИЦ ВЛАДОС, 2007. - 560 с., с. 289]:

Ինչպես երևում է վերոնշյալից, բոլոր հեղինակներն էլ շեղվող վարքի հիմքում դնում էին հասարակության կողմից ընդունված սոցիալական նորմերի խախտնգարումները, ուստի անդրադառնալով սոցիալական նորմերին պետք է նշենք, որ վերջինս պահանջների և ակնկալիքների ամբողջությունն է, որը ներկայացնում է սոցիալական համայնքը (խումբը, կազմակերպությունը, դասարանը) իր մասնակիցներով` գործողությունների և հարաբերությունների կարգավորման նպատակով [Гаранский, А. Н. Наркомания: методические рекомендации по преодолению наркозависимости / под ред. А. Н. Гаранского. - М.: Лаборатория Базовых Знаний; СПб.: Нев. Диалект, 2000. - 382 с., с. 29]:

Լ.Ա.Լանցովան և Մ.Ֆ.Շուրուպովան իրենց աշխատությունում պնդում են, որ սոցիալական նորմը առանձին մարդուն, սոցիալական խմբին կամ կազմակերպությանը բնորոշ պատմականորեն ձևավորված թույլատրելի վարքն է: Սոցիալական նորմերը դասակարգվում են որպես մարդու գիտակցության և վարքի ադեկվատ կամ խեղաթյուրված` հասարակության օբյեկտիվ ֆունկցիոնալ օրինաչափությունների արտացոլման արդյունք: Վերջիններս մարմնավորվում են օրինական կանոններում, բարոյականությամբ, էթիկայում և այլն [Ланцова Л.А., Шурупова М.Ф. Социологическая теория девиантного поведения// Социально-политический журнал. 1993. № 4 с. 32-33]:

Ըստ Վ.Ա.Նիկիտինի` դեվիանտ վարքի առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, որոնք են`

  • հոգեկան կամ ֆիզիկական զարգացման խանգարումները

  • դաստիարակության պայմանների ու մեթոդների անհամապատասխանությունը երեխայի անհատական առանձնահատկություններին

  • վերականգնողական ազդեցության անհամապատասխանությունը երեխայի զարգացմանը

  • անձի ձևավորման վրա ազդող միջավայրի բացասական գործոնները (ընտանեկան խնդիրները, ընտանիքում անբարոյական իրավիճակը)

  • երեխայի դաստիարակության բացթողումները (ընտանեկան դաստիարակության սխալները, կենսական բարդ խնդիրներից երեխային հեռացնելը, երեխային ալկոհոլային խմիչքներին, թմրանյութերին, մոլախաղերին ներգրավելը)

  • երեխայի անձնային բացասական դիրքորոշումը (երեխայի ինքնագնահատականի անկումը, անտարբերությունը բարոյական և անձնային ինքնակատարելագործմանը): [Никитин, В.А. Социальная педагогика: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений / В.А. Никитин. - М.: ГИЦ ВЛАДОС, 2002. - 272 с.]

Ընդհանուր առմամբ, մարդու վարքը կարող է ներկայացված լինել որպես գործառնական միավորների շարք, որից յուրաքանչյուրը սկսվում է օրգանիզմի հավասարակշռության խախտումից և ավարտվում է հավասարակշռության վերականգնմամբ: Այդ միավորը սովորաբար անվանում են վարքի ակտ:

Ջ.Միդը առաջարկել է տարբերակել վարքային ակտի չորս փուլ:

Իմպուլսիվ փուլ: Հավասարակշռության խանագարման հիմնական պայմանն է, որը օրգանիզմը դնում է շարժման մեջ: Մարդու մեջ առաջանում է անհարմարության սուբյեկտիվ զգացում, և նա սկսում է ջանքեր գործադրել` այդ վիճակի վերացման համար: Այս դեպքում գործողությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ հավասրակշռությունը վերականգնված չէ:

Պերցեպցիայի (ընկալման) փուլ: Երբ օրգանիզմը դրված է շարժման մեջ, այն սկսում է բարձր զգայունակություն ցուցաբերել այն առարկաների նկատմամբ, որոնք, մարդուն թվում է, թե կարող են վերացնել դիսկոմֆորտի զգացումը: Սա էլ հենց սահմանում է այն, որ ցանկացած ընկալում` անկախ նրանից, թե այն գիտակցված է, թե անգիտակցական, միշտ ընտրողական է: Սակայն պերցեպցիան զգայություննների մեխանիկական գրանցում չէ: Առարկաները և օբյեկտները ընկալվում են, նախ և առաջ, իրենց օգտակարության տեսանկյունից` սկսած գործողությունը ավարտելու համար:

Մանիպուլյացիայի փուլ: Այս փուլում մարդն իրական կոնտակտի մեջ է մտնում առարկաների և օբյեկտների հետ և կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները` հավասարակշռութոյւնը վերականգնելու համար:

Կոնսումացիայի (ավարտի, բավարարման) փուլ: Այն ուղղակիորեն կապված է հավասարկշռության վերականգնման հետ: Եթե վերանում է դիսկոմֆորտի զգացումը, օրգանիզմը հաջողությամբ համաձայնության է գալիս միջավայրի հետ, եթե ոչ, ապա ցիկլը կարող է կրկնվել կամ առաջին, կամ երկրորդ փուլից:

Վարքային խանգարումները նկարագրելիս հիմնվում ենք ՀՄԴ-10-ի վարքային խանգարումների դասակարգման վրա:

F91-ում նկարագրված են վարքի խանգարումներ, որոնք բնորոշվում են չշփվող, հարձակողական կամ հանդուգն վարքի կրկնվող, կայուն գծերով: Այդպիսի վարքը կարելի է գնահատել որպես տարիքային սոցիալական խանգարումների գերագույն արտահայտում, սակայն այն կարող է լինել ավելի ծանր, քան սովորական մանկական անհնազանդությունը կամ դեռահասային անկարգապահությունը, և կարող է տևել զգալի ժամանակ (վեց ամիս և ավել):

Վարքի այդպիսի խանգարման նշանները կարող են լինել նաև այլ հոգեկան վիճակների ախտանիշեր: Այդ դեպքում նախընտրությունը պետք է տալ հիմնական ախտորոշմանը:

Վարքի օրինակները, որոնց վրա հիմնվում է ախտորոշումը, ներառում են չափից դուրս կռվարարությունը և ծաղրելու ձգտումը, դաժանությունը այլ մարդկանց և կենդանիների նկատմամբ, գույքի լուրջ վնասումը, հրկիզումները, գողությունը, մշտական կեղծությունը, դպրոցում դասերը բաց թողնելը և տնից փախուստները, սովորաբար գրգռվածության հաճախակի և ծանր բռնկումները, անհնազանդությունը:

Վերը նշված ցանկացած նշանի առկայությունը, երբ այն վառ է արտահայտված, բավարար է ախտորոշման համար, սակայն առանձին հակասոցիալական գործողությունները չեն կարող հիմք ծառայել դրա համար:

Բացառությամբ`տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների (F30–F39), զարգացման պերվազիվ խանգարումների (F84.-), շիզոֆրենիայի (F20.-), այն դեպքերի, երբ վարքի խանգարումը զուգակցվում է հուզական (F92.-), գերշարժումային խանգարումների հետ (F90.1):

F91.0 Ընտանեկան շրջանում սահմանափակվող վարքի խանգարում

Վարքի խանգարում, որը բնորոշվում է հակասոցիալական և ագրեսիվ վարքով (այլ ոչ միայն ընդդիմադիր, հանդուգն, հարաբերությունները խզող վարք), որի ժամանակ վարքի շեղումը լրիվ կամ գրեթե լրիվ սահմանափակվում է տան և ընտանիքի անդամների կամ ամենամոտ հարազատների փոխհարաբերությունների շրջանակներում: Այս խանգարման ախտորոշումը պահանջում է F91 դասի չափանիշների լրիվ համալիրը, նույնիսկ ծնող-երեխա փոխհարաբերությունների ծանր խանգարումը ինքնին չի հանդիսանում բավարար` ախտորոշման համար:

F91.1 Վարքի ոչ սոցիալականացված խանգարում

Վարքի խանգարում, որը բնորոշվում է կայուն հակասոցիալական կամ ագրեսիվ վարքով (լրիվ համապատասխանող F91- դասի չափանիշներին, այլ ոչ թե ընդդիմադիր, հանդուգն, հարաբերությունները խզող վարքագծերն ընդգրկող), այլ երեխաների հետ հարաբերություններում անհատի մոտ զգալի արտահայտված անկանոնություններով:

Վարքի խանգարում, մեկուսացած ագրեսիվ տիպ

Ոչ սոցիալականացված ագրեսիվ վարք

F91.2 Վարքի սոցիալականացված խանգարում

Խանգարում, որը ներառում է կայուն հակասոցիալական կամ ագրեսիվ վարք (լրիվ համապատասխանող F91.- դասի չափանիշներին, այլ ոչ միայն ընդդիմադիր, հանդուգն, հարաբերությունները խզող վարքագծերն ընդգրկող) և հանդիպում է հասակակիցների խմբում հիմնականում լավ ինտեգրված անհատների մոտ:

Վարքի խանգարում, խմբակային տիպ

Խմբակային օրինազանցություն

Օրինազանցություն՝ հանցախմբի անդամության պայմաններում

Գողություն ուրիշների ընկերակցությամբ

Անփութություն դպրոցում, բացակայություններ` դասերից

F91.3 Հակադրության հրահրող խանգարում

Վարքի խանգարում, որը սովորաբար հանդիպում է փոքր տարիքի երեխաների մոտ և հիմնականում բնորոշվում է արտահայտված հանդգնությամբ, չենթարկվելով, հարաբերությունները խզող վարքով, որը չի ներառում իրավախախտ գործողություններ, հարձակողական կամ հակասոցիալական վարքի ավելի ծայրահեղ ձևեր: Ախտորոշումը պահանջում է լրիվ համապատասխանություն F91.- դասի չափանիշներին, անգամ եթե չարաճճիության կամ չենթարկվելու ծանր ձևերն ինքնին բավական չեն ախտորոշման համար: Անհրաժեշտ է պահպանել զգուշություն` այս դասը կիրառելուց առաջ, հատկապես ավելի մեծ տարիքի երեխաների նկատմամբ, քանի որ կլինիկորեն նշանակալի վարքի խանգարումը սովորաբար ուղեկցվում է պարզապես հանդգնությունը, չենթարկվելը կամ հարաբերությունները խզող վարքը գերազանցող հակասոցիալական կամ ագրեսիվ վարքով:

F91.8 Վարքի այլ խանգարումներ

F91.9 Վարքի խանգարում՝ չճշտված

Մանկական`

• վարքագծային խանգարում՝ ԱՀՃ

• վարքի խանգարում՝ ԱՀՃ

Հիմնականում դելիկվենտ վարք ունեցող երեխաները զբաղվում են գողությամբ և մուրացկանությամբ: Ուսումնասիրելով դելիկվենտ վարք ունեցող երեխաների անամնեզը, պարզ է դառնում, որ այդ երեխաները ստացել են թշնամական դաստիարակություն: Ծնողների ագրեսիվ վարքը, նրանց թմրանյութի կամ խմիչքի օգտագործումը ընտանիքում, բռնության առկայությունը, սոցիալ-կենցաղային ոչ բարենպաստ պայմանները, գիշերօթիկ դպրոցում մեծանալը իրենց դերակատարումը ունեն վարքային խանգարման առաջացման մեջ:

Եթե համեմատենք այս երեխաների մանկությունը այլ երեխաների հետ, ապա ակնհայտ է լինում, որ իրենց մանկություը անցել է շատ ավելի անբարենպաստ պայմաններում: Թեպետ այս խնդիրը ունի կենսաբանական հիմքեր, սակայն ավելի շատ այն սոցիումով առաջացած խնդիր է:

Վարքային խանգարումները հեշտությամբ վերացվում են, երբ մեծահասակներն ուշադրություն են դարձնում դրանց հենց առաջին իսկ պահից սկսած: Արդյունավետ է, որպեսզի նույնիսկ ամենաաննկած կոնֆլիկտներն ու տարաձայնությունները լուծվեն անմիջապես:

Կրտսեր դպրոցական տարիքում հիմնականում հանդիպում է հիպերակտիվ, ցուցադրական, բողոքական, ագրեսիվ, մանկական, կոնսորալ և ախտանշային վարքային խանգարումները [Эльконин Д.Б., Давыдов В.В. Вопросы психологии учебной деятельности младших школьников. - М.: Академия педагогических наук РСФСР, 1962. - С. 13]:

ԳՀիպերակտիվ վարքի ժամանակ երեխաները աչքի են ընկնում բարձր շարժունակությամբ: Վերջինիս սահմանափակման դեպքում երեխաների մոտ աճում է մկանային լարվածությունը, նկատվում է ուշադրության, աշխատունակության անկում, սկսվում է հոգնածություն: Առաջացած հուզական լիցքաթափումը օրգանիզմի պաշտպանողական ֆիզիոլոգիական արձագանքն է լարվածությանը, որն արտահայտվում է անկառավարելի շարժողական անհանգստությամբ և հաճախ նկարագրվում է որպես կարգապահական :

Հիպերակտիվ երեխաների հիմնական նշաններն են` շարժողական ակտիվություն, իմպուլսիվություն, ցրվածություն, անուշադրություն: Երեխան անհանգիստ շարժումներ է անում ոտքերով և ձեռքերով, աթոռին ճոճվում է, հեշտությամբ շեղվում է կողմնակի դրդապատճառներից, հաճախ հարցերին պատասխանում է անմտածել` չլսելով մինչև վերջ, առաջադրանքը կատարելիս դժվարությամբ է պահպանում ուշադրությունը: Նրանք դժվարությամբ են հարմարվում դպրոցում. հաճախ խնդիրներ են ունենում տարեկիցների հետ հարաբերություններ հաստատելիս:

Մանկական հիպերակտիվության առաջացման պատճառները դեռևս ամբողջովին բացահայտված չեն, սակայն համարվում է, որ առաջացման գործոն կարող են լինել երեխայի բնավորության առանձնահատկությունները, գենետիկ ազդեցությունը, կենտրոնական նյարդային համակարգի տարաբնույթ խանգարումները, որոնք կարող են առաջանալ մինչծննդյան և հետծննդյան շրջանում:

Ցուցադրական վարքի ժամանակ տեղի է ունենում ընդունված նորմերի և վարքի կանոնների դիտավորյալ և գիտակցված խախտում: Այդպիսի ներքին և արտաքին վարքն հասցեագրված է մեծահասակներին: Ցուցադրական վարքի տեսակ է մակական հեգնանքը, որը դրսևորվում է 2 ձևով: Առաջինի դեպքում` երեխան հեգնում է միայն մեծահասակների ներկայությամբ և միայն այն ժամանակ, երբ իրեն ուշադրություն են դարձնում: Երկրորդ դեպքում, երբ մեծահասակները չեն ընդունում երեխայի վարքը. ձևականությունը ոչ թե պակասում է, այլ ավելի շատ է ուժեղանում: Արդյունքում ձևավորվում է հատուկ հաղորդակցական ակտ, ըստ որի երեխան մեծահասակների հետ հաղորդակցվում է ոչ խոսքային (հիմնականում գործողությունների) միջոցներով:

Ցուցադրական վարքի միջոցով երեխաները ցանկանում են մեծահասակների ուշադրությունը գրավեն իրենց վրա: Այդ ընտրությունը երեխաները կատարում են այն դեպքում, երբ ծնողները քիչ ուշադրություն են դարձնում իրենց և չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ սեր, հոգատարություն և ջերմություն: Այդպիսի վարք հիմնականում լինում է ավտորիտար դաստիարակություն իրականացնող ընտանիքներում, երբ երեխաներին պարբերաբար նվաստացնում են:

Ցուցադական վարքի տեսակ է համարվում կամակորությունը` առանց պատճառ լացը, անհիմն ինքնակամ հնարքները ինքնահաստատվելու, իրեն ուշադրություն գրավելու համար: Կամակորություններն ուղեկցվում են արտաքին դյուրագրգիռ դրսևորումներով, շարժողական անհանգստությամբ, հատակին անկանոն երթևեկելով, խաղալիքներն ու իրերը նետելով: Այդպիսի կամակորությունների հիմնական պատճառը ոչ ճիշտ դաստիարակությունն է (ծնողների թուլությունը կամ չափազանց խսությունը):

Բողոքական վարքի տեսակներն են նեգատիվիզմը, անհանդուրժողականությունը և համառությունը:

  • Նեգատիվիզմն այնպիսի վարքն է, երբ երեխան չի ցանկանում ինչ-որ բան անել միայն նրա համար, քանի որ նրան խնդրել են: Վերջինս երեխայի արձագանքն է ոչ թե գործողությունների բովանդակությանը, այլ հենց` խնդրանքին, որը ասվել է մեծահասակի կողմից:

  • Համառությունը, երբ երեխան պնդում է ինչ-որ բան նրա համար, ոչ թե ինքը ուզում է դա, այլ նրա համար, քանի որ ինքն է պահանջում. համառության դրդապատճառ է հանդիսանում երեխայի առաջնային որոշումը:

  • Անհանդուրժողականությունն ուղղված է ոչ այնքան մեծահասակին, որքան դաստիարակության կանոններին, պարտադրված կենսակերպին դեմ [Чистякова О.В. Памятки для родителей младших школьников. - М.: Литера, 2009. - С. 17]:

Ագրեսիվ է համարվում նպատակաուղղված կործանարար վարքը: Ագրեսիվ վարքը կարող է լինել ուղղակիորեն, ուղղված նյարդայնացնող օբյեկտին կամ խառը, երբ երեխան ինչ-որ պատճառներով չի կարողանում ագրեսիվությունն ուղղել նյարդայնացնող օբյեկտին և լիցքաթափման համար փնտրում է առավել անվտանգ օբյեկտ: Եվ երբ ագրեսիվ վարքը մեղադրվում է, երեխայի մոտ կարող է ագրեսիվությունն ուղղվել դեպի ինքն իրեն (ինքնանսեմացում, ինքնամեղադրում):

Ագրեսիվությունն արտահայտվում է ոչ միայն ֆիզիկական գործողություններով. որոշ երեխաներ հակված են խոսքային ագրեսիվության` վիրավորում են, կշտամբում, բարկացնում: Վերջինիս հիմնականում արտահայտվում է այն ժամանակ, երբ երեխայի մոտ չի բավարարվում իրեն ուժեղ զգալու կամ սեփական դժգոհությունը բավարարելու ցանկությունը: Ագրեսիվ վարք կարող է առաջանալ անբարենպաստ արտաքին գործոններից` դաստիարակության ավտորիտար ոճից, ընտանիքի արժեհամակարգի խանգարումներից և այլն: Սառը հուզականությունը կամ չափազանց խստությունը հաճախ երեխաների մոտ կարող է առաջացնել հոգեկան լարվածություն, ինչն էլ ուղեկցվի ագրեսիվ վարքով:

Ագրեսիվությունը բարդացնում է հասարակությունում և կոլեկտիվում երեխայի կենսական պայմանները, տարեկիցների և մեծահասակների հետ հաղորդակցումն ու շփումը:

Մանկական վարքը բնորոշ է այն երեխաներին, որոնց վարքագծում պահպանվում են ավելի վաղ տարիքի երեխաների վարքին բնորոշ հատկանիշներ: Օրինակ, կրտսեր դպրոցական տարիքում առաջատար գործունեություն է համարվում դեռևս խաղը: Այս երեխաները դասի ժամանակ չեն կենտրոնանում, հեռանում են ուսումնական գործընթացից և աննկատ խաղում են, ինչը ուսուցիչները դիտարկում են որպես կարգուկանոնի խանգարում [Чистякова О.В. Памятки для родителей младших школьников. - М.: Литера, 2009. - С. 21]: Տարեկիցների հետ համեմատ` այս երեխաներն ընդունակ չեն ինքնուրույն որոշում կայացնել, իրականացնել ինչ-որ գործունեություն, ունենում է պաշտպանված չլինելու զգացողություն, ուրիշներից սեփական անձի հանդեպ մեծ ուշադրություն և հոգատարություն է պահանջում, ինքնաքննադատումը ցածր մակարդակի վրա է: Այդ է պատճառը, որ եթե մանկական վարք ունեցող երեխաներին ժամանակին օգնություն չցուցաբերվի, ուստի կարող է հանգեցնել անցանկալի սոցիալական հետևանքների, քանի որ նրանք հաճախ հեշտությամբ ընկնում են իրենց տարեկիցների կամ իրենցից մեծերի ազդեցության տակ` դառնալով ապասոցիալական իրավիճակների զոհ:

Կոնսորալ վարքը, ինչպես և շատ վարքային խանգարումներ, մեծամասամբ պայմանավորված են ոչ ճիշտ, ավտորիտար կամ գերհոգատար դաստիարակությամբ: Երեխաները զրկված են ազատ ընտրությունից, ինքնուրույնությունից, նախաձեռնողականությունից, ստեղծագործական հմտություններից, քանի որ պարտադրված են գործել ըստ մեծահասակների ցուցումների:

Այսպիսով, վարքը կարելի է սահմանել որպես ցանկացած (իդեալական կամ իրական) հոգեմոտորային գործողությունների համակարգ, որպես ակտիվություն, որն առաջանում է մարդու և միջավայրի փոխգործակցության դեպքում և ապահովում է պահանջմունքների ուղղակի կամ անուղղակի բավարարումը:

Հետևաբար, վարքի խանգարումները մարդու գործողություններն են, որոնք հանգեցնում են կենսաբանական, հոգեբանական և սոցիալական ադապտացիայի դժվարությունների, ուղեկցվում են` ինքն իրեն, շրջապատին կամ հասարակությանն ընդհանրապես, դիտավորյալ վնաս կամ տառապանք կամ վնաս պատճառելով:

3



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!