СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վերջին զանգ: Последний звонок

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վերջին զանգ: Последний звонок»

Սամվելն է մեր համարձակ,
Ինքնուրույն է, շատ շիտակ,
Հավատարիմ ընկերներին
Եվ թիկնապահ աղջիկներին: Սամվել

Խելոք, հանգիստ, տքնաջան,
Օգնականն է բոլորի,
Սիրում է նա աշխատել,
Եվ պատրաստ է ծառայել: Ահարոն

Հոգով բարի,
Կամքով արի,
Մեր զինվորը ապագայի,
Հրայրն է մեր քաջարի: Հրայր

Նրբանկատ սիրուն Սոնան
Գերում է շատ շատերին,
Իր հմայքով ու խոսքով,
Եվ իր նազանի պարով: Սոնա

Ասյան է մեր շատ համառ,
Նվիրված ու հավատարիմ,
Սովորում է գիշեր ու զօր,
Կերտում է իր ապագան: Ասյա

Ունի փխրուն, նուրբ հոգի,
Ելենան այս դասարանի,
Պարապում է անվերջ նա,
Որ լավ մանկավարժ դառնա: Ելենա

Սուտը ատող, ճիշտը ասող,
Մեծ աչքերով, վառ ժպիտով,
Շատախոսն է դասարանի,
Էսթերն է մեր սիրելի: Էսթեր

Աշխույժ, ուրախ, ինքնուրույն,
Սիրունատես ու բարի,
Ոստիկան է ուզում դառնալ,
Համեստը մեր դասարանի: Համեստ

Նա ունի խորունկ, գեղեցիկ աչքեր,
Ժպիտ մի գերող, հայացք թափանցող,
Գուշակեցիք ով է նա,
Իհարկե Թինան է աննման: Թինա

Աղջիկ է մի չարաճճի,
Ասես պայծառ արև լինի,
Պարտաճանաչ ու բարի,
Լաուրան է զգացմունքային: Լաուրա

Հեզ ու խոնարհ մի աղջիկ,
Նեղացկոտ, բայց շատ բարի,
Արժանի է գովասանքի,
Կարինեն է գեղեցկուհի: Կարինե

Ինքնուրուն է ու հպարտ,
Վլադը մեր շատ գիտակ,
Ճաշակով է, լռակյաց,
Բոլորի կողմից շատ սիրված: Վլադ

Համարձակ է, անհանգիստ,
Ոչ ոքի նա չի լսում,
Բայց ասում է կենացներ
Թամադան մեր ընկերասեր: Բ. Արտուշ

Լռակյաց ու միշտ խոհուն,
Համակարգչի մեծ գիտակ,
Խճճվել է նա կարծես
Թվերի մեջ անհատակ: Մ. Արտուշ

  1. Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Այս հիշարժան օրը, որ անասելի հուզմունքով է լցրել մեր հոգիները, սիրով ողջունում ենք ձեզ, շնորհակալ ենք, որ ձեր ցանկալի ներկայությամբ մասնակից եք մեր հրաժեշտի միջոցառմանը, եթե այստեղ եք, ապա սիրով կիսում եք մեր ժպիտներն ու ուրախությունը, մեր տխրություն նութախիծը, որը դեռ շատ երկար ուղեկցելու է բոլորիս:

  2. Կարող ենք հազարավոր սիրո խոսքեր շռայլել, բայց պահի հուզմունքն ու շփոթմունքը մեր բառերի խոսուն վկան են: Գիտենք, որ ձեզնից շատերը, գրեթե բոլորդ, ապրել եք այս պահը ու քաջածանոթ եք մեր հոգիների հույզերին, սատար եղեք և քաջալերեք մեզ, քանի որ սա սիրո և հրաժեշտի խոսք է մեր սիրելի դպրոցին և ուսուցիչներին:

  3. Ամեն գարունքի այս մեր հյուրընկալ պատերի ներքո մի երգ է հնչում, դյութիչ ու կանչող, թախծոտ, ծիծաղկոտ, թովիչ, հմայիչ, բայց և բաժանումի ու հրաժեշտի կարոտ մորմոքող: Ամեն գարունքի այս մեր հյուրընկալ պատերի ներքո մի զանգ է հնչում զիլ ու ղողանջուն, ամփոփում իր մեջ խորհուրդ մի խորին, ճամփա մի կանաչ, երազ մի դյութիչ:

  4. Սերնդե սերունդ ակնածանքով ու խոնարհումով է հնչել ուսուցիչ բառը: Դարեր շարունակ դուք եղել եք այդ վեհ անվան պահպանողն ու այդ անվան կրողն եք այսօր: Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը նա միշտ առանձնակի սիրով ու նվիրումով է կատարել:

  5. Դպրոցական կյանքի կրթության և դաստիարակման գործի լավագույն արդյունքով է պայմանավորված մեր անկախ երկրի ապագան ու վաղվա օրը: Առանձնակի ջերմությամբ շնորհակալանքի խոսք ենք հղում բոլոր ուսուցիչներին, ովքեր ստանձնել են անչափ կարևոր առաքելություն: Մեզ համար շատ կարևոր այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորիս համար կրկին գնահատանքի, բարեմաղթանքի և երախտագիտության խոսք հղելու մեր բոլոր ուսուցիչների և ասելու շնորհակալություն, սիրելի ուսուցիչ:

  6. Հնարավոր չէ գնահատել այն դերն ու աշխատանքը, որ դուք ունեք մեր կյանքում, սիրելի ուսուցիչներ: Շատերն են ընտրում այս ճանապարհը, սակայն ոչ բոլորն են, որ կարողանում են պատվով կատարել իրենց վրա դրված ծանր պարտականությունը: Դուք անտեսում եք ձեր հոգսերն ու խնդիրները և նվիրվում ձեր աշխատանքին:

  7. Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե ուսուցիչը միայն որևէ առարկա դասավանդող անձ է, սակայն դուք աշխատում եք ձեր աշակերտների մեջ առաջին հերթին մարդ դաստիարակել: Նրանցից շատերը չեն գնահատում ձեր աշխատանքը, իսկ դպրոցն ավարտելուն պես վազում են ձեզ հետ տեսակցության, գեթ մի քանի բառ ձեզ հետ փոխանակելու: Եվ հիմա, որքան էլ բարկացրել ենք ձեզ, հիշեք. Դուք մեր կյանքում մեծ դեր եք խաղում՝ կրթում ու դաստիարակում:

  8. Վաղուց այն համոզմանն եմ, որ գեղեցիկ է տարվա յուրաքանչյուր եղանակը, յուրաքանչյուր օրը, օրվա յուրաքանչյուր պահը: Մեզ համար կարևոր այս օրը մենք մեծարում ենք նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր: Սիրելի՛ուսուցիչներ, դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները:

  9. Սիրելի՛ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լմշակներ, ամենքի մեջ թողնելով ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝աննկատ դառնում եք մեր հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը:

  10. Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է իր աշակերտին,ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եվ կես կատակ, կես լուրջ մի պարսկական ասացվածք. եթե այնտեղ՝ վերևում, լսեին բոլոր երեխաների աղոթքը, ապա երկրի երեսին էլ ոչ մի ուսուցիչ չէր մնա:

  11. Սիրելի ուսուցիչներ, գիտեմ, որ տարիներ շարունակ այս օրը և ոչ միայն այս, լսել եք բազում ջերմ խոսքեր, շնորհավորանքներ ու մաղթանքներ: Գիտեմ, որ ոչ մի նոր բան չեմ կարող ասել, բայց ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր քնքշանքով լեցուն ժպիտները, ձեր ոգևորորղ հայացքները և հասկանում եմ, որ մեր արտասանած յուրաքանչյուր բառ արձագանք է գտնում ձեր սրտերում: Դուք նայում եք մեզ և նույնիսկ այս պահին փորձում եք ոգևորել մեզ, որ չշփոթվենք, որ խոսենք գրագետ ու խելացի: Դուք դրանից ավելի եք ուրախանում: Եվ ոչ միայն այն բանի համար, որ մեր խոսքերը ձեզ են ուղղված, այլ որ մենք մեծացել ենք ու դարձել ահա այսպիսին: Ուրեմն ի պատասխան դրան, ընդունեք մեր խոնարհումն ու սերը ձեզ:

  12. Ուսուցիչ. Ընդամենը բա՞ռ, ո՛չ, ինչպես կարելի է բառ համարել մարդկային կյանքի կարևորագույն ու ազդեցիկ անձնավորություններից մեկին: ուսուցիչն ավելին է սովորական մահկանացուից, դուք, այո, հենց դուք եք մեր մեջ սերմանել հոգևոր և բարոյական արժեքները, մեզ որպես մարդ դաստիարակել: Այդ իսկ պատճառով մենք պարտք ու պարտական ենք լինելու ձեզ մեր ողջ կյանքի ընթացքում:

  13. Երկարտարիների միասնական աշխատանքից հետո մեր ճանապարհները բաժանվում են, բայց դուք վստահ եղեք, որ մենք գնում ենք այս դպրոցից, որպեսզի ձեր անունը բարձր պահենք մեր դպրոցից դուրս, գնում ենք, բայց վերադառնալու հույսով, ձեզ միշտ այդպես երիտասարդ ու գեղեցիկ տեսնելու հույսով, գնում ենք, որպեսզի դրսում իմանան, որ մերուսուցիչներն աշխարհի ամենաբարի ու խելացի ուսուցիչներն են:

  14. Ես մեր սերնդի անունից ներողություն եմ խնդրում ձեզանից մեր ամեն արածի ու չարածի, ամեն նկատածի ու չնկատածի համար: Գուցե եղել են պահեր, որ դուք վատառողջ վիճակում մեզ հետ եք եղել, բայց մենք ձեզ բարկացրել ենք օգնելու փոխարեն: Ցանկանում եմ ասել, որ ձեր գործը փառքի է արժանի: Թող մեզանից հետո եկող սերունդները արժանի լինեն ձեր աշխատանքին:



Մի թեթև հովիկ բաց պատուհանից,
Ծայրը կոտրված մի մաշված լուսին,
Մի արծաթ լուսին թափված սեղանին
Կիսավառ մոմի դժգունած լույսին
Ծայրը կոտրված մի մաշված լուսին,
Երազկոտ մի շող վառվող աստղերի
Կիսավառ մոմի դժգունած լույսին…
Հուշերն են այրում անցած օրերի:
Ժապավենի պես աչքերի առաջ
Գալիս անցնում է ապրած ողջ կյանքը,
Հայացքը դարսած տետրերին հառած
Փորձում է կապել մտքերի հանգը:
Տեսնում է նախկին փոքրիկ սաներին,
Դեմքերին անհոգ ժպիտ մանկական,
Դեռ երեկ այնքան նուրբ, փխրուն էին
Տարիներ հետո տես ոնց մեծացան,
Սերունդ առ սերունդ եկան, գնացին,
Ամեն զանգի հետ իր ճամփան պահած,
Նրանցից որպես մասունք մնացին
Միայն տետրերը դարակին շարած:


Ամենքի սրտում մի մասունք դրեց,
Ամենքի համար հուզվեց նա թաքուն,
Ամենքից անտես դանդաղ ճերմակեց
Եվ ընկեր մնաց ամենքին կյանքում:
Աճեցին նրանք, ինքն էլ շատ փոխվեց,
Բոլորից անտես փոքրացավ թաքուն,
Իր ողջ գանձերը նրանց ընծայեց,
Իսկ իրեն միայն տետրերն է պահում:
Մեկնում է ձեռքը հերթական տետրին
Եվ աչքի պոչով նայում է հանդարտ,
Հիշում է մեկ-մեկ բոլոր սաներին,
Ամեն տարվա մեջ օրն այս միակն է…
Կիսվել է գիշերն և աստղերն ահա
Շուրջպար են բռնել կիսատ լուսնի շուրջ,
Վառվում է մոմը սեղանի վրա…
Դեռ շատ տետրեր կան չստուգված վաղուց,
Այո շատ-շատ են, դու քնիր մի քիչ,
Չէ որ հոգնած ես, հոգնած, ուսուցիչ:



Ձեր հոգին լիքն է սիրով կարոտով,
Երազանքներով, տենչով գիտության,
Ձեր սիրտը նուրբ է ու սիրագորով,
Ձեր մեջ հորդում է լույսն արարչության,
Դուք մեզ եք բերել փառքը դարերի,
Նաիրյան շունչը մեր նախնիների,
Պարգևել եք մեզ հույսի հայրենիք,
Լուսավոր ու ջինջ հոգրոր երկինք,
Ինչքան արևներ ունեք դուք ձեր սրտում,
Հմուտ ձեռքերում կյանքեր մանկական,
Ապրեք երջանիկ, մի եղեք տրտում,
Եղեք նոր աղոթք, երդում սրբազան,
Աստված պահապան ձեր նվիրումին,
Համբերությանը ձեր ուսուցչական,
Գանձեր եք տվել դու ձեր սաներն,
Եվ կերտել նրանց պայծառ ապագան,
Ձեր շունչն եք խառնել հայոց սուրբ գրին,
Որքան մնան եք դուք արարողին:



Ցանկանում ենք լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին:
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում ենք անամպ երկինք
Ու իղձերի կատարում,
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող,
Ու գարուններ ենք ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք, Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:


Իմ սրտի անկյունում
Քեզ տաքուկ եմ պահում
Հարազատ աննման
Ձեր գրկում եմ ինձ զգում
Ձեր գրկում ջերմանում
Ապահով եմ ինձ զգում
Իմ անգին աննման
Քեզանով եմ ապրում:
Դու իմ բարի ուսուցիչ
Իմ սերը քեզ միշտ կտամ...
ԿՐԿՆԵՐԳ
Դուք հոգատար ծնողի պես
Ջերմացնում ես ինձ արևի պես,
Եղիր ամուր դարերի պես:
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Սիրում եսինձ
Քո բալիկի պես,
Ուր էլ լինեմ կհիշեմ քեզ,
Ջերմ ու բարի իմ թանկ էակ
ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ (դու իմ ուսուցիչ):

Իմ սրտի անկյունում,
Ձեզ տաքուկ եմ պահում,
Ջերմ արեգակի տակ երջանիկ եմ ինձ զգում,
Երջանիկ եմ ինձ զգում և սիրտն է իմ զարկում,
Ու այդ զարկերի տակ քեզ եմ գովերգում:
Դու իմ բարի ուսուցիչ,
Իմ սերը քեզ միշտ կտամ.

Ընտանիք, ծնողներ և մենք…Այս ամենը  փոխկապակցված է մեզ համար, որովհետև  մեզ համար այս աշխարհում կա ծնող, կա ընտանիք ու  մենք` մեր սեփական անձով: Ինչպես մեր սիրելի ուաուցիչներն են շատ հաճախ ասել, ամեն երեխա  իր ընտանիքի ճիշտ պատկերն է: Իսկ ի՞նչ ենք ստանում մենք մեր ծնողներից և առհասարակ ընտանիքից:


Մենք մեր ընտանիքում առաջին հերթին ձևավորվում ենք որպես մարդ, մարդ , ով որոշ պահպանողական կամ սովորական  հարցերում նույն կարծիքը կունենա, մեր  ընտանքի շնորհիվ  ստանում ենք դաստիարակություն, վարվելաձև  և մարդուն բոնորոշ այլ հատկանիշներ: Ընտանիքը  մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում, իսկ ծնողից այն կողմ աշխարհ չկա:


Տարբեր ընտանիքներ տարբեր են, ինչպես ասում են, ընտանիքը նման է մի ներքին միջավայրի , որտեղ  նրա կառուցվածքը իմանալու համար առնվազն պետք է այդ ընտանքի բնակիչներից լինել: Իսկ ծնողները…Ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար հանդիսանում են մի ամուր հիմք, մենք մեր կյանքն առանց նրանց  չենք պատկերացնում:


Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում մեզ տալիս են ամեն ինչ: Չխնայելով նույնիսկ իրենց առողջությունը` զոհ են գնում ամեն բանի, զիջում են կյանքում շատ բաներ, բայց մեզ , մեզ ոչնչից հետ չեն պահում:Մեր կողքին են լինում մեր ծնված պահից, ուղղակի անհնար է մոռանալ քո մոր ունեցած ամեն անքուն գիշերը ու այդ ամենից հետո անհնար է  երախտագիտություն չունենալ դեպի ծնողը կամ հայրերը, ովքեր միշտ` ամեն դժվար պահին, մեր կողքին  են լինում, մեզ համար ամեն դուռ են բացում:


Մի՞թե չարժե այսպիսի ծնողների առջև խոնարհվել, արժե, ու այդ ամենը պետք է անել ամեն օր` հարգանքի նշան , սիրո նշան , երախտիքի նշան մեր ծնողներին:Մեր ծնողներն են մեզ տալիս ուսման մեզ աջակցում, մեզ իսկական ,հասուն ,կայացած , խելացի , հասարակությանը պիտանի մարդ դարձնում:Միշտ իմացեք, բոլոր  ծնողները նույն բանն են ցանկանում ,որ իրենց երեխան  միշտ լինի ուրախ , առողջ, երջանիկ, իր նպատակին հասած, մարդ դարձած,բացառվում է այնպիսի ծնող, որ այս ամենը կհերքի…


Իսկ մենք` այս ամեն  ինչին արժանացողներս ,պետք է ուղղակի միշտ նրանց կողքին լինենք, նրաց առաջ գլուխ խոնարհենք ու ուղղակի ասենք .ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…. Շնորհակալ ենք, որ դուք կաք…



Աշխարհի մայրեր եղեք երջանիկ,

Թող Ձեր երազը միշտ գունեղ լինի՝

Ձեր անուշ ձայնը միշտ հնչեղ լինի՝

Աչքերի փայլը կրակոտ լինի՝

Ձեր սրտի զարկը միշտ քնքուշ լինի՝

Արևի փայլը միշտ Ձեզ հետ լինի՝

Որ այս աշխարհին խաղաղ կյանք լինի:

Այո,աշխարհին խաղաղ կյանք լինի

Որ Ձեր զավակը Ձեր կողքին լինի,

Ու, երշուրջ-բոլոր մանուկ-թոռնիկներ

Ձեր չորս դին խինդ ու ծիծաղկոտ լինի:

..Եղեք երջանիկ,իմ անուշ մայրեր:

Երգ – Ծնողներին



Մենք արդեն էլ փոքր չենք,
Սահեցին օրերը,
Օգնեցիք, որ մենք տեսնենք
Բաղձալի այս օրը:
Մենք արդեն էլ փոքր չենք,
Սահեցին տարիները,
Սիրելի մեր ծնողներ
Դուք եք մեր մեծ սերը:

Դահլիճում այս լուսավոր
Վառվեցին լույսերը,
Հավաքվել եք դուք այսօր,
Որ մեզ տաք ձեր սերը,
Ձեզ այսօր պարուրում են
Անհամար մեծ հույզերը,
Ու թող մեր երգից փայլեն
Ձեր ժպիտները:
Կրկներգ.

Տաս տարի անցավ նորից այն օրից,
Երբ դպրոց եկանք,
Տարիները այս սահեցին
Ձեր սիրո ներքո,
Նվիրել եք մեզ խինդ ու սեր,
Աննման եք դուք այսօր,
Թող լինի տոնը այս շնորհավոր:



Մենք արդեն էլ փոքր չենք,
Սահեցին օրերը,
Օգնեցիք, որ մենք տեսնենք
Բաղձալի այս օրը:
Տես երկինք են բարձրացել
Ձեր անհամար աղոթքները,
Կարմրել են հուզմունքից
Ձեր աչքերը:

Կրկներգ.


Հայ ենք,հայ ենք,հայ էլ կմնանք
Եղել ենք,կլինենք ու կշատանանք,
Հայ ենք,հայ ենք,հայ ազգին ղուրբան,
Անվախ ենք ու քաջ ենք միշտ եղել ու կանք:
Մեր բազկի դեմ մեր ոսոխը ուժ չունի,
Հիմա իրանց հերթն է երգեն անտունի: X2

Հեյ դուշման ականջիտ մեծ օղ արա,
Հայի համբերության հետ խաղ մի արա, X2
Ու թե փորձես կպնել հայի թասիբին,
Հող կսարքենք հարուստիդ ու թասիբիդ: X2

Հայ ենք,հայ ենք,հայել կմնանք,
Մեր ուժով հավատքով կանք կշատանանք,
Հայը հայ է ուր էլ որ լինի,
Նամուսով ու պատվով կապրի կմեռնի,
Առյուծ տղերքն են կանգնած մեր սահմանին,
Մեր հողի մեջ ոտք չի դնի թշնամին:

Հեյ դուշման ականջիտ մեծ օղ արա,
Հայի համբերության հետ խաղ մի արա, X2
Ու թե փորձես կպնել հայի թասիբին,
Հող կսարքենք հարուստիտ ու թասիբիտ: X2



Շատ լավն են մեր ուսուցիչները,
Աննման են նրանց ժպիտները,
Հազար ու մի խորհուրդներ են մեզ տալիս,
Թե աջ, թե ձախ խրատներ են մեզ տալիս: 2 անգամ



Անսահման բարի են ուսուցիչները,
Իմաստուն են նրանց խրատ խոսքերը,
Նրանց տեսքին, նրանց խելքին, հայացքին,
Չէր դիմանա անգամ Շիրազի հոգին: 2 անգամ



Շիրազը թե տեսներ կասեր դուք նռան հատ եք,
Շինուհայրի ջրով հագեցած Արարատ եք, 2 անգամ
Դուք մեր դպրոցում ամեն մեկդ մի սյուն եք,
Աստված ձեզ հետ, ձեզ պահապան, երջանիկ եղեք:



Մ իջանցքներով գալիս գնում անց կենում,
Ձեր սաներին կանչում բերում դաս անում,
Ինչ կլինի սիրելի ուսուցիչներ,
Ձեր սաներին հաճախ դրեք դուք տասեր: 2 անգամ



Անսահման բարի են ուսուցիչները,
Իմաստուն են նրանց խրատ խոսքերը,
Նրանց տեսքին, նրանց խելքին, հայացքին,
Չէր դիմանա անգամ Շիրազի հոգին: 2 անգամ




Շ իրազը թե տեսներ կասեր դուք նռան հատ եք,
Շինուհայրի ջրով հագեցած Արարատ եք, 2 անգամ
Դուք մեր դպրոցում ամեն մեկդ մի սյուն եք,
Աստված ձեզ հետ, ձեզ պահապան, երջանիկ եղեք:



Շ իրազը թե տեսներ կասեր դուք նռան հատ եք,
Շինուհայրի ջրով հագեցած Արարատ եք,
Շիրազը իր սիրտը նվիրում է ամենքին
Եկեք մենք էլ սիրով գովենք ուսուցիչներին: 2 անգամ



Լրագրող - Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ: Այժմ ես գտնվում եմ Շինուհայր միջնակարգ դպրոցում և իմ զրուցակիցն է դպրոցի դաստիարակություն գծով փոխտնօրեն Ամալյա Գալստյանը: Բարև ձեզ ընկեր Գալստյան: Երևի լսել եք վարչապետի վերջին հանձնարարականի մասին, որը վերաբերվում է դպրոցների կարգապահությանը, հատկապես 12-րդ դասարանցիների դպրոց հաճախելուն: Ինչպիսին է իրավիճակն այս առումով ձեր դպրոցում:

Գալստյան - Բարև ձեզ, նախ ողջունում եմ Ձեզ մեր կարգապահության դարբնոցում և ասեմ, որ ինչքան որ հուր կա իմ սրտում՝ բոլորը Ձեզ……

Ինչ վերաբերվում է աշակերտների կարգապահությանը, դա մեր դպրոցում երբեք խնդիր չի եղել ու չի էլ լինի: Մեր շրջանավարտներն աշխարի ամենապարտաճանաչ, ամենակարգապահն են, մեկ վայրկյան անգամ չեն ուշանում դասերց, իսկ դասերի վերջում՝ ժամը 4-ին, մի կերպ ենք նրանց դուրս հանում դպրոցից և ուղարկում տուն:

Հերթով պատի տակ շարվում են 12-ի տղաները, իսկ մեկը հեռվից, մի կերպ ոտքերը քարշ տալով նոր է գալիս դպրոց:

Լրագրող – Բայց ընկեր Գալստյան….

Գալստյան – Այո, այո, այո, առանց չափազանցության: Իմ 40 տարվա աշխատանքի ընթացքում ես չեմ հիշում որևէ վեճ ու կռիվ աշակերտների միջև, նրանք մեկը մյուսի հետ անգամ շշուկով են խոսում: Էլ չեմ ասում, թե ինչպես են հարգում ուսուցիչներին և ինչ խորն հարգանքով ու ակնածանքով են վերավերվում նրանց: Ուսուցիչների ցանկացած խոսք օրենք է նրանց համար:

Գալստյանի խոսելու ընթացքում տղաները իրար հետ սկսում են կռվել, քաշքշել միմյանց: Պատի հերտևից դուրս է գալիս Օհանջանյանը փայտը ձեռքին ու սկսում է անկանոն հարվածել բոլորին, բայց ոչ մեկը ուշադրություն չի դարձնում: Պատի հետևից դուրս է գալիս նաև տնօրենը, նա մի քանի անգամ պտտվում է կռվողների շուրջը, հետո կանչում է Գալստյանին ու ձեռքով ցույց տալիս կռվողներին: Գալստյանը թողնելով լրագրողին վազում է կռվողների մոտ հանում է ապարատը ու սկսում նկարել: Հետո գետնից մի քար է վերցնում աշակերտները սկսում են փախչել, Օհանջանյանն ու Գալստյանն էլ հետևից, լրագրողն էլ բարձրախոսը ձեռքին նրանց հետևից:

Մի փախչելու կադր գյուղապետարանի մոտ, մեկն էլ խաչմերուկում:

Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Շինուհայր TV-ն է, լուրերի ժամն է և ներկայացնում ենք համայնքային օրվա լրահոսը:

  • Սկսենք պաշտոնական լուրերից: Երկար տարիներ տարբեր պետական ատյաններ չեն կարողացել լուծել գյուղի կուլտուրայի տան ճակատագիրը: Վերջապես մեր համայնքային մարմինները գտան լուծման միակ ու ճիշտ ուղին՝ դիմել հայտնի բախտագուշակ Վաղոյին: Պարզվեց, որ շենքի արևելյան պատի տակ կա թուղթ ու գիր: Ավագանու հերթական նիստում որոշվեց 500 000 դրամ հատկացնել նրան, ով կգտնի չարաբաստիկ թուղթն ու գիրը և կոչնչացնի այն: Իսկ թե ով է արել այն, կպարզեն պատկան մարմինները:

------------------------------------------------------------------------------------------------------

  • Այժմ լուրեր սահմանից: Այս գիշեր Շինուհայր-Խոտ սահմանին իրավիճակը կրկին եղել է լարված: Խոտեցիները մեր սահմանամերձ տարածքները գնդակոծել են 60 և 80 սանտիմետրանոց քարերով, վիրավորվել է մեկ սահմանապահ՝ …………………………………….., բարեբախտաբար նրա վիճակը ծանր չէ:

Մեր սահմանապահները արժանի հակահարված են տվել և 2 մետրանոց փայտերով անցել են հակագրոհի:

------------------------------------------------------------------------------------------------------

Վերջերս ՀՀ վարչապետը այցելելով կրթության և գիտության նախարարություն՝ խիստ հանձնարարակն է տվել կրթության և գիտության նախարարին՝ խիստ հետևել դպրոցների կարգապահությանը, հատկապես 12-րդ դասարանցիների: Այս թեմայով մեր սեփական թղթակից Թինա Մայիլյանը այցելել է Շինուհայրի միջնակարգ դպրոց:

-----------------------------------------------------------------------------------------------------

  • Այժմ մարզական լուրեր

Երեկ ավարտվեց Շինուհայրի ֆուտբոլի առաջնությունը: Համառ ու անզիջում պայքարից հետո եզրափակիչ էին դուրս եկել Անականդա և Ամարետտո թիմերը: Քանի որ Ամարետտոն անդավաճան իր անվանը խաղին ողջ թիմով ներկայացել էր հարբած վիճակում, Անակոնդան էլ ցույց տալով իր օձային նենգութունը՝ ֆուտբոլը փոխելով բռնցքամարտի հաղթեց չնչին՝ 39-38 հաշվով:

Վաղվանից դպրոցում կսկսվի նստած վոլեյբոլի առաջնությունը: Հիշեցնենք, որ այս մարզաձևի ստեղծման պատիվը պատկանում է մեր հնարամիտ և անչափ հոգատար ուսուցիչներին և համայնքային մարմիններին: Նշենք, որ խաղադաշտը ունի միջազգային նշանակություն, քանի որ այն միակն է ամբողջ աշխարհում:

-- Այսօր մայիսի 26-ն է օրը ուրբաթ, ժամը 1200-ն, գեոմագնիսական դաշտը կայուն է, դպրոցի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեսնենք թե ինչ եղանակ է սպասվում դպրոցի տարբեր մասերում առաջիկա օրերին:

  • Միամիտ Լոռիում՝ առաջին դասարաններում սպասվում է շատ ջերմ եղանակ, Սյունիքից կփոխանցվեն մեծ քանակությամբ նվերներ: Գիշերը սպասվում է 150 Երեմյան-Հովհաննիսյան անուշ քուն, իսկ ցերեկը տառերի սերտում:

  • Անցնենք Տաուշի մարզ, այստեղ սպասվում է տաք եղանակ, որը պայմանավորված է Աբգարյանից և նրա մոտ եփվող սուրճից փոխանցվող տաք հոսանքներով:

  • Շիրակի մարզը՝ մարզադահլիճը, հայտնի է իր սեյսմիկ անկայունությամբ, այնտեղ եղանակը կլինի փոփոխական, գիշերը կդիտվի սեյսմիկ որոշակի անկայունություն, իսկ ցերեկը կլինի քարավան կտրելու գիշեր, որի էպիկենտրոնը կլինեն Գրիգորյան-Ավետիսյան զույգը: Այստեղ առաջիկայում սպասվում է երաշտ՝ գնդակների պակասի տեսքով:

  • Արարատ մարզում՝ գրադարանում, գործերը ահավոր խառն են, դասագրքերի հավաքումը սև ամպերի տեսքով կախվել են մարզի գլխին, Աբգարյանի օգնության դեպքում ամպերը կցրվեն, հակառակ պարագայում կտեղա տեղատարափ անձրև քրքրված գրքերի տեսքով:

  • Անցնենք Արմավիր՝ ֆիզիկայի լաբորատորիա: Այս մարզում միշտ դիտվում է արևոտ եղանակ, որը պայմանավորված է Գևորգյանի զիլ ծիծաղով և նրա աճեցրած ծաղիկների անուշ բույրով:

  • Կոտայքի մարզում՝ տնօրենի ընդունարանում արևը համեմատաբար ավելի պայծառ կշողա: Ավետյան Սոնա-Գրիգորյան Թագուհի գոտում այն փոփոխական է եղել, սակայն այժմ այն հաստատուն է Գրիգորյան հատվածում:

  • Վայոց Ձորում՝ ինֆորմատիկայի կաբինետում սովորույթի համաձայն սպասվում է ամպրոպ և կարկուտ, սակայն մարզի որոշ շրջաններում եղանակը տարբեր է, Մկրտչյան Գոհար հատվածում սպասվում է արևոտ եղանակ, իսկ այ Հարությունյան հատվածում խիստ անկայուն և փոփոխական: Վարկածներ կան, որ Վայոց Ձորը մի օր վայրենաբար փուլ է գալու Արարատի գլխին:

  • Տեղափոխվենք Արագածոտնի մարզ՝ ՆԶՊ կաբինետ: Այստող տեղի է ունեցել բարձր դոզայով Գրիգորյան Նիկոլայ պարարտանյութի՝ սելիտրայի գերօգտագործում, որի հետևանքով տուժել են մարզի պոմիդորի ու լոլիկի, խիարի ու վարունգի բերքը, իսկ նմացած բանջարաբոստանային կուլտուրաները ենթարկվել են շախկայի: Ցավակցում են ձեզ, այս տարի սպասվում է պոմիդորի ու խիարի թանկացում:

  • Սյունիքի մարզում՝ 12-րդ դասարաններում, ամեն ինչ առայժմ բարեբախտաբար լավ է ընթանում, այստեղ Վերջին Զանգի ժամանակ կդիտվեն տեղումեր՝ արցունքների տեսքով, իսկ ուշ երեկոյան կլինի կայծակնային հրավառություն: Առաջիկայում Սյունիքի գլխին կկախվեն քննությունների գորշ ամպերը և կտեղա տեղատարափ անձրև՝ երկուսների տեսքով:

  • Գեղարքունիքի մարզում՝ բուֆետում, գնալով եղանակը ավելի է վատանում: Սևանա լճի մակարդակը գների տեսքով կտրուկ բարձրացել է, սական դա չի նպաստում լճի ձկնատեսակների բազմացմանը: Այստեղ գոյատևում է ընդամենը երեք տեսակի ձուկ՝ Մհեր իշխանիկի գլխավորությամբ, ամբողջությամբ վերացել է Գրիգորյան ձկնատեսակը, որը այժմ աճեցվում է ԱՄՆ-ում:

  • Մայրաքաղաք Երևանում՝ուսուցչանոցում աշխատանքային օրվա առաջին կեսին կլինի մայրուղիների խցանում՝ շամպայնի բաժակների չխկչխկոցների տեսքով: Կլինեն վթարներ և ԱՊՊ-ն չանցած ուսուցիչները կստանան նկատողություն և սուրճի կրճատում: Տնօրենի դարակում իսպառ կվերանա բռնագրավված հեռախոսները, տարվա վերջում այստեղ միշտ կրիզիս է լինում: Օհանջանյանի դարակում ամեն ինչ խաղաղ է իր բնավորության պես:

  • Արցախում՝ Գալստյանի կաբինետում, խիստ փոփոխական եղանակ է: Այստեղ երկար ժամանակ է ձգտում է հաստատվել անտիցիկլոնը, սակայն Գալստյան փոթորիկը ոչ մի կերպ չի ուզում զիջել դիրքերը: Հակամարտությունը շարունակվում է, արտասահմանյան բոլոր կազմակերպությունների, այդ թվում մայրաքաղաք Երևանի ամբողջ ուշադրությունը սևեռված է Արցախի վրա:

  • Տեղափոխվենք արտասահման, սակայն մինչև այդ կհարցնեք, իսկ ուր կորավ պատմության կաբինետը, պարզաբանենք, նա այլևս ՀՀ-ի տարածքում չէ, իրեն տվել անցել է Արցախ, կռիվնրի մեջ մտել վերևների հետ: Այստեղ սպասվում է կայծակնախառն ուժեղ փոթորիկ, միայն սահմանամերձ Խաչատրյան նիհար շերտով ձգվող գոտում սպասվում է մի քիչ արևոտ եղանակ՝ 6, 7, 80, բայց ոչ ավելի: Իսկ այ Հակոբյան բավականին լայն ձգվող շերտից երբեք դուրս չի գալիս արկտիկական ցիկլոնը, որն արտահայտվում է աշակերտների դողդոջյուն ձայնով և ձեռքերով:

  • Տնօրենի կաբինետում՝ ԱՄՆ-ում, խստությունն ու պահանջկոտությունը իրենց տեղը կզիջեն ծաղիների անուշ բույրին, սակայն այստեղ կպահպանվի 12-ների հերթը ատեստատների համար:

  • Հիմա հանրապետության ճանապարհների մասին: Հիշեցնենք, որ դպրոցի միջանցքներում տիրում է ցածր տեսանելիություն և աշակերտների խցանում: Հարգելի ուսուցիչներ, և ոչ միայն, զգուշացեք վայրենաբար բացվող դռների հարվածից, որը ձեզ պարզապես կծեփեն դիմացի պատին: Այն շատ ցավոտ կլինի հատկապես ֆինանսական առումով, մանավանդ եթե չեք հասցրել ակտիվացնել սոցփաթեթը:


Այսօր այսքանը, կհանդիպենք չգիտենք երբ, օրը, ժամը նույնպես հայտնի չէ, սակայն վայրը անփոփոխ՝ Շինուհայրի միջնակարգ դպրոց:

------------------------------------------------------------------------------------------------------

  • Երեխաների՞նչի բոլորդ միանգամից տխրեցիք:

  • Իբր չգիտես, վերջապես հասկացանք, որ բոլորս ավարտում ենք դպրոցը:

  • Բա էլ ի՞նչի էք տխրում պետք է ուրախանաք:

  • Ոչ, հարցը նրանում է, որ մեզանից որ մեկը չի ուզում հեռանալ դպրոցից:

- Դե ուրեմն եկեք բոլորս մտածենք թե ինչ կարող ենք անել, որ ոչ մեկս դպրոցից չհեռանա:

/ հերթով ասում են թե ով ինչ պետքե անի, որ մնա դպրոցում/

- Օրինակ ես կգնամ մանկավարժականը կավարտեմ ու մեր դպրոցում ուսուցիչ կաշխատեմ, արդյունքում ես էլի կմնամ դպրոցում:

- Դուք հլը ինստիտուտ կարաք սովորեք բա ես ինչ անեմ, ես միշտ ծույլիկ եմ եղել... /ուղեղում միտք է փայլատակում/ ես էլ պատգամաոր կդառնամ ու կգամ մեր դպրոցին կհովանավորեմ:

- Ես դպրոցի կողքն եմ ապրում ու որպես կողքի հարևան շուտ-շուտ կգամ դպրոց սուրճ խմելու:

- Ես տնօրենի ծանոթն եմ ոնց ուզում է լինի մի գործի կտեղավորվեմ դպրոցում:

- Դե մեկ է դպրոցը մեր երկրորդ տունն է, ես իմ դոշակ վերմակը կվերցնեմ ու կտեղափոխվեմ իմ երկրորդ տուն:

- Իսկ իմ սիրած աղջիկը հլը տասերորդ դասարանում է, ես հաստատ մի երեք տարի դպրոցում կլինեմ:

- Բա ես ի՞նչ անեմ, լավ ես էլ քննությունները չեմ ստանա ու միշտ կմնամ նույն դասարանում:

- Ես էլ քանի տարի է սպորտով եմ զբաղվում կգամ մեր դպրոց ֆիզկուլտի ուսուցիչ կաշխատեմ:

-Ես մեկ է բուֆետին պարտք ունեմ, ինձ հաստատ չեն թողնի ավարտեմ, ես էլ կմնամ:

-Ես կգնամ հոպարիս մոտ Ռուսաստան աշխատելու,հետո կգամ ու կլինեմ մեր դպրոցի աշխատանքի ուսուցիչը:

-Իսկ ես գիրք կարդալ շատեմ սիրում ես էլ գրադարանում կաշխատեմ:

-Ես էլ վարորդ կդառնամ ու մեր դպրոցի երեխեքին էքսկուրսիա կտանեմ:

-Ես էլ կգնամ դերասան/ուհի/ կդառնամ ու մեր դպրոցում բեմադրություններ կանեմ:

-Այնպես որ սիրելի ուսուցիչներ մեզանից պրծում չկա:



Հարգելի գործընկերներ, ես էլ այս տարբերակով տեղադրեմ Վերջին զանգ -ի ծրագիրը: Համեցեք:

Մնաս բարով, դպրոց
25.05.2018թ.

1. Աստղիկ - Երջանիկ դեմքեր, բարձր տրամադրություն, ծաղիկներ, ժպիտներ, շնորհավորանքի խոսքեր…
Հենց այսպիսի ջերմ մթնորոլորտ է այսօր Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
Հուզմունք և բարձր տրամադրություն… Քիչ հետո երկար կղողանջի դպրոցական Վերջին զանգը: Մեծ կյանք մտնելու ժամանակն է: Կավճոտ գրատախտակը, մանկական խենթությունները, հերթապահության ցուցակը, դասասենյակները մի տեսակ թախծում են այսօր: Մենք էլ, անհոգ ու զվարթ ծիծաղը թողնելով դպրոցում, պետք է հրաժեշտ տանք:
Բայց եկեք փորձենք տխրությունն ու թախիծը մի կողմ թողնենք և բարձր տրամադրությամբ դիմավորենք մեր շրջանավարտներին՝ համայնքում միակ, դպրոցում անկրկնելի, քանակով քիչ, արկածախնդիր ու յուրօրինակ:
Մխիթար
Դասարանի շատ լուրջ տղան, տառապում է, որ ընդունվի համալսարան:
Հասկանում է համակարգիչ և ծրագիր, չարչարվում է, որ հաստափոր շտեմարանը անի անգիր:
Զարմանում է, երբ հումորը չենք հասկանում, լրջանում է ու մեզանից խիստ նեղանում:
Ամբողջ օրը գլուխը կախ քրքրում է շտեմարան և անպայման կընդունվի նա համալսարան:

2. Մխիթար -Աստղիկ
Դասարանի աշակերտուհին, ով այդքան մոտ է արվեստին: Նկարում է շատ գեղեցիկ, ունի գունավոր և վառ երևակայություն: Ծիծաղը վարակիչ է, նկարները՝ հիասքանչ: Դասարանի աստղ՝ Աստղիկ Գրիգորյան:

3. Աստղիկ - Վաղինակ
Նա շատ դպրոցներ երկար ճամփորդեց, իր ճամփորդությունն այստեղ ավարտեց:
Բայց լինելով ընկերասեր՝ շուտ հարմարվեց դասարանին :
Եվ լինելով շատախոս ու կատակասեր՝ կապվեց իր նոր ընկերներին:
Մեր դպրոցին հավերժ նվիրված, հոկտեմբերյանի ուրախ դպրոցը պաշտող
Եվ նոր դասղեկի կողմից շատ սիրված Վաղինակ Խաչատրյան:
Իսկ տնօրենի համարէ՝պարզապես Վաղո:

4. Վաղինակ – Լիանա
Դասարանի ինտերնետ մատակարարողը, աղջիկներից ամենաբոյովը, ծիծաղկոտ է, ծիծաղում է անգամ լուրջ պահերին: Ինչպես ինքն է արդարանում՝ միամիտ հայտնվում է Մասիս- Այնթափ գազելի մեջ հատկապես դասերի ժամին:

5. Լիանա - Նորայր
Դասարանի մաքրասերը, նա փնտրում է իր նոր սերը,
Ամբողջ տարին չսափրված, կարևորը՝ կոկված, օծված:
Տարիներ առաջ երջանիկ տղան առանց գրքեր էր մտնում դասարան,
Իսկ հիմա ծանր բեռը շալակած, գիրք ու շտեմարան ուսերին առած, 
Պարապմունքներից տուժած ահավոր ուզում է դառնալ նա պատգամավոր:
Բայց եթե հասավ փառքին կարևոր, ունենալու է փքված ու մեծ փոր:
6. Նորայր- Անի
Դասարանի տիտղոսակիր, դատավորն է «արդարության»,
Սկզբունքային բնավորությամբ կողմնակից է ճշմարտության:
Շատ խելացի է ու շատ ճարտար, դրա համար ամեն հարցում՝ առաջատար:
Մտածում է գուցե դառնա նա դերասան, թե՞ ֆինանսիստ,
Շատ դժվար է, չի իմանում, թե որն է ճիշտ:
Եվ երազում մուշ-մուշ քնած՝ իրեն տեսնում է ֆուտբոլիստ:

7. Անի - Մարտուն
Բոլորին հայտնի է «Մարմանդ գետից վախեցեք» արտահայտությունը: Մեր դասարանում դա հենց այնպես չի ասված: Կար- չկար մի աշակերտ՝ համեստ ու չխոսկան: Բայց ո՞վ կկռահեր, որ տարիներ անց այդ անչափ համեստ տղայի գլխում ԹՈՒՄՈյի երկար ու ձիգ ճամփեքին պայծառ մտքեր են ծագելու, ու այդ փոքրիկ գյուտարարը ռոբոտ է ստեղծելու: Եվ ո՞վ կկռահեր (խեղճ ուսուցիչներ), որ այդ համեստ տղայի բերանը չի փակվելու դասերի ժամին:
Սկզբում՝ Մարտուն Պողոսյան, իսկ հետո՝ խոսքերն ավելորդ են:
8. Նորայր – Իրինա
Դասարանի աղջիկներից մեկը, ով դերասան է առանց դիպլոմի, ունի հումորի մեծ զգացում: Դասարանի գուգլ, դասղեկի թև ու թիկունք և այնքան համով, որ նրան բնութագրող բոլոր բառերի վերջում առանց վարանելու կարելի է ավելացնել իկ վերջածանցը ՝ պոնչիկ, ժպտերեսիկ: Դասարանի Իրինչիկը:

9. Անի – Գրիգոր, Արշակ, Նարեկ
Մեր դասարանի ջիգյարով տղերք, դպրոց են վազում, եթե շատ է պետք, եթե 9ն ենք մենք՝ ապա 12, իսկ եթե քիչ ենք՝ 3,1,2: Մեր ներկաները հաճախ է ստուգվում, ուսմասվարը մեր միշտ աչք է փակում, հաշվում է թիվը իբր զարմանում՝ ապրեք, երեխեք, կարծում եմ այսօր էդքան էլ քիչ չեք: 
Մեր դասարանի ջիգյարով տղերք.
- Պետք ա՞ խառնվենք:
Գրիգոր, Արշակ, Նարեկ:

10. Իրինա - Արման
Դասարանի լավ տղան է, կատակասեր
Եվ կատակով կուտակում է բացականեր.
Երրորդ ժամից քնաթաթախ մի կերպ կգա,
Վերջին զանգին չի ստանում անգամ ներկա:
Թասիբով է, թաղում նրան լավ ճանաչում
Եվ բոլորը միաբերան «Կյաժ» են ասում
Ու մոռանում նրա անունն իրական:
Մեր դասղեկն է միայն ասում՝ Իմ լավ Արման,
Կդիմանա՞ք սեպտեմբերին, ախ, Խաչիկյան,
Ո՞վ կկոչի ձեզ մեծ սրտով՝ իմ դասղեկ ջան:
Այ, թե հանկարծ դու կմնաս պատերի տակ,
Այդ ժամանակ կստանաս մի ահազանգ.
Այն կոչվում է՝ դասղեկ – Արտակ:
- Հորս արև, պրծում չկա էս դպրոցից,
Գնամ բանակ ու պրծնեմ ամեն ինչից:

11. Երգ – Գարուն, գարուն, գարուն է
Վերջին զանգը երազանք է, երազանք,
Առջևում մեզ սպասվում է մի նոր կյանք,
Մեր դպրոցը շատ ուրիշ է, մի աշխարհ, 
Բայց ափսոս, որ սովորելն է անհնար:
Սա ուրիշ մի միջավայր է արտառոց,
Կծուլանաս, թե ունենաս շատ բան ու գործ:

Գարուն, գարուն, գարուն է, Էսօր էս ինչ լավ օր է, 
առավոտ շուտ եմ զարթնում, կաստյում- շալվարս հագնում:
Վերջին անգամ իմ կյանքում էս դպրոց են ինձ ճամփում:
Մաման նենց ա ինձ նայում, թազա փեսա եմ ինձ զգում:
Գարուն, գարուն, գարուն է, Էսօր էս ինչ լավ օր է, 
Ասում են կարևոր է:

Շատ դժվար է հեռանալ ու մոռանալ,
Շնորհակալ ենք այս թանկ օրերի համար;
Անցյալում մենք պիտի թողնենք ամեն ինչ,
Կյանք մտնենք ու ամեն ինչ սկսենք նորից:
Վերջին զանգը երազանք է, երազանք:
Առջևում մեզ սպասում է մի նոր կյանք:

Գարուն, գարուն, գարուն է, Էսօր էս ինչ լավ օր է,
Հասկացեք շատ ջահել եմ, ավտո պիտի ես քշեմ:
Տատ ջան, ասա, փոքր չեմ,ախր սիրահարվել եմ,
Երկրում ես օրը մերն ա.
-Կապրիզնի, տոչնի հերն ա:
Գարուն, գարուն, գարուն է,
Էսօր էս ինչ լավ օր է,
Գարուն, գարուն, գարուն է, ասում են կարևոր է:
Տատի – Դպրոցդ պրծել ե՞ս, գեդա, արի օրհնեմ քեզ, նոր գնա,
Չոխլխան բաներ մի արա, հերդ ինչ ասել, էն արա:

Հայր – Կանաչ լինի քո ճամփան,մեռնի քո բոյին պապան, ջան, բալես, բալես,
Ինչ որ ասես ես կանեմ, բալես քո ցավը տանեմ, ջան բալես, բալես,
Թե քննություն չհանձնես, չմտածես, կընդունվես, բայց…
Շառ ու փորձանքից հեռու կաց, պապան էսօր ավտո չի տալու:

Տղա – Ահ, ճիշտ են ասում, Շառ ու փորձանքից հեռու, ոնց 12 տարի էսօր էլ դպրոց ոտքով կգնամ:
Տատ ջան, թոշակդ ուժի մեջ ա՞:
Տատ – Խա, խա, ուժի մեջ ա:

12. Դասղեկի խոսք
- Ընկեր Խաչիկյան ջան, մի հատ լավ առաջարկ ունեմ, բայց չմերժեք:
- Ի՞նչ առաջարկ, Իրինա:
- Թույլ տվեք, Ձեր փոխարեն էսօր ես վարեմ դասը: Հաստատ գիտեմ, ասելու եք.
-Հերիք չի՞ ձեր պատճառով թուք ու մուր ուտեմ: Մի քիչ շուտ չմեծացա՞ք: Գոնե չգալուց առաջ իրար հետ պայմանավորվեք, որ մյուսները գան, բացականեր շատ չլինեն: Մի քանի ամիս բան մնաց, ձեզ նորմալ պահեք:

- Այ երեխեք ջան, ախր ինչի՞ լավ չեք սովորում:
- Ուսումը մեր ընկերն է, իսկ մենք ընկերներին չենք անհանգստացնում:
- Տարին ունի 365 օր՝ 52 շաբաթ: Եթե դրանից հանենք շաբաթ, կիրակի օրերը, ապա կմնա 261 օր:
- Հանենք մեր սիրած ամիսները՝ հունիս, հուլիս, օգոստոս՝ մնաց 169 օր:
- Բա գարնանային, աշնանային ու ձմեռային արձակուրդնե՞րը. Մնաց 148 օր:
- Անկախության օր, հանրապետության տոն, մայիսի 1, մայիսի 9, բանակի օր, Էրեբունի Երևան, սգո օրեր, ԱԺ ընտրություններ:
- Նոր տարի՝ 7 օր գնաց, հին Նոր տարին էլ ոնց լինի 7 օր կնշենք: Եկեղեցական տոներին էլ հաջորդում են մեռելոցները:
- Ավելացնենք դպրոցական միջոցառումները, բաց դասեր, Վերջին զանգ,Վերջին զանգի փորձեր: Մի խոսքով, մնաց 108 օր:
- Արտակարգ պատճառներ դաս չանելու համար՝ ցուրտ ա, աննախադեպ շոգ ա, տարվա մեջ 5 օր կլինի՞, մնաց 103 օր:
- Հաշվենք ծննունդները, մարդը արդեն ծնվել ա, չէ՞: մնաց 89 օր:
- Ուրեմն հիվանդանալ՝ վիրուս- միրուս, գրիպ կամ թռչնագրիպ, անգինա, գլխացավ կամ փորացավ: Մարդ իրավունք ունի ամսվա մեջ 1 անգամ հիվանդանա: մնաց 67 օր:
- Ոնց էլ լինի 2 շաբաթը մեկ մի դասատու կասի. «Երեխեք ջան, 2-2 անձայն դուրս եք գալիս ու գնում տուն»: Մնաց 41 օր:
- Չմոռանանք էքսկուրսիաները՝ քաղաքում և քաղաքից դուրս, մնաց 37 օր:
- Բա չիմացաք՝ տատի, պապին՝ դժբախտ դեպք: Ունենք 4 տատի, պապի, ոնց էլ լինի սուտ կասենք 2 անգամ՝ էղավ 8: Մնաց 29 օր:
- Բա չե՞ք հաշվում դասից փախնել կա, դասարանի քեֆ, կինո, թատրոն:
- Էրեխեքից մեկը վատ ա, կարելիա տուն տանել: Մնաց 19 օր:
- Սեպտեմբերի 3 օրը ու մայիսի վերջին 3 օրը՝ գիրք ընդունել, գիրք հանձնել: Մնաց 13 օր:
- Տարվա մեջ 5 օր իրավունք ունե՞նք քնած մնալու, է մնաց 8 օր:
- Ավտոբուսից էի ուշացել, գյուղից բարեկամներս էին եկել, ես էի մենակ տանը: Մաման շորերս լվաց, առավոտը դեռ թաց էին: Առավոտը տնից դուրս էկա, կոշիկս պոկվեց: Ուշացած էկա, Ստասիկ ձյաձյան ներս չթողեց:
Մնաց 1 օր: Էդ օրն էլ մեր Վերջին զանգն ա: Դե, ասեք, էսքանից հետո ո՞նց սովորենք:

Դասղեկ -Լավ, այսօր կարող եք անկեղծ խոսք ասել ուսուցիչներին:
-Ուսուցիչները երբեք էլ սիրո խոստովանությունների պակաս չեն զգում, գոնե Վերջին զանգին աշակերտներից լսում են դրանք:

Դասղեկ - Բա քննությունները ո՞նց եք հանձնելու:
- Էդ մտքից ուղեղս խառնվում է, ձեռքերս ու ոտքերս դողում են, սիրտս արագ է խփում, լեզուս բռնվում է: Ինչի՞ց է:
- Քննություններն են մոտենում:
Դասղեկ - Այ տղաներ, ֆիզկուլտուրայից ինչու՞ եք ցածր գնահատականներ ստացել, էդ էլ հո խելքի բան չի՞:
- Ասում են՝ ուսուցիչն օրինակ է աշակերտի համար: Դրա համար էլ ֆիզկուլտուրայի ժամերին հաճախում ենք առանց համազգեստի:

Դասղեկ - Տղա ջան, պատմություն ինչո՞ւ չես սովորում, բա Տիգրան Մեծի, Հայկ Նահապետի մասին չիմանա՞ս:
- Ա, ընկեր Խաչիկյան,տատիս ասում էր մահացած մարդկանց հետևից չեն խոսում:

Դասղեկ - Ձեզ միշտ ասում են սովորեք, սովորեք, սովորեք:
- Հա, հասկացա, էդ նշանակում ա մեկ անգամ քննության , 2 անգամ վերահանձնման հնարավորություն:

Դասղեկ – Տղա ջան, դու ինչո՞ւ ես համբարձվել: Ժամանակդ ափսոս ա:
- Ընկեր Խաչիկյան, վայրկյանի արժեքը դպրոցում հարցրեք երկար դասամիջոցին սպասող սոված աշակերտին:
- Դպրոց եք գալիս մենակ ուտելու համար, ձեր մամաները տանը ձեզ հաց չե՞ն տալիս: 
Վայ, դասղեկ ջան, էս ինչ դժվար ա Ձեր գործը: Ես հաստատ մանկավարժ չեմ դառնա (դուրս գա դասարանից):
- Վայ, էդ ինչքան շատ են խոսում էս դասատուները, ամբողջ ժամանակ բողոքում են աշակերտների շատախոսությունից, բայց չեն նկատում, որ իրենք ավելի շատ են խոսում:

- Էրեխեք, կարա՞ք ասեք, մաթեմատիկայի ուսուցիչը ինչո՞ւ է ճգնում թեորեմն ապացուցել:
- Որովհետև երեխաները նրան չեն հավատում:
- Երեխեք, մաթեմատիկայի ժամին հեշտ կլինի ցրտին դիմանալը հակասող ենթադրությամբ. Ենթադրենք դասարանում ցուրտ չէ:
- Հայոց լեզվի ուսուցչին ոչ մի կերպ չի հաջողվում երեխային բացատրել «ես գեղեցիկ եմ» որ ժամանակաձևն է : Ինչո՞ւ:
- Որովհետև երեխան համոզված է, որ դա անցյալ անկատարն է:
- Էրեխեք, կրթությունը լույս է, իսկ լույսի համար վճարել է պետք:

-Ի՞նչ հիշողություններ եք տանելու դպրոցից,ինչպե՞ս եք հիշելու ուսուցիչներին:
13. Հարցեր ուսուցիչներին

Ընկեր Միրիջանյան, հիմա ընթանում են դպրոցի շինարարական աշխատանքները, ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:
(Լսել ենք, որ դպրոցի փոխարեն կառուցում են ժամանցի կենտրոն, ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ):
- Կարծում եմ, ամեն առումով հարմարավետ միջավայր կունենանք:
Վարդանյան – Դուք որպես ուսմասվար, ո՞ր առարկաներն եք ավելի կարևոր համարում: (Ըստ Ձեզ՝ ո՞ր առարկաներն են ավելորդ, անիմաստ ծանրաբեռնում աշակերտներին):
- Ֆիզիկա, մաթեմտիկա…
Սվետլանա Սերգեևնա, մեր դասարանի աշակերտներից Ռուսաց լեզուն ո՞վ է ամենալավը սովորել: (Մեր դասարանի աշակերտներից ո՞ւմ մի լավ կզխկեիք):
Պետրոսյան – Ի՞նչ ծրագրեր են ուսումնասիրում աշակերտները ինֆորմատիկայի դասաժամին: (Թվարկեք այն կայքերը, որոնցից երեխաները հաճախ օգտվում են):
- Ինստագրամ, ֆեյսբուք, յութուբ:
Համբարձումյան – Ճանաչեք մաթեմատիկոսներին: Ցույց տալ մաթեմատիկոսների նկարներ:
(Բացի Ձեր ազգանունից, ինչպես կցանկանայի՞ք, որ Ձեզ դիմեն):
Քալանթարյան – Տալ հարցեր, և արագացնել նրա խոսքը:
-Հասկացա՞ք (գլխի բացասական շարժում): Կզարմանայի, որ հասկանայիք:
Բուժքույր – Եթե աշակերտը վնասվածքներ ունենա, առաջին օգնության ի՞նչ պարագաներ կօգտագործեք:
(Եթե աշակերտը Ձեզ դիմում է փորացավով, գլխացավով,սրտխառնոցով, ի՞նչ դեղեր եք առաջարկում):
-Բինտ, բամբակ, սանտավիկ, յոդ:
Շահինյան –Գիտենք, որ Դուք ռուսերենի փայլուն իմացություն ունեք: Խնդրում ենք, մեզ օգնեք հասկանալ մի քանի բառի բացատրությունը.
Գրոհ (դասադուլ) - ատակա
Գումարտակ (դասարան) – բատալյոն
Պայթուցիկ (ուսմասվար) – վզրիվատել
Պտուտակ (դասղեկ) – վինտ
Զինվորական երդում (չսովորող աշակերտ) – վայեննայա պրիսյագա
Կարկուտ (քննություն) - գրադ
Հավաքարար –Խարբերդում ի՞նչ կենդանիներ են պահում: (Երբ մաքրում եք դպրոցի տարաածքը, մտքում ի՞նչ բառեր եք ասում աշակերտներին):
-Խոզ, հավ, ոչխար, կով:
Սարգսյան – Թվարկեք մեր դասարանի աշակերտների անուն, ազգանունները: (Ցույց տալ գրողների նկարները):
Կթվարկի աշակերտների անունները:
Գյուրջիյան – Մթնոլորտում ի՞նչ վտանգավոր նյութեր կան: (Մենք գիտենք, որ Դուք համեղ եք պատրաստում, ո՞րն է գաղտնիքը):
- Մեթան, շմոլ գազ…
Առաքելյան - Ինչպե՞ս պետքէ աշակերտները ներկայանան ֆիզկուլտուրայի դասաժամին: (Որպես տղամարդ ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ հագնենք Վերջին զանգին՝ միայն վերնաշապիկով գեղեցիկ կլինի՞):
- Սպորտային համազգեստ:
Սիմոնյան - Ի՞նչ տեսքով պիտի աղջիկները դպրոց գան: (Դպրոցում ի՞նչ օրինակ եք ծառայում աղջիկների համար):
- Մազերը պոչ կապած:
Ընկեր Հռիփսիմե, Մեզ ինչպե՞ս եք պատկերացնում տարիներ հետո: (Ինչպիսի՞ն պետք է լինի աշակերտուհին դպրոցում):
- Լավ խնամված, ոճային, մոդայիկ:
Ընկեր Սուսիկ, ովքե՞ր են ամենաշատը դժգոհում աշակերտների վարքից: (Ովքե՞ր են երազում, որ դպրոցը շուտ կառուցվի):
- Ավտոբուսների վարորդները:
Ընկեր Գրիգորյան, կոտրված գույքի համար, ո՞վ է պատասխանատու: (Ընկեր Գրիգորյան, աշակերտների վատ վարքի համար ո՞վ է պատասխանատու):
- Իհարկե ծնողները:
Ընկեր Աննա, ո՞րն է Ձեր ժպիտի գաղտնիքը: (կծիծաղի)
Միացնել Սիլվա Հակոբյանի երգից հատված – Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը….
Հարգելի գրադարանավարներ, ինչո՞վ պիտի վերանորոգենք դասագրքերը: (Ձեր կարծիքով,դասի ժամին ո՞նց փակել շատախոս աշակերտների բերանները):
- Սոսնձով, սկոչով…
Ստասիկ -Ի՞նչ կարծիք ունեք մեր դպրոցի աշակերտների մասին: (Ո՞նց կանվանեք էն աշակերտներին, ովքեր շուտ են գնում տուն կամ փախչում դասերից:)
- Կարգապահ, սովորող, թասիբով:
- Ո՞ր աշակերտների առաջ եք փակում դուռը, ու չեք թողնում դուրս գան:
Ընկեր Բավական, մենք գիտենք, որ դուք մշակույթին մոտ կանգնած մարդ եք և շատ եք սիրում բեմական, երգող, պարող, ասմունքող աշակերտներին: Ինչ կմաղթե՞ք նրանց: (Ընկեր բավական, ինչպե՞ս եք հանդուրժում մեր դպրոցի դժվար դաստիարակվող աշակերտներին): 
-Ես նրանց ցավը տանեմ:
Ստեփանյան – Երբ մտնում եք դասարան, ի՞նչ եք անում առաջինը: (Ինչպե՞ս եք օգնում աշակերտներին դասից փախչելու հարցում):
- Դուռ, լուսամուտ եմ բացում:
Ներսիսյան – Եթե ցանկանանք էքսկուրսիա կազմակերպել, ինչպե՞ս կօգնեք մեզ:
(Ընկեր Ներսիսյան, եթե ուզենանք դասից փախնել, մեզ ինչո՞վ կաջակցեք):
-Երեխեք ջան, ավտոբուս էլ կտրամադրեմ, գիդի հետ էլ կպայմանավորվեմ,սննդի հարցն էլ կկազմակերպեմ: Սպասեք, հենց հիմա զանգեմ Կարապետյանին:
Խաչիկյան – Մեզնից հետո նոր դասարան վերցնելո՞ւ եք: Բա ասում էիք, որ մեր երկրոդ մայրն եք: (Ինչո՞ւ եք ծնողական ժողովին կանչում տղաների պապաներին):
-Որովհետև ես ձեր երկրորդ մայրն եմ:

Սիրելի ուսուցիչներ, ներեք մեզ, որ ամեն ինչ խառն է ստացվել, չէ՞ որ մենք ձեզ միշտ էլ թարս ենք հասկացել:

13. ԵՐԳ _ Դե զնգա, զիլ զնգա, մեր Վերջին զանգ

14. 12 տարի առաջ էր,երբ հնչեց առաջին զանգը, ու մենք սրտի անսովոր թրթիռով, մեր մանկական խաղերը դեռ չմոռացած, մտանք դպրոց: Դասարանը դարձավ մեր երկրորդ սենյակը, դպրոցը՝ օջախ հարազատ, նստարանները՝ հավատարիմ ընկեր, պայուսակը՝ մշտական ուղեկից: Գրքերը շատերի համար դարձան լավ ընկեր, ոմանց համար էլ՝ ճիտին պարք, իսկ ուսուցիչները՝ մեր սիրելի խորհրդատուները:
Անցան, գնացին տարիները… Մեծացանք…

15. Այսօր այդ տարիները ակնթարթ են թվում, մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի դպրոցին:

16. Սիրելի ուսուցիչներ, թույլ տվեք այսօր մեր երախտագիտության խոսքն ասել ձեզ, ձեր անմնացորդ նվիրման, անձնվեր աշխատանքի, մայրական ջերմ վերաբերմունքի և այն ամենի համար, ինչ տվել ու սովորեցրել եք մեզ:

17. Թող միշտ հաղթանակներով ու նվաճումներով ընթանա ձեր ստեղծագործական կյանքը: Եղեք միշտ առողջ և ամուր:

18. Այս 12 տարիների ընթացքում միշտ աջակցել եք մեզ, եղել մեր կողքին, անկեղծ խորհուրդներ տվել, ուրախացել մեր հաջողություններով, ձեռքբերումներով, իսկ ձախողումների ժամանակ մեզ հետ տխրել եք:

19. ՈՒսուցիչ իմ, շնորհակալ եմ քեզանից
Իմ երջանիկ մանկության,
Եվ անհոգ ժպիտների համար,
ՈՒսուցիչ իմ, շնորհակալ եմ քեզանից
Քո ճերմակ մազերի, մեծ սրտի, ըմբռնումի
Եվ ամեն-ամեն ինչի համար:
Մենք երջանիկ ենք ձեզանով:

20. ՈՒսուցիչ, մեկ բառ ընդամենը,
Որ մեծությունն է իր մեջ պարփակել,
Համեմատական է տիեզերքի հետ
Եվ անկրկնելի՝ ինչպես հորովել:

21. Այսքան սեր ու հոգատարություն, այսքան լույս ու ջերմություն, անկեղծություն, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ձեր կերպարը, սիրելի ուսուցիչներ:

22. Եթե մի օր գամ ու ասեմ, որ մոռացել եմ, չհավատաք,
Ո՞նց կարող եմ ձեզ մոռանալ,
ո՞նց մոռանամ ձեզ հետ ապրած մանկությունս,
Որ թողել եմ այս օրերում:
Բայց տանում եմ իմ մեջ որպես մի նպատակ
Մի անբաժան հյուսվածքի պես:
Եթե մի օր գամ ու ասեմ մոռացել եմ, չհավատաք,
Ձեզ մոռանալ, ասել է, թե ես մոռանամ մանկությունս:

23. Խոստովանում եմ, որ շատ եմ սխալներ արել, դուք պահանջել եք, ես ձեզ չեմ լսել, դուք պարտադրել եք, ես դա չեմ արել:
Խոստովանում եմ, ես փոշմանել եմ չարածիս համար նաև կորցրած վայրկյաններիս համար, չմտածված սխալներիս համար:
Նաև անկեղծ խոստովանում եմ, որ ձեզ բոլորիդ սիրում եմ անսահման սիրով:

24. Մեր հույզերի, երազանքների ամենալավ պահն է այսօր,
Մեր միամիտ սխալների հետաքրքիր դասն է այսօր,
Խոստովանքի, զղջումների, անկեղծ սրտով Ձեզ դիմելու
Ամենահարմար պահն է այսօր:

25. Մեր շատ սիրելի տնօրեն ընկեր Միրիջանյան, շնորհակալ ենք Ձեզ Ձեր տված իմաստուն խորհուրդների համար:
Մենք երբեք չենք նեղացել Ձեր արած նկատողություններից , Դուք միշտ ճիշտ ճամապարհ եք ցույց տվել մեզ: Ձեր հոգատարությունն անսպառ է: Երբեք չենք մոռանա, որ մեզ անհրաժեշտ բոլոր պարագաները միայն Ձեզ մոտ էինք գտնում: Դուք մեր հիշուղության մեջ մնալու եք միշտ խորհրդատու, ժպտերես ու հոգատար մի ուսուցչուհի և խիստ հայացքով հպարտ ու առաքինի տնօրեն: Շնորհակալություն ամեն ինչի համար:

26. Մեր բարի ու հարգարժան ընկեր Վարդանյան, Դուք դպրոցի սյունն եք, հենարանը: Ձեր հոգուց բխած լույսն ու ջերմությունը ճշմարիտ մանկավարժի հպարտ կեցվածք է: Մենք կտանենք այն մեզ հետ և կպահենք մեր հուշերում: Ձեր աչքից ոչինչ չի վրիպում, բայց ինչպես ասում եք՝ հաճախ շատ բանի վրա եք աչք փակում, որ մենք չկոտրվենք, չհիասթափվենք, սիրենք դպրոցն ու լավ մարդ դառնանք: Շնորհակալ ենք Ձեզ:

27. Սիրելի ընկեր Ներսիսյան, այն որ մեր դպրոցն այս դժվարին պայմաններում ապրում ու շնչում է միջոցառումներով, այն որ այդքան մոտ է կանգնած մշակույթին, ներշնչվում է հայրենասիրությամբ, տաղանդներ ու շնորհալիներ բացահայտում, շնորհակալ ենք Ձեզ: Դուք միշտ բոլորի կողքին եք՝ պատրաստակամ օգնելու և աջակցելու ամեն հարցում: Բացակաների համար ներեք մեզ, արդեն փոշմանել ենք մեր կորցրած ամեն վայրկյանի, մեր չմտածված սխալների համար:
Այսօր 9+ ենք: Շնորհակալություն: Ձեզ ստեղծագործական թռիչքներ ենք մաղթում:

28. Սիրելի ընկեր Խաչիկյան, Դուք մեր մեջ ձևավորել եք մարդկային ու բարոյական շատ արժեքներ, իսկ մենք պարտական ենք Ձեզ մեր ողջ կյանքում: Երկար տարիների միասնական աշխատանքից հետո շուտով մեր ճանապարհները բաժանվելու են, բայց վստահ եղեք, որ մերնք Ձեր անունը բարձր ենք պահելու: Գնում ենք վերադառնալու հույսով: Ձեզ միշտ այսքան գեղեցիկ ու երիտասարդ տեսնելու հույսով: Գիտենք, որ մայրաբար եք վերաբերվել մեզ և ներել մեր խենթությունները: Շնորհակալ ենք Ձեզ ամեն ինչի համար:

29. Կյանքում ամենաթանկը մեր մանկության հուշերն են, որտեղ անջնջելի հետք եք թողել Դուք, մեր սիրելի ընկեր Դավթյան: Հիշում ենք Ձեր ասած ամեն խորհուրդները: Ամեն բառը Ձեր շուրթերից այլ կերպ էր հնչում, այլ գեղեցկությամբ ու հմայքով, ամեն նոր դասի հետ ավելի ու ավելի ենք սիրում դպրոցը: Մեր սիրելի ու անկրկնելի ընկեր Դավթյան, շնորհակալ ենք Ձեզ, Ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ մեզ նվիրելու համար:

30. Ընկեր Սարգսյան,
Հայոց լեզուն իմ բարբառն է, իմ խոսքն ու բառն է, 
իսկ Դուք՝ մեր ընկերն ու բարեկամն եք, ընկեր Սարգսյան:
Գեղեցիկ է խոսել լեզվով մայրենի, 
Էլ ինչու՞ գերվեմ լեզվով օտարի:
Հայոց լեզվի գեղեցիկ մատուցման համար պարտական ենք Ձեզ, ընկեր Սարգսյան:

31. Միսիս Քալանթարյան, հավատացեք, 
Ուր էլ լինենք չենք մոռանա օտար լեզվի դասերը մեր,
Անգլերենի դժվարահունչ, արագաշունչ բառերը Ձեր,
Մինչև վերջ էլ չբացահայտված խորհրդավոր խոսքերը ձեր,
Մեզ շատ հուզող օտար լեզվի աշխույժ, ուրախ դասերը մեր:

32. Ընկեր Մակինյան, Ձեր վեհ ու քնքուշ ձայնի ներքո հատել ենք մենք մեր պատմության դժվար քառուղիները: Ձեր շնորհիվ միշտ կհիշենք մեր պապերի սխրանքների նաև ըմբոստ սրտի, ուժեղ կամքի մասին պատմող պատմության լավագույն էջերը: Կաշխատենք հիշել Ձեր իմաստալից խորհուրդները:

33. Մեր պատմության դժվարին ժամանակներում հայ ժողովուրդը միշտ էլ համախմբվել է եկեղեցու շուրջը: Ընկեր Սիմոնյան, Դուք էլ կարողացաք մեր դպրոցական կյանքի դժվարին ժամանակներում մեզ համախմբել Հայոց եկեղեցու պատմության դասաժամերին: Սովորեցրիք գոնե Տերունական աղոթքն ու ճիշտ խաչակնքվել: Աստված օրհնե Ձեզ:

34. Ճիշտ է, չգիտենք, թե ժողովրդին այս մոլորակն ուր կտանի, բայց աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Ստեփանյանը մեզ տարավ աշխարհի բոլոր այն ճանապարհներով, որ դժվար թե կարողանայինք ինքնուրույն անցնել: Շնորհակալ ենք Ձեզ, ընկեր Ստեփանյան:

35. Պետք է ունենալ մեծ համբերություն, ունենալ քանոն, մատիտ ու կարկին,
Պետք է ունենալ լավ հիշողություն, որ այս առարկան սովորենք կարգին:
Ընկեր Համբարձումյան, Դուք մեզ սովորեցրիք հաշվել, հաշվարկել, օգտվել տարբեր բանաձևերից ու հավասարումներ լուծել: 
Արտաքուստ քիչ խիստ, բայց ներքուստ՝ բարի ընկեր Համբարձումյան մեր շատ սիրելի, շնորհակալ ենք Ձեզ:

36. Ընկեր Երիցյան, մենք շնորհակալ ենք Ձեզ, Ձեր տված դասերի, կյանքի դասերի համար: Մեզ դասավանդել եք կարճ ժամանակահատված, բայց միշտ վառ կմնաք մեր հիշողության մեջ:

37. Մեր քնքուշ ու բարի, միշտ ներողամիտ ընկեր Ալոյան, Դուք մեզ հույս եք տվել ցանկացած պահի, մեզ մայրություն արել, ցույց տվել ճիշտ ճանապարհ: Մանկությունից մինչ պատանեկություն ուղեկից եղաք մեզ: Շնորհակալ ենք Ձեզ ամեն խոսքի, նվիրման, հոգատար վերաբերմունքի համար:

38. Պարոն փոխգնդապետ, թույլ տվեք զեկուցել, առաջին դասակը ներկայացել է իր ողջ կազմով, դեռ մի բան էլ՝ ավելին: Վստահ եղեք, որ մենք հպարտորեն ենք ծառայելու հայոց բանակում: Ձեր սաներով հպարտանալու դեռ շատ առիթներ կունենաք: Պատիվ ունեմ:

39. Քիչ խենթ, առույգ, առնական են տղաները,
Ձեր շնորհիվ են նրբակազմ, գեղատեսիլ աղջիկները:
Ընկեր Առաքելյան, ամբողջ տարին մեզ վազեցրիք՝ մենք պատրաստ ենք մեծ կյանք մտնելուն՝ վազելով ամեն ինչ կհասցնենք:

40. Ընկեր Պետրոսյան, Դուք մեր գլխում բացեցիք նոր ֆայլեր, սովորեցրիք աշխատել նոր ծրագրերով: Իմ գլխում մի հատուկ ֆայլ է բացվել, և ես ուրախացա, որ ֆեյսբուքից ու օդնոյից բացի ավելի հետաքրքիր բաներ կան համակարգչում:

41. Ավելի պարզից ավելի բարդը մենք անցանք Ձեզ հետ,
Եվ պարբերական համակարգը սիրելի դարձավ: 
Շատ զարմացանք մենք փորձերից, այդ փորձերի վառ գույներից,
Ձեր ասածից ու պատմածից, արծաթածին ռեակցիաներից:
Սիրել ենք Ձեզ, Ձեր առարկան: Օքսիդ, թթու, աղեր, հիմքեր:
Մեզ հիշելու շատ բաներ կան, մեր սիրելի ընկեր Գյուրջիյան:

42. Դասարանի թոհ ու բոհից մի կերպ փրկվեց ռուսաց լեզուն: 
Փափուկ, երգեցիկ այս լեզուն մենք սերտեցինք ամբողջ տարին:
Ռուսկի յազիկ, շեղ- շեղ տառեր, հետաքրքիր դասաժամեր:
Կյանքի գնով՝ «դեվյատկա» ներ, ամբողջ սրտով՝ «դվոյկա» ներ:

Շնորհակալ ենք մեր գեղագիտական ու երաժշտական ճաշակը բարձրացնելու, Աշխատասիրություն ձևավորելու, արվեստին մոտեցնելու համար մեր սիրելի ուսուցիչներ ընկեր Գրիգորյանին, ընկեր Ղազարյանին, ընկեր Երիցյանին:

43. Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեզ: Այս գեղեցիկ օրն առիթ է գնահատանքի, երախտագիտության, անկեղծ խոսքեր հղելու ձեզ: Ամեն օր կաթիլ – կաթիլ մեր մեջ սերմանել եք սեր ընտանիքի, հայրենիքի, միմյանց նկատմամբ: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք, անսպառ ուրախություն և երջանկություն: Թող ձեր սաները միշտ արժանին մատուցեն ձեզ: Ավյուն ու եռանդ, հույս ու հավատ,լույս ու ծիծաղ բոլորիդ: Խոնարհվում ենք ձեր մեծության, ծով համբերության և նվիրվածության առջև:

44. Մեզ չդասավանդող բոլոր ուսուցիչներին, մանկավարժական կոլոկտիվի բոլոր այն անդամներին, ովքեր բախտ չեն ունեցել մեզ դասավանդելու կամ դասվնդել են շատ կարճ ժամանակահատվածում՝ ը. Բարսեղյանին, ը. Մովսիսյանին, ը.Երիցյանին, ը. Դեկոմենյանին, մեր գեղագիտական ճաշակը զարգացնելու համար՝ ը. Գրիգորյանին. Ը. Ղազարյանին. Ը. Երիցյանին, ը. Սուսիկին, օպերատորներ ը. Արմինեին, ը. Հռիփսիմեին, ը. Կիմային, գործավար ը. Աննային, գրադարանավարներ ը. Արմինեին և ը. Ալլային, մեր լավ ընկեր ու բարեկամ Սերիկ ձ., Ստասիկ ձ., Նորիկ ձ., բուժքույր ը. Զարինեին, մեր Հասմիկ տ և Շողիկ տոտային ուզում եմ ասել խոսք երախտիքի, մենք դաստիարակվեցինք նաև ձեր հայացքի ներքո, ոգևշնչվեցինք ձեր օրինակով էլ: Շնորհակալ ենք ձեր խրատների, ջերմ ժպիտների, անկեղծ խորհուրդների ու հոգատարության համար: Մեր հուշերում ամբարած կարոտն ու սերը 
հիշողության փոթորկուն ալիքով մի օր բոլորիս դպրոց կվերադարձնի՝ հնարավորություն տալով շտկել մեր թույլ տված սխալները:

45. Գլուխս բարձրացնում եմ ու նայում առաջ, ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ միշտ բարձր պիտի պահեմ ձեր անունն ու պատիվը, միշտ հիշեմ ու հեռվում վառվող արևին նայելով ասեմ.
-Իմ ուսուցիչներ, ես այնպես կապրեմ, 
Որ ինձ կրթելու, կյանքում իմ տեղը ցույց տալու համար
Դուք երբևիցե անհարմար չզգաք:

46. Սիրելի ուսուցիչներ, ճիշտէ, արդեն 3 տարի է ես ձեր սանը չեմ բաըց շարունակում եմ ձեզ սիրել, սիրել այնպես, ինչպիսին մնացել եք իմ հուշերում՝ ուժեղ, ազնիվ, բարի: Ապսոսում եմ միայն որ դա հասկանում ենք, երբ ձեզնից հեռու ենք արդեն: Այսօր հարմար առիթ է, որ մեր գնահատանքի և բարեմաղթանքի խոսքը հղենք փեզ, ասենք, որ սիրում ենք ձեզ:

47. Հավատացնում եմ, որ կյանքում ամենաթանկը դպրոցական հուշերն են, որոնք երբեք չեն մոռացվում:

48. Դպրոց, նորից ես այսօր ինձ կանչում զիլ ղողանջներով՝ միշտ կանչող ու ջերմ,
Կանչում ես դու ինձ մանկության հուշով, լույս փարոս դարձած իմ տարիներով:
12 տարի նույն տանիքի տակ իմ թրթիռներով, իմ ընկերներով,
Հարազատ դարձած ուսուցիչներով, հեքիաթի նման այն ճանապարհով,
Որ պիտի անցնեն բոլոր, բոլորը, ու ետ չդառնան, այլ առաջ գնան:
Դու ինձ չես կանչում, այդ ես եմ գալիս, այդ ես եմ վազում կամարներիդ տակ՝
Քեզ վերջին անգամ նորից տեսնելու: Դու իմ մանկության հեքիաթ հանգրվան:

49. դասղեկ
Սիրելի աշակերտներ, դպրոցական կյանքն իր բազմաբնույթ առօրյայով, խնդիրներով, զվարճանքներով երբեք չի մոռացվում: Ձեր ճանապարհին հանդիպող խոչընդոտները թող միշտ հաղթահարելի լինեն: Հասնեք ձեր նպատակներին և որ ամենակարևորն է՝ միշտ ՄԱՐԴ մնաք ու չմոռանաք ձեր ուսուցիչներին: 
Մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ:
50. Խնդրեմ, ներկայացրեք, ի՞նչ եք ուզում դառնալ, ինչպե՞ս եք ձեզ պատկերացնում 15 տարի անց:
Մնաս բարով, դպրոց:
51. Թաթա – Վերջին զանգ






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!