СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ժողովրդավարություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ժողովրդավարություն»


Ժողովրդավարություն


Քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության  առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը

հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների  միջոցով;

  •  Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը ;

  •  Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Ժողովրդի կառավարման հետ փողկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրինականություն ,քաղաքական և սոցիալական հավասարություն,ազատություն,   ինքնորոշման իրավունք ,մարդու հիմնավոր իրավունքներ և այլն։

Քանի որ ժողովրդի իշխանության իդեալը դժվարհասանելի է և ենթակա է բազմաթիվ սահմանումների, առաջարկվում էին բազմաթիվ պրակտիկ ընթացկարգեր։ Մինչև XVIII դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման (կոնսենսուս) կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակացուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համար:

Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է լիբերալ  (ազատական) ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ մրցակցում են ընտրողների ձայնի համար, այն նաև ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդը  պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում:

Մի շարք ավտորիտար  վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ կուսակցություն , իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ XXI դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնաչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ,ՀԱՊԿ և ԵՄ, ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։


Ժողովրդավարության պատմություն

Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական   իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։

Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։

Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից: Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը ՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնոթյուն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական կշահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը:

Իսկ միջնադարյան Եվրոպայում ժողովրդավարական կառավարման հիմքում ընկած է եղել կրոնի գործոնը, մեծ նշանակություն է ունեցել նաև փորձի փոխանակումը, երբ միապետը փորձում էր արժանանալ տարբեր խավերի կողմից իր հանձնարարականների հավանությանը։

Լուսավորության դարաշրջանը, Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունները խթանեցին մտավոր և հասարակական զարգացումը, հատկապես քաղաքացիական և քաղաքական հավասարության մասին պատերացումները։ XIX դարից սկսած, ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված պատգամավորների ժողովները դարձան ժողովրդավարական կառավարման կենտրոնական ինստիտուտները։ Մի շարք պետություններում ժողովրդավարությունը սկսեց ընդգրկել նաև ընտրական գործընթացի, խոսքի ազատության և իրավունքի գերակայության ոլորտներում, նշելով, որ այն հաստատում է մրցունակութուն այն պետություւներում, որտեղ հաստատված էր կոմունիստական կառավարման ձևը, որտեղ և հռչավում էր ժողովրդահավասարության գաղափարը, որը ենթադրում էր դասահավասարություն։





Մինչև XX դարը ժողովրդավարությունը ենթադրում էր, որ լիիրավ քաղաքացիության կրողները կազմում են հասարակության մեծամասնությունը՝ սեփականատիրական արտոնակարգով, ռասայական, գենդերային /սեռական/ և ազգային հատկանիշներով, երբ մյուսները դուրս էին քաղաքական որոշումներ ընդունելու

գործընթացից։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում XVIII դարի վերջում ընտրական իրավունքից օգտվողների թիվը կազմում էր ընդհանուր բնակչության 2-5 %-ը, իսկ Մեծ Բրիտանիայում, ժամանակակից ժողովրդավարության հայրենիքում, կանայք միայն 1928 թվականից ունեին տղամարդկանց հետ հավասար ընտրական իրավունք, չեղարվեց բազմակի ընտրությունը, երբ ընտրողը ուներ մի քանի ձայնի իրավունք, իսկ ԱՄՆ-ում ԱՄՆ սեփականատիրական արտոնակարգը հիմնարար վերացավ 1964 թվականաին։ XXI դարի սզբից ընտրությունների համընդհանրությունը ստացավ աշխարհահնչեղություն իբրև ժողովրդավարության կարևորագույն չափորոշիչ։

Չնայած ժողովրդավարության զարգացման միտմանը, այն այսօր էլ հանդիսանում է բազմաթիվ բանավեճերի առարկա։ Քննարկումները տարվում են լիիրավ քաղաքացիների, ժողովրդավարական ներկայացուցչական ընթացակարգերի, ժողովրդավարության համար անհրաժեշտ պայմանների, ժողովրդավարական քաղաքականության թույլատրելի սահմանների, էթնիկ և մշակութային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակակաան կազմակերպությունների և սոցիալական խմբերի վրա ժողովրդավարական սկզբունքների տարածման, ժողովրդավարության մեթոդաբանության շուրջ։ Այսօր ժողովրդավարական ռեժիմի հրամայականներն են սոցիալական անհավասարությունը, ահաբեկչությունը, անջատողականությունը և բնակչության արտագաղթը։ Այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵՄ և այլն, ենթադրում են մասնակից պետությունների ինքնիշխանության մասնակի սահմանափակում, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ առանձին պետությունների կողմից վարվող քաղաքականության վրա, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում, սակայն հարկ է նաև նշել, որ վերոնշյալ միջազգային կազմակերպությունն ունեն համամատաբար ավելի քիչ ժողովրդավարաան ինստիտուտներ:


Կատարյալ ժողովրդավարություն»


«Կատարյալ ժողովրդավարություն» հասկացությունն ունի երկու նշանակություն։ Համաձայն առաջինի` գաղափարն ընդունվում է որպես հնարավոր համակարգերից ամենակատարյալը։ Եկրորդ նշնանակությունը ենթադրում է ազատական ժողովրդավարության ինստիտուտների առկայությունը։ Առաջինի դեպքում անհրաժեշտ է դառնում պատասխանել մի շարք հարցերի.

  • ինչպիսին է այլ կառավարման ձևերի ժողովրդավարությունը;

  • ինչ են իրենցից ներկայացնում այն միավորումները կամ տարածքային միավորները, որտեղ հաստատվել է ժողովրդավարություն;

  • այդ միավորումներից ով է մասնակից որոշումների կայացման գործընթացին, այսինքն վերջիններս հանդիսանում են լիիավ քաղաքացիներ թե ոչ;

  • կառավարելու նպատակով ինչպիսի քաղաքական մեխանիզմներ են օգտագործում քաղաքացիները;

  • ում կարծիքն է որոշիչը;

  • եթե այն մեծամասնության կարծիքն է, ապա ինչպես որոշել այդ մեծամասնությունը;

  • ինչ է անհրաժեշտ ժողովրդավարական համակարգի կայունության համար։

Այդ բոլոր հարցերը ենթադրում են պատասխանների լայն շրջանակ։ Օրինակ, համաձայն Ռոբերտ Դալի , ժողովրդավարության գաղափարը ենթադրում է որոշակի հանրության առկայություն (դեմոս), որտեղ յուրաքանչյուր անդամ հավասարաչափ իրավասու է լինել մասնակից այդ հասարակության կառավարման գործընթացին, ունի անհրաժեշտ գիտելիքներ այն մասին, թե ինչպիսի քաղաքական ընտրությունն է թույլատրում լավագույնս պաշտպանել իր շահը: Քաղաքական որոշումների կայացումը՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից, պահանջում է տվյալ հասարակության բոլոր քաղաքացիների հավասար և արդյունավետ հնարավորությունների առկայություն։

  • ուրիշներին հայտնել իր քաղաքական հայացքները;

  • տարբեր աղբյուրներից ստանալ տեղեկատվություն տարբեր այլընտրաքային առաջարկությունների և դրանցից բխող հնարավոր հետևանքների մասին;

  • մասնակից լինել որոշման վերջնական ընտրությանը՝ հավասար ընտրության ճանապարհով։

ներկայացված չափանիշները բնորոշում են ոչ միայն քաղաքական գործընթացը, այլ նաև այդ գործընթացի հետ կապված հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքը: Հիմնականում ժողովրդավարական պետությունը պետք է ապահովի անձնական ազատությունների պաշտպանություն, որը անհրաժեշտ է ընտրական գործընթացի թափանցիկության և մրցակցության համար։

Ամենակարևորը նաև ընտրություններին մասնակցության, ազատ ընտրության, թեկնածության առաջադրման , ԶԼՄ-ներով անձնական քաղաքական հայացքների արտահայտման, քաղաքական խմբերի ստեղծման և նրանց գործունեությանը մասնակից լինելու իրավունքն է։

Ժողովրդավարական հիմնարար մոդելների խնդիրը քաղաքացիների գործունեության որոշման շրջանակի որոշումն է, որոնց վրա տարածվում է քաղաքական հավասարությունը, բայց նման դեպքում խոսքն այն հասարակության մասին է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի պետությամբ կառավարելու հավասար հնարավորություններ, սակայն համաձայն ժամանակակից մետեցումների, բոլորը կամ մեծամասնությունը պետք է լինեն լիրավ քաղաքացիներ:

Համաձայն Կարլ Փոփերի ՝ժողովրդավարությունն իրենից ներկայացնում է բաց հասարակություն, որտեղ բոլոր անդամները քննադատորեն են տրամադրված թաբի հանդեպ՝ հիմնվելով անձնական մտավոր ունակությունների և քննադատական մտածողության վրա, ինչպես նաև ելնելով այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել համատեղ քննարկումների արդյունքում:

Դենիել Բելլի պնդմամբ, որպես ժողովրդավարական հասարակության հիմնական չափորոշիչ և ժողովրդավարության թափանցիկության ցուցանիշ ծառայում է սոցիալական վերելակի առկայությունը՝ անկախ սոցիալական ծագումից, որին հնարավոր է հասնել միայն սոցիալական աստիճանի գագաթին բարձրանալու գձտումների միջոցով, նպատակ ունենալով ընդգրկվել հասարակության ընրանու շարքերը:


Ժողովրդավարության ինստիտուտները

Տարբեր պետությունների ժողովրդավարության իրականացման մոտեցումների համեմատությունն ինքնին յուրօրինակ է։ Դրա հետ մեկ տեղ հնարավոր է նաև իրականացնել բազմաթիվ դասակարգումներ՝ ելնելով իշխանության գերիխող ճյուղից, իշխանության տարածքային աստիճանակարգից, գործող կուսակցությունների քանակից և այլն։ Հետագա ընդհանրացումը հնարավորություն է տալից բացահայտել այն հիմնարար քաղաքական ինստիտուտները, որոնք անհրաժեշտ են կատարյալ ժողովրդավարության հաստատման համար։



Ժողովրդավարության պրատիկ իրականացումը կախված է մի շարք պայմաններից, հատկապես բնակչության թվաքանակից և տարածքի չափից։ Օրինակ, խոշոր վարչական միավորումներն ի տարբերություն փոքր միավորների իրենց կազմով առավել միատարր են և քաղաքաան կյանքին մասնակցելու համար ունենում են լավագույն հնարավորություններ:


Առավել սեղմ հանրություններում հնարավոր է կազմակերպել արյունավետ բանավեճեր և ներայացնել այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով քաղաքացին կարող է անմիջականորեն ազդել վարվող քաղաքականության վրա։ Դրա համար, իրենց չափերով փոքր կառույցներին առավել հեշտ է բավարարել ժողովրդավարացման չափանիշներով։ Սակայն հարկ է նաև նշել, որ բնակչության թվաքանակի նվազմամբ ցածրանում է նաև իշխանության իրական ծավալը և որոշումների կայացման հնարավորությունները, հատկապես այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են պաշտպանության և տնտեսական ոլորտների հետ։ Այս հակասության լուծման ճանապարհներից մեկի հիմքում ընկած է տարբեր մակարդակների միավորներում վարչական և հասարակական ուղղություններում ազդեցության ոլորտների բաժանման սկզբունքը՝ քաղաքների և շրջանների բաժանման ճանապարհով, որը հնարավոր է հաստատել կառավարման ներկայացուցչական ձևերի ներդրման արդյունքում։


Ժողովրդավարական համակարգերի տիպաբանությունը



Տարբեր ժողովրդավարական պետությունների քաղաքական համակարգերի միջև գոյություն ունեն մի շարք տարբերություններ։ Ստորև ներկայացվում են ժողովրդավարական համակարգերի հիմնական տեսակները.


Իշխանության գերիշխող ճյուղը





  • Պառլամենտական  (խորհրդարանական) ժողովրդավարություն. Կառավարությունը նշանակում է օրենսդրական մարմնի կողմից. Կառավարությունը և կառավարության ղեկավարը (վարչապետը) նույնպես կարող են հաշվետու լինել պետության ղեկավարին (միապետին, նախագահին կամ որևէ այլ հատուկ մարմնին)։

  • Պառլամենտական հանրապետությունում պետության ղեկավարը պարբերաբար ընտրվում է պառլամենտի կողմից կամ այդ պաշտոնը համատեղելիության կարգով զբաղեցնում է կառավարության ղեկավարը։

  • Նախագահական հանրապետություն ։ Նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը։

  • Գոյություն ունեն նաև խառը համակարգեր։


տարածաշրջանային աստիճանակարգը



  • Ունիտար պետություն . Քաղաքական իշխանությունը կենտրոնացված է կենտրոնական կառավարության ձեռքում, որն էլ որոշում է տարածաշրջանային իշխանության մարմինների իշխանական պարտականությունների ծավալը։

  • Դաշնություն . Համաձայն Սահմանադրությանը, իշխանությունը բաժանված է կենտրոնական կառավարության և հարաբերական տարածաշրջանային ինքնավար կառավարությունների միջև։

Օրենսդրական իշխանության կառուցվածքը

  • Միապալատ պառլամենտ. Նորմատիվ ակտերն ընդունվում են հանդիպումների ժամանակ, կառավարության բոլոր անդամների մասնացությամբ։

  • Երպալատ պառլամենտ. Գործադիր ժողովը կազմված է երկու պալատներից, որոնք ձևավորվում և գործում են առանձին-առանձին։ Մեկ նորմատիվ ակտը կարող է արժանանալ միայն մեկ պալատի հավակնությանը, իսկ մյուսը՝ երկու պալատների հավակնությանը։

Ներկայացուցչական մարմինների ընտրական համակարգը

  • Մեծամասնական (մաժորիտար) ընտրական համակարգ։ Տարածքը բաժանված է շրջանների, որոնցից յուրաքանչյուրն օրենսդրական ժողովում ունի մեկ ներկայացուցչի իրավունք։ Այդ պատգամավորը դառնում է այն թեկնածուն, ով հավաքում է ձայների մեծամասնությունը։

  • Համամասնական ընտրական համակարգ. Քաղակաքական կուսակցույուններն օրենսդրական ժողովում ստանում են այնքան տեղեր, որոնք համամասնական են իրենց կողմից հավաքած ձայների քանակին։

  • Խմբային ընտրական համակարգ։ Բնաչության որոշակի խմբեր առաջադրում են իրենց պատգամավորներին՝ համաձայն նախօրոք քննարկված քվոտայի։

Առաջատար կուսակցությունների քանակը

  • Երկկուսացական համակարգ։ Քաղաքական դաշտում գերիշխում են երկու խոշոր կուսակցություններ;

  • Բազմակուսակցական համակարգ։ Կառավարության նշանակմանը հիմնականում հաջորդում է իշխող կոալիցիայի (աշինքի) ձևավորումը՝ երկու կամ ավելի կուսակցություններից, որոնք առաջադրվում են օրենսդրական ժողովին։

Ազատական (լիբերալ) ժողովրդավարության հիմնական ինստուտները



Այսօր մի շարք ազատական ժողովրդավարության համար բնորոշ են հետևյալ ինստիտուտների առկայությունը.

  • Ընտրովի պետական պաշտոններ։ Ժամանակակից ժողովրդավարությունները ներկայացուցչական են, համաձայն հիմնական օրենքի՝ նորմատիվ ակտերի և որոշումներ իրականացման հանդեպ անմիջական վերահսկումն իրականացվում են ժողովրդի կողմից ընտրված անձինք։

  • Ազատ, արդար և հաճախակի անցկացվող ընտրություններ, որին իրավունք ունի մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի՝ (որպես ընտրող և որպես թեկնածու), համադրելով քաղաքացիների և իրենց միավորումների հետ շարունակական բաց քաղաքական մրցակցությունը։

  • Կառավարության պատրաստակամությունը։ Տարվող քաղաքականությունը կախված է ինչպես ընտրությունների արդյունքներից, այնպես էլ ընտրողների նախասիրություններից։

  • Խոսքի ազատություն։ Քաղաքացիներն կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը, քննադատել իշխանությանը, քաղաքական կուսակցությանը, հասարակական և տնտեսական կարգը և գերիշխող գաղափարախոսությունը։

  • Տեղեկատվության այլընտրանքային և անկախ աղբյուրներից օգտվելու կարողություն։ Քաղաքացիներն ունեն այլ քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, գրքերից և այլ աղբյուրներից տեղեկատվություն փնտրելու և ստանալու հնարավորություն։ Տեղեկատվության այլընտրաքային աղբյուրները պետք է հասանելի լինեն և վերահսկողության չենթարկվեն որևէ քաղաքական խմբի կողմից։

  • Զարգացած քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպությունների ինքնավարություն և վերջիններիս պետական ինստիտուտների վրա ազդելու ունակություն։ Քաղաքացիներն իրավասու են հաստատել հարաբերականորեն անկախ խմբեր, այդ թվում նաև քաղաքական ուսակցություններ։

Այն քաղաքական համակարգերը, որոնք ներառում են վերոնշյալ ինստիտուտներն անվանվում են «Պոլիարխիա»։ Պոլիարխիայի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ենթադրում է քաղաքական մրցակցություն, քաղաքականության մեջ մասնակցային իրավունք և դաշնակցային կառավարում (կոալիցիա)։ Նմանօրինակ կառավարումը հակադիր է բռնատիրական կառավրամանը, երբ քաղաքական վեկտորի ընտրության ժամանակ գերիշխող է դառնում միայն մեկ խմբի նախասիրությունը։

Կարևոր է նաև մրցակցող ընտրանու պահանջարկը բնակչության լայն խավերի աջակցությանն արժանանալու համար, ինչը հիմնականում բնորոշ է օլիգարխիային։

Ամբողջ XX դարի ընթացքում քաղաքագետներն այն կարծիքին էին, որ պետությունների մեծամասնության համար ընդունելի են վերոնշյալ ինստիտուտները և պրակտիկայում կարող են համարվել ժողովրդավարական։ Նաև երկիրը կարող է համապատասխանել պոլիարխիային նույնիսկ համամասնական կառավարության, հանրաքվեների, կուսացության նախնական ընտրության, սոցիալաան հավասարության կամ տեղական ինքնաառավարման մակարդակում ժողորդավարության բացակայության դեպքում:

Ժան Բոդրիյարը ենթադրում է, որ ժամանակակից ժողովրդավարական հասարակությունն իրենից ներկայացնոմ է սպառողի հասարակություն, որտեղ հավանական է իրական զգացողությունների, մշակույթի, իրական արժեքների բացակայություն, որտեղ մարդկային կյանքի իմաստավորումը գնում է դեպի յուրաքանչյուր գնով կապիտալիստական տնտեսության աճի որոշմանը և գլոբալացման արդյունքում առաջացած ժողովրդավարությունը վերածվում է ապրանքի տեսականու, որը որպես խնդիրների լուծման միջոց բարիությամբ փաթեթավորված վաճառվում է այլ մշակույթներին, որի պարտադրված լինելու դեպքում առաջացնում է մերժողական դիրքորոշում։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ ժողովրդավարության առաջխաղացումը միջազգային տնտեսական գլոբալիզացիայի հետևանք է, որը ևս հանգեցնում է միջազգային մրցացուցյանը, արտագաղթի ուժեղացմանը, ինպչպես նաև զարգացած պետություններում աշխատավորների սոցիալական իրավունքների ուժեղացմանը:

Այսպիսով, ժողովրդավարությունն անհրաժեշտ է ցանկացած երկրին: Երկրները պետք է լինեն ժողովրդավարական ոչ թե հիմնված բռնապետության կամ մեկ անձի իշխանության վրա : Պատմությունը ցույց է տվել, որ այն երկրներում է ժողովուրդը կենսունակ և գոհ իր երկրի կառավարումից, որտեղ առկա է եղել ժողովրդավարություն:




ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


https://hy.m.wikipedia.org/wiki/


https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6543

https://hy.m.wikipedia.org/wiki/





































ՌԵՖԵՐԱՏ





Առարկա՝ Քաղաքագիտություն

Թեմա՝ Ժողովրդավարություն

Դասախոս ՝ Ազատյան Անի

Կատարող՝ Սարգսյան Մելինե (Թյուրքագիտություն 1-ին կուրս)























Երևան 2018


















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!