СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էդգար Շահինի Ուրբաթօրյա ապուրի բաշխումը նկարը

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Էդգար Շահինի նկարներից

Просмотр содержимого документа
«Էդգար Շահինի Ուրբաթօրյա ապուրի բաշխումը նկարը»


Ուրբաթօրյա ապուրի բաշխումը



Էդգար Շահինի նկարներից է։ Հրապարակում հավաքված է ծերանոցների բազմությունը՝ սպասելով մի ափսե ապուրի։ Խորաթափանց նկարիչը չի բավարարվել ընչազուրկներին միայն հեռվից նայելով։ Նա շփվել է նրանց հետ, ճանաչել, վերապրել է նրանց կյանքը, զգացել թշվառների դրության ահավորությունը։ Կոմպոզիցիայի հմուտ վարպետ, հոգեբան նկարիչը բանվորին պատկերել է ակնթարթային շարժման մեջ, որ նրա և բազմության մեջ պահպանում է կենդանի կապ։ Հանձին այդ բանվորի՝ տեսնում ենք ոչ թե վիճակին համակերպված հնազանդ մարդու, այլ բողոքողի, դատապարտողի, որը պատրաստ է պայքարել թշվառությունը ծնող չարիքի դեմ


Նկարագրություն

Բազմությունից առանձնացված է մի բանվոր, որի կերպարում կենտրոնացված են իր բախտակիցների հոգեկան ապրումները, որոնց այնտեղ է բերել իրենց անելանեի վիճակը։ Այդ հուժկու տղամարդը, հավանաբար գործազուրկ բանվոր, զայրույթը դեմքին, վրդովված, թվում է բողոքի կենդանի մարմնավորում՝ խորհրդանշելով հրապարակի եռուզեռի մեջ գտնվող բազմությունը։ Նրա հոգում թանձրացած զայրույթը, որպիսին հատուկ է գործազուրկ, անոթի, անհեռանկար կացության մեջ գտնվող մարդու հոգեբանությունը, պատրաստ է վերածվելու ահեղ պոռթկումի։


Մշակման տեխնիկա

Կիրառելով չոր ասեղի տեխնիկա՝ որին կատարելապես հմտացել է, Շահինը ստեղծել է կենդանի, արտահայտիչ կերպար։ Գծերի պլաստիկ արտաբերումներով պատկերված բանվորի հնամաշ զգեստների մեջ նույնպես զգացվում է ֆիզիկապես հյուծված այդ մարդու տձևացած մարմինը։ Ասեղը Շահինի ձեռքում հնազանդ է, ինչպես մատիտը՝ ստեղծելով բազմերանգ գծերի հյուսվածք


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!