СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քրիստոնեություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քրիստոնեություն»

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեության ծագում  Քրիստոնեությունը ծագել է I դարում` Պաղեստինում: Այն հիմնադրել է Հիսուս Քրիստոսը:Քրիստոնեական ուսմունքը շուտով, I -  III դարերում, դուրս է գալիս Պաղեստինի սահմաններից և լայնորեն տարածվում Հռոմեական կայսրության մեջ և Մերձավոր Արևելքի երկրներում: Սկզբում որպես աղքատ խավերի կրոն` բոլոր այն երկրներում, ուր տարածվում էր քրիստոնեությունը, թշնամաբար էին վերաբերվում քրիստոնյաներին, հալածում ու կոտորում էին նրանց, աշխատում ճնշել այդ շարժումը, բայց հաջողության չեն հասնում: Իրական կյանքի զրկանքների փոխարեն մահվանից հետո հոգու փրկության, հավիտենական կյանքի և երջանկության խոստումները շատ հրապուրիչ էին և շատ մարդիկ էին հավատում դրան: Ուստի քրիստոնեությունն անընդհատ տարածվում է ու ծավալվում` ընդգրկելով մարդկանց նորանոր զանգվածներ և նորանոր երկրներ :

Քրիստոնեության ծագում Քրիստոնեությունը ծագել է I դարում` Պաղեստինում: Այն հիմնադրել է Հիսուս Քրիստոսը:Քրիստոնեական ուսմունքը շուտով, I - III դարերում, դուրս է գալիս Պաղեստինի սահմաններից և լայնորեն տարածվում Հռոմեական կայսրության մեջ և Մերձավոր Արևելքի երկրներում: Սկզբում որպես աղքատ խավերի կրոն` բոլոր այն երկրներում, ուր տարածվում էր քրիստոնեությունը, թշնամաբար էին վերաբերվում քրիստոնյաներին, հալածում ու կոտորում էին նրանց, աշխատում ճնշել այդ շարժումը, բայց հաջողության չեն հասնում: Իրական կյանքի զրկանքների փոխարեն մահվանից հետո հոգու փրկության, հավիտենական կյանքի և երջանկության խոստումները շատ հրապուրիչ էին և շատ մարդիկ էին հավատում դրան: Ուստի քրիստոնեությունն անընդհատ տարածվում է ու ծավալվում` ընդգրկելով մարդկանց նորանոր զանգվածներ և նորանոր երկրներ :

Պատմական ժամանակաշրջանը

Ք.ա. I դարում Հռոմեական կայսրությունը նվաճել էր Արևմտյան Եվրոպայի զգալի մասը, Հյուսիսային Աֆրիկան, Փոքր Ասիան և Մերձավոր Արևելքի մի մասը։ Այս հսկայածավալ կայսրությունն իրենից ներկայացնում էր տարբեր ժողովուրդների, կրոնների ու հավատալիքների խայտաբղետ մի բազմազանություն։ Կրոնական առումով կայսրությունում տարածված էր հեթանոսությունը։ Սակայն մարդկանց գիտակցության մեջ աստիճանաբար թուլանում էր հավատը հեթանոսական աստվածների և կուռքերի նկատմամբ։ Կայսրերին դեռևս կենդանության օրոք աստվածացնելը, տարբեր հավատալիքների հակասությունները մարդկանց մեջ անորոշություն և հուսալքություն էին առաջացրել։ Դաժանորեն ճնշվում էին ազատագրական շարժումները։ Տիրապետողների ցոփությունն ու շվայտությունը բավարարելու համար անընդհատ ավելացվում էին հարկերն ու տուրքերը։ Անհնազանդների և հրամանները չկատարողների նկատմամբ ամենուրեք կիրառվում էին կտտանքների ու պատիժների տարբեր միջոցներ։

Հուսահատված մարդիկ, երբեմն ամբողջական համայնքներ ապաստան էին փնտրում անապատներում, անմարդաբնակ վայրերում։ Նման իրավիճակ էր տիրում նաև Հռոմեական կայսրության արևելյան շրջաններում։

Պատմական այսպիսի պայմաններում է սկսվել Հիսուս Քրիստոսի քարոզչությունը։ Կարճ ժամանակահատ-վածում, արդեն I-III դարերում, քրիստոնեությունը տարածվում է ողջ Հռոմեական կայորությունում և այլ երկրներում։ Նոր կրոնը քարոզում էր հավատ մեկ և ճշմարիտ Աստծու հանդեպ, մարդկանց և ժողովուրդների հավասարություն, ներողամտություն, սեր և այն:

Քրիստոնեական առաջին համայնքները

Հիսուսի և ապա առաքյալների քարոզչության շնորհիվ քրիստոնեական առաջին համայնքներն առաջացան Պաղեստինում։ Դրանց անդամները իշխանություններից գաղտնի հավաքվում և լսում էին քարոզիչների խոսքը, կատարում կրոնական արարողություններ, ընթերցում առաքյալների գրվածքները և այլն։ Համայնքների անդամներին միավորում էր նոր հավատը՝ քրիստոնեությունը, և այն համոզումը, որ Քրիստոսն է Աստծու թագավորության ստեղծողն ու առաջնորդը։

Մարդիկ հավատում էին Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Ուստի բարոյապես պիտի պատրաստ լինեին Քրիստոսի վերադարձին։ Փրկչի գալստյան պահին նրանք պիտի քաված լինեին իրենց մեղքերը, միմյանց նկատմամբ լցված լինեին սիրով և եղբայրությամբ։ Քրիստոնյաների համար քրիստոնեությունը ոչ միայն հավատ ու նվիրում էր, այլ նաև ապրելաձև։

Բոլոր համայնքները կապված էին միմյանց հետ։ Շրջիկ քարոզիչները մշտապես այցելում էին տարբեր համայնքներ, տեղեկանում նրանց կյանքին ու հոգսերին։ Քարոզիչները նոր համայնքներ էին կազմակերպում, դրամ հավաքում համայնքների համար։ Քրիստոնյաներն ունեին հաղորդակցության և տարբեր վայրերում իրար գտնելու պայմանական նշաններ։ Նրանք ոչ միայն հյուրնկալում էին ճամփորդող քրիստոնյաներին, այլ անհրաժեշտության դեպքում նաև օգնում միմյանց:

Քրիստոնեության տարածումը

I դարում Քրիստոսի՝ որպես Փրկիչ–Աստծու գաղափարը արագորեն տարածվեց Հռոմեական կայսրության արևելյան շրջաններում։ Պաղեստինից բացի քրիստոնեական գաղտնի համայնքներ ստեղծվեցին Եգիպտոսում (Ալեքսանդրիա), Փոքր Ասիայում (Եփեսոս, Զմյուռնիա, Պերգամոն)։ Այդ համայնքների մասին առաջին տեղեկությունները ստանում ենք Աստվածաշնչի Նոր կտակարանի Պողոս առաքյալի թղթերից (նամակներից): Իշխանությունները դաժանորեն հետապնդում էին առաջին քրիստոնեական համայնքներին։ Դրանց անդամներին մահապատժի էին ենթարկում։ Տրայանոս կայսեր (98-117թթ.) հրամանով արգելվեց քրիստոնեական համայնքների գործունեությունը։ Սակայն նոր կրոնը աստիճանաբար թափանցեց կայսրության նաև կենտրոնական և արևմտյան շրջաններ՝ Իտալիա, Գալլիա, Իսպանիա։ Քրիստոնյաների հալածանքները հատկապես սաստկացան III դարում։ Վալերիանոս կայսրը քրիստոնյաներին հայտարարեց պետության թշնամիներ։ Քրիստոնեական համայնքների մի մասը ոչնչացվեց, իսկ անդամների ունեցվածքը պետականացվեց։ Բազմաթիվ քրիստոնյաներ բանտ նետվեցին և մահապատժի ենթարկվեցին։

Քրիստոնեությունը որպես թույլատրելի կրոն

Սակայն իշխանությունների հալածանքները չթուլացրին քրիստոնեությունը։ Ընդհակառակը, շուրջ երկու դար տևած պայքարում քրիստոնեությունն ավելի հզորացավ։ Արդեն III դարի վերջերին քրիստոնեական կրոնի հետևորդների թվում կային շատ ազնվականներ, ունևոր քաղաքացիներ և զինվորականներ։ Գնալով քրիստոնյաների թիվը շատանում է: 301թ. Հայաստանը աշխարհում Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Ավելի ուշ` 313թ. Հռոմեական կայսր Կոստանդիանոս Մեծը Միլանի հրովարտակով Քրիստոնեությունը դարձավ «թույլատրելի կրոն Հռոմեական կայսրության տարածքում»: Կոստանդիանոս Մեծը և նրա մայրը սրբացվեցին և դասվեցին Սրբերի շարքը Հռոմեական (Կաթոլիկ) եկեղեցու կողմից: Կայսրի կողմից այս քայլի իրականացման պատճառներից մեկն այն էր III-IVդդ. Եվրոպայում սկսվում է ձևավորվել Ավատատիրական կարգեր,իսկ Քրիստոնեությունը քարոզում էր հնազանդություն տերերին (այստեղ խոսքը վերաբերվում էր երկնային Տիրոջը և ոչ թե երկրային տերերին) և այստեղ կառավարող շրջանները սկսեցին օգտագործել այդ գաղափարն ըմբոստ ժողովրդին հնազանդության մեջ պահելու համար:

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ

  IV դարի սկզբներին քրիստոնեական եկեղեցին դուրս եկավ ընդհատակյա վիճակից։ Մի շարք պետությունների կողմից քրիստոնեությունը ճանաչվեց որպես պետական կրոն։

Սակայն ժամանակի ընթացքում Աստ վածաշնչի այս կամ այն հատվածի վերաբերյալ առանձին հոգևորա-կաններ առաջ քաշեցին կարծիքներ, որոնք տարբերվում էին պաշտոնապես ընդունված տեսակետ ներից։ Քրիստոնեական եկեղեցու պաշտոնապես ընդունված ուսմունքին (վարդապետությանը) հակառակ քարոզվող մտքերը, գաղափարները հետագայում կոչվեցին աղանդ, աղանդավորություն կամ հերետիկոսություն, իսկ դրանց կողմնակիցներն ու տարածողները աղանդավորներ կամ հերետիկոսներ։ Այդ գաղափարները վտանգի տակ էին դնում քրիստոնեական ուսմունքն ու եկեղեցու միասնությունը։ Դրանք քննարկելու համար հրավիրվում էին տեղական եկեղեցական ժողովներ։ Առանձնապես կարևոր դեպքերում գումարվում էին քրիստոնեական բոլոր եկեղեցիների ներկայացուցիչների ընդհանուր ժողովներ։ Այդպիսի ժողովներն անվանում էին տիեզերական ժողովներ։

Նիկիայի տիեզերաժողովը

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բնակվող Արիոս երեցի քարոզների պատճառով IV դարում խախտվեց եկեղեցու խաղաղությունը։ Արիոսը մերժում էր Քրիստոսի աստվածային էությունը։ Արիոսի դեմ դուրս եկավ Ալեքսանդրիա քաղաքի Ալեքսանդր արքեպիսկոպոսը։ Վերջինս այդ առթիվ հրավիրեց տեղական եկեղեցական ժողով, որը մերժեց Արիոսի ուսմունքը։ Արիոսը հեռացավ Ալեքսանդրիայից, բայց շարունակեց իր քարոզչությունը։

Տեսնելով, որ խռովությունը քրիստոնեական եկեղեցում մեծ թափ է ստանում, Հռոմի Կոստանդիանոս Մեծ կայսրը 325 թ. մայիսի 20-ին Բութանիայի Նիկիա քաղաքում հրավիրեց Առաջին տիեզերական ժողովը։ Նիկիայի տիեզերաժողովը դատապարտեց Արիոսի ուսմունքը և Արիոսին հեռացրեց եկեղեցուց։ Կայսեր հրամանով նա աքսորվեց։ Միաժամանակ ժողովի մասնակիցները քրիստոնեական հավատքի գլխավոր կետերը հավաքեցին մի բնագրի մեջ, որը յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սովորեր և իմանար։ Այդ բնագիրը կոչվեց Նիկիական հանգանակ կամ Հավատո հանգանակ, որը մինչև օրս էլ բարձրաձայն ընթերցվում է եկեղեցում, հատկապես պատարագի ընթացքում։ Նիկիայի տիեզերական ժողովը սահմանեց եկեղեցական կյանքը կարգավորող 20 կանոններ։

Նիկիայի տիեզերական ժողովին մասնակցելու հրավեր ստացավ նաև Գրիգոր Լուսավորիչը։ Նա, սակայն, իր փոխարեն ժողովին մասնակցելու ուղարկեց Գրիգորի որդուն՝ Արիստակես եպիսկոպոսին։ Արիստակեսը, մասնակցելով ժողովին, իր հետ Հայաստան բերեց Հավատո հանգանակն ու ժողովի ընդունած կանոնները։ Դրանք ընդունվեցին Գրիգոր Լուսավորչի կողմից։

Կոստանդնուպոլսի տիեզերաժողովը

Շուտով եկեղեցու ներքին վիճաբանություններում գլխավորը դարձավ այլ հարց՝ Սուրբ Հոգին Աստվա՞ծ է, թե՞ ոչ։ Արիոսի հետևորդներից մեկը՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Մակեդոնը, սկսեց քարոզել, որ Սուրբ Հոգին Աստված չէ։ Այս նոր տեսությունը քննելու համար Թեոդոսիոս I Մեծ կայսեր հրամանով 381 թ. Կոստանդնուպոլսում հրավիրվեց Երկրորդ տիեզերական ժողովը։ Կոստանդնուպոլսի տիեզերաժողովը դատապարտեց Մակեդոնի ուսմունքը և ընդունեց, որ Սուրբ Հոգին ճշմարիտ Աստված է, ինչպես և Հայր Աստվածը և Որդի Աստվածը։ Երկրոդ տիեզերաժողովը վերահաստատեց Հավատո հանգանակը և լրացրեց այն Սուրբ Հոգու մասին հատվածով։ ժողովը Սուրբ Երրորդության համար սահմանեց «Մի աստվածություն, երեք անձինք» բանաձևը։

Հայոց եկեղեցին թեև չի մասնակցել, սակայն ընդունում է Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովի բանաձևը և կանոնները։

Եփեսոսի տիեզերաժողովը

V դարում քրիստոնեական եկեղեցում շարունակվում էին բուռն բանավեճերը։ Դրանց գլխավոր բովանդակությունը դարձավ Քրիստոսի աստվածային և մարդկային էության (բնության) հարցը։ Ըստ քրիստոնեական եկեղեցու պաշտոնապես ընդունված տեսակետի՝ Հիսուս Քրիստոսը կատարյալ Աստված է և կատարյալ Մարդ։

Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորը առաջ քաշեց այն տեսությունը, որ Մարիամից ծնվել է Հիսուս մարդը և հետո միայն՝ մկրտության ժամանակ, աստվածային էությունը Սուրբ Հոգու միջոցով իջել է Քրիստոսի վրա։

431 թ. Եփեսոսում գումարված Երրորդ տիեզերական ժողովը դատապարտեց Նեստորի հայացքները։

Հայոց եկեղեցին Եփեսոսի տիեզերաժողովում նույնպես որևէ ներկայացուցիչ չուներ, և դա հասկանալի էր։ 428 թվականից հետո Հայոց թագավորությունն այլևս չկար, իսկ կաթողիկոսական աթոռը մի քանի տարիներ տնօրինում էին օտարները։

Հայոց եկեղեցին ընդունում է միայն առաջին երեք տիեզերական ժողովների որոշումներն ու կանոնները, քանի որ դրանցում ամբողջացան Հավատո հանգանակի, այսինքն՝ քրիստոնեական դավանանքի (հավատքի) հիմնական դրույթները։ Հետագայում Հռոմի և Կոստանդնուպոլսի Աթոռների նախաձեռնությամբ գումարվեցին այլ ժողովներ ևս, երբեմն առանձին-առանձին, երբեմն զուտ տեղական հարցեր քննելու համար, որոնք թեև տիեզերական են կոչվում, բայց Հայոց և արևելյան մյուս ուղղափառ եկեղեցիների համար ընդունելի չեն։

Քրիստոնեական տարբեր եկեղեցիներ Տիեզերական են ճանաչում տարբեր թվով ժողովներ։ Հայ Առաքելական եկեղեցին՝ այլ Արևելեյան ուղղափառ եկեղեցիների հետ միասին, ընդունում է միայն երեք Տիեզերական ժողովների հեղինակությունը՝

I – Նիկիայի I տիեզերական ժողով, 325թ.-Նիկիական հանգանակի ընդունում։ Արիոսականության դատապարտում։ Զատիկի տոնման օրվա սահմանում։

II – Կ. Պոլսի I տիեզերական ժողով, 381թ.-Արիոսականության կրկնակի դատապարտում։ Սուրբ Երրորդության ուղղափառ ուսուցման ձևակերպում։

III – Եփեսոսի տիեզերական ժողով 431թ.

  Վերոնշյալ ժողովների ընթացքում ընդունած աստվածաբանական-քրիստոսաբանական սկզբունքները կազմում են Հայ եկեղեցու դավանաբանության հիմքը։

 

Ռուս ուղղափառ եկեղեցին Տիեզերական է ճանաչում յոթ ժողովները, վերոնշյալ երեքին գումարելով հետևյալ չորսը՝

IV – Քաղկեդոնի ժողով 451թ.- Եվտիքեսի ուսմունքը քննելու և Քրիստոսի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով։

V – Կ. Պոլսի II ժողով 553թ.-Նեստորի աշխատանքնեռի քննում։

VI – Կ. Պոլսի III ժողով 680–681թթ.-Մոնոֆելիտսսականության(վարդապետություն որը ստեղծված էր միացնել քաղկեդոնական և հակաքաղկեդոնական եկեղեցիների միացման համար) դատապարտում:

VII – Նիկիայի II ժողով 787թ.-Սրբապատկերների պաշտանմունքի դատապարտում։

 

Կաթոլիկ եկեղեցին որպես Տիեզերական ժողովներ ընդունում է 21-ը, վերոնշյալ յոթին գումարելով հետևյալ 14-ը՝

VIII – Կ. Պոլսի IV ժողով 869–870թթ.-Կոստանդնուպոլսի պատրիարք Ֆոսիյ I դատապարտում։

IX – Լաթերանի I ժողով 1123թ.-Ուրմմի համաձայանագրի հաստատում (Որով վերջ էր դրվում Հռոմի Պապի պայքարը Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Հենրիխ V-ի դեմ)։

X – Լաթերանի II ժողով 1139թ.-Իտալիայի հոգևոր գործիչ Առնոլդ Բրեշիացիի դատապարտում։

XI – Լաթերանի III ժողով 1179թ.-Հռոմի Պապի ընտրությանկարգերի հաստատում։

XII – Լաթերանի IV ժողով 1215թ.-Ինկվիզիցիայի լիազորում։

XIII – Լիոնի I ժողով 1245թ.- Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Ֆրիդրիխ II-ի առանձնացնումը եկեղեցուց։

XIV – Լիոնի II ժողով 1274թ.-Ակտ որով միանում էին Արևելյան և Արևմտյան եկեղեցիները։

XV – Վիենի ժողով 1311–1312թթ.-Տամպլիերների կարգի վերացում։

XVI – Կոստանցի ժողով 1414–1418թթ.-Կաթոլիկ եկեղեցու վերամիավորում։

XVII – Բազելի ժողով 1431–1449թթ.-Հարցերի քննարկում, որոնք խոչնդոտում էր Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միավորմանը։

XVIII – Լաթերանի V ժողով 1512–1517թթ.Եկեղեցական բարեփոխումներ։

XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով 1545–1563թթ.-Պաշտանմունքային բարեփոխումներ։ Կոչ էին անում Լաթերանի V ժողովի որոշումը չեղյալ համարել։

XX – Վատիկանի I ժողով 1869–1870թթ.-Դոգմա Հռոմի Պապի անսխալականությունը հավատի ու բարքերին հարցերում։

XXI – Վատիկանի II ժողով 1962–1965թթ.-Պատարագի ժամանակ լատիներեն լեզվի օգտագործման պարտադրության վերացում։

451թ. Քաղքեդոնի տիեզերաժողովից հետո տեղի ունեցավ Քրիստոնեական եկեղեցու առաջին բաժանումը: Առաջացավ Ուղղափառ (Քաղքեդոնական) և Արևել յան ուղղափառ եկեղեցիները (Հակաքաղքեդոնական վերջինիս մեջ մտնում են 5 եկեղեցիներ՝ Հայ առաքելական, Ղպտի, Հնդիկ-մալաբար, Ասորի և Եթովպական եկեղեցիները):1054թ. Քաղքեդոնական եկեղեցին բաժանվեց Կաթոլիկ և Ուղղափառ (Օրթոդոքս) ուղղությունների,իսկ XVIդ. առաջանում է նաև Բողոքական կամ Ավետարանական եկեղեցին: Վերջինս բաժանվում է լյութերական,կալվինական, ավետարանական, մկրտական և այլ ուղղությունների: Նրանք միմյանցից տարբերվում են իրենց ղեկավարման, արարողությունների կատարման ձևով: Առանձնահուկ տեղ է զբաղեցնում անգլիկան կամ եպիսկոպոսական եկեղեցիներիմիությունը: Այժմ աշխարհում գոյություն ունեն Քրիստոնեության մի շարք ուղղություններ իրենց առաջնորդներով և հետևորդներով:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ, ՕՐԹՈԴՈՔՍ (ՈՒՂՂԱՓԱՌ) ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայոց եկեղեցին ընդունում է միայն առաջին երեք տիեզերական ժողովների որոշումները (Նիկիա - 325 թ., Կոստանդնուպոլիս – 381 թ., Եփեսոս – 431 թ.): Օրթոդոքս եկեղեցին ընդունում է միայն առաջին յոթ տիեզերական ժողովների որոշումները (գումարած՝ Քաղկեդոնի – 451 թ., Կ. Պոլսի II – 553 թ., Կ. ՊոլսիIII – 680թ., Նիկիայի II – 787 թ. ժողովները): Իսկ կաթոլիկ եկեղեցին ընդունում է բոլոր 21, իրենց կողմից «տիեզերական» կոչվող ժողովների որոշումները (վերջինը՝ Վատիկանի II ժողովն է՝ 1962-1965 թթ.):

2. Հայոց եկեղեցում քահանայից մինչև կաթողիկոս ոչ միայն ձեռնադրվում են, այլ նաև օծվում: Օրթոդոքս եկեղեցում միայն ձեռնադրվում են, իսկ միջին դարերիցսկսած՝ կաթոլիկ եկեղեցում ևս կատարվում է օծում:

3. Հայոց եկեղեցում պատարագը մատուցվում է միայն մեկ խորանի վրա՝ մեկ քահանայի կողմից, իսկ կաթոլիկ եկեղեցում որքան խորան կա, այնքան քահանաներ միաժամանակ կարող են պատարագ մատուցել:

4. Պատարագի համար Հայոց եկեղեցին օգտագործում է բաղարջ (անթթխմոր) հաց և անապակ գինի: Կաթոլիկ եկեղեցին բաղարջ հացով է պատարագում, սակայն գինու մեջ խառնում է մի քանի կաթիլ ջուր: Օրթոդոքս եկեղեցին թթխմորով պատրաստված հացով և գինուն ջուր խառնած է պատարագում:

5. Հայոց եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոները հաստատուն կերպով նշում է հունվարի 6-ին, կաթոլիկները Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 6-ին: Օրթոդոքսները Ծնունդըտոնում են հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 19-ին:

6. Կաթոլիկ եկեղեցում բոլոր հոգևորականները կուսակրոն են, իսկ Հայոց և օրթոդոքս եկեղեցիներում կան նաև ամուսնացած հոգևորականներ:

7. Կաթոլիկ եկեղեցում Հռոմի պապը ընտրվում է կարդինալների կողմից, առանցժողովրդի մասնակցության: Հայոց եկեղեցում աշխարհիկ ներկայացուցիչները նույնպես մասնակցում են կաթողիկոսի ընտրությանը:

8. Հայոց եկեղեցում մկրտությունն ընկղմամբ է կատարվում, իսկ մկրտությունից անմիջապես հետո մկրտող քահանայի կողմից կատարվում է դրոշմի խորհուրդը: Կաթոլիկների մոտ մկրտությունը քահանան կատարում է ջուր ցանելով, իսկ դրոշմի խորհուրդը կատարում է եպիսկոպոսը՝ մանկան 8-12 տարեկան դառնալու ժամանակ:

9. Հայերը և կաթոլիկները միանման են խաչակնքում, իսկ օրթոդոքսները աջիցձախ են տանում ձեռքը:

10. Կաթոլիկ եկեղեցու նվիրապետության մեջ գոյություն ունի կարդինալություն: Կարդինալի աստիճան տրվում է ոչ միայն եպիսկոպոսներին, այլ նաև սարկավագներին և քահանաներին: Հայոց և օրթոդոքս եկեղեցիները չունեն նման պաշտոնյա (աստիճան):

Հավատո Հանգանակ

Գրաբար

Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նույն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր՝ մարդկան, եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն՝ Հոգւովն Սրբով: Որով Էառ զմարմին, զհոգի, եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապես եւ ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ. ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մամնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս. որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրենս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն:

Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի: Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց: Ի յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց. յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:

Իսկ որք ասեն` էր երբեմն յորժամ ոչ էր Որդին, կամ էր երբեմն յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թե` յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ` փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի:

Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Աշխարհաբար

Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։ Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ։ Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ որ ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Ում թագավորությունը չունի վախճան։ Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքներում, մարգարեներում և Ավետարաններում։ Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։

Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։

Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ երբ Որդին չկար, կամ կար ժամանակ երբ Սուրբ Հոգին չկար, կամ թե՝ ոչնչից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծո Որդին կամ Սուրբ Հոգին, և թե փոփոխվող են կամ այլափոխվող, այդպիսիներին նզովում է Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցին։

«Իսկ մենք երկրպագելով փառավորում ենք Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Ով հավիտյաններից առաջ է, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»։ Ամեն:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ  Քրիստոնյաների Սուրբ գիրքը կոչվում է Աստվածաշունչ, որը նշանակում է Աստծո շնչով գրված: Աստվածաշունչ մատյանը գրել են մոտ 40-ից ավելի հեղինակներ: Աստվածաշունչը աշխարհում ամենաշատ ընթերցված, թարգմանված և հրատարակված գիրքն է: Աշտվածաշունչը հայերեն են թարգմանել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և նրանց աշակերտները 405-433թթ.: Աստվածաշնչի այս թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ ստացավ «Թարգմանությունների թագուհի» անվանումը: Աստվածաշունչը առաջին անգամ տպագրվել է 1666-1668թթ. Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու կողմից: Աստվածաշունչը բաղկացած ե 2 մասից՝ Հին և Նոր Կտակարաններից՝ հետևաբար 48 և 27 գրքերից, բոլորը միասին կազմում են 75 գիրք: 419թ. Կարթագենի եկեղեցական ժողովը հաստատել է Աստվածաշնչի գրքերի այս ցանկը:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ Քրիստոնյաների Սուրբ գիրքը կոչվում է Աստվածաշունչ, որը նշանակում է Աստծո շնչով գրված: Աստվածաշունչ մատյանը գրել են մոտ 40-ից ավելի հեղինակներ: Աստվածաշունչը աշխարհում ամենաշատ ընթերցված, թարգմանված և հրատարակված գիրքն է: Աշտվածաշունչը հայերեն են թարգմանել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և նրանց աշակերտները 405-433թթ.: Աստվածաշնչի այս թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ ստացավ «Թարգմանությունների թագուհի» անվանումը: Աստվածաշունչը առաջին անգամ տպագրվել է 1666-1668թթ. Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու կողմից: Աստվածաշունչը բաղկացած ե 2 մասից՝ Հին և Նոր Կտակարաններից՝ հետևաբար 48 և 27 գրքերից, բոլորը միասին կազմում են 75 գիրք: 419թ. Կարթագենի եկեղեցական ժողովը հաստատել է Աստվածաշնչի գրքերի այս ցանկը:

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!