СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մենք բնության մի մասնիկն ենք-դասղեկի ժամ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մենք բնության մի մասնիկն ենք-դասղեկի ժամ»


Դասարան՝ III

Դասվար՝ Մարինե Զարոյան

Թեմա՝ Մենք բնության մի մասնիկն ենք


Դասի ընթացքը

Խթանում


Դասը սկսվում է «Բա՛ց արա քարտերը» խաղ-վարժանքի միջոցով: Դասարանը բաժանում ենք 5 խմբի, յուրաքանչյուր խմբին տալիս մեկական ծրար:

1-ին ծրար-Նայի՛ր շուրջդ. Ես ամենուր եմ քո շրջապատում, հետաքրքիր եմ ու բազմազան:

2-րդ ծրար-Լինում եմ կենդանի և անկենդան:

3-րդ ծրար-Զարմանալի են իմ կենդանական և բուսական աշխարհը:

4-րդ ծրար- Մարդը, այսինքն՝ դու ևս իմ մի մասնիկն ես:

Խմբերը բացում են ծրարը, կարդում են գրությունը և փորձում կռահել, թե ինչի մասին է խոսքը: Մյուս խմբերից ծածուկ կռահող խումբը գրում է թղթի վրա և հանձնում ուսուցչին:

Բոլոր երեխաները ճիշտ գուշակում են պատասխանը: Գրատախտակին գրում բնությունը բնութագրող բառեր և արտահայտություններ /Մտագրոհ/:

ՈՒսուցիչ-Բնությունը մի հիասքանչ ու իմաստալից գիրք է՝ մեր առջև բացված, և մենք ամեն ինչ կարող ենք կարդալ: Սակայն այն նաև անհուն մի հանք է, որն իր խորքերում թաքցնում է ամենահարուստ գանձերը: Եկեք այսօր բացահայտե՛նք բնության հարուստ գանձերը: Այս «ճանապարհորդությունը» վստահ եմ, երկար կմնա ձեր հիշողության մեջ, դուք նոր հայացքով կնայեք բնությանը, կլսեք ու կհասկանաք նրա լեզուն:

Բարի՛ գալուստ բնության զարմանահրաշ աշխարհ:

Խմբերից մեկի նամակում նշված էր, որ բնությունը լինում է կենդանի և անկենդան: Եկեք ասենք, թե ի՞նչ ենք հասկանում կենդանի և անկենդան բնություն ասելով:

Աշակերտ- Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ այդ թվում մարդը, կենդանի բնության մարմիններ են,քանի որ նրանք ծնվում են, սնվում և մահանում:

Աշակերտ-Արեգակը, մոլորակները, աստղերը,ջուրը,օդը մարդկանց կողմից ստեղծված և բնության մեջ հանդիպող այն տարրերը, որոնք չեն շնչում՝ անկենդան բնության մարմիններ են։

ՈՒսուցիչ-Ուշադիր զննենք մեր շրջապատն ու աղյուսակում գրենք կենդանի և անկենդան բնության մարմինների անունները /T-աձև աղյուսակ/:

Երեխանե՛ր, առանց բնության մարդը կարո՞ղ է գոյություն ունենալ, ապրել և աշխատել:

Աշակերտ-Ո՛չ, առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել, որովհետև նա օգտվում է բնության բարիքներից, բնության բարիքներից օգտվում են նաև կենդանիներն ու թռչունները:

ՈՒսուցիչ-Այո՛, դրա համար մարդիկ ի՞նչ պետք է անեն:

Աշակերտ-Պետք է պահի ու պահպանի բնությունը:

ՈՒսուցիչ- Ճիշտ է, որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրա շնորհիվ մարդը պետք է բնությունը պաշտպանի կործանումից և նրա բարիքնե­րը կարողանա տնօրինել ըստ իր նպատակների։

Եկեք դիտենք մի տեսանյութ օդի աղտոտվածության վերաբերյալ

https://www.youtube.com/watch?time_continue=3&v=LaZUA4S_sYc

Մենք դիտեցինք տեսանյութ օդի աղտոտվածության մասին: Իմացանք, որ ծառերը կլանում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին, որը շատ անհրաժեշտ է մարդու համար: Տեսանք, թե ինչպես են ծառահատում իրականացնում, ինչ եք կարծում ճիշտ են վարվում մարդիկ:

Աշակերտ-Ո՛չ, քանի որ ծառահատում կատարելիս մենք նվազեցնում ենք թթվածնի քանակը:

ՈՒսուցիչ-Իսկ այդ ինչպե՞ս կարող է ազդել մարդու օրգանիզմի վրա

Աշակերտ- մարդկային օրգանիզմում թթվածնի բացակայության կամ թթվածնի քաղցից կարող են առաջանալ հիվանդություններ:

ՈՒսուցիչ- Ինչե՞րն են հանգեցնում օդի ախտոտվածության

Աշակերտներ-փայտի վառելը, օգտակար հանածոների այրումը:

-Գործարաններից և արդյունաբերական օբյեկտներից դուրս եկող ծուխը,

-տրանսպորտային փոխադրամիջոցների արձակած ծուխը:

ՈՒսուցիչ-Օդի ախտոտվածության պատճառով մարդիկ ձեռք են բերում մի շարք հիվանդություններ: Օդի ախտոտվածությունը պատճառ է հանդիսանում բույսերի վատ աճի: Որպեսզի կանխարգելենք օդի ախտոտվածությունը, պետք է ձեռնարկենք կանխարգելիչ միջոցառումներ, զերծ մնալ տոնական հրավառություններից, գործարաններն ու արդյունաբերական օբյեկտները կառուցվեն բնակավայրերից հեռու:

Մենք շատ նյութեր ենք ընթերցել, զբոսնել ենք բնության գրկում, կատարել դիտումներ, այցելել ենք բնության թանգարան, ծանոթացել ենք բույսերի շատ տեսակների, նոր դիտեցինք ֆիլմ բնության աղտոտման մասին: Ի՞նչ խնդիրներ կան բնության մեջ, որոնք անհանգստացնում են մարդկանց և հրատապ լուծում են պահանջում: Ի՞նչը կարող է վնաս հասցնել բնությանը:

Պլաստիկե շշերը լցնում են գետերի մեջ, գետնին և ամենուր

Տրանսպորտային միջոցների արձակած ծուխը աղտոտում է օդը




Անխնա հատում

են անտառները





Խմելու ջուրը

վատնում են





Բնությունը բողոքում է







Թռչուններին և կենդանիներին վնասում են



Գործարանների և արդյունաբերական օբյեկտներից դուրս եկող ծուխը աղտոտում է օդը











Ինչպես տեսնում եք դեռևս երեկ հզոր ու անխորտակելի թվացող բնությունն այսօր մեր պաշտպանության կարիքն ունի: Դո՛ւք օգնելու եք նրան և, համոզված եմ ամեն ինչ անելու եք, որ Երկրի վրա մնացած կենդանիները չոչնչանան, չանհետանան:

Քանի որ դուք բնության վերաբերյալ շատ գիտելիքներ ունեք, այդ պատճառով եկեք փորձենք օգնել բնությանը: Գոյություն ունեն բույսերի և կենդանիների պահպանության համար պետության կողմից ստեղծված կազմակերպություններ: Պատկերացրեք մեր առաջին խումբը ներկայացնում է այդ կազմակերպություններից մեկը:

Խմբային աշխատանք


1-ին խումբ «Բնությունը մենք ենք» կազմակերպություն

Պետք է նամակ գրեք «Խաղողի բույր» գործարանի տնօրենին: Ներկայացնեք ձեր մտահոգությունը, որ գործարանի պլաստիկե, ապակե և թղթե թափոնները լցնում են մոտակա գետը՝ աղտոտելով ջուրն ու շրջակա միջավայրը: Ներկայացնում որևէ առաջարկություն:


2-րդ խումբ- ‹‹Արի´ օգնենք մեր փոքրիկ բարեկամներին›› կազմակերպություն

Փորձեք պատրաստել թռչունների կամ կենդանիների համար նախատեսված բույն:




















3-րդ խումբ «Եղի՛ր բնության բարեկամ» կազմակերպություն

ՈՒսուցիչ-Ի՞նչ եք կարծում՝ ինչ կպատահի, եթե հենց այնպես կոտրենք ծառի կամ թփի մի քանի ճյուղ, պոկենք ծաղիկներ կամ որսանք թիթեռներ, ոչնչացնենք մրջյուններ:

Աշակերտ-Դրանով բնությանը կհասցնենք փոքրիկ վերքեր:

ՈՒսուցիչ-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի բնության հետ, եթե ամեն մեկը նրան թեկուզ փոքրիկ վերք պատճառի:Դրա համար դուք կմտածեք և մեզ կներկայացնեք բնության պահպանության կանոններ ու նշաններ:





























4-րդ խումբ-«Բնությունը և մենք» կազմակերպություն

Տրված դետալներով ստեղծել բնության տեսարան


























Կազմակերպության անդամները պարգևատրվեցին պատվոգրերով՝ «Մենք բնության մի մասնիկն ենք» բաց դասին կազմակերպության առջև դրված խնդիրն արժանվույնս կատարելու և ներկայացնելու համար:

































































«Բնությունը մենք ենք» կազմակերպություն































‹‹Արի օգնե՛նք մեր փոքրիկ բարեկամներին›› կազմակերպություն






























«Եղիր բնության բարեկամ» կազմակերպություն

























«Բնությունը և մենք» կազմակերպություն























Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!