СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեր անվտանգությունը։ Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում։ Բնական աղետներ։

Нажмите, чтобы узнать подробности

Երկրաշարժ։ Դրանից պաշտպանվելը։

Просмотр содержимого документа
«Մեր անվտանգությունը։ Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում։ Բնական աղետներ։»

Երկրաշարժ



Լավ է,երբ նավարկում ես ծովում կամ երբ թռչում ես ինքնաթիռով։ Բայց,այնուհանդերձ,շատ հաճելի է,երբ ջրով կամ օդով կատարած երկարատև ճանապարհորդությունից հետո հայտնվում ես ամուր,հաստատուն հողի վրա...

Բայց երբեմն այնպես է պատահում,որ հողն սկսում է ցնցվել։Օրորվում են առաստաղից կախված լամպերը,շրխկոցով բացվում են դռները,ճաքճքում են պատերը։Մարդիկ սարսափահար դուրս են վազում փողոց։Երկրաշա՜րժ է...

Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի։Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում է խոր ճաքեր,տեղի են ունենում փլուզումներ։Փոխվում է գետերի հունը,գոյանում են նոր ջրվեժներ ու լճեր։

1908թ. երկրաշարժից ամբողջապես ավերվեց իտալական Մեսինա քաղաքը։1963թ. փլատակների վերածվեց հարավսլավական Սկոպլե մեծ քաղաքը։Իսկ 1966թ. ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ Տաշքենդում։

Երկրաշարժերն առաջանում են,երբ Երկրի մակերևույթից տասնյակ,իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարների տեղաշարժ։Այդ տեղում առաջանում է երկրաշարժի օջախ,որտեղ բնահողի ցնցումներն ու տատանումները առանձնապես ուժեղ են լինում։Երկրի մակերևույթի այն տեղը,որը գտնվում է երկրաշարժի օջախի վերևում,կոչվում է էպիկենտրոն։

Մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը,ջանում պաշտպանվել նրանց ավերիչ ուժից։Այնտեղ,ուր երկրաշարժերը հատկապես ուժեղ են ու հաճախակի,տները կառուցում են պողպատե հիմնակմախքներ կամ,երկաթուղային վագոնների նման, «զսպանակների» վրա։

Երբեմն երկրաշարժի օջախն առաջանում է օվկիանոսի հատակի տակ։Ցնցումներից առաջանում են ծովային վիթխարի ալիքներ՝ ցունամիներ,որոնք սլանում են ինքնաթիռի արագությամբ,ափի մոտ ծառս են լինում 10-15 մ բարձրությամբ և առաջ բերում հսկայական ավերածություններ։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!