СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեր անվտանգությունը։ Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում։ Բնական աղետներ։

Нажмите, чтобы узнать подробности

Հայկական ավանդություններ

Просмотр содержимого документа
«Մեր անվտանգությունը։ Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում։ Բնական աղետներ։»

Բնության երևույթները



Ամպրոպ

1

Ամպրոպի ժամանակ հայր երկինքն ու մայր երկիրը ծիրանի ծովի միջոցով միանում են իրար,և երեքն էլ բռնվում են երկունքի ցավերով։Երկունքի պահին ծիրանի ծովում բռնկվում է կարմիր եղեգնը,որի փողից բարձրացող ծխի և բոցերի միջից ծնվում է հրեղեն մազերով,բոցավառ մորուքով և արեգակնակերպ աչքերով կայծակի և ամպրոպի պատանի աստվածը՝ Վիշապաքաղ Վահագնը։Նա ծնվելուն պես վազում է վիշապների դեմ կռվելու։

2

Ամպրոպի ժամանակ ծովի խորքերից կամ ամայի լեռներից երկինք են բարձրանում վիշապները,որոնք չար ոգիների հետ միասին կամենում են կուլ տալ արեգակին կամ փակել նրա լույս երեսը,որպեսզի մարդիկ նրա լույս երեսը չտեսնեն։

Այդ ժամանակ Գաբրիել հրեշտակը ուրիշ հրեշտակների հետ միասին կռվում է նրանց դեմ,զարկում հրեղեն սրերով և սև ամպերից դուրս քշում նրանց։Ամպրոպի որոտը այդ կռվի ձայնն է,փայլակը Գաբրիել հրեշտակի սուրն է,կայծակը՝ հրեղեն նետը,իսկ ծիածանը՝ աղեղը։

3

Վիշապները մազեր ու թևեր ունեն և բոլոր օձերի նման անմահ են,եթե նրանց չսպանեն։Նրանք շարունակ մեծանում են ,և երբ արդեն վիշապը հազար տարեկան է դառնում ,կարող է աշխարհը կոիլ տալ։Դրա համար էլ հրեշտակները երկնքից իջնում են ,կապում վիշապին և փոթորիկի մեջ նրան վեր են հանում ։Սակայն վիշապը կռվում է հրեշտակների հետ,գալարվում,բերանից հուր թափում,հաճախ էլ ջուր փչում երկրի վրա։

Հրեշտակները նրան հանում են արեգակի մոտ,որի կիզիչ ճառագայթները այրում,մոխիր են դարձնում վիշապին,և նրա մոխիրը թափվում է երկիր։Հաճախ վիշապի գալարվող պոչը պոկվում, ընկնում է երկրի վրա,կամ էլ հրեշտակները բաց են թողնում վիշապին , և նա երկնքի բարձրությունից ընկնում է մի լեռան վրա, փշուր-փշուր լինում։

Երբ ծերացած վիշապը լեռներից կամ ծովերից երկինք է քաշվում, երկնքի վիշապներն էլ երկիր են իջնում։Ամպրոպի ժամանակ երևացող ամպի հրեղեն շերտերը վիշապի հրեղեն մարմինն է,կայծակը՝ հրեշտակների գավազանը կամ ճիպոտը,որով հարվածում են վիշապին,որոտը՝ ծեծվող վիշապի գոռոցը։





Կայծակ

Կայծակը կամ փայլակը հրացայտ աչքերով կին է,անունը՝ Ծովինար,և ապրում է վերին երկնքում։Նա նստած է հրեղեն ձիու վրա և ձիով խաղում-պարում է ամպերում։Նրա ձիու և իր աչքերից կրակ է ցայտում,և ոչ ոք չի կարողանում նայել նրա հրեղեն,լուսավոր դեմքին։

Ծովինարը երբեմն երևում է նաև ծպտված՝ տղամարդու կերպարանքով։Ամպրոպային մութ գիշերներին նա հանկարծ գլուխը հանում է ամպերի տակից,ցած նայում և հենց այդ պահին էլ փայլատակում է։Մարդիկ ասում են. «Ծովինարը խաղում է»։

Երբ երկնքում երևում է Ծովինարը և փայլատակում լույսի ու կրակի մեջ,իսկույն սկսում է անձրև տեղալ,և սար ու ձոր ծածկվում է պտղաբերող խոնավությամբ։



Կրակ ու կայծակ

Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են,խոսել,կերել,խմել։Սատանան,տեսնելով այդ,գալիս է աստծո մոտ,իրավունք խնդրում,որ ինքն էլ մի բան ստեղծի։Աստված քմծիծաղ տալով ասում է.

-Թե կարող ես,ստեղծի՚ր։

Սատանան գնում է քարերի մոտ,տեսնում,որ նրանք ոսկուն են թագավոր դարձրել,ասում է.

-Կայծքարն ավելի զորավոր է և կարող է ոսկուց լավ թագավոր լինել։

Ասածը հաստատելու համար նա մի տան մեջ խոտ,փայտ ու ցան է լցնում,ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախվել։Կայծքարն ու երկաթը բախվում են իրար,կայծեր առաջացնում։Կայծերն ընկնում են տան մեջ լցրած չոր խոտի վրա,վառվում,կրակ ստեղծում։

Մարդիկ ու քարերը հավաքվում են կրակի շուրջը և նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ,ուտում։Շատ են հավանում դրանց համը,սկսում են այդ կրակից տանել իրենց տները,օջախ սարքել,վրան կերակուր եփել։

Աստված զայրանում է սատանայի վրա,որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց,ասում է.

-Սպասի՚ր,քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ,որից սարսափեն մարդիկ։

Նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը,և ուղարկում է երկիր։Կայծակի հենց առաջին հարվածից զոհվում է տասը մարդ։Սատանան սարսափահար փախչում է և այլևս աստծու աչքին չի երևում։

Աստված պատժում է քարերին,զրկում նրանց շարժվելու և ուտելու ունակությունից,որովհետև մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։

Աստված նույն կերպ պատժում է նաև ծառերին,որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։







Հուր ու ջուր

Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. Կրակը քույրն է,ջուրը՝ եղբայրը։Մի անգամ քույր ու եղբայր վիճում են,թե իրենցից ո՚վ է ավելի ուժեղ։Որոշում են չափել իրենց ուժերը։Կրակն իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։Եղբայր ջուրը գալիս և անմիջապես հանգցնում է հրդեհը։

Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!