СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տարերային աղետներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տարերային աղետներ»



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՖԱԿՈՒԼՏԵՏ – ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼԱԳԻԱՅԻ

ԲԱԺԻՆ – ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ







Ռեֆերատ



Առարկա-

Թեմա -

Դասախոս-

Ուսանող- Արզումանյան Ելենա



2017թ





Ներածություն



Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում:

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն) ևմթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն): Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն:

Տարերային աղետների առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանակաև տարերային երևույթները՝ ուժեղ քամին (25 մ/վ և ավելի), ուժեղ անձրևը (30 մմ և ավելի) և ուժեղ ձյունը (20 մմ և ավելի)՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը (20 մմ/զ ավելի չափի հատիկներով), ցրտահարությունը (վեգետացիայի ընթացքում 0C°-ից ցածր ջերմաստիճան) և այլն:

Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեդսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են:

Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական



կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկում և դաշտեր:

Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլէկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:

ՀՀ տարածքում տարերային աղետներից առավել բնորոշ են երկրաշարժերը, սելավները, կարկուտը, ցրտահարությունը և այլն:





























Հրաբուխ

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի:

Ժայթքում

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար: Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։  79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։





Բազմազանություն



Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարածական լավային հոսքեր, ծածկոցներ) հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են՝

  • գործող հրաբուխ (մշտական կամ պարբերական ակտիվության),

  • հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 միլիոն տարվա ընթացքում),

  • հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում),

  • բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ),

  • միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում),

  • բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով),

  • մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ևն։

Գործող հրաբուխներ

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում,  Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝Ճապոնիայում,  Կրակատաուն՝ Ինդոնեզիայում,  Օրիսաբան՝ Մեքսիկայում,  Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ:

Չգործող հրաբուխներ

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները:

Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբայինգազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը: 189-ին և 341-ին Մասիսի և VII դարում Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ Մծբնացի, Ստեփանոս Օրբելյան): Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը: Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ ՀՀ բազմածին կենտրոնական և ճեղքային հրաբուխների լանջերին ամենուր տարածված են միածին, կենտրոնական խարամային հրաբուխներ։

Ընդհանուր տեղեկություններ հրաբխի մասին



Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։ ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։ Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։ 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝  Պոմպեյը,  Հերկուլանումը,



Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր։ 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ։ Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ։ Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ:

Հետաքրքիր փաստեր

Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում: 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից ։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգեց 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի













Կայծակ

Կայծակ  նաև՝  շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի:

Հատկություններ

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայիհյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում:

Որոտ

Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը հետևյալն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։ Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։

Տեսակները

Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։

Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ:


Առաջացման անհրաժեշտ պայմանները

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։

Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3 տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։

Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Կայծակի էլեկտրական բնույթը

Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։

Կայծակի հետ կապված պատահարներ

Երկրի մակերևույթին հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում։

  • 1789 թվականին Իտալիայի Բրեշիա քաղաքում կայծակը, հարվածելով Սբ. Նազար եկեղեցուն, պայթեցրեց այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը։ Զոհվեց երեք հազար մարդ, ավերվեց քաղաքի մեկ վեցերորդը։

  • 1994 թվականին նոյեմբերի 2-ին Եգիպտոսի Դրոնկա նավահանգստում կայծակը խփելով պայթեցրեց նավթատար նավերը, զոհվեց 469 մարդ։

  • 2005 թվականին հոկտեմբերի 31-ին կայծակի հարվածից Նոր Հարավային Ուելսում սատկեց վաթսունութ կով։

  • Պակիստանի հյուսիսարևմտյան Ուշարի Դարա գյուղում կայծակից սպանվեց 30 մարդ:

  • Ամերիկացի անտառապահ Ռոյ Սալիվանը գրանցվել է Գինեսի գրքում այն բանից հետո, երբ ողջ է մնացել 35 տարվա ընթացքում ստացած կայծակի յոթ տարբեր հարվածներից հետո:















6



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!