СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գարեգին Նժդեհ,

Создан: 18.07.2020 20:41

Մենք ձեր զավակներն ենք, մեզ մի մոռացեք

Հայ ժողովրդի 5000-ամյա գոյության պարզ ապացույցը իր հայրենիքն է, որը ընդգրկում է հայ ազգի ամբողջական պատմական ապրելատարածքը:

Եթե պատմության բերումով որոշ ժողովուրդների հայրենիքները բաժանվում են 2 մասի՝ 2 Կորեա, 2 Վիետնամ, 2 Գերմանիա, 2 Հայաաստան, ապա դա չի նշանակում թե նշված ժողովուրդների մեկ ամբողջական հայրենիքը վեր է ածվում 2-ի:

Մարդն իր ոտքերով պետք է ներաճի իր հայրենի հողի մեջ, սակայն աչքերը նրա թող շրջահայեն ողջ աշխարհը: Օրինակ Արցախի խորհրդանիշ Պապի և Տատի արձանը:

Մեր հազարամյա պատմության ընթացքում հայ մայրը ծնել է բազում կորյուններ, որոք իրենց կյանքն ի սպաս են դրել հայրեիքին: Այսօր կխոսենք հայ մեծանուն գործիչ, տաղանդավոր զորավար, մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհի մասին:

Պատմական գործիչը պատկանում է ոչ միայն իր դարաշրջանին, անցյալին, այլ նաև՝ ապագային: Գարեգին Նժդեհը գաղափարական և ռազմական առաջնորդ էր, մեծ հայ և հայրենասեր, որի կյանքի հերոսական ուղին պետք է օրինակ լինի յուրաքանչյուրիս համար:

Տարիներ առաջ, երբ Գարեգիբն Նժդեհը առաջին անգամ դիտում էր «Զանգեզուր» ֆիլմը, բացականչել է. «Դա այդպես չի եղել»: Տասնամյակներ շարոունակ այն ամենը, ինչ մենք գիտեինք Նժդեհի մասին «Զանգեզուր» ֆիլմի սահմաններից դուրս չէր գալիս: Մինչդեռ մենք գործ ունեինք մի մարդու հետ, որի սուրն ու գրիչը հավատարմորեն ծառայել էր իր ժողովրդին, մի մարդ, որն իր հերոսական կյանքով դարձավ հայ ժողովրդի Առաջնորդը: ուսուցիչ

Նժդեհը՝ Գարեգին Տեր-Հարությունյանը,. ծնվել է 1886թ. հունվարի 1-ին Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում ծխական քահանա Տեր- Եղիշեի ընտանիքում: Մանուկ հասակում կորցնելով հորը, մնացել է մոր՝ Տիրուհու խնամքին: Գրաճանաչ դառնալով քահանա հոր մոտ, նա հետագայում կրթություն է ստացել Նախիջևանի և Թիֆլիսի ռուսական գիմնազիաներում, ապա Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում:

Ուսումը կիսատ թողնելով, միանում է Բուկլղարիայի ազգային ազատագրական պայքարին, ստանում ռազմական կրթություն, վերադառնում Կովկաս: Հակացարական գործունեության, այսինքն հայդուկային շարժմանը անդամակցելու համար 3 տարի ազատազրկվել է ցարական իշխանությունների կողմից, և ուղարկվել Պարսկաստան: Բանտարկության տարիներին ստացել է Նժդեհ՝ Պանդուխտ պարսկերեն մականունը:

1-ին համաշխարհային պատ. տարիներին վերադառնում է Կովկաս, միանում կամավորական շարժմանը, մասնակցում Բերկր-Վան ուղղությամբ մղվող մարտերին: 1918թ. մարտին Նժդեհը վարել է Ալաջայի կռիվները՝ փրկելով Էրզրումից նահանջող հայկական զորամասերին և հայ գաղթականներին: Անցնելով Ղարաքիլիսա՝ իր ռազմաշունչ կոչերով փոխեց հուսալքված, բայց ոջեշունչ խոսքի կարոտ հայորդիների մարտական ոգին: Այս եռօրյա ճակատամարտում Ղարաքիլիսայի հայությունը Նժդեհի շնորհիվ հաստատեց իր հարատևելու կամքը:

1918թ. վերջին ՀՀ կառավարության կողմից Նժդեհը նշանակվեց Նախիջևանի գավառապետ, ապա Կապանի, Գողթն գավառի ընդհանուր հրամանատար: Այստեղ, առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին և սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը Նժդեհի ղեկավարությամբ 1919-1921թթ. վարեց իր հաղթական գոյամարտը: Նժդեհը ստացավ «Խուստուփյան արծիվ» պատվանունը: Շնորհիվ Նժդեհի և իր քաջորդիների էր, որ Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում, այլապես նա էլ կարժանանար Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրին:

1921թ. նա հեռանում է Հայստանից՝ իր հետ տանելով պատերազմական ավարը՝ պարտված Ջավալ փաշայի դաշույնը, հաղթանակած Սյունիքի դրոշը և Հայկազյան բառարանը՝ միակ մխիթարիչը տարագրության մեջ:

Օտարության մեջ էր Նժդեհը մնաց իր հայրենիքի զինվորը, նա ձեռնարկեց ազգային հուժկու մի գաղափարախոսություն՝ ցեղակրոնի շարժումը, որի նպատակը Հայաստանից դուրս ապրող հայությանը ձուլումից փրկելն էր: Շարժման նպատակն էր անհայրենիք հայությանը «հոգևոր և քաղաքական անտուն- անտարբերությունից փրկելով դարձնել Հայրենասեր»:

Ցեղակրոնի մի քանի գաղափարներ

-«Քանի դեռ սուրն է կառավարում աշխարհը, ձիթենու ճյուղով զինված լինելը ծիծաղելի է և անմտություն»:

-Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակ է, ես՝ միջոց:

-Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

-Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

-Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, օտարը թագավորեց Հայաստանում:

Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:

Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

-Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում դրանց պակասի պատճառով:

Վտարանդության մեջ էլ Նժդեհի գործունեության նպատակը հայության ֆիզիկական գոյություն ապահովելն էր:

1930-ական թվականներին ֆաշիստական Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ, շատերն արդարացնում էին 1915թ. հայերի ցեղասպանությունը, իսկ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը»: Նացիստները հայերին դասում էին ասիական ոչ արիական ժողովուրդների շարքը: Նժդեհը մի շարք հոդվածներով հանդես գալիս Ռումինական, Գերմանական մամուլում՝ համոզելով ֆաշիստներին հայերի արիական ծագման մեջ:

Սո՞ւրը, թե՞ գրիչը: Թե՛ մեկը և թե՛ մյուսը ես սիրեցի և գործածեցի երկուսն էլ: Սակայն, հայտնվելով երկընտրանքի առջև, ես պիտի նախընտրեի առաջինը, քանզի լինում են ժամանակներ, երբ գրիչը, խոսքը, ճշմարտությունն իրենց ճամփան հարթելու համար կարիք են զգում սրի: Սիրում եմ հայոց արքայի սուրը, որը «գետին չընկավ», այլ՝ իբրև հրեղեն կանթեղ մնաց կախված Սեպուհ լեռների վրա և պատմության անաստղ գիշերներին հայի դարավոր ճամփան լուսավորեց: Սուր և գրիչ՝ աստվածայի՜ն զենքեր, որոնք տրված են մարդուն՝ պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում, իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար: Եվ. չպարտվեց, «գետին չընկավ» և՛ իմ սուրը.

1944թ. վերջին Նժդեհը ձերբակալվում է Խորհրդային իշխանությունների կողմից, տեղափոխվում Մոսկվա, բանտարկվում Լյուբյանկայում : 1946թ նոյեմբերին Մոսկվայից նա ուղարկվում է Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ, և Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության:

1955թ. դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում իր մահկանացուն կնքեց հայ ազատագրական պայքարի ամենավառ կերպարներից մեկը՝ Գարեգին Նժդեհը, որի «հավատքի և պաշտամունքի տաճարում» առաջին տեղերը հատկացված են եղել Աստծուն և Հայրենիքին:

Ահա թե ինչ է գրել Նժդեհը մահից առաջ. «Այսօր, իբրև հայրենակարոտ, տարագիր, մի ցանկություն ունեմ՝ մեռնել հայրենի լեռներուն վրա»: 1987թ. հունիսի 17-ին Նժդեհւի աճյունը տեղափոխվեց Հայաստան: Նրա աճյունը ամփոփվեց Գլաձորի Սպիտակավոր վանքի բակում, իսկ աջ ձեռքի մատները՝ Սյունիքի Խուստուփ լեռան վրա:

Եվ ինչպես ամեն մի իրական հերոս, Նժդեհը չմոռացվեց: Նրա անմահությունն անգամ ինքն է մարգարեացել, երբ գրել է իր սեփական տապանագիրը:

Անցո՛րդ, կա՛նգ առ, կա՛նգ, անցո՛րդ, այս անհայտ հողաթմբի առջև, որում ինձ տրված չէ հանգչել: Եվ ասա՛ ՝դեռ աշխարհ ու արև կա ՞:

Չիցէ քուն են մտել սրտերը հայոց, երբ մեռելները քուն չունեն, քանզի գերեզմա՛ն չունեն: Ո՛հ, ձայնը, խռովիչ ձա՛յնը մեռելների լսո՞ւմ ես, անցո՛րդ, հայոց արյան վայրերից բարձրացող կանչը. Կա՛նչը կարմիր եղեռնի բյուրաբյուր մեր զոհերի. Կանչն անլռելի, որ մերթ իբրև խուլ փոթորիկ՝ մռնչում է մարդկային ազգի խլության դեմ, և մերթ իբրև անզոր հողմ՝ նրա մեռյալ խղճի դռանը սվսվում. Գերեզման են ուզում մեռելները, անցո՛րդ: Ա՜հ, երանի՜ հայրենի հողում, հողի քնով քնած երջանիկներին. երի՛ցս երանի՛. հանգիստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզման… Եվ պիտի հանգչեն. այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները՝ Մասիսը, Նեմրութը և Սիփանը իրար ձայնտան, կանչեն ցնծագին. «Հե՛յ, հե՛յ, էլի հայ ունե՜նք, էլի հա՜յ, էլի Հայաստա՜ն».

Անցո՛րդ, ասա՛, հեռո՞ւ է այդ օրը: Բաբէ՛, դու լալի՞ս ես, դու զինաթա՞փ ես, երբ ես դեռ ոգորում, դեռ շարունակում եմ կռիվը:

Ի մա՛րտ, անցո՛րդ, ի մա՛րտ, որպեսզի տարաբնակ հայը հայրենադարձ, և մեր մեռելները՝ գերեզման ունենան: Ի մա՛րտ.

-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը: . Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:

Տարիներ անց Նժդեհի թոռնուհին պատմում է. «Պարզվում է` այն տարիներին, երբ Նժդեհին տեղափոխել են Երևանի բանտ, նա խնդրել է իրեն տանել մեր տան մոտ, ցույց տալ աղջկան, թոռներին: Նժդեհին մեքենայով բերել են երեկոյան, երբ փողոցում համարյա մարդ չի եղել: Լույսը վառված է եղել, և նա հեռվից տեսել է բոլորիս: Ավելին, ես օրվա մեծ մասը փողոցում եմ անցկացրել, այդ ժամանակ էլ դրսում եմ եղել, զինվորականներից մեկը ինձ գրկել է և դրել պապիկիս գիրկը: Նա երկար նայել է ինձ, համբուրել է, իջեցրել գրկից, և նրանք գնացել են: Այդ ժամանակ ես 5-6 տարեկան եմ եղել և բնականաբար ոչինչ չեմ հիշում: Սակայն միայն այն միտքը, որ պապս ինձ գրկել է, ինձ հանգստություն պարգևեց: Նույն օրերին նրան ցուցադրել են Երևանը, նա մի բուռ հող է վերցրել և իր հետ տարել: Նժդեհը բանաստեղծություն ունի մի ծերունու մասին, ով անչափ սիրում է իր հայրենի հողը, ամեն օր խոնարհվում է հողի առջև: Մի օր զինվորները այդ ծերունուց վերցնում են իր հայրենի հողը, և նա մահանում է… Նժդեհի հետ էլ այդպես եղավ:»

Այսօր, իբրև Նժդեհի իրական ժառանգներ, մենք մեր ուխտն ենք անում նրա սուրբ հիշատակին՝ դառնալով նրա գործի իրական ժառանգորդներ :