СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Կարծիք կա, որ անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին, բայց ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն. Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում:
«ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ, ԵՐԲ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՌՆՈՒՄ ԷՐ»:
Ասույթը վերաբերում է Նապոլեոնի ծննդավայրին` Կորսիկային, որը 1768թ.՝ Նապոլեոնի ծնունդից մեկ տարի առաջ միակցվել էր Ֆրանսիային:
Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում (13 երեխա են ունեցել) երկրորդ երեխան էր: Նապոլեոնի հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին ուսում ստանալու բաղձանքով: 1779 թ. Նապոլեոնն ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը:
Ուսուցիչների գնահատականների ցուցակում նրա անվան դիմաց գրված է. <<Բնավորությամբ և ազգությամբ այս կորսիկացի երիտասարդը շատ հեռուն կգնա, եթե հանգամանքները դրան նպաստեն>>:Նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր հատկապես մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Սակայն դպրոցում երիտասարդ կադետը մեկուսի կյանք էր վարում, քանզի սովորող ազնվազարմ ֆրանսիացիներն այնքան էլ բարեհաճ չէին հայրենասեր կորսիկացու նկատմամբ:
2 Առանձնահատուկ Նապոլեոնը
Նապոլեոնը շատ էր կարդում, մեծապես հետաքրքրվում էր հատկապես Հուլիոս Կեսարի կյանքով և գործունեությամբ: Կեսարը նրա գաղափարական հայրն է եղել: Մի առիթով Նապոլեոնն ասել է. «Կեսարին ընտրեց սենատը, իսկ ես ուզում եմ, որ իմ ընտրությունը հաստատի ամբողջ ֆրանսիական ժողովուրդը»: Նա ձգտում էր գերազանցել բոլորին և կատարել անիրական թվացողը` սա է Նապոլեոնի հիմնական շարժառիթն ու նպատակը:
4. Զորավար- նվաճողը
Աչքի ընկած առաջադիմության համար Նապոլեոն Բոնապարտին տեղափոխում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Այստեղ երիտասարդ կորսիկացին նոր ոգևորությամբ է շարունակում ուսումն ու հարստացնում իր գիտելիքները: Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ: Ֆրանսիան հեղափոխության բոցերի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ էր: 24-ամյա Նապոլեոնը Տուլոն քաղաքի պաշտպանության համար ստանում է բրիգադի գեներալի զինվորական կոչումԵվրոպայում սկսվեց Նապոլեոնի դարաշրջանը: Նա շարունակ պատերազմներ էր վարում Եվրոպայում և մեկը մյուսի հետևից ծնկի բերում Ֆրանսիայի թշնամիներին: Հատկապես տպավորչ հաղթանակ տարավ Մարենգոյի (1800 թ.) ճակատամարտում: Շարունակելով հաղթական ճակատամարտերը Եվրոպայում, 1805 թ. Աուստերլիցի, 1806 թ. Էնայի և 1809 թ. Վագրամի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով` Նապոլեոնը նվաճեց ողջ կենտրոնական Եվրոպան: Սա Նապոլեոնի և Ֆրանսիայի փառքի գագաթնակետն էր: Նապոլեոնին մնում էր ծնկի բերել իր գլխավոր ախոյանին` Անգլիային, որի տիրապետությունը ծովում անհաղթահարելի էր թվում: Այդ նպատակին հասնելու համար Նապոլեոնը ձգտում էր դաշինք կնքել Ռուսաստանի հետ: Դաշինքը կայացավ, սակայն Նապոլեոնի ծրագրերը Անգլիայի հարցում հօդս ցնդեցին: Դեռևս 1805 թ. Տրաֆալգարի ծովամարտում անգլիական ծովակալ Հորացիո Նելսոնն ուղղակի ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը, ինչը ստիպեց Նապոլեոնին փոխել մարտավարությունն Անգլիայի դեմ: Եվ ահա 1807 թ. հուլիսի 7-ին Տիլզիտի պայմանագրով Նապոլեոնը կարողացավ Ռուսաստանի հետ հակաանգլիական ռազմական դաշինք կնքել: Ռուսաստանը միացավ ցամաքային բլոկադային, որ նախաձեռնել էր Նապոլեոնն Անգլիայի դեմ, և խզեց հարաբերությունները Ֆրանսիայի թշնամու հետ: Տիլզիտը նապոլեոնյան փառքի գագաթնակետը եղավ: Նա տիրապետում էր գրեթե ողջ Եվրոպայում: Իր ընկերներին և հարազատներին բազմեցրել էր եվրոպական գահերին, այդ թվում և իր փեսային` հայազգի Յոհակիմ Մյուրատին, որին բաժին էր հասել Նեապոլիտանիայի թագը: Բացառությամբ Անգլիայի` նրա հետ հաշվի էր նստում ողջ աշխարհը: Անգլիան մնաց այն ոսկորը, որն այդպես էլ խրվեց Նապոլեոնի կոկորդում: Ռուս-ֆրանսիական հարաբերությունները հետզհետե սրվում են, և Նապոլեոնը որոշում է կատարյալ դարձնել իր տիրապետությունը եվրոպական մայրցամաքում, նվաճել նաև Ռուսաստանը: 1812 թ. ֆրանսիական 650 -հազարանոց մեծ բանակը` Նապոլեոնի հրամանատարությամբ, մտավ Ռուսաստան: Չնայած նախնական հաջողություններին և Մոսկվայի գրավմանը` Նապոլեոնի ռուսական արշավանքը տապալվեց: Մեկ տարի անց նրա բանակի մնացորդները` 30 հազար հոգի, խելակորույս փախան Ռուսաստանից: Կայսրն արագ նոր բանակ հավաքագրեց և մի քանի տպավորիչ հաղթանակներ տոնեց ռուս-գերմանական միացյալ զորքերի դեմ: Սակայն պատմության անիվն այլևս անշրջելի էր: Ալեքսանդր Առաջին կայսեր գլխավորությամբ դաշնակից բանակները մտան Փարիզ: Ստորագրելով գահից հրաժարվելու մանիֆեստը` Նապոլեոնը թույն ընդունեց: Բայց տարիների ընթացքում պահված թույնը կորցրել էր իր ազդեցությունը: Գալարվելով ողջ գիշեր` նա ողջ մնաց:
5. Բնավորությունը
Իմ բառապաշարում չկա «անհնար է» արտահայտությունը:
Բնական է, տևական և մեծ հաջողությունը պետք է նպաստեր նրա մեջ ինքնավստահության ձևավորմանը: Նապոլեոնը հավատում էր իր բացառիկությանը. «Նրանք գուցե և դեռ չեն նկատել, բայց ապագայում ինձ ավելին է սպասում, քան այն, ինչին ես այսօր հասել եմ: Մեր օրերում ոչ ոք չի մտահղացել որևէ մեծ գործ, և ես կլինեմ առաջինը»:
Հենց ինքնահիացումն էլ նրա կործանման պատճառը եղավ: Նապոլեոնի պարտության մեջ իր իսկ չափից շատ հպարտության դերն էր մեծ: Նապոլեոնը ինքն իրեն համոզում է, որ, չնայած բոլոր ակնհայտ խոչընդոտներին, իր կամքի ուժով կկարողանա ծնկի բերել Ռուսաստանը, և մասնավորապես Ալեքսանդր I կայսրին` միակը մայրցամաքում, ով հրաժարվեց դառնալ իր հպատակը և իր քրոջը կնության տալ Նապոլեոնին:
Երբ Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա, ուներ 35 հաղթանակ և ընդամենը 3 պարտություն: Անհաջողությունները եղել էին նրա կարիերայի սկզբում միայն և բնականաբար մոռացվել: Այդ բոլոր հաղթանակները ներշնչեցին նրան, որ ինքը հեշտությամբ կհաղթահարի ցանկացած դժվարություն: Իր անպարտելիության և սեփական կամքի ուժին անսահմանորեն հավատացող կայսրը անուշադրության է մատնում ռուսական արշավանքի վերաբերյալ ցանկացած այլ կարծիք:
Ցավոք, արդեն ուշ էր` 570 000 զինվորի դիակ մնացել էր Ռուսաստանի ճանապարհին…
Ինքնասիրահարված մարդիկ առհասարակ հակված են կանոններ և օրենքներ խախտելու. հոգեվերլուծության հիմնադիր Զ.Ֆրոյդը նրանց անվանում էր օրենքի «բացառություններ»: Նման վարքի հիմքում ընկած է օրենքից բարձր լինելու, ուրիշներից տարբերվելու և նրանց իշխելու ձգտումը: Հոգեբանների մի ստվար զանգված այս մարդկանց թվին է դասում նաև Նապոլեոնին` նշելով, որ նա կոտրեց 18-րդ դարի ընդունված կանոնները` զինվորներին հրամայելով ավերել և տիրել` առանց խնայելու և խղճալու: Իսկ երբ վերադառնում էր Փարիզ, կազմակերպում էր պարահանդեսներ և ճոխ ճաշկերույթներ: Սրանով է պայմանավորված նաև, որ Նապոլեոնն ինքն է իրեն թագադրել, թեպետ կարևորել է Հռոմի պապի ներկայությունն այդ արարողությանը:
Իր գաղափարներով և իդեալներով տարված` նա անկարող եղավ տեսնել, որ իր շրջապատի մարդիկ խաղաղության են ձգտում, հոգնել են պատերազմներից: Այդուհանդերձ, նա իր կյանքով կարողացավ ապացուցել, որ աշխարհում անհատը կարող է փոխել շատ ավելին, քան ամբողջ ժողովուրդներ` միասին վերցրած:
6. Սերը
Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց:
Նապոլեոնն ամուսնացել է ՛՛28 ամյա՛՛ Ժոզեֆինայի հետ,որն իրականում մեծ էր նրանից 4 տարով: Ինքն էլ իր հերթին սեփական տարիքի վրա ավելացրել է ևս 2 տարի,որպեսզի տարիքային տարբերության ՛՛անդունդը՛՛ չզգացվի:
Ժոզեֆինա դե Բոգարնեն Նապոլեոնի մեծագույն սերն էր և թուլությունը: Այս կնոջ հետ հանդիպումը Նապոլեոնի համար երջանիկ պատահականություն էր: Նապոլեոնը շատ է սիրել իր տիկնոջը, արշավանքների ընթացքում օրը մի քանի անգամ նամակ էր գրում նրան, անհավատալիորեն խանդում և պոռթկում ամեն անգամ, երբ կնոջ նամակները ուշացած էին տեղ հասնում, բայց այնուամենայնիվ սպասում էր և ներում, նույնիսկ դավաճանությունը: Հանուն այդ կնոջ նա պատրաստ էր ամեն ինչի, և դա էր պատճառը, որ Ժոզեֆինան հպարտորեն կասի. «Ահա ինչպես է կերտվում պատմությունը` գեներալ Բոնապարտը շահեց պատերազմը, որպեսզի իր տիկնոջ համար շքեղ տուն գնի»: Թեպետ Բոնապարտների ընտանիքում հակակրանքով էին լցված այդ կնոջ նկատմամբ, նախևառաջ այն պատճառով, որ նա չէր կարողանում կայսրին ժառանգ պարգևել, այնուամենայնիվ Նապոլեոնը նրան դարձրեց կայսրուհի:
Նամակը սիրելի Ժոզեֆինային. «Եթե դու ինձ այլևս չես սիրում,ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում. Եթե ինձ հարցնեն,թե լավ եմ քնել,մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես. ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ». « Իմ պահապան հրեշտակը,որն ամենադժվար պահերին հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ.Ավելի լավ է ես մնամ անպաշտպան. և թող նա քեզ պաշտպանի միայն.
Չի եղել մի օր,որ ես չսիրեմ քեզ.Չի եղել մի գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ.Եվ չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը,որոնք ինձ հեռու են պահում իմ կյանքի սրտից.ստիպում են լինել հեռու քեզանից.» (Նապոլեոն - ժոզեֆինա նամակագրությունից)
Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո: Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին: