СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անաղա՛րտ պահենք եվ մշտապես հարստացնե՛նք հայոց լեզուն

Нажмите, чтобы узнать подробности

ԱՆԱՂԱ՛ՐՏ ՊԱՀԵՆՔ ԵՎ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՐՍՏԱՑՆԵ՛ՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հ. Թումանյան

Հայ լեզուն ավանդվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…

Մայրենի լեզուն ինչպես ամեն ազգի, այնպես էլ հայ ժողովրդի համար ազգային էության և ինքնության ամենակարևոր վկայությունն է, մեր պատմության ու անցյալի կախարդական բանալին:

Հայոց լեզվի անաղարտ պահպանումն ու հարստացումը շարունակական և մշտական բնույթ պիտի կրեն:

Հայի համար հայոց լեզուն է այն տիեզերական զորեղությունը, առարկայացված ոգին, հոգեմտավոր զենքը, որոնց միջոցով հայ էթնիկական ցեղը կարողացել է գոյատևել պատմության հողմագալարներումՙ վաղնջական դարերից հասնելով մինչև մեր օրերը և շարունակելով իր երթը դեպի հավերժություն: Հայոց լեզուն ամեն մի սթափ ու գիտակից հայի հեռահար լույսն ու զենքն է, ազգի ինքնության ու ինքնագիտակցության, ազգային մտածողության, կենսունակության, միաբանության և միասնության, զարգացման ու հարստացման ամենահորդաբուխ, ամենավճիտ աղբյուրը: Նա համայն հայության նախապատմական ժամանակների, ներկա ու գալիք դարերի անտրոհելի կապն ու կամուրջն է, նրա պատմության ու հարատևման ամրակուռ զենքն ու զրահը, ազգային ինքնատիպ մտածողության ակունքը, ազգային լինելիության, հպարտության ու արժանապատվության մեսրոպակերտ ու վարդանաձույլ թագըՙ մեր պատվի ու ինքնասիրության առհավատչյան:

Բոլոր դեպքերում հրատապ ու կարևոր է, որ ամենուրեք բարձրացնենք պետական կարգավիճակ ունեցող հայոց լեզվի իրական կշիռն ու բովանդակությունը և արժանահիշատակ Պարույր Սևակի արտահայտությամբ.<<Պահպանե՛նք ու հարստացնե՛նք մայրենին>>:

Մենք պետք է խոսենք այն գեղեցիկ լեզվով, ինչ ավանդել են մեզ մեր նախնիները, խոսենք գրական և մաքուր հայերենով, գրական խոսելը ոչ թե ամոթ է, այլ՝ պարտավորություն, քանի որ այսքան գեղեցիկ լեզուն աղավաղելով՝ մենք աղավաղում ենք մեր միտքը, մեր հոգին, մեր մտածողությունը և ազգային նկարագիրը:

Հարկավոր է առանձնացնել Ջորջ Բայրոնի խոսքը. «Հայերենը Աստծո հետ հաղորդակցվելու լեզու է: Անհրաժեշտ է հնարավորինս անաղարտ պահել մեր գանձը և փոխանցել սերունդներին»:

10.07.2020 12:30


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!