СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
1870 թվականին Էսմեր փաշան իր 50 հազարանոց զորքով մտավ Զեյթուն և պաշարեց այն։ Քաջ զեյթունցիները, հակառակ պաշարման ծանր զրկանքներին, հերոսաբար դիմադրեցին փաշայի զորքին։ Կատաղած փաշան իր ամբողջ զայրույթը թափեց քաղաքի շրջակայքում գտնվող ձիթենիների պարտեզների վրա և արմատախիլ արավ դրանք։ Սաստիկ զայրացած զեյթունցիների մեջ Հակոբ անունով մի կարճահասակ, արիասիրտ մարդ կար։ Նա որոշեց վրեժ լուծել։ Հակոբը հոտի ամենամեծ խոյը մորթահան արավ, մտավ մեջը և խոյի կերպարանք առած՝ խառնվեց թշնամու բանակի ոչխարներին։ Երեկոյան էլ խառնվեց այն մաքիներին, որոնք գնում էին փաշայի վրանի մոտ մակաղելու։ Առավոտ շուտ, դեռ լրիվ չլուսացած, երբ փաշան դուրս ելավ լվացվելու և աղոթելու, Հակոբը ատրճանակի երկու հարվածով տապալեց նրան. Տեսնելով հրամանատարի մահը՝ բանակը փախավ և ցիր ու ցան եղավ։ Զեյթունցիները Խոյ Հակոբին անմահացրին՝ նրա մասին երգ հորինելով։ Այնուհետև թուրքերը էլ չհամարձակվեցին Զեյթունին մոտենալ, և զեյթունցիներն էլ իրենց լեռների պես անառիկ դարձան։ Վ. Բյուրատ
© 2020, Казарян Седа Армоевна 110